Եղիշա Կուսի անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եղիշա Կուսի Անապատ, հայկական ճարտարապետության ուշ միջնադարյան հուշարձան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մոտ, լեռան գագաթին։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներով, երկու սյուներով, կամարակապ թաղածածկ եկեղեցին 1675 թվականին կառուցել են ոմն Հոհան աբեղա և իր որդեգիր Փոքր տեր Տովաևը «ըստ անուան Սրբուհոյ կուսին Եղիսեի», Գաբրիել վարպետի ձեռքով։ Կամարները և անկյունաքարերը սրբատաշ բազալտից են, իսկ մնացած մասերը կոփածո քարերց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 506 CC-BY-SA-icon-80x15.png