Jump to content

Հարրի Փոթերի աշխարհի կախարդական արարածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Փոթերի աշխարհի կախարդական արարածներ

Կախարդական արարածներ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի ստեղծած Հարրի Փոթեր վիպաշարի և համանուն կինոնկարի գեղարվեստական կախարդության աշխարհի կերպարներ։ Վիպաշարի 7 գրքերում Հարրին և նրա ընկերները իրենց արկածների ժամանակ հանդիպում են այս

արարածներից շատերին Հոգվարթսում, Արգելված անտառում և Կախարդության աշխարհի մյուս վայրերում։ Դեռ ավելին, ուսանողները Հոգվարթսում, Կախարդական արարածների խնամքի դասերին սովորում են հոգ տանել այնպիսի արարածների մասին, ինչպիսիք են հիպոգրիֆները և միաեղջյուրները։ Ռոուլինգը նաև գրել է «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» գիրքը, որն ուղեցույց է վիպաշարում հանդիպող կախարդական գազանների համար և հիմնված է Նյութ Սքամենդերի նույնանուն գեղարվեստական ձեռնարկի վրա և օգտագործվում է Հոգվարթսի ուսանողների կողմից։

Այս արարածներից շատերը ծագում են հիմնականում հունական դիցաբանությունից և բանահյուսություններից, օրինակ բրիտանական և սկանդինավիան[1]։ Այս առասպելական արարածների շուրջ պտտվող շատ առասպելներ նույնպես ներառված են գրքերում։ «Երեխաները գիտեն, որ ես չեմ հնարել միաեղջյուրներին, բայց ես ստիպված եմ հաճախակի բացատրել, որ ես իրականում չեմ հնարել նաև հիպոգրիֆներին», ասել է Ռոուլինգը Սթիվեն Ֆրային ԲիԲիՍի ռադիո 4-ի ունեցած հարցազրույցի ժամանակ։ «Երբ ես օգտագործում եմ մի արարած, որ գիտեմ, որ առասպելական գոյություն է, ես սիրում եմ որքան հնարավոր է շատ բան պարզել նրա մասին։ Ես գուցե չօգտագործեմ այն, բայց այնքան կայուն եմ դարձնում այն, որքան լավ է իմ սյուժեի համար»[2]։

Վիպաշարի որոշ արարածներ սովորական կենդանիներ են, որոնք օժտված են կախարդական հատկություններով կամ ունեն որոշ կախարդական ունակություններ։ Օրինակ՝ բվերը առաքում են փոստը և ընդունակ են գտնել հասցեատիրոջը անկախ նրա գտնվելու վայրից։ Մյուս կենդանիները, ինչպես օրինակ՝ կատուները, շները, գորտերը, դոդոշները, առնետները և մկները չունեն կախարդական ունակություններ։

Կախարդական արարածների ուսումնասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարրի Փոթեր» ֆիլմում Մոգակենդանաբանություն (Magizoology) (մոգություն և կենդանաբանություն բառերի խառնուրդ), կախարդական արարածների ուսումնասիրությունն է։ Մարդը, որն ուսումնասիրում է Մոգակենդանաբանությունը, հայտնի է որպես մոգակենդանաբան։ Մոգակենդանաբաններ կան, որոնք աշխատում են Մոգության նախարարությունում, մասնավորապես Կախարդական արարածների կարգավորման և վերահսկման բաժանմունքում։ Նշանավոր մոգակենդանաբան է Նյութ Սքամենդերը, ով «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» գրքի աշխարհի հեղինակն է և համանուն ֆիլմի գլխավոր հերոսը, որը համարվում է Հարրի Փոթերի պատմության նախատիպը[3]։

Կանոնակարգում և դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոգության նախարարության Կախարդական արարածների կանոնակարգման բաժանմունքը պատասխանատու է կախարդական արարածների վերահսկման և կանոնակարգման համար։ Այն բաժանված է 3 բաժինների․ գազանների բաժին, էակների բաժին և ոգիների բաժին։

Ըստ Գերբնական գազանները ֆիլմի, «էակ»-ը սահմանվում է որպես «ցանկացած արարած, որն ունի բավականաչափ խելք կախարդական համայնքի օրենքները հասկանալու և այդ օրենքների ձևավորման գործում որոշակի պատասխանատվություն ստանձնելու համար»։ Սրանք ներառում են մարդկանց, թզուկներին, տնային էլֆերին, հսկաներին, գոբլիններին, վհուկներին, վիլաներին և վամպիրներին։ Փերիները, պիքսիները, թզուկները և շատ ուրիշ արարածները դասակարգվում են «գազաններ»-ի շարքում։ Ուրվականների հետ կապված հարցերը դասված են ոգիների բաժնում։

Այս սահմանումներն առանց խնդիրների չեն․ մարդագայլերն ու անիմակուսները հիմնականում մարդկային տեսքով են, բայց կարող են փոխակերպվել կենդանու։ (Մարդագայլը փոխակերպվում է մարդկային վիճակից միայն լիալուսնի ժամանակ, բայց անիմակուսը մարդ է, որը սովորել է փոխակերվել կենդանու ցանկացած պահի)։ Նրանց դասակարգումը հստակ չէ և մարդագայլերի համար պատասխանատու վարչությունները գոյություն ունեն և՛ գազանների, և՛ էակների բաժիններում։ Վտանգավոր արարածները, ինչպիսիք են բանշիները և դեմենթորները, երբեք պաշտոնապես չեն դասակարգվել։ Ավելին, որոշ զգայունակ արարածներ, ինչպիսիք են կենտավրոսները, լեպրեխոնները և մերմարդիկ, վիճելիորեն մերժվել են «էակ» կարգավիճակից «գազան» կարգավիճակի համար։

Ստորև ներկայացված է Հարրի Փոթերի աշխարհում հիշատակված կախարդական արարածների ցանկը։

  • Ակրոմանտուլա – Հսկայական սարդ, որն ունակ է խոսելու մարդկային լեզվով:
  • Էշուինդեր –Օձանման արարած, որն առաջացել է կախարդական կրակի մոխիրներից։
  • Օգուրեյ –Մոխրականաչավուն, տխրադեմ թռչուն, որը հայտնի է նաև որպես «Իռլանդական փյունիկ»։
  • Բասիլիսկ – Հսկայական օձ, որի հայացքը կարող է սպանել մարդուն վայրկյանների ընթացքում։ Սակայն, այն կքարացնի իր զոհին, երբ նայի նրա արտացոլանքին։ Նրանք ստեղծվում են անօրինական՝ դոդոշի դրած հավի ձվերից։
  • Բիքորն – Կովի նման արարած, որն ամեն տարի փոխում է իր եղջյուրները։ Նրա եղջյուրներից առնվազն մեկն օգտագործվում է Պոլիհյութ թուրմը պատրաստելու համար։
  • Բիգֆուտ – Մարդակապկանման արարած, որը տարածված է Հյուսիսային Ամերիկայում։
  • Բիլիուիգ – Վառ կապույտ ավստրալիական միջատներ, որոնք տարածված են, բայց հազվադեպ են երևում մագլների աչքին։ Նրանք ունեն երկար, կոր խայթիչ իրենց մարմնի ստորին մասում։ Նրանց խայթոցից զոհերը ունենում են գլխապտույտ, որին հաջորդում է լևիտացիան։ Մի քանիսը փախչում են Նյութ Սքամենդերի ճամպրուկից «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» գրքում։
  • Բլասթ-Էնդիդ սքրյութ – Բլասթ-Էնդիդ սքրյութը Հագրիդի ստեղծած մանտիքորի և Կրակե Քրեբի խառնուրդն է։ Սքրյութներն առաջին անգամ երևում են Կրակի Գավաթում որպես այն արարածներից, որոնց մասին սովորեցնում էր Հագրիդը ուսանողներին որպես կախարդական արարածների խնամքի ուսուցիչ։ Առաջին երկրպագուն, որն իմացավ բլասթ-էնդիդ սքրյութների մասին, 8 տարեկան քաղցկեղով հիվանդ Քեթի Հոչն էր Նյու Յորքից, Օլբանի նահանգից։ Հոչի մայրը, որն առաջին երեք գրքերը կարդացել էր Հոչի համար նեյրոբլաստոմայի նրա բուժման ընթացքում, փոստային հաղորդագրություն էր ուղարկել Ռոուլինգին, հարցնելու, թե երբ կհրատարակվի չորրորդ գիրքը, և Ռոուլինգը անդրալանտյան հեռախոսազանգեր էր ունեցել Հոչի հետ, որտեղ նա կարդացել էր նրա համար չհրատարակված գրքից հատվածներ, ներառյալ բլասթ-էնդիդ սքրյութների բացատրությունները, որոնց Ռոուլինգը նկարագրում էր որպես անգլուխ ծովախեցգետիններ[4]։
  • Բոութրաքլ– Միջատակեր, ծառաբնակ, փայտե արարած, որին դժվար է նկատել։ 5-րդ դասարանի կախարդական արարածների խնամքի դասի ժամանակ պրոֆեսոր Գրաբլի Փլենկը սովորեցնում էր նրանց մասին, երբ փոխարինում էր Հագրիդին։ Ռոուլինգը գրել է Pottermore-ում, որ նրանք «ընտրովի արարածներ են, որոնք միայն արժանի ծառերի վրա են ապրում»։ Նրանք այլ կերպ անվանվում են նաև «փայտիկ պատրաստողի ընկեր», քանի որ այն ծառերի վրա, որ նրանք ապրում են, կարող են օգտագործվել փայտիկ պատրաստելու համար։
  • Բունդիմուն–Աչքերով կանաչավուն բորբոս հիշեցնող գազան։
  • Կենտավրոս – Արարած, որի գլուխը և իրանի վերևամասը նման են մարդու, բայց մարմնի ներքևի մասը, ներառյալ չորս ոտքերը և պոչը նման են ձիու։
  • Քիմեռ – Հունական դիցաբանության մեջ առյուծի գլխով, այծի մարմնով և վիշապի պոչով արարած։
  • Չիզփարֆլ –Խեցգետին հիշեցնող մակաբույծ, որն ապրում է Կրուպսի և Օգուրեյի մորթու և փետուրների վրա։
  • Չուպակաբրա – Արյուն ծծող արարած Մեքսիկայից, որը կես մողես է, կես հոմունկուլուս։
  • Քլեբերթ –Ծառաբնակ արարաած, որ նման է գորտի և կապիկի հիբրիդի։
  • Կռուպ – Շան կախարդական ցեղատեսակ, որ նման է Պարսոն ռասել տերիերի/Ջեք ռասել տերիերի, բայց պատառաքաղաձև պոչով։
  • Դեմիգիզ – Հասկացող օրանգուտանի նման արարած, որը կարող է անտեսանելի դառնալ[5]։ Այս արարածի տեսքը կախված է կանխագուշակությունից։ Փախուստի դիմած դեմիգիզը դեր է խաղում Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում ֆիլմում (2016)։ Նրանց մորթին հաճախ օգտագործվում է անտեսանելի թիկնոցներ պատրաստելու համար։
  • Դիրիքոուլ – Մագլների շրջանում նաև հայտնի է որպես դոդո, թռչուն, որ կարող է անհետանալ, երբ նրանք վտանգ է սպառնում։ Ըստ Նյութ Սքամենդերի, այս կարողությունը ստիպում է մագլներին մտածել, որ նա բնաջնջվել է։
  • Դոքսի– Փոքրիկ փերիի նման արարած 4 ձեռքով և 4 ոտքով, հայտնի է որպես Խայթող փերի։ «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» գրքում նրանք ավելի շատ են հանդիպում, քան մողեսները։
Ուկրաինական երկաթե փորիկի մոդելը Հարրի Փոթերի Կախարդության աշխարհի թեմատիկ այգում
  • Վիշապ – Վիշապները թևերով, կրակ բաց թողնող սողուններ են։ Ֆիլմերում վիշապները պատկերվում են թևերով իրենց ձեռքերի տեղում և քայլում են դրանց վրա, ինչպես չղջիկները։ Նրանց սրտալարերը կախարդական փայտիկի երեք հիմնական միջուկներից մեկն են։
    • Անտիփոդյան օպալե – Վիշապի տեսակ, որը հանդիպում է Նոր Զելանդիայի հովիտներում մարգարտյա թեփուկներով և բազմերանգ, առանց բիբ աչքերով։
    • Չինական հրեգունդ – Վիշապի տեսակ, որ բնակվում է Չինաստանում։ Այն նաև հայտնի է որպես Առյուծ վիշապ, կարմիր է և դեմքի շուրջ ոսկե հասկերի եզրեր են։ Անունը գալիս է սնկաձև հրե գնդերից, որ նա արձակում է իր ռունգերից։ Երեք կախարդների մրցությունում առաջին հանձնարարության ժամանակ Վիկտոր Քրամը կռվում է նրանցից մեկի հետ։
    • Սովորական ուելսյան կանաչ – Ուելսում ապրող վիշապի տեսակ։ Ֆլեր Դելակուրը մարտնչել է դրանցից մեկի դեմ Երեք հրաշագործների մրցաշարի առաջին առաջադրանքի համար:
    • Հեբրիդեան սև – Վիշապի տեսակ, որը բնիկ է Շոտլանդիայի Հեբրիդյան կղզիներում: Սև, կոպիտ թեփուկներով և փայլուն մանուշակագույն աչքերով:
    • Հունգարական եղջերվապոչ –Հունգարիայում ապրող վիշապի տեսակ։ Այն համարվում է ամենավտանգավոր վիշապը։ Սև և մողեսանման է, մեջքին և պոչին բրոնզե սուր ծայրերով։ Կարող է մինչև 50 ոտնաչափ կրակ բաց թողնել։ Հարրին առերեսվում է դրանցից մեկին Երեք հրաշագործ կախարդների մրցաշարի առաջին առաջադրանքի համար Հարրի Փոթերը և Հրե գավաթը մասում։
  • Թզուկ – Կարճահասակ մարդանման արարած։
    • Կուրուպիրա – Բրազիլիայում ապրող կարմրամազ թզուկի տեսակ։
  • Հսկա – Շատ մեծ մարդանման արարած, որի բանականությունն ավելի բարձր է, քան տրոլինը։
  • Գոբլին – Ուրիշ մարդանման կարճահասակ արարած, որը զուգորդվում է բանկում աշխատելու հետ;
    • Փուկուիջի – Հյուսիսային Ամերիկայում ապրող գոբլինի տեսակ։
  • Հեգ – Ծեր, կնճռոտ կախարդի տեսակ։
  • Տնային Էլֆ – Կարճահասակ, վտիտ մարդանման արարած, որը Բրաունիի պես անում է տնային գործերը։
    • Յումբո – Աֆրիկայի Սենեգալ երկրում ապրող սպիտակամաշկ էլֆի տեսակ։
  • Մարդակեր հսկա –Մեծ, հաստավուն մարդանման արարած, որ նման է այծատամնավոր գուլի։
  • Վամպիր – Մարդանման արարած, որ խմում է մարդկանց արյունը։
    • Սասաբոնսամ – Աֆրիկայի Գանա երկրում ապրող կարմրամազ, սպիտակամաշկ վամպիրի տեսակ։
  • Վիլա – Կիսամարդ, բավական գրավիչ, երբեմն նման է գեղեցիկ աղջկա, երբեմն էլ հարպիայի, և զորություն ունի կախարդելու և հմայելու տղամարդկանց[6]։
  • Մարդագայլ – Մարդկային արարած, որն առանց իր ցանկության փոխակերպվում է գայլի լիալուսնի ժամանակ։
  • Բանշի – Իգական սեռի ոգի, որն ազդարարում է ընտանիքի անդամի մահը՝ սովորաբար ճչալով կամ սուր ձայն արձակելով։
  • Կաիպորա – Բրազիլիայի անտառներում ապրող թզուկանման ոգի։
  • Ուրվական –Ոգի, որն իրականում արդեն մահացած մարդու հոգին։
  • Ինֆերիուս –Զոմբիանման արարած, որին վերակենդանացրել են մթին կախարդներն ու վհուկները։

Ոչ արարածներ

  • Բոգարտ – Ձևափոխվող արարած, որի իրական կերպարանքը հայտնի չէ, բայց նա ընդունում է մարդու մեծագույն վախի տեսքը։
  • Դեմենտոր –Բարձրահասակ, սև թիկնոցով կերպարանքներ՝ փտած, կմախքային ձեռքերով։ Նրանք ընդունակ են իրենց բերանով դուրս հանելու մարդու հոգին, և նրանք ոչնչացնում են ուրախության ու երջանկության զգացումները։ Նրանք կախարդների բանտի՝ Ազկաբանի պահակներն են։ Նրանց միայն կարող է քշել պատրոնուսի կախարդանքը։
  • Պոլտերգեյսթ – Մեկ այլ տեսակի ոգի, որը բնակվում է որոշակի կառույցներում։==== Status unknown ====

Նշանավոր արարածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակրոմանտուլա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արագոգը՝ ներկայացված Ուորներ Բրոս Սթուդիո Թուրում, Լոնդոն

Հարրի Փոթերի աշխարհում, ակրոմանտուլան հրեշավոր սարդ է, որն ունակ է խոսելու մարդկային լեզվով։ Այն ծագել է Բորնեոյում, որտեղ բնակվում է խիտ անտառներում։ Նրա առանձնահատկությունները ներառում են խիտ սև մազերը, որ ծածկում են նրա մարմինը, ոտքերի լայնությունը, որ կարող է հասնել մինչև 4,6 մետրի, նրա աքցանները, որոնք հատկանշական շաչող ձայն են հանում, երբ ակրոմանտուլան հուզված է կամ բարկացած, և թունավոր արտազատումը։ Ակրոմանտուլան մսակեր է և նախընտրում է մեծ զոհեր։ Այն գմբեթաձև սարդոստայն է հյուսում հատակին։ Էգն ավելի մեծ է, քան արուն, և կարող է միևնույն ժամանակ դնել մինչև 100 ձու։ Փափուկ և սպիտակ՝ սրանք այնքան մեծ են որքան ծովափի գնդակները։ Երիտասարդը ձու է դնում 6-8 շաբաթում։ Ակրոմանտուլայի ձվերը սահմանվում են որպես Ա դասի ոչ առևտրային ապրանքներ Կախարդական արարածների կարգավորման և վերահսկման բաժնի կողմից, ինչը նշանակում է, որ դրանց ներմուծման կամ վաճառքի համար խիստ պատժամիջոցներ են սահմանվում:

Ենթադրվում է, որ այս գազանը հրաշագործ է, որը հավանաբար նախատեսված է կախարդների բնակարանները կամ գանձերը պահպանելու համար, ինչպես հաճախ է պատահում կախարդական ճանապարհով բուծված հրեշների հետ: Չնայած իր գրեթե մարդկային ինտելեկտին, Ակրոմանտուլան վարժեցված չէ և շատ վտանգավոր է կախարդների համար: Հագրիդն արտաքսվել է Հոգվարթսից իր երրորդ տարում` ակրոմանտուլա Արագոգին պահելու պատճառով, որը Հոգվարթսի ուսուցիչների կարծիքով Գաղտնիքների սենյակի հրեշն էր: Ակրոմանտուլաներն ընդունակ են հարգանքի կամ հավատարմության ինչ-որ ձևի, քանի որ Արագոգը թույլ չէր տվել իր երեխաներին հարձակվել Հագրիդի վրա իրենց անցյալի պատճառով: Երբ Արագոգը մահանում է, Հագրիդի պաշտպանությունը վերանում է, քանի որ Արագոգը միակ բանն էր, որը նրանց հետ էր պահում:

Հարրի Փոթերի աշխարհում, բասիլիսկը հրեշավոր, օձանման արարած է։ Ավելի մեծ, քան իրական կյանքում նրա նմանակը, բասիլիսկի լայնությունը կարող է հասնել մինչև 60 ոտնաչափի (18,3 մետր) և այն կարող է ապրել հարյուրավոր տարիներ։ Բասիլիսկներն անկառավարելի են, նրանց միայն կարողանում են կառավարել օձալեզվով խոսողները, և ասում են, որ առաջին բասիլիսկը ստեղծվել է հույն մթին կախարդ և օձալեզվով խոսող Հերպո դը Ֆաուլի կողմից։ Հերպոն արել է այս բացահայտումը՝ դոդոշի տակ հավի ձվեր դնելով։ Արու բասիլիսկը գլխին կարմիր փետուր ունի։ Բասիլիսկը սպանում է և՛ իր ուժեղ թույնով, և՛ հսկայական դեղին աչքերով, որոնք ճակատագրական են ցանկացած արարածի համար, որ ուղիղ կնայի նրա աչքերին։ Ցանկացած մեկը, որը կնայի նրան անուղղակի կերպով, ինչպես օրինակ տեսախցիկի միջով կամ արտացոլանքի, կհայտնվի միանգամայն քարացած վիճակում, որը նման է Մեդուզայի հայացքին։ Ուրվականները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նայեն նրան միայն կքարանան, քանի որ նրանք չեն կարող մահանալ երկրորդ անգամ։ Փյունիկի արցունքը միակ հայտնի բուժիչ միջոցն է բասիլիսկի թույնի քայքայիչ ազդեցությունը վերացնելու համար։ Սարդերը փախչում են բասիլիսկից, քանի որ նրանք մահացու թշնամիներ են։ Բասիլիսկն ինքը փախչում է աքաղաղի ձայնից, քանի որ այն լսելը ճակատագրական կլինի նրա համար, և աքիսից, որի հոտը նույնպես կսպանի բասիլիսկին։

Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը գրքում, էգ բասիլիսկն ապրում է Հոգվարթսի տակ գտնվող Գաղտնիքների սենյակում։ Երբ ուսանող Թոմ Ռեդլը, որն ավելի ուշ հայտնի էր որպես Վոլդեմորդ, բացել էր սենյակը, բասիլիսկը քարացրել էր մի քանի ուսանողների (ուսանողները նայել էին բասիլիսկի արտացոլանքին), և իր հայացքով սպանել էր Միրթլ անունով մի ուսանողուհու (որն ավելի ուշ հայտնի էր որպես Լալկան Միրթլ) և թաքնվել էր սենյակում 50 տարի, մինչև Ռիդլի հիշողությունը նորից բացում է սենյակը՝ տանելով Ջինի Ուիզլիին։ Բասիլիսկը փորձում է սպանել մի քանի մագլածինների, բայց լավ բախտի շնորհիվ, նրա բոլոր զոհերը քարանում են։ Ռիդլը հրամայել էր Ջինիին սպանել դպրոցի բոլոր աքաղաղներին։ Երբ Հարրին գտնում է սենյակը, Ռիդլը բացահայտում է իր ինքնությունը և բասիլիսկին ազատ է արձակում դեպի Հարրին, մինչ Ջինիի կյանքի ուժերը լքում էր նրան։ Ֆոքսն օգնում է Հարրիին՝ կուրացնելով բասիլիսկին իր մագիլներով և իր հետ բերելով Տեսակավորող գլխարկը։ Հարրին գլխարկից հանում է Գոդրիկ Գրիֆինդորի սուրը և դրանով խոցում է բասիլիսկի բերանի խորքը՝ սպանելով նրան։

Գրիֆինդորի սրի վրա ներծծված բասիլիսկի թույնը և նրա ժանիքը, պարզվում է, որ կարող է վերացնել Վոլդեմորդի ստեղծած հորքրուքսներից շատերը։ Գաղտնիքների սենյակը գրքում, բասիլիսկին սպանելիս նրա ժանիքը խրվում է Հարրի Փոթերի թևի մեջ, որն էլ հետո կոտրվում է և Հարրին այն օգտագործում է Թոմ Ռիդլի օրագիրը (Վոլդեմորդի հորքրուքսներից մեկը) վերացնելու համար, որը վերկանգնում է Ջինիի կյանքի ուժերը։ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները գրքում, Գրիֆինդորի սուրը Գրիփհուկին տալուց հետո, Ռոն Ուիզլին և Հերմայոնի Գրեյնջերը վերադառնում են գաղտնիքների սենյակ և մահացած բասիլիսկի բերանից ժանիք են պոկում, որպեսզի այն օգտագործեն Հելգա Հաֆլփաֆի գավաթը ոչնչացնելու համար։ Այս անգամը սենյակը բացում է Ռոնը՝ կրկնօրինակելով Հարրիի օձալեզուն։ Ռոն Ուիզլին, Նեվիլ Լոնգբոթոմը և պրոֆեսոր Դամբլդորն օգտագործել են Գրիֆինդորի սուրը բասիլիսկի թույնով եզերված, ոչնչացնելու համար մեդալիոնը, Նագինիին և Մարվոլո Գոնթի մատանին համապատասխանաբար։

Հարրի Փոթերի աշխարհում բոգարտը անմահ, ձևափոխվող, անգո արարած է, որն ընդունում է իր զոհի մեծագույն վախի տեսքը։ Մինչդեռ բրիտանական դիցաբանությունը բոգարտներին նկարագրում է որպես տնային էլֆերի, որոնք խնդիրներ են առաջացնում, կամ չար արարածների, որոնք ապրում են ճահիճներում կամ այլ ամայի կետերում, Ռոուլինգի բոգարտները ավելի շատ նման են ֆուաթների, կախարդական արարածներ, որոնք առաջացել են Շոտլանդիայում։ Այնուամենայնիվ, մի արձանագրություն կա անգլիական (Լանքաշիր) բոգարտի մասին, որը կարող է ընդունել տարբեր կենդանիների կամ ավելի վախենալու արարածների տեսքը[7]։ «Բոգարտ» բառը գրանցվել է Անգլիական բարբառների հետազոտությունում Չեշայի, Դերբիշայի, Լանքաշիրի և Յորքշայի տարածքում որպես բոգիմեն[8]։

Բոգարտները սիրում են թաքնվել մութ, պարփակված տարածքներում, ինչպես օրինակ՝ պահարաններում և գրասենյակներում։ Անհայտ է, թե ինչ տեսք է ընտրում ընդունել բոգարտը, երբ միայնակ է։ (Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը մասում, Խևաչք Մուդին իր կախարդական աչքով տեսնում է, որ հյուրասենյակի գրասեղանի մեջ բոգարտ կա)։

Հարիի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը մասում, Ռեմուս Լյուփինը Մթին արվեստների դեմ պաշտպանության դասի ընթացքում սովորեցնում է իր ուսանողներին մոտենալ բոգարտին 2 կամ ավելի խմբերով, կամ նույնիսկ մտածել մի քանի շատ տարբեր սարսափելի էակների մասին (Նեվիլի դեպքում պրոֆեսոր Սնեյփն ու Օգուստա տատիկն էին), որպեսզի բոգարտը դժվարանա ընտրել՝ ում ինչպես վախեցնել։ Ռիդիկուլուս հմայախոսքն օգտագործվում է բոգարտների դեմ մարտնչելու ժամանակ՝ փոխելով նրանց արտաքինը պակաս վախենալու կամ նույնիսկ ծիծաղելի կերպարանքի, ինչն էլ թուլացնում է այդ արարածներին։ Երբ Հարրի Փոթերը մոտենում է բոգարտին, այն ընդունում է դեմենտորի տեսքը։

Ալբուս Դամբլդորը նույն դասն անցկացնում է Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդելվալդի հանցագործությունները գրքում։

Կենտավրոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտավրոսը Հարիի Փոթեր Սթուդիո Թուրում

Հարրի Փոթերի աշխարհի կենտավրոսները վայրի արարածներ են, ովքեր պնդում են, որ ունեն ավելի մեծ բանականություն, քան մարդիկ: Նրանց գլուխներն ու իրանը նման են մարդկանց, բայց նրանք ունեն չորս ոտք, ստորին մարմին և ձիու պոչ: Թեև դյուրազգաց են, նրանք հանձնարարություն չեն խնդրել որպես էակներ՝ նախընտրելով իրենց ամբողջությամբ հեռացնել մարդկային գործերից: Կենտավրոսները, ովքեր որոշում են շփվել մարդկանց հետ, իրենց տեսակների մոտ կարող են դիտվել որպես դավաճաններ և այլ կենտավրոսներ հարձակում գործեն նրանց վրա, ինչպես դա եղավ Ֆիրենցեի դեպքում, ով համաձայնվեց Հոգվարթսում գուշակություն դասավանդել: Ֆիրենցեի հետաքրքրությունն ու ներգրավվածությունը մարդկային գործերին հանգեցրին այլ կենտավրոսների կողմից դաժան հաշվեհարդարի, և եթե չլիներ Հագրիդի միջամտությունը, Ֆիրենցեն կարող էր սպանվել:

Կախարդության նախարարության Կախարդական արարածների կարգավորման և վերահսկման վարչությունն ունի կենտավրոսների կապի գրասենյակ, բայց ոչ մի կենտավրոս այն երբեք չի օգտագործել: Կենտավրոսները հմուտ են բժշկության և աստղագուշակության մեջ և իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են նախանշանների համար աստղերը մաքրելով: Նրանք ապրում են անտառներում, և նրանց հասարակությունը բաղկացած է խմբերից, որոնք կոչվում են երամակներ: Թվում է, թե նրանք չեն օգտագործում կամ կարիք չունեն որևէ ավելի կատարելագործված տեխնոլոգիայի, քան աղեղն ու նետը: Նրանք հպարտ են և երկրային, հետևաբար կենտավրոսների հետ գործ ունենալիս պետք է կիրառվեն դիվանագիտական ​​բարձր հմտություններ։ Կենտավրոսների հանդեպ հարգանքի բացակայությունը կարող է ունենալ դաժան հետևանքներ, ինչպես Դոլորես Ամբրիջը իր փորձով սովորեց: Մահվան պարգևներում Հոգվարթսի կենտավրոսների երամակը, Հագրիդի կատաղի հորդորներից հետո, բռնում է Փյունիկի միաբանության կողմը և օգնում է Հոգվարթսի ճակատամարտում:

Ֆիլմերը պատկերում են կենտավրոսներին գազանային և անասնական դեմքի առանձնահատկություններով։ Գրքերում մի քանի աշակերտուհիներ հրապուրվում են դրանցով։

Անուններով կենտավրոսի կերպարներ․

  • Ֆիրենցե[9]
  • Բեյն
  • Մագորիան
  • Ռոնան
Դեմենտոր

Դեմենտորները «անհոգի արարածներ են[10]... Երկրի ամենաաղտոտ էակներից»՝ տեսլիքի տեսակներ, որոնք, ինչպես իրենց անունն է հուշում, աստիճանաբար զրկում են մարդկային մտքերին երջանկությունից և բանականությունից: Նրանք կախարդների բանտի՝ Ազկաբանի պահակներն են մինչև հակառակորդ Լորդ Վոլդեմորդի վերադարձը: Ալբուս Դամբլդորը բուռն հակակրանք է տածում դեմենտորների նկատմամբ՝ նշելով, որ վաղուց է զգացել, որ կախարդության նախարարությունը սխալվում է նման արարածների հետ «դաշնակցելով»՝ ակնարկելով, որ դեմենտոր հասարակությունն ընդհանրապես գոյություն ունի ընդհանուր կախարդական աշխարհից զատ: Դամբլդորն արգելեց դեմենտորներին մուտք գործել Հոգվարթս, բայց այս արգելքը ի վերջո խախտվեց «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» մասում մոգության հարցերով նախարար Կոռնելիուս Ֆաջի կողմից, որը պնդում էր, որ իրեն ուղեկցի դեմենտորը որպես թիկնապահ:

Գրքերում դեմենտորներն ունեն ընդհանուր առմամբ մարդկային տեսք՝ մոտավորապես 3 մետր (10 ոտնաչափ) բարձրությամբ, ծածկված մուգ, գլխարկով թիկնոցներով, որոնք բացահայտում են միայն նրանց քայքայված տեսք ունեցող ձեռքերը: Թիկնոցի տակ դեմենտորները, հայտնի է, որ կույր են, քանի որ նրանք աչք չունեն: Այնուամենայնիվ, նրանք ունակ են զգալու՝ իրենց մոտ ինչ-որ մեկը կա, թե ոչ։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանք զգում են զոհի հույզերը, և ուշագրավ միակ հատկանիշը մշտապես ներքաշված շունչն է, որով նրանք սպառում են մարդկային զգացմունքներն ու լավ հիշողությունները՝ ստիպելով զոհին միայնակ վերապրել իր ամենավատ հիշողությունները: Ըստ հեղինակի՝ դեմենտորները սնկերի պես աճում են մութ, խոնավ վայրերում՝ ստեղծելով խիտ, ցուրտ մառախուղ։ Թեև ենթադրվում է, որ նրանք զգայուն են, սա երկիմաստ է մնում: Դեմենտորի առկայությունը դարձնում է շրջապատող մթնոլորտը ցուրտ ու մութ, և ազդեցությունները շատանում են ներկա դեմենտորների քանակով: Նրանց ուժի գագաթնակետը «Դեմենտորի համբույրն» է, որտեղ դեմենտորն իր բերանը սեղմում է զոհի շուրթերին և սպառում է նրա հոգին կամ հոգեկանը, ենթադրաբար, զոհին թողնելու մշտական ​​վեգետատիվ վիճակում, առանց որևէ հիշողությունների և զգացմունքների: Դեմենտորներն անտեսանելի են Մագլների համար, բայց այլ կերպ ազդում են նրանց վրա:

Չնայած մարդկային հույզերին իրենց կապվածությանը, դեմենտորները, թվում է, դժվարությամբ են տարբերում մեկ մարդուն մյուսից, ինչպես ցույց է տալիս Բարթի Քրաուչ Կրտսերի փախուստը Ազկաբանից, որտեղ նրանք չեն կարողանում նկատել ոչ մի զգացմունքային տարբերություն Կրտսեր Քրաուչի և նրա մոր միջև: Նրանց զգայունությունը ավելի քիչ ճշգրիտ է թվում զգացմունքների «բարդության» համեմատ։ Այս առանձնահատուկ թուլությունը հնարավորություն է տալիս Սիրիուս Բլեքին՝ անիմակուսին, շան կերպարանք ընդունելով փախչել Ազկաբանից: Նրանց դեմ հիմնական միջոցը Պատրոնուսի կախարդանքն է, որը և՛ պաշտպանում է այն կիրառողին, և՛ վանում է դեմենտորներին:

Հարրին առաջին անգամ հանդիպում է դեմենտորների հետ իր դպրոցի երրորդ տարում, երբ նրանց ուղարկում են Հոգվարթսը պաշտպանելու Սիրիուս Բլեքից, որը համարվում էր վտանգավոր հանցագործ այդ պահին: Իրենց ներկայությամբ հիշեցնելով Վոլդեմորդի կողմից իր ծնողների սպանության մասին, Հարրին օգնություն է խնդրում Ռեմուս Լյուպինից և այդպիսով սովորում է Պատրոնուսի կախարդանքը: «Փյունիկի միաբանության» սկզբում երկու դեմենտորներ ուղարկվում են Լիթլ Ուինգինգ՝ Հարիին սպանելու և գրեթե դուրս են քաշում նրա զարմիկ Դադլի Դրսլիի հոգին, մինչև Հարրին նրանց հեռու կքշի պատրոնուսի կախարդանքով (հետագայում հայտնի է դարձել, որ նրանք ուղարկվել են նախարար Ֆաջի կաշառակեր քարտուղար Դոլորես Ամբրիջի՝ մահաբերների հնարավոր խլուրդի կողմից): Վեպի վերջում Ազկաբանի դեմենտորները զանգվածային ապստամբություն են կազմակերպում իրենց գործատուների դեմ՝ միանալու Վոլդեմորդին, որը նրանց թույլ է տալիս գրեթե ազատ լինել իրենց զոհերի հետ: «Մահվան պարգևներում» նախարարությունը, Վոլդեմորդի հսկողության ներքո, օգտագործում է դեմենտորներին՝ մագլածիններին պատժելու համար։ Դեմենտորները նաև բռնում են Վոլդեմորդի կողմը Հոգվարթսի ճակատամարտի ժամանակ։ Քինգսլի Շեքլբոլտի՝ մոգության նախարար նշանակվելուց հետո Ազկաբանից հեռացվում են դեմենտորները, և նախարարությունը հետ է պահում նրանց՝ սահմանափակելով նրանց թիվը։

Ռոուլինգը ստեղծել է դեմենտորներին մի ժամանակ անց, երբ նա, իր իսկ խոսքերով, «կլինիկական դեպրեսիայի մեջ էր»[փա՞ստ]

Ուրվականները կարևոր երկրորդական դեր են խաղում, հատկապես որպես գլխավոր հերոսների խորհրդատուներ։ Ի տարբերություն ուրվականների ավանդական պատմությունների ուրվականներին, այս ուրվականները ո՛չ վախեցնող են, ո՛չ զարհուրելի։ Վեպում ուրվականները հայտնվում են արծաթափայլ ու կիսաթափանցիկ տեսքով։ Նրանք կարող են թռչել և անցնել պատերի, սեղանների և այլ պինդ առարկաների միջով, բայց այնուամենայնիվ ունակություն չունեն ֆիզիկապես ազդելու կամ ազդվելու ապրող աշխարհից։ (Օրինակ՝ Լալկան Միրթլը կարող է շաղ տալ իր զուգարանի ջուրը)։ Ուրվականների խնջույքների սեղանները բեռնված են փտած մթերքներով, քանի որ քայքայումը մեծացնում է հոտը և համը զգալու նրանց կարողությունը[HP2]։ Ուրվականին դիպչելը կամ նրա միջով քայլելը զգացողություն է առաջացնում «ինչպես սառցե ցնցուղի միջով քայլելը»:Ուրվականների վրա կարող են ազդել կախարդությամբ և անեծքներով, թեև ոչ այն աստիճանի, ինչ կարող է լինել կենդանի էակների հետ։

Հարրի Փոթերի աշխարհում միայն կախարդներն ու վհուկները կարող են ուրվական դառնալ: Ինչպես Հարրիին բացատրել է Գրեթե անգլուխ Նիկը, «Կախարդները կարող են իրենց հետքը թողնել երկրի վրա, գունատ քայլել այնտեղ, որտեղ իրենց կենդանի եսը մի ժամանակ ոտք է դրել... Ես վախենում էի մահից: Ես որոշեցի հետևում մնալ: Երբեմն մտածում եմ, թե արդյոք պետք է չունենալ... Դե, դա ոչ այստեղ է, ոչ այնտեղ... Իրականում, ես ոչ այստեղ եմ, ոչ այնտեղ...»։ Չնայած ընտրել են այս հանդերձյալ կյանքը, շատ ուրվականներ ողբում են իրենց ուտելու անկարողության համար, և շատերը նկարագրվում են որպես մռայլ։ Նրանք նաև ուշադրություն են դարձնում հիվանդագին և մելամաղձոտ պատկերներին։

Ուրվականները շատ զգայուն են իրենց վիճակի վերաբերյալ. երբ նախարարությունը ի սկզբանե նրանց դասակարգել է որպես ողջամիտ արարածներ, որոնք ունեն լիարժեք օրինական իրավունքներ[11], նրանք պնդել են, որ այդ տերմինը զգացական չէ և ստացել են առանձին «Հոգու բաժին», ըստ երևույթին, վերահսկելու գործունեությունը և անհանգիստ ուրվականների հալածող վայրերը (ինչպես, երբ Միրթլը ստիպված եղավ հետապնդել իր մահվան վայրը Հոգվարթսում այն ​​բանից հետո, երբ նա խափանեց Օլիվ Հորնբիի եղբոր հարսանիքը, մի աղջկա, ով նրան ծաղրում էր դպրոցում)։

Անունով ուրվական կերպարներ․
  • Գրեթե Անգլուխ ՆիկԳրիֆինդորի տան ուրվականը, որը գրեթե անգլուխ է, քանի որ նրա գլուխը դեռ մասամբ կապված է: Շատ ուսանողներ, ովքեր կորցրել են ծնողներին, նրա հետ խոսել են մահվան և այն հավանականության մասին, որ իրենց սիրելիները նույնպես գոյություն ունենան որպես ուրվականներ: Սիրիուսի մահից հետո նա ասում է Հարրիին, որ քաջություն չուներ՝ վարագույրից այն կողմ շարունակելու հաջորդ կյանքը: Նրա ամբողջական անունն է սըր Նիկոլաս դե Միմսի-Պորպինգթոն:
  • Արյունոտ Բարոն – Սլիզերինի տան ուրվականը։ Նա սպանել է Հելենա Ռեյվենքլոուին, որը դարձել էր «Մոխրագույն տիկինը»: Նա կրում է շղթաներ՝ որպես իր հանցագործության հիշեցում։ Նա Հոգվարթսի այն եզակի կերպարներից մեկն է, ով կարող է կառավարել Փիվզին։
  • Մոխրագույն տիկին–Ռեվենքլոուի տան ուրվականը։ Նա Հոգվարթսի հիմնադիր Ռավենա Ռեվենքլոուի դուստրն է։ Մոր թագը գողանալուց հետո նրան սպանել է Արյունոտ բարոնը։ Վոլդեմորդը գտել է թագը այնտեղ, որտեղ Հելենան թողել էր այն և թագը վերածել է հորքրուքսի: Հելենա Ռեվենքլոուն Հարրիին տալիս է տեղեկություններ, որոնք օգնում են նրան գտնել թագը Հոգվարթսի ճակատամարտի ժամանակ: Ֆիլմերում նա ընկերություն է անում Լունա Լավգուդի հետ։
  • Գեր վանական – Հաֆլփաֆի տան ուրվականը։ Նա անսովոր ուրախ է ուրվական լինելու համար և միշտ օգտակար և բարի է ուսանողների նկատմամբ, նույնիսկ նրանց, ովքեր իր տնից չեն: Նա նաև շատ հանդուրժող է Փիվզի չարաճճիությունների նկատմամբ: Ըստ Փոթերմորի՝ նրան մահապատժի են ենթարկել իր իսկ վանական հրամանով՝ մոգության կասկածելի նշաններ ցույց տալուց հետո։
  • Պրոֆեսոր Բինս – Մոգության պատմության ուսուցիչը Հոգվարթսում։ Նա մի օր մահանում է քնի մեջ, իսկ նրա ուրվականը պարզապես վեր է կենում հաջորդ օրը դասավանդելու, կարծես ոչինչ չէր եղել: Այդ օրվանից նրա առօրյան մի փոքր փոփոխության չի ենթարկվել:
  • Լալկան Միրթլ– Ռեվենքլոուի աղջկա ուրվականը, որին սպանել է Բասիլիսկը, և որը բնակվում է Հոգվարթսի առաջին հարկի աղջիկների լոգարանում:
  • Սըր Պատրիկ Դելանի Փոդմոր –գլխատված ուրվականների ակումբի՝ Անգլուխ որսի առաջնորդը։

Հոգվարթսի պոլտերգեյսթ Փիվզը համարվում է ոչ թե ուրվական, այլ «քաոսի անխորտակելի ոգի»՝ ըստ Ռոուլինգի[12]։

Հարրի Փոթերի աշխարհի հսկաները կարող են խաչասերվել մարդկանց հետ։ Ռուբեուս Հագրիդը կիսահսկա է, ինչպես և նրա համակրած կինը՝ Օլիմպ Մաքսիմը։ Բայց կախարդները որպես բնակչություն ակտիվ արշավի մեջ են ներգրավվել, որպեսզի հսկաներին դուրս հանեն քաղաքակրթությունից։Բրիտանիայի վերջին հսկաները սպանվել են, ըստ երևույթին, նախարարության որոշմամբ, սակայն մահերի մեծ մասը տեղի է ունեցել միմյանց միջև տարածքային ագրեսիայի պատճառով, քանի որ կախարդները ստիպում են նրանց ապրել ավելի սահմանափակ տարածքներում: Աշխարհում մնացած վերջին մի քանի հսկաները (ընդհանուր թիվը 70-ից 80-ի միջև է) հավաքված են միասին Բելառուսից արևելք մեկուսացված տարածաշրջանում: Հսկաների հասակը տատանվում է 20-ից 25 ոտնաչափ (6,1-ից 7,6 մետր) և ունեն ռնգեղջյուրի մաշկին նմանվող մաշկ, ինչը նրանց տալիս է սահմանափակ դիմադրողականություն կախարդական հարձակումների նկատմամբ: Նրանց հասարակությունը թույլ կառավարվում է Գուրգ կոչվող ղեկավարի կողմից, որն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է իր ենթականերից սնունդ պահանջելով:

Վոլդեմորդը հսկաներին ներառել է իր հարձակումներում՝ նրանց համոզելուց հետո, որ կարող է նրանց ավելի լավ կյանք առաջարկել։ Մինչդեռ Հագրիդը Փյունիկի Միաբանությունը մասում բացահայտում է, որ նա և մադամ Մաքսիմը գնում են համոզելու հսկաներին մասնակցել Վոլդեմորդի դեմ պատերազմում, բայց այդ ամենը խափանվում է, երբ Գուրգ Կարկասը սպանվում է Գոլգոմաթի կողմից, որն էլ հաջորդում է նրան և անցնում է մահաբերների կողմը: Ենթադրաբար, արդյունքում որոշ հսկաներ մասնակցում են Հոգվարթսի ճակատամարտին ֆիլմաշարի վերջում՝ հիմնականում կռվելով Վոլդեմորդի համար։ Այս հսկաները մարտնչում են Հագրիդի խորթ եղբայր Գրաուփի, Բադակտուցի և որոշ Թեստրալների դեմ:

Հսկաների՝ որպես մահացող ցեղատեսակի պատկերումը համահունչ է եվրոպական բանահյուսության մեծ մասի հետ, որտեղ նրանք հաճախ նկարագրվում են որպես նախնադարյան արարածներ, որոնք կառուցել են ավերակներ և ստեղծել տարօրինակ հողի ձևեր՝ մարդկանց գալուց շատ առաջ:

Գոբլինները կախարդական արարածներ են, որոնք հիմնականում զբաղվում են մետաղագործությամբ և Գրինգոթս բանկի կառավարմամբ: Նրանք ներկայացնում են Գոբլինի կապի գրասենյակը Կախարդական արարածների կարգավորման և վերահսկման բաժանմունքում: Գոբլինները մարդակերպ են, նկարագրված է, որ ունեն երկար, բարակ մատներ և ոտքեր, սև աչքեր և գմբեթաձև գլուխներ, որոնք շատ ավելի մեծ են, քան մարդկային գլուխները՝ մարմնի չափերի հետ համեմատած: Գոբլիններն ուտում են հում միս, արմատներ ու բորբոսներ, և խոսում են մի լեզվով, որ կոչվում է Գոբլեդեգուք։ Նրանք առարկայի իրական տիրոջը համարում են դրա ստեղծողին, և որ գնորդը միայն իրավունք է ստացել օգտագործել այն, գուցե ողջ կյանքի ընթացքում, և գոբլինների կողմից պատրաստված ժառանգության անցումը կախարդների ընտանիքներով առանց հետագա վճարման գողություն է համարվում: Կախարդական օրենքը արգելում է գոբլիններին փայտիկ ունենալ, սակայն գոբլիններն ունեն իրենց սեփական կախարդանքը:

Հարրի Փոթերի Կախարդության աշխարհի գոբլին

Գոբլինների և կախարդների միջև հարաբերությունները դարեր շարունակ սրվել են երկու կողմերի թյուրիմացությունների պատճառով, որոնք երբեմն բռնություն են առաջացնում: Տնային էլֆերի հետ մեկտեղ գոբլինները կարծես երկրորդ կարգի քաղաքացիների դիրք են զբաղեցնում Կախարդության աշխարհում: Գոբլինները մնում են չեզոք դիրքում Երկրորդ Կախարդական Պատերազմի ժամանակ՝ կողմ լինելով ոչ Վոլդեմորդին, ոչ էլ նրա հակառակորդներին։ Որոշ դեպքերում թույլ բարեկամություն գոյություն ունի որոշ կախարդների և գոբլինների միջև (մասնավորապես՝ Բիլ Ուիզլին, ով աշխատում է Գրինգոթս բանկում որպես անեծք կոտրող), և նույնիսկ եղել են գոբլինների և հրաշագործների խաչասերման դեպքեր (պրոֆեսոր Ֆլիթվիքը գոբլինների հեռավոր ծագում ունի, որը ամենայն հավանականությամբ, բացատրում է նրա փոքր չափսերը)[13]: Հարրի Փոթեր-ում գոբլինների պատկերումը քննադատվել է հակասեմական կարծրատիպեր պարունակելու համար[14]։

Անունով գոբլին կերպարներ․

  • Գրիփհուք – Գրինգոթս բանկի աշխատող․ օգնում է Հարրիին, Ռոնին և Հերմայոնիին գողանալ Հելգա Հաֆլփաֆի գավաթը
  • Գորնուք – թաքնվում է Գրիփհուքի հետ․ ավելի ուշ սպանում են մահաբերները
  • Բոգրոդ – Գրիփուքի համախոհը և Գրինգոթսի աշխատակիցը
  • Ռագնոք – ազդեցիկ գոբլին, որը չի ցանկանում աջակցություն ցուցաբերել Դամբլդորին
  • Ռագնուք Առաջին – Գոդրիք Գրիֆինդորի սրի ստեղծողը
  • Նարլեք - Թինա Գոլդշթեյնի տեղեկատուն (Գերբնական գազանների կերպար)
Մարդագայլ

Մարդագայլը մարդու և գայլի նման արարած է, որը կարող է գոյություն ունենալ միայն լիալուսնի շուրջ կարճ ժամանակահատվածում: Ցանկացած այլ ժամանակ մարդագայլը նորմալ մարդ է: Այնուամենայնիվ, մարդագայլ տերմինը օգտագործվում է ինչպես գայլի նման արարածի, այնպես էլ սովորական մարդու համար: Մարդագայլը կարող է ֆիզիկապես տարբերվել իսկական գայլից մի քանի փոքր տարբերակիչ հատկանիշներով, ներառյալ աչքերը, ճանկերը, ժանիքները, ականջները, մռութը և թավշյա պոչը: Մարդը դառնում է մարդագայլ, երբ նրան կծում է գայլի տեսքով մեկ այլ մարդագայլ: Երբ դա տեղի ունենա, մարդը պետք է սովորի կառավարել վիճակը: Վուլֆսբեյն թուրմը վերահսկում է վիճակի որոշ հետևանքներ՝ թույլ տալով տառապողին պահպանել իր մարդկային միտքը գայլի տեսքով, դա թույլ չի տալիս նրանց վնասել ուրիշներին: Թուրմի համը սարսափելի է, և շատ քչերն են բավականաչափ հմուտ այն եփելու համար։ Կախարդական աշխարհում հայտնաբերված ոչինչ չի կարող ամբողջությամբ բուժել մարդագայլին: Մարդագայլերի մեծ մասն ապրում է սովորական հասարակությունից դուրս և սնունդ է գողանում գոյատևելու համար: Նրանք հիմնականում աջակցում են Վոլդեմորդին, ով, կարծում են, որ նրանց ավելի լավ կյանք կտա։

Ռեմուս Լյուփինը միակ բացառությունն է։

Նշանավոր արարածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է կախարդական արարածների ցանկ, որոնք որոշ կարևոր դեր են ունեցել ֆիլմաշարում/վիպաշարում։

Երրորդ գրքից մինչև վեցերորդը, Քրուքշենքսը Հերմայոնիի կատուն է։ Հերմայոնին գնել էր Քրուքշենքսին Կախարդական գազանանոց կոչվող խանութից Հարրի Փոթերի երրորդ՝ Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը գրքում։ Քրուքշենքսը նման է պարսկական կատվի և Ռոուլինգը նկարագրում է նրան կիսանիզլ[15], խելացի կատվանման արարած, որը զգայուն է անազնվության նկատմամբ, որը բացատրում է նրա՝ Սքեբերս առնետին որպես Փիթեր Փեթիգրյու և Սիրիուս Բլեքին իր շան տեսքով բացահայտելը։ Քրուքշենքսը երևում է Ազկաբանի բանտարկյալը մասում, որը խոսում է Փադֆութի հետ դպրոցի տարածքում: Նա երբեմն փոքր-ինչ երևում է Գրիֆինդորի ընդհանուր սենյակում իր տիրոջ կամ Հարրիի մոտ կծկված:

Ֆիլմերում Քրուքշենքսին մարմնավորել է Փամփկին անունով պարսկական կատուն[16]։

Դոբին Մալֆոյների ընտանիքին երկար ժամանակ ծառայող տնային էլֆն էր, բայց Հարրի Փոթերը նրան ազատ է արձակում Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը մասում։ Նա շարունակ իր մասին խոսում է երրորդ դեմքով։ Նա առաջին անգամ հայտնվում է Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը մասում, որպեսզի Հարրիին հետ պահի Հոգվարթս վերադառնալուց։ Դոբին ավելի ուշ փորձում է Հարրիին հետ պահել Հոգվարթս գնալուց՝ կախարդանքով փակելով 9¾ կառամատույցի թաքնված մուտքը, և միայն այդ ժամանակ օդաչու Արթուր Ուիզլիի թռչող Ֆորդ Անգլիան մեկնում է դեպի դպրոց։ Քվիդիչի մրցման ժամանակ Դոբին կախարդում է բլաջերը, որպեսզի այն հետևի Հարրիին, հույս ունենալով նրան բավականաչափ վիրավորում հասցնել, որպեսզի նրան ուղարկեն տուն։ Բայց բլաջերին հաջողվում է միայն կոտրել Հարրիի թևը։ Դոբին բացահայտում է որ, երբ ստրկացված տնային էլֆին նրա տերը նվիրում է հագուստի կտոր, նա դրանից հետո ազատ է արձակվում։ Եվ երբ Հարրին (Գաղտնիքների սենյակից վերադառնալուց հետո) բացահայտում է, որ Դոբիի տերը Լուցիուս Մալֆոյն է, նա խաբում է Մալֆոյին, որպեսզի Դոբիին ազատի, մի արարք, որը նրան ապահովում է տնային էլֆի անմար հավատարմությամբ: Հիմա նա պատրաստակամ է պաշտպանել Հարրիին անկախ նրանից, թե ինչ կարժենա դա նրա համար։ Ինչպես նա է ասում՝ «Հարրի Փոթերն ազատել է Դոբիին»։

Դոբին վերադառնում է Հրե Գավաթը մասում։ Հիմա նա ազատ էլֆ է, որը վճարվող պաշտոն է զբաղեցնում Հոգվարթսում։ Դոբին նաև արագ դառնում է միակ տնային էլֆը, որը մաքրելու է Գրիֆինդորի ընդհանուր սենյակը, երբ Հերմայոնին կարված հագուստը թողնում է կիսաթաքցրած սենյակով մեկ՝ փորձելով ազատել էլֆերին, ինչը նրանք վիրավորական են համարում։ Դոբին նաև օգնում է Հարրիին Երեք կախարդների մրցաշարի 2րդ հանձնարարության ժամանակ՝ նրան տալով Գիլի մոլախոտը։ Դոբին ավելի ուշ հայտնվում է Փյունիկի միաբանությունը մասում՝ ցույց տալով Հարրիին Կարիքների սենյակը, որը Հարրին օգտագործում է Դամբլդորի բանակի գաղտնի հանդիպումների համար։ Երբ ավելի ուշ պրոֆեսոր Ամբրիջն իմանում է հանդիպումների մասին, Դոբին մտնում է, որ զգուշացնի խմբին։ Կիսարյուն արքայազնը մասում Հարրին հանձնարարում է Դոբիին հետևել իր հայրենակից Քրիչերին, երբ նրան հանձնարարում են աշխատել Հոգվարթսի խոհանոցներում մյուս տնային էլֆերի հետ, իսկ ավելի ուշ Հարրին երկուսին կարգադրում է հետևել Դրակո Մալֆոյին։

Դոբին՝ Ուորներ Բրոս Սթուդիո Թուրում, Լոնդոն

Դոբին վերջին անգամ հայտնվում է «Մահվան պարգևներ» ֆիլմում, երբ Աբերֆորթ Դամբլդորը նրան ուղարկում է փրկելու գլխավոր հերոսներին Մալֆոյների կալվածքից այն բանից հետո, երբ Հարրին խնդրում է Աբերֆորթի օգնությունը՝ Սիրիուսի հայելու մեջ նայելիս, բայց այդ ընթացքում Դոբին սպանվում է Բելաթրիքս Լեսթրեյնջի կողմից: Նա թաղված է Շել Քոթիջում, իսկ տապանաքարի տակ գրված է «Այստեղ հանգչում է է Դոբին, ազատ էլֆը» տապանագիրը[17][18]։

Դոբիի անունը գալիս է անգլիական բանահյուսության մեջ հայտնի դոբի (հոբգոբլին) արարածից։ Այս արարածը կատարում է տնային գործերը և բարի է երեխաների հանդեպ[19], ինչպես վիպաշարի կերպարն է։

Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը և Հարրի Փոթերը և Մահվան պարգևները-Մաս 1 մասերի էկրանավորման ժամանակ Դոբիի ձայնը հնչյունավորել է Թոբի Ջոնսը[20]։ IGN-ը Դոբիին դարձրել է Հարի Փոթերի 24-րդ գլխավոր հերոսը, որի մահը նկարագրվում է որպես «սերիալի ամենահուզիչ պահերից մեկը»[21]:

Վլադիմիր Պուտինի կողմնակիցները հաճախ մեղադրում են Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերի ստեղծողներին Դոբիին դիտմամբ Ռուսաստանի նախագահի օրինակով պատկերելու համար[22]:

Փյունիկի կերպար Ֆոքսը

Ֆոքսն Ալբուս Դամբլդորի ընտանի փյունիկն է, դիցաբանական թռչուն, որը ցիկլային կերպով բռնկվում է իր մահից հետո և վերածնվում մոխիրից: Փյունիկի պոչի փետուրները հարմար են որոշ փայտիկների մեջ ներառելու համար (և Հարրիի, և Վոլդեմորդի փայտիկները պարունակում են մի փետուր Ֆոքսի պոչից, միակ երկուսը, որոնց նա երբևէ տվել է) և նրանց արցունքները բուժիչ ուժ ունեն: Ֆոքսը կարող է նաև իրեն և ուրիշներին տեղափոխել կրակի բռնկումով:

Գաղտնիքների սենյակում Հարրիի հավատարմության դրսևորումը Դամբլդորի հանդեպ հանգեցնում է նրան, որ նա Ֆոքսին օգնության է ուղարկում Գաղտնիքների սենյակ Սալազար Սլիզերինի բասիլիսկի դեմ, ինչից հետո Ֆոքսը հանում է բասիլիսկի աչքերը՝ վերացնելով նրա՝ հայացքով սպանելու ունակությունը: Ավելի ուշ Ֆոքսն օգտագործում է իր արցունքները բասիլիսկի թույնը վերացնելու համար։ Երբ բասիլիսկը սպանվում է, նա Հարիին, Ռոնին և Ջիննի Ուիզլիին և Գիլդերոյ Լոքհարթին փոխանցում է նրանց խնամակալներին։ Հրե գավաթը մասում Հարրիի և Վոլդեմորդի միջև մենամարտի ժամանակ տեղի է ունենում «հմայախոսքի հակառակ էֆեկտը» («Priori Incantatem»), քանի որ նրանց երկու գավազաններն էլ որպես միջուկ պարունակում են Ֆոքսի փետուրները:

Վոլդեմորդի և Դամբլդորի միջև առճակատման ժամանակ Մոգության նախարարությունում՝ Փյունիկի Միաբանությունը մասի գագաթնակետին (միայն գիրքը), Ֆոքսը փրկում է Դամբլդորի կյանքը՝ կուլ տալով Վոլդեմորդի սպանիչ անեծքը, այնուհետև բռնկվում է կրակի մեջ և վերածնվում որպես ճուտ մոխիրից։

Դամբլդորի մահից հետո Կիսարյուն արքայազնը մասում Ֆոքսի ողբն է լսվում, և նա այլևս չի երևում: Հարցազրույցներից մեկում Ռոուլինգն ասել է, որ դա պետք է խորհրդանշեր Դամբլդորի կորուստը: Հարցին, թե ինչու Ֆոքսը չվերադարձավ Հարիի մոտ Դամբլդորի հանդեպ իր հավատարմության շնորհիվ, Ռոուլինգը նշել է, որ Ֆոքսը տերերին չի փոխում:

«Գերբնական գազաններ. Գրինդելվալդի հանցագործությունները» և «Դամբլդորի գաղտնիքները» նախօրինակի մեջ Ֆոքսը երևում է Կրեդենս Բարեբոնին նախորդ ֆիլմի վերջում, երբ Գելերթ Գրինդելվալդը նրան բացահայտում է նրա իսկական ինքնությունը՝ Ավրելիուս Դամբլդորը՝ Ալբուս Դամբլդորի եղբորորդին:

Ըստ Ռոուլինգի՝ Ֆոքսը անվանվել է 17-րդ դարի դավադիր Գայ Ֆոքսի անունով[23]: Ռեյ Ֆերոնը վոկալային էֆեկտներ է ապահովել Ֆոքսի համար Կախարդության աշխարհի ֆիլմաշարում՝ «Հարի Փոթերը» և «Ֆանտաստիկ գազանները», ինչպես նաև հնչյունավորել է կենտավրոս Ֆիրենցեին Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը ֆիլմում:

Ֆիրենցեն կենտավրոս է և Փյունիկի Միաբանությունից հետո՝ Հոգվարթսում գուշակության ուսուցիչ: Նա գրքում նկարագրված է որպես ապշեցուցիչ կապույտ աչքերով պալոմինո կենտավրոս։ Նա առաջին անգամ հայտնվում է Փիլիսոփայական քարը գրքի վերջում, որտեղ նա փրկում է Հարիին Վոլդեմորդից Արգելված անտառում: Հարրիին իր մեջքին ապահով տանելով՝ Ֆիրենցեն վիճում է այլ կենտավրոսների հետ, ովքեր դեմ էին, որ կենտավրոսները ենթարկվում են մարդկանց։

Կերպարն այլևս չի երևում մինչև Փյունիկի Միաբանությունը, որում Դամբլդորի կողմից նշանակվում է գուշակություն դասավանդելու Հոգվարթսում՝ Սիբիլ Թրելոունիի փոխարեն, որին պաշտոնանկ էր արել Դոլորես Ամբրիջը: Դրա համար նա օտարվում է իր ընկերներից: Կիսարյուն արքայազնում նա կիսում է դասավանդման պարտականությունները պաշտոնին վերադարձած Թրելոնիի հետ:

Մահվան պարգևներում նա երևում է գրքի վերջում Հոգվարթսի անձնակազմի մյուս անդամների հետ միասին՝ ընդդեմ Վոլդեմորդի և նրա մահաբերների ջոկատի։ Նշվում է, որ նա մահաբերների կողմից վիրավորում է ստացել թևերից, բայց ի վերջո փրկվել է ճակատամարտում։ Թեև վիպաշարում չի հիշատակվել, Ռոուլինգը բացահայտել է, որ ճակատամարտից հետո Ֆիրենցեի նախիրը «ստիպված էր ընդունել, որ իր մարդամետ հակումները ամոթալի չէին, և թույլ է տվել նրան նորից միանալ իրենց»[10]:

Կերպարը հիմնված է Սթիվ Էդդիի վրա՝ Ռոուլինգի անգլերենի նախկին ուսուցչի, որը փորձել է հետ պահել նրան ֆանտաստիկ հեքիաթներ գրելուց[24]։ Ֆիրենցեն Ֆլորենցիայի իտալական ձևն է:

Ռեյ Ֆիրոնը հնչյունավորել է Ֆիրենցեին Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը ֆիլմի էկրանավորման ժամանակ։

Գրիփհուքը գոբլին է և աշխատում է Գրինգոթսում մինչև Երկրորդ կախարդական պատերազմը: Փիլիսոփայական քարում, այն բանից հետո, երբ Հագրիդը ներկայացնում է Հարրիի բանալին և Դամբլդորի նամակը Գրինգոթսի նախասրահում գտնվող անանուն գոբլինին, Գրիփհուքին կանչում են ուղեկցելու Հարրիին և Հագրիդին ստորգետնյա երկաթուղային համակարգի միջով մինչև Հարրիի պահոցը, իսկ այնուհետև պահոց 713, որպեսզի հետ վերցնի Փիլիսոփայական քարը: Նրա մասին այլևս չի լսվում մինչև Մահվան պարգևները, երբ նրան գերի պահող կողոպտիչները բռնում են նաև Հարրիին, Ռոնին և Հերմայոնիին: Նրան Հարրիի, Ռոնի և Հերմայոնիի հետ փրկում է Դոբին և հաջողությամբ փախչում Շել Քոթեջ։ Քանի որ Հարրին պետք է Բելատրիքսի պահոցից Հորքրուքս վերցներ, Գրիփհուքը դժկամությամբ համաձայնում է օգնել նրանց ներխուժել Գրինգոթս՝ Գրիֆինդորի թրի դիմաց։ Բայց փախչելիս Գրիփհուքը մատնում է նրանց մյուս գոբլիններին և սրով փախչում է: Նրա ճակատագիրը գրքում անհայտ է մնում, բայց ֆիլմում նա մահացած է երևում Գրինգոթսում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, և Գրիֆինդորի սուրը անհետանում է, մինչև Վոլդեմորդը կարողանար տեսնել այն: Չնայած Գրիփհուքի պնդմանը, որ սուրը պատկանում է գոբլիններին, սուրը նորից հայտնվում է, երբ Նևիլ Լոնգբոթոմը քաշում է այն տեսակավորող գլխարկից և օգտագործում է Նագինիին գլխատելու համար։

Հանգուցյալ Վերն Թրոյերը հայտնվում է Գրիփհուքի դերում Փիլիսոփայական քարի էկրանավորման մեջ Ուորվիք Դևիսի հետ, որը հնչյունավորում էր նրա ձայնը, իսկ վերջինս ամբողջությամբ մարմնավորում էր նրան «Մահվան պարգևներ» ֆիլմերում:

Խաղալիք Հեդվիգ խանութում

Հեդվիգը Հարրիի ձյունաճերմակ բուն է, որը նրան տվել է Ռուբեուս Հագրիդը Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը մասի ժամանակ Հարրիի ծննդյան 11-ամյակին։ Հարրին նրան այդպես է անվանում գրքում կախարդական պատմության մեջ այն կարդալուց հետո։ Հեդվիգը վիպաշարի ընթացքում նամակներ է փոխանցում, ինչպես նաև ընկերակցում է Հարրիին, հատկապես երբ նա չի կարող շփվել այլ կախարդներին հետ։ Գրքերից ենթադրվում է, որ Հեդվիգը կարող է լիովին հասկանալ Հարրիի խոսքը: Հինգերորդ գրքում՝ «Փյունիկի Միաբանություն»-ում[25] Հեդվիգին բռնում է Դոլորես Ամբրիջը և վիրավորում, սակայն հետագայում նրան բուժում է պրոֆեսոր Գրաբլի-Փլենկը։ Յոթերորդ՝ «Մահվան պարգևները» գրքում, Հեդվիգը սպանվում է մահաբերի անեծքով. ֆիլմի տարբերակում նա սպանվում է՝ պաշտպանելով Հարիին մահաբերից։ Ըստ Ռոուլինգի՝ Հեդվիգի մահը ներկայացնում է Հարրիի անմեղության կորուստը[10]:

Թեև Հեդվիգի կերպարը իգական սեռի է, ֆիլմում նրա դերը խաղում են արու բվերը (էգ ձյունաճերմակ բվերն ունեն մուգ փետուրների բծեր, մինչդեռ միայն արուներն են ամբողջովին սպիտակ): Ջոն Ուիլյամսի ստեղծագործությունը, որը ծառայում է որպես ամբողջ ֆիլմաշարի երաժշտություն, կոչվում է "Hedwig's Theme"[26]:

Նագինին Վոլդեմորդի հայտնի հսկայական օձն է, որին տեսնում ենք Հրե գավաթը մասում[27]։ Հնդկական դիցաբանության մեջ նագինին էգ օձ է, որը երբեմն ընդունում է մարդկային տեսք։ Վոլդեմորդը նրան դարձնում է իր վերջին հորքրուքսը սպանելով Բերթա Ջորկինսին, մինչ նա թաքնվում էր Ալբանիայի անտառներում[10]։ Այս կապի շնորհիվ, Վոլդեմորդը լիակատար վերահսկողություն ունի օձի վրա, ինչպես նշում է Դամբլդորը Կիսարյուն արքայազնը մասում։

Վոլդեմորդը կարողանում է հաղորդակցվել Նագինիի հետ՝ օձալեզվով խոսելու ունակության շնորհիվ[28]։ Նագինին առաջին անգամ երևում է, երբ զգուշացնում է Վոլդեմորդին ականջ դնող Ֆրենկ Բրայսի՝ ծեր այգեպանի ներկայության մասին, որն աշխատել է Ռիդլների ընտանիքում: Հարրիի Հոգվարթսում անցկացնելու չորրորդ տարում, Վոլդեմորդի ժամանակավոր մարմինը պահպանվում է Նագինիի թույնով, որը հավաքում էր Փիթեր Փեթիգրյուն[29]: «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքում Հարրին երազներից մեկում Նագինիի աչքերով տեսնում է, թե ինչպես է օձը հարձակվում Արթուր Ուիզլիի վրա։ Ալբուս Դամբլդորը կարծում է, որ սա Վոլդեմորդի հետ Հարրիի հատուկ կապի հետևանքն է, քանի որ Հարրին ականատես է եղել հարձակմանը այն պատճառով, որ Վոլդեմորդի միտքը «պատահաբար եղել է» Նագինիի մեջ այդ ​​ժամանակ: Սա Նագինիի և Վոլդեմորդի ավելի խորը կապի առաջին նշանն է՝ ունենալով մտքեր կիսելու և Հարրիի հետ կապվելու ունակություն[30]:

Ուիզլիների արարածները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ընտանի կենդանիներ և այլ կենդանիներ են զուգորդում Ուիզլի ընտանիքի հետ։

  • Սքեբերս – 12 տարեկան մոխրագույն առնետ։ Սկզբում Փերսիինն էր, հետո անցնում է Ռոնին։ 3-րդ գրքի վերջում, պարզվում է, որ Սքեբերսը Փիթեր Փեթիգրյուն է, անիմակուս, որը դավաճանել է Ջեյմս և Լիլի Փոթերներին, ինչի հետևանքով նրանք սպանվել են Լորդ Վոլդեմորդի ձեռքերով։
  • Փիգվիջըն (մականունy` "Խոզուկ") – Ռոնի հիպերակտիվ բուն, որը նվեր էր ստացել Սիրիուս Բլեքից, երբ կորցրեց Սքեբերսին։
  • Հերմես –Փերսիին պատկանող ճռռացող բու, որը նրան նվեր էին տվել ծնողները՝ հինգերորդ տարում ավագ դառնալու համար: Նրա անունը հունական Հերմես աստծո պատվին է:
  • Էրոլ –Ծեր, մոխրագույն բու, որը ծառայում է որպես ընտանիքի սուրհանդակ: Նա դժվարանում է բեռներ տեղափոխել և հաճախ բախվելուց կամ հյուծվելուց հետո նրան անգիտակից վիճակում են գտնում: Հնարավոր է հղում է Էրոլ Ֆուլերին, ով մի քանի գիրք է գրել անհետացած թռչունների մասին:
  • Առնոլդ – Ջինիի կենդանին։

Հագրիդի տնային կենդանիները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բադակտուց, հիպոգրիֆ

Ֆիլմաշարի ընթացքում Հագրիդը բազմաթիվ կենդանիների մասին է հոգ տանում, որոնցից շատերը վտանգավոր են, ներառյալ Արագոգը (հսկայակա խոսող սարդ կամ ակրոմանտուլա), Բադակտուցը (հիպոգրիֆ), Ժանիքը (որսաշուն), Ֆլաֆին (երեքգլխանի շուն), Նորբերտը (նորվեգական վիշապ, հետագայում Չարլի Ուիզլին բացահայտում է, որ նա իրականում էգ է, և նրան վերանվանում են Նորբերտա) և Թենեբրուսը (թեստրալ)։ Հագրիդի սերը կենդանիների նկատմամբ նրան դարձնում է Կախարդական արարածների խնամքի ուսուցիչ Հոգվարթսում՝ սկսելով Ազկաբանի բանտարկյալը մասից, երբ տվյալ դասընթացի ուսուցիչը թոշակի է անցնում։ Չորրորդ ուսումնական տարում Հարրին և իր դասընկերները հոգ են տանում Հագրիդի Բլասթ-էնդիդ սքրյութների մասին (խեցգետնակերպ գիշատիչ), որոնցից մեկը (հսկա չափերի հասած) տեղադրվում է լաբիրինթոսում Երեք կախարդների մրցաշարի վերջին փուլի համար։ Թեև նրա էկզոկմախքը կարող է հետ մղել կախարդանքները, Հարրին կարողանում է այն անվնաս անցնել: Նրանք նաև դասեր ունեն նիֆլերների, միաեղջյուրների, հրե սալամանդերների և ծաղկաթրթուրների մասին:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The myths and folktales behind Harry Potter». BBC. Վերցված է 28 October 2020-ին.
  2. Fry, Stephen (10 December 2005). Living with Harry Potter (Radio broadcast). BBC Radio 4. Event occurs at 09:11–09:31. Արխիվացված օրիգինալից 8 February 2022-ին. Վերցված է 2 August 2022-ին. «But you're right, yes, children, they know, obviously, they know that I didn't invent unicorns, but I've had to explain frequently that I didn't actually invent hippogriffs. Although a hippogriff is quite obscure, I went looking, because when I do use a creature that I know is a mythological entity, I like to find out as much as I can about it. I might not use it, but to make it as consistent as I feel is good for my plot. There's very little on hippogriffs.»
  3. «Why Was Newt Scamander Expelled From Hogwarts? The Magizoologist Has A Mysterious Past». Bustle. Վերցված է 17 April 2021-ին.
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Gray, Melanie (2020-10-31). «Harry Potter's magical beasts and real creatures live in new London exhibit». New York Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-09-01-ին.
  6. Oziewicz, Marek (July 2010). «Representations of Eastern Europe in Philip Pullman's His Dark Materials, Jonathan Stroud's The Bartimaeus Trilogy, and J. K. Rowling's Harry Potter Series». International Research in Children's Literature. 3 (1): 1–14. doi:10.3366/ircl.2010.0002. ISSN 1755-6198. S2CID 143553813.
  7. Harland, J. and Wilkinson, T. T. (1857) Lancashire Folklore, Warne & Co., London, p. 55.
  8. Upton, Clive; Parry, David; Widdowson, JDA (1994). Survey of English Dialects: the dictionary and the grammar. London: Routledge. էջ 44. ISBN 0415020298.
  9. «Firenze». Pottermore. Wizarding World. Warner Bros. Entertainment Inc. Վերցված է 15 June 2019-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Anelli, Melissa (30 July 2007). «J.K. Rowling Web Chat Transcript». The Leaky Cauldron (website)|The Leaky Cauldron. Վերցված է 30 July 2007-ին.
  11. A "being" is defined in Fantastic Beasts and Where to Find Them as a creature "worthy of legal rights and a voice in the governance of the magical world"
  12. «Part Two». The Leaky Cauldron and MuggleNet interview Joanne Kathleen Rowling. 5 July 2005. Վերցված է 1 June 2007-ին.
  13. «FAQ: Is Flitwick a short human or is he some other type of being?». jkrowling.com. Mugglenet / Lexicon question. Արխիվացված է օրիգինալից 6 August 2011-ին. Վերցված է 5 May 2017-ին.
  14. «Rowling's goblin problem?». mugglenet.com. 19 March 2019. Վերցված է 30 August 2020-ին.
  15. «Extra Stuff: Crookshanks». Արխիվացված օրիգինալից 16 September 2011. Վերցված է 30 June 2007-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  16. Kelley, JaneA (2011-01-31). «Celebrity Cat Lives Life of Luxury on Isle of Man». Catster. Վերցված է 2016-10-22-ին.
  17. Miller, C. D. (8 June 2012). Harry Potter Places: Snitch-Seeking in Southern England and Wales. First Edition Design Pub. էջ 52. ISBN 978-1-937520-98-4.
  18. «Visit Dobby's Grave and Shell Cottage at these Harry Potter Wales Locations». One Step Wanderer. 27 May 2019. Արխիվացված օրիգինալից 12 October 2020-ին.
  19. «Dobby at Probert Encyclopedia». Probertencyclopaedia.com. 20 September 2007. Արխիվացված է օրիգինալից 21 August 2012-ին.
  20. «Russian TV broadcast our Potter vote!». BBC Online. British Broadcasting Corporation. 25 January 2003.
  21. Brian Linder; Phil Pirrello; Eric Goldman; Matt Fowler (14 July 2009). «Top 25 Harry Potter Characters». IGN. Արխիվացված է օրիգինալից 19 July 2009-ին. Վերցված է 3 April 2011-ին.
  22. «Russian lawyers say Harry Potter character Dobby is based on Putin». The Guardian. 30 January 2003. Վերցված է 22 November 2022-ին.
  23. Dugdale, John (3 November 2017). «Gunpowder plots: how Guy Fawkes ignited an explosive literary legacy». The Guardian. Արխիվացված օրիգինալից 6 February 2022-ին. Վերցված է 2 August 2022-ին.
  24. Boniface, Susie (8 July 2007). «Teacher'S Bad Rowling Advice». Sunday Mirror. Վերցված է 15 June 2019-ին.
  25. Rowling, J. K. Harry Potter and the Order of the Phoenix. New York: Listening Library, 2003. Print.
  26. «Harry Potter soundtrack: 'Hedwig's Theme' and everything to know about the film franchise's magical score». Classic FM (UK)|Classic FM. Վերցված է 16 February 2021-ին.
  27. Rowling, J. K. (21 July 2007). Harry Potter and the Deathly Hallows (Children's ed.). Bloomsbury. ISBN 978-0-7475-9105-4. ASIN|0747591059|country=uk.
  28. Rowling, J. K. (February 1999). Harry Potter and the Chamber of Secrets. Bloomsbury Publishing plc. ISBN 0-7475-3848-4. ASIN|0747538484|country=uk.
  29. Rowling, J. K. (6 July 2001). Harry Potter and the Goblet of Fire. Bloomsbury Publishing plc. ISBN 0-7475-5099-9. ASIN|0747550999|country=uk.
  30. Rowling, J. K. (10 July 2004). Harry Potter and the Order of the Phoenix. Bloomsbury. ISBN 0-7475-6107-9. ASIN|0747561079|country=uk.