Գուլ, ժողովրդական բանահյուսության մեջ համարվում է հրեշ կամ չար ոգի, որ ապրում է գերեզմանոցներում և սնվում մարդկային մարմիններով։ Ամենահին գրական ստեղծագործությունը որտեղ նշվել են գուլերը՝ «Հազար ու մի գիշեր»-ն է[1]։ Անգլերեն գրականության մեջ առաջին անգամ նշվել է 1786 թվականին Ուիլլիամ Բեքֆորդի«Վատեք»[2] նովելում, որը պատմում է արաբական բանահյուսության գուլերի մասին։ Ավելի լայն իմաստով գուլ բառը օգտագործում են նաև անվանակոչելու գերեզմանագողերին։ Գուլը զոմբիից տարբերվում է նրանով, որ ունի ինտելեկտ և ընդունակ է բանակցելու։ Գուլերը կարող են լինել ոչ մարդկային անձինք, մարդիկ, որ կերել են մարդկային միս կամ եղել են այլ գուլի զոհ. կախված է լեգենդից։