Jump to content

Հարրի Փոթերի աշխարհի կախարդական առարկաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխարկը Universal Studios Hollywood-ի այգում

Հարրի Փոթերի աշխարհի կախարդական առարկաներ, առարկաներ, որոնք օգտագործվել են Հարրի Փոթերի մասին վիպաշարի կերպարների կողմից։

Մթին առարկաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորքրուքս (անգլ.՝ Horcrux), առարկա, որի մեջ ամփոփված է մթին հրաշագործի հոգու մի մասը։ Ստեղծվում է հրաշագործի կողմից նրա հոգին պառակտող հանցագործության կատարելու միջոցով, այսինքն՝ սպանությամբ։ Սովորաբար ստեղծվել է ոչ ավելի, քան մեկ հորքրուքս։ Բայց Վոլան դե Մորտը, որը երազում էր հաղթահարել մահը, պրոֆեսոր Սլագհորնի հետ զրույցում հարցրել է մեկից ավելի հորքրուքս ստեղծելու հնարավորության մասին։ Նա հորքրուքսներ է դարձրել.

  • իր աշակերտական օրագիրը (Թոմ Ռեդլի օրագիրը), ստեղծել է 16 տարեկանում՝ Միրթլ Պլակսի սպանությունից հետո,
  • Մարվոլո Մարկսի մատանին, ստեղծել է 1943 թվականին՝ հարազատ հոր և հոր կողմից տատիկի ու պապիկի սպանությունից հետո,
  • Սալազար Սլիզերինի մեդալիոնը, 1946 թվականին հորքրուքսի ստեղծման համար սպանել է մագլի,
  • Հելգա Հափլփաֆի բաժակը, ստեղծել է 1946 թվականին՝ Խեպիզա Սմիթի սպանությունից հետո,
  • Ռավենա Ռեյվենքլոյի ապարոշը, ստեղծել է 1945 թվականին, որի համար սպանել է ալբանական հոգևորականի,
  • Նագինին (իր օձը), ստեղծել է 1994 թվականին, որի համար սպանել է Բերտա Ջորկինսին։

«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները» գրքում պարզվել է, որ գոյություն ուներ և յոթերորդ[1] հորքրուքսը, որը ստեղծվել էր ակամա։ Այդ հորքրուքսը Հարի Փոթերն էր, և այդ հանգամանքը ազդել է իրադարձությունների հանգուցալուծման վրա։ Հարրին տեղեկանում է այդ մասին այն ժամանակ, երբ մտքի ավազանում տեսնում է պրոֆեսոր Սնեյփի հիշողությունը։ Բոլոր հորքրուքսները ոչնչացվել են տարբեր մարդկանց կողմից։ Հնարավոր է՝ հորքրուքս ոչնչացրած յուրաքանչյուր ոք ուներ ինչ-որ որակ, որը Վոլդեմորի համապատասխան որակի հակապատկերն էր[2]։

Մահվան Պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ավագ փայտիկ (ամենահզոր փայտիկը), պատկանել է Դրակո Մալֆոյին, Հարրի Փոթերին, Ալբուս Դամբլդորին, Գրին դե Վալդին։
  • Վերակենդանացնող քար (ունակ է վերակենդանացնել մահացածին), պատկանել է Մարվոլո ընտանիքին, Վոլդեմորին, Ալբուս Դամբլդորին, Հարրի Փոթերին։
  • Անտեսանելիության թիկնոց (ունակ է տիրոջը դարձնել անտեսանելի), որպես ժառանգություն փոխանցվել է Փոթերների սերնդին։

«Երեք եղբայրների մասին հեքիաթում» պատմվում է լեգենդի մասին, որը դարձել է Ջոան Ռոուլինգի յոթերորդ վեպի սյուժեի մի մասը։

Շատ հրաշագործներ փնտրել են Մահվան Պարգևները՝ հավատալով, որ դրանց տիրանալով կդառնան Մահվան տիրակալը։

Դեղաթուրմերը լայնորեն տարածվել են «Հարի Փոթերի աշխարհում», նրանց հատկությունները և պատրաստման եղանակները, որպես ուսումնական առարկա, ուսումնասիրել են Հոգվարթսում։ Այն կոչվել է Դեղաթուրմերի պատրաստում։ Առավել հայտնի և կարևոր կերպարներից մեկը՝ Սևերուս Սնեյփը, դեղաթուրմերի պատրաստման ուսուցիչ է և հայտնի դեղաթուրմեր պատրաստող։ Վեցերորդ մասում նա հեռացել է այդ պաշտոնից` ստանձնելով Մթին Արվեստների դեմ Պաշտպանության ուսուցչի պաշտոնը, իսկ նրա տեղը զբաղեցրել է Հորացիուս Սլագհորնը[3][4]։

Գրքերում ավելի հաճախ հիշատակված դեղաթուրմերից մեկը Ձևափոխող դեղաթուրմն է (անգլ.՝ Polyjuice potion), որը հնարավորություն է տալիս ընդունել այլ մարդու տեսք։ Այն առաջին անգամ հանդիպել է «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» գրքում, երբ Հարրի Փոթերը, Ռոն Ուիզլին և Հերմիոնա Գրեյնջերը ընդունել են Դրակո Մալֆոյի ընկերների տեսքը, որպեսզի Մալֆոյից տեղեկություն կորզեն գաղտնի սենյակի մասին, և հենց այդ ժամանակ բացահայտվել է դրա պատրաստման ձևը։ Հետագայում այն օգտագործել են.

  • Բալթի Քրաուչ կրտսերը, որպեսզի ներկայանա որպես Ալաստոր Գրյում,
  • Տիկին Քրաուչը, որպեսզի ազատի որդուն բանտից և զբաղեցնի նրա տեղը,
  • Դրակո Մալֆոյը, որպեսզի առաջին կուրսեցիների մեջ քողարկի իր ընկերներին՝ Քրեբին և Գոյլին,
  • Ալաստոր Գրյումը, որպեսզի Ռոնին, Հերմիոնային, Ֆրեդին, Ջորջին, Ֆլոռ Դելակուրին և Մունդունգուս Ֆլետչերին դարձնի Հարրի Փոթերի կրկնօրինակը և թույլ տա լքել Դարսլիների տունը,
  • Հարրին, Ռոնը և Հերմիոնան, որպեսզի թափանցեն Մոգության Նախարարություն երեք աշխատակիցների տեսքով,
  • Հերմիոնան, որպեսզի ընդունի Բելատրիսա Լեսթրեյնձ տեսքը և թափանցի նրա՝ «Գրինգոթս» բանկի ընտանեկան պահոցը[5]։

Հարրի Փոթերի մասին գրքերում հիշատակվել են նաև այլ դեղաթուրմեր․

  • Ոսկորների, մարմնի և արյան դեղաթուրմ, օգտագործել է Պիտեր Պետիգրյուն Վոլան դե Մորտի մարմինը վերադարձնելու համար։
  • Ֆելիկս Ֆելիցիս (նաև Հեղուկ հաջողություն), խմողին որոշ ժամանակով անհավատալի հաջողություն է բերում։ Արգելվել է օգտագործել քաղաքական ընտրությունների, դպրոցական քննությունների և սպորտային մրցույթների ժամանակ։ Ստեղծվել է 16-րդ դարում ապրած աներևակայելի հմուտ ալքիմիկոս Զիգմուտ Բաջի կողմից։
  • Ամորթենթիա, կախարդական դեղաթուրմի տեսակ, որն առաջացնում է ուժեղ հրապուրանք այն պատրաստողի հանդեպ։ Վեցերորդ մասում կիրառել է Ռոմիլդա Վեյնը, որպեսզի Հարրին սիրահարվի իրեն, միայն թե ամորտեզիայի ազդեցության տակ է ընկել Ռոն Ուիզլին։
  • Ճշմարտության շիճուկ, դեղաթուրմ պղպեղի սուր համով առանց որևէ հոտի և գույնի, որը ստիպում է միայն ճշմարտությունը ասել. ճշմարտության շիճուկ դեղաթուրմին կարող է դիմադրել լավ պատրաստված, փորձառու հրաշագործը, որը գործնականում կիրառում է օկլյումենացիան։ Դեղաթուրմի ազդեցությունից կարելի է խուսափել նաև հատուկ կախարդանքների և հակաթույների միջոցով։
  • Կենդանի մահ, պատրաստվել է Հարրիի կողմից վեցերորդ դասընթացի ժամանակ Կիսարյուն արքայազնի ցուցումներով, որի շնորհիվ դեղաթուրմը ճանաչվել է լավագույնը։
  • Գայլի հակաթույն, մարդագայլերի համար նախատեսված դեղաթուրմ։ Օգնում է պահպանել մարդկային գիտակցությունը փոխակերպումների օրերին[6]։
  • Ոսկրաճ, ոսկորները աճեցնող դեղաթուրմ[7]։
Գիշերային ավտոբուսը «Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը» ֆիլմից Warner Bros. կինոստուդիայում

Կախարդական շախմատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախարդական շախմատը խաղում են նույն խաղաքարերով և տախտակով, ինչպես սովորական շախմատում։ Կանոնները նույնպես չեն փոխվում։ Խաղաքարերը կենդանանում են և հարձակվում միմյանց վրա և գրավում, հարվածում գրավված խաղաքարը և նրան դուրս գցում խաղադաշտից[8]։ Խաղացողները խաղաքարերը տեղափոխում են՝ բարձրաձայն անվանելով դրանց դիրքը շախմատային նշանագրության միջոցով (անգլ.՝ Algebranic notation

Ռոնն ունի կախարդական շախմատի հավաքածու, որը ժառանգել է իր պապիկից, իսկ Հարրին սկզբում խաղում էր Սիմուս Ֆինիգանից վերցրված խաղաքարերով, որոնք նրան վատ էին ենթարկվում և տալիս էին սխալ խորհուրդներ։ Հետագայում՝ Հոգվարթսում անցկացրած առաջին Սուրբ Ծննդյան ժամանակ, Հարրին ստացավ իր սեփական հավաքածուն։

«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքում Հարրին, Ռոնը և Հերմիոնան դառնում են կենդանի շախմատային խաղաքարեր «Կախարդական չափի շախմատ» խաղում, որում Հարրին հաղթում է Ռենի խորհուրդների և վերջինիս կողմից խաղաքարի զոհաբերման շնորհիվ։

Ֆիլմերում շախմատային խաղաքարերը պատկերված են Լյուիս կղզու շախմատի խաղաքարերի կիրառմամբ։

Գափափի կամ Իքնազարե հայելի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայելու մեջ Հարրի Փոթերը տեսնում է իր ծնողներին։
  • Ալբուս Դամբլդորը, իր խոսքերով, առաջին գրքում հայելու մեջ տեսնում է իրեն՝ մի զույգ հաստ, բրդե գուլպաներով։ Յոթերորդ գրքում Հարրին համոզվում է, որ Դամբլդորը հայելում կտեսներ իր ընտանիքի հետ կապված ինչ-որ բան։ Ռոուլինգը իր ֆորումներից մեկում ասել է, որ եթե Դամբլդորը նայեր Գափափի հայելում, ապա կտեսներ իր ընտանիքի բոլոր անդամներին ողջ և առողջ[9]։ «Ֆանտաստիկ արարածներ-2։ Գրինդեվալդի հանցագործությունը» ֆիլմում Դամբլդորը տեսնում է իրեն երիտասարդ, որն արյան երդում է տալիս Գելլերտ Գրինդեվալդի հետ միասին։
  • Ռոն Ուիզլին տեսնում է իրեն մի հին դպրոցում և դպրոցի քվիդիչի թիմի ղեկավարին, որը ձեռքում պահում է հաղթողի գավաթը։

Կախարդական փայտիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավագ փայտիկը

«Հարրի Փոթերը և կրակի գավաթը» վեպի 18-րդ գլխում նկարագրվում են տարբեր կախարդական դպրոցների՝ Հոգվարթսի, Շարմբատոնի և Դուրմստրանգի կախարդական փայտիկները։ Հարրի Փոթերի փայտիկն ունի 11 դյույմ երկարություն և պատրաստված է փշարմավից, որի միջուկը փյունիկի փետուր է։ Փայտիկներ պատրաստողներից հիշատակվում են վարպետ Օլիվանդերը և Գրիգորովիչը։ Ուշագրավ է այն փաստը, որ փայտիկն ինքն է ընտրում տիրոջը։

Ավագ փայտիկը պատկանել է Ալբուս Դամբլդորին։ Դա Մահվան Պարգևներից մեկն է։ Դամբլդորն այն ստացել է 1945 թվականին՝ հաղթելով դրա նախկին տիրոջը՝ Գրինդեվալդին։ Ալբուս Դամբլդորը դադարեց լինել Ավագ փայտիկի տերը մահվանից քիչ առաջ, երբ Դրակո Մալֆոյը զինաթափեց նրան։ Փայտիկի միջուկը թեստրալի մազ է[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. David Colbert The Magical Worlds of Harry Potter (revised edition). — Penguin, 2008. — 257 с. — ISBN 9781440637599
  2. «Крестражи» (ռուսերեն). harrypotterrol.anihub.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Severus Snape» (անգլերեն). Pottermore. Արխիվացված է օրիգինալից 2019-10-02-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «Potions» (անգլերեն). Pottermore. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Обортное зелье на Pottermore». Արխիվացված է օրիգինալից 2019-10-02-ին. Վերցված է 2019-10-24-ին.
  6. «Волчье противоядие» (ռուսերեն). Гарри Поттер вики. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  7. «Костерост» (ռուսերեն). Гарри Поттер вики. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  8. Mark Weeks (2005 թ․ հուլիսի 23). «Elsewhere on the Web: Harry Potter Wizard Chess». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. J. K. Rowling Web Chat Transcript — The-Leaky-Cauldron.org
  10. «J.K.Rowling Official Site». web.archive.org. 2008 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]