Ռեմուս Լյուպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմուս Լյուպին
անգլ.՝ Remus Lupin
Դիմանկար
Մահացել էմայիսի 2, 1998(1998-05-02)
Մահվան վայրHogwarts grounds, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՀոգվարթս
Մասնագիտությունդպրոցի ուսուցիչ, պրոֆեսոր և վիգիլանտիզմ
ԱշխատավայրՀոգվարթս
ԱմուսինNymphadora Tonks?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունGryffindor?, Փյունիկի միաբանություն և Marauders?
ԵրեխաներTed Lupin?
 Remus Lupin Վիքիպահեստում

Ռեմուս Ջոն Լյուպին, մականունը՝ Մունի (- մայիսի 2, 1998(1998-05-02), Hogwarts grounds, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթեր վիպաշարի գեղարվեստական կերպարներից։ Նա առաջին անգամ հայտնվել է Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը սերիայի մեջ՝ որպես Հոգվարթսի պրոֆեսոր։ Լյուպինը դեռ երկար է մնացել այս պատմության մեջ՝ որպես գլխավոր հերոսի՝ Հարրի Փոթերի մտերիմ ընկեր։ Ֆիլմերում երիտասարդ Լյուպինի դերը խաղացել է դերասան Դևիդ Թյուլիսը[1]։

Գեղարվեստական կերպարի կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուպինը կիսարյուն է, որը, ըստ սերիաների, ծնվել է կախարդ տղամարդու և մագլ կնոջ ընտանիքում 1960 թվականի մարտի 10-ին։ Երբ Լյուպինը փոքր երեխա էր, նրան կծել է մարդագայլ Ֆենրիր Գրեյբեքը և նա վարակվել է լիկանտրոպիայով։ Այս վիճակն անբուժելի էր և Լյուպինը ստիպված էր ողջ կյանքն ապրել մարդագայլի պես։ Լյուպինի ծնողները մտավախություն ունեին, որ երեխան չի կարողանա հաճախել Հոգվարթս, սակայն տնօրեն Ալբուս Դամբլդորը նրան թույլ է տվել հաճախել՝ այն պայմանով միայն, որ որոշակի պաշտպանական միջոցներ ձեռնարկվեն։ Այս նպատակներով Հոգսմիդում, մի ուռենու տակից՝ որպես գաղտնի անցուղի, տուն է կառուցվել։ Lուպինը բոլորից մեկուսացած գաղտնի բնակություն է հաստատել այս տանը և կողպված է եղել իր ամենամսյա կերպարանափոխությունների համար։ Բանական մարդուց մարդագայլի վերափոխվելը շատ բարդ է և ցավոտ, և, եթե արարածը մեկուսացված է լինում, սովորաբար հիասթափվում է և կան վարկածներ, որ նա կարող է վնասել ինքն իրեն, եթե չկարողանա գրոհել։ Գյուղի բնակիչները Ռեմուս Լյուպինին ընդունել են այնպես, ինչպես սովորաբար ընդունում են սարսափելի վայրագ ուրվականներին։ Տունը ստացել է Ոռնացող խրճիթ անվանումը և հայտնի է դարձել որպես Մեծ Բրիտանիայի ուրվականների ամենաշատ այցելվող շենքը։ Չնայած այն բանին, որ իրականում այնտեղ երբեք ուրվականներ չեն եղել, Դամբլդորը տարածել է այս լուրը՝ հետաքրքրասեր հանրությանը հետազոտություններից շեղելու համար։ Ի վերջո, այն դարձել է կողոպտիչների գաղտնի ապաստարան, երբ դրանք հասել էին անիմագայի ամբողջական վերափոխմանը։

Երբ Ռեմուսն արդեն ընդունվել էր Հոգվարթս, նրա վիճակը գաղտնի էր պահվում, սակայն Ջեյմս Փոթերը, Սիրիուս Բլեքը և Փիթըր Փեթիգրյուն ճշմարտությունը պարզել են Հոգվարթսում սովորելու երկրորդ կուրսում։ Հինգերորդ կուրսում նրանք գաղտնի (և անօրինական) սովորել են դառնալ Անիմագներ, որպեսզի Լյուպինյան ընկերություն ստեղծեն վերջինիս փոխակերպումների համար։ Նրա լիկանտրոպիան չի փոխանցվել նրանց անիմացիոն ձևերով, և նրանց համար սպառնալիք չէր, մինչ կենդանու տեսքով էին հանդես գալիս։ Ի տարբերություն մարդագայլերին, անիմագները գիտակցում են իրենց ով կամ ինչ լինելը, և վտանգավոր չեն շրջապատի համար։ Բացի այդ, Ջեյմսի և Սիրիուսի անիմացիաները (համապատասխանաբար՝ եղջերու և մեծ շուն) բավականաչափ մեծ էին, որպեսզի վերահսկեին մարդագայլերին։ Ընկերները Լյուպինին տվել էին «Մունի» մականունը՝ իր վիճակի համար։ Երբ Սևերուս Սնեյփը հետաքրքրվել է, թե որտեղ է ամեն ամիս Լուպինը անհետանում, Բլեքը կատակել է Հոգվարթսի վեցերորդ տարում (թեև Բլեքը, Ջեյմս Փոթերը և Փիթըր Փեթիգրյուն ատում էին Սնեյփին, Լուպինը պնդում էր, որ նրանք Սնեյփին ատելու որևէ պատճառ չունեին մինչև վեցերորդ տարին)։ Բլեքը պատմել է Սնեյփին, թե որտեղ է Ռեմուսն անհետանում ամեն ամիս, չնայած մոռացել էր նշել, որ նա մարդագայլ է, և գիտեր, որ Սնեյփին Լյուպինը կարող է սպանել, եթե նա մոտենա Լյուպինին փոխակերպված վիճակում։ Սնեյփը, որոշելով անախորժություններ պարգևել ընկերներին, սկսել է հետևել Սիրիուսի ցուցումներին։ Երբ Ջեյմսը իմացել է, թե ինչ է արել Բլեքը, կանգնեցրել է Սնեյփին, մինչ նա կհասներ Ոռնացող խրճիթին և փրկել է Սնեյփի կյանքը։ Սնեյփը, սակայն, տեսել է Ռեմուսի մարդագայլ տեսքը, և երդվել է գաղտնի պահել Դամբլդորից իր տեսածը։ Սնեյփն այդպես էլ չի ներել Սիրիուսին, և կարծում էր, որ Ջեյմսի միակ դրդապատճառը ծրագրի ձախողումից խուսափելն էր։

Լյուպինի փոխակերպված վիճակը՝ մարդագայլը Հարրի Փոթերի ստուդիայում

Փյունիկի միաբանությունում Սիրիուսը ասել է, որ Ռեմուսը «լավ տղա» էր, իսկ Ռոուլինգը ասել է, որ «հասուն» էր։ Սիրիուսի խոսքով՝ Լյուպինը չի մասնակցել իր և Ջեյմսի, մասնավորապես՝ Սնեյփի նկատմամբ ծավալած ծաղրուծանակին, բայց Լյուպինը ափսոսում է, որ երբեք չի ստիպել ընկերներին կանգ առնել։ Նա նաև հանդիսանում է «Ավազակների քարտեզ»-ի համահեղինակներից մեկը։ Այդ քարտեզը հետագայում դարձել է Հարրի Փոթերի սեփականությունը[2]։

Լուպինն ատում և վախենում է իր ամենամսյա փոխակերպումներից։ Երբ նա դեմ դիմաց կանգնում է բոգարթների դիմաց, դրանք ստանում են լիալուսնի ձև (Լյուպինի փոխակերպումները կատարվում են լիալուսնի ժամանակ)։ Այս փոխակերպումները ավելի հայտնի են դարձել «Հարրի Փոթերը և Ազկաբանի կալանավորը» սերիայի մեջ, չնայած հենց նույն սերիայում Սնեյփի տրամադրած դեղաթուրմի շնորհիվ Լյուպինը կարողացել է քիչ թե շատ կառավարել, վերահսկել ինքն իրեն և շատ մեծ վտանգ չհանդիսանալ շրջապատի համար։

Լյուպինը Փյունիկի միաբանության անդամ է եղել։

Դերերը ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուպինը հանդիպում է Հարրիին, Ռոնին և Հերմիոնային Հոգվարթսի ճեպընթացում, որտեղ տեղի է ունենում դեմենտորի հարձակումը։ Այդ ժամանակ Լյուպինը փրկում է Հարրիին։

Պրոֆեսոր Լյուպինը առաջին անգամ հանդես է եկել «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» սերիայում։ Նա կախարդանքի դպրոց Հոգվարթսում պետք է դասավանդեր Պաշտպանություն մթին արվեստներից առարկան։ Առաջին անգամ երևացել է Հոգվորթսի ճեպընթացի մեջ՝ քնած, և «թվում էր, թե մի լավ անեծք նրա կյանքին վերջ կդներ»։ Այնուամենայնիվ, երբ ճեպընթացում հայտնվում է դեմենտորը, Լյուպինը վերջապես արթնանում է՝ «բռնած այն, ինչը նման էր մի բուռ բոցի»։ Հիմքեր կան ենթադրելու, որ Լյուպինը ավելի հզոր կախարդ է, քան իրականում թվում է։ Տարվա վերջում Սևերուս Սնեյփը, կատաղած Սիրիուս Բլեքի փախուստով և Կոռնելիուս Ֆաջի խոստացած Մերլինի շքանշանի կորստով, հրապարակավ հայտարարել է, որ Լյուպինը մարդագայլ է, որից հետո Լյուպինը հրաժարվել է աշխատել Հոգվարթսում։ Նա սպասել է այն ժամանակին, երբ կկարողանա Հոգվարթսում դասավանդել մարդագայլերի դեմ պայքարելու մասին գիտությունը։ Իր պաշտոնավարման ընթացքում Ռեմուս Լյուպինը Հարրիին մասնավոր դասեր է տվել, որոնք վերաբերում էին դեմետորներից պաշտպանվելուն։ Այն  միջոցը, որը Լյուպինը ուսուցանում էր Հարրիին, միակ և հայտնի միջոցն էր։ Նրա աշակերտները, բացառությամբ մի քանի սլիզերինցիների, շատ հարգալից էի վերաբերվում Լյուպինի հետ և սիրում էին նրա գործնական ուսուցման ոճը։ Հարրին և նրա ընկերները Ռեմուս Լյուպինին համարում էին մթին արվեստներից պաշտպանության իրենց լավագույն ուսուցիչը։

Մինչև «Ազկաբանի բանտարկյալը» սերիան՝ Լյուպինը հավատում էր, որ Սիրիուս Բլեքը մեղավոր է 12 մագլների, Փիթըր Փեթիգրյուի սպանության, Լիլի և Ջեյմս Փոթերների դավաճանության համար։ Ի վերջո, նա պարզել է ճշմարտությունը։ Այն, որ Սիրիուսը անմեղ է, իսկ իրենց «ընկեր» Փիթըրը իրական դավաճանն է։ Լյուպինը օգնել է Սիրիուսին Ոռնացող խրճիթում բացահայտել ճշմարտությունը Հարրիի, Ռոնի և Հերմիոնայի համար։ Նրանք բոլորը վերջապես հանդիպել են Փիթըրին, որը նախորդ տասներկու տարիների ընթացքում քողարկված էր Ռոնի սիրելի առնետի կերպարի տակ։ Այդ օրը Ռեմուսը մոռացել էր խմել Սնեյփի տրամադրած դեղաթուրմը, որը թույլ չէր տալիս նրան դառնալ դաժան իր ընկերների հանդեպ։ Մինչ Հարրին, Ռոնը և Հերմիոնան փորձել են շեղել Լյուպինին, Փիթըր Փեթիգրյուն ձևափոխվել է լիալուսնի ներքո և նրան հաջողվել է կրկին փախչել։

Լուպինը նաև հակիրճ հիշատակվում է «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» սերիայում, երբ Դամբլդորը խոսում է Սիրիուսի հետ նրա մասին։

Հարրի Փոթեր ֆիլմաշարում Ռեմուս Լյուպինի դերակատարը՝ Դևիդ Թյուլիսը

Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուպինը կրկին հայտնվում է «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» սերիայի մեջ՝ որպես Փյունիկի միաբանության անդամ, սակայն այս սերիայում նրա դերն այնքան էլ մեծ չի եղել, ինչպես նախորդում էր։

«Ազկաբանի բանտարկյալը» սերիայի մեջ մեջ Լյուպինը նկարագրվում է որպես «թեթև շագանակագույն մազերի սեփականատեր», որոնք սպիտակում են, և նա հագնում է մաշված հագուստ։ «Փյունիկի միաբանությունը» սերիայում Լյուպինն ունի գունատ դեմք վաղաժամ կնճիռներով։ Քանզի մարդագայլերի համար աշխատանք գտնելու շատ քիչ հնարավորություններ կան, այն պատճառով, որ կախարդանքի աշխարհը վախ է տածում մարդագայլերի վերափոխումների նկատմամբ, ինչպես նաև բռնի վերափոխման վախի պատճառով, Լյուպինը հիմնականում կախվածություն ունի ուրիշներից՝ իրեն աջակցելու նպատակով։ Երբ մոգության նախարարությունը Դոլորես Ամբրիջի գլխավորությամբ Փյունիկի միաբանությունում ընդունում է լրացուցիչ օրենքներ մարդագայլերի դեմ, Լյուպինը գրեթե գործազուրկ է դառնում։ Լլյուպինը միացել է նոր կազմավորված Փյունիկի միաբանությանը հինգերորդ սերիայում և հանդիսանում է այն մարդկանցից մեկը, որն ուղեկցում է Հարրիին Դըրսլիների ընտանիքի տնից գրքի առաջին գլուխներում։ Լյուպինը ապրում է Գրիմմոյի հրապարակում՝ Փյունիկի միաբանության կենտրոնակայանում, Սիրիուս Բլեքի հետ միասին, բայց հաճախ չի լինում այնտեղ, քանի որ սովորաբար նրան ուղարկում են միաբանության գաղտնի առաջադրանքներ կատարելու։ Ավելի ուշ նա մասնակցել է Մոգության նածարարությունում տեղի ունեցած ճակատամարտին, որտեղ նա պայքարել է Լուցիուս Մալֆոյի հետ։ Նա այդ ամենից դուրս է եկել անվնաս, իսկ Լուցիուսը Դամբլդորի անտեսանելի պարաններով էր կապվել։

Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարրի Փոթերը և խառնածին զրքայազնը» սերիայի մեջ նա աշխատում է որպես լրտես, իր գործընկերների շրջանում այլ մարդագայլերի դեմ, որոնք ղեկավարվում են Ֆենիր Գրեյբեկի կողմից, և որոնք էլ մանկության տարիներին կծել են Լյուպինին և միավորել իրենց ուժերը Լորդ Վոլդեմորդի հետ։ Ռեմուսը խոստովանում է Հարրիին, որ կախարդական աշխարհում նախապաշարմունքների պատճառով նա հայտնաբերել է, որ մարդագայլի համար դժվար է դիմակայել Վոլդեմորդին, քանի որ Խավարի Լորդը նրանց ավելի շատ ազատություն է առաջարկում, քան այժմ թույլատրվում է։

Գրքի վերջում պարզվում է, որ Նիմֆադորա Տոնքսը սիրահարվել է Ռեմուսին (Ռեմուսը 13 տարով մեծ է Տոնկսից)։ Ռեմուսը դիմադրում էր նրա հետ կապերի դեմ, քանի որ նա մարդագալ է, և ասալ է, թե ինքը «շատ ծեր է, շատ աղքատ է և շատ վտանգավոր է» նրա համար։ Սակայն այդ երկուսը ձեռքերը բռնած պահում են գրքի վերջին տեսարաններից մեկում։

Հարրի Փոթերը և Մահվան պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ սերիայում Հարրիի «փրկիչ-օգնականները» թռչում են Լոնդոնի վրայով, որպեսզի հասնեն Գրիմմաուրդի հրապարակ:

Լյուպինը «Մահվան պարգևները» սերիայում երևում է ավելի հոգնած ու անհանգստացած, քան առաջ։ Նա մասնակցում է Հարրիին՝ Privet Drive փողոցից Փյունիկի միաբանություն տեղափոխման գործին։ Մեկներուց առաջ Տոնքսը պատմում է, որ վերջերս ամուսնացել է Ռեմուսի հետ։ Սակայն, ամեն դեպքերում, նա ոչ թե երջանիկ, այլ ավելի շատ լարված տեսք ուներ։

Այնուհետև գրքում Ռեմուսը Գրիմմոյի հրապարակում թաքնվող եռյակին առաջարկում է իր օգնությունը, որպեսզի օգնի կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր։ Հարրիի և Լյուպինի միջև թեժ կռիվ է ծագում, որն էլ հանգեցնում է այն բանին, որ Տոնքսը խոստովանում է իր՝ մայրանալու մասին։ Լյուպինը կարծում է, որ իր ամուսնությունը Տոնքսի հետ սխալմունք է եղել։ Նա հավատում է, որ իր նորակազմ ընտանիքը և նույնիսկ չծված երեխան ատում են իրեն՝ իր՝ մարդագայլ լինելու և լիկանտրոպիայի պոտենցիալ փոխանցման համար։ Լյուպինը կարծում է՝ իր կնոջ և երեխայի համար ավելի լավ կլինի իրենցից հեռու և առանց իրեն։ Հերմիոնան փորձում է համոզել նրան, որ երեխան երբեք չի կարող այդպես մտածել իր հոր մասին։ Իսկ Հարրին, որը կորցրել է իր հորը (և նաև կնքահորը) քննադատում է Լյուպինին, որ նա ուզում է լքել իր ընտանիքը և անվանում վախկոտ։ Լյուպինը հարձակվում Հարրիի վրա հետ, դեմ է տալիս պատին, և զայրացած հեռանում է։ Որոշ ժամանակ անց հասկանում է իր սխալը և վերադառնում է Տոնքսի մոտ։

Լյուպինը ամբողջ տարվա ընթացքում շարունակում է մնալ Փյունիկի միաբանության ակտիվ անդամ, իսկ նրանց ավելի ու ավելի հուսահատ դիրքորոշումը ստիպում է մի շարք անդամներին, օրիակ՝ Աբերֆորթ Դամբլդոին հեռանալ միաբանությունից։ Տարվա վերջում Տոնքսը առողջ տղա է ունենում Թեդդի Ռեմուս Լյուպին անունով, որը լիկանտրոպիայի փոխարեն մետամորֆոզների հակում է ցուցաբերում։ Հետագայում ծնողները Հարրիին դարձրել են երեխայի կնքահայրը։

Լյուպինը Հոգվարթսի ճակատամարտի ժամանակ դպրոցի տարածքում  ղեկավարել է մի խումբ պաշտպանների և վերջին անգամ մենամարտել է Անտոնին Դոլոհովի հետ։ Երկուսն էլ՝ Լյուպինը և Տոնքսը զոհվել են Հոգվարթսի համար մղված ճակատամարտում, համապատասխանաբար՝ Դոլոկովի և Բելլաթրիքս Լեսթրեյնջի կողմից՝ իրենց որդուն թողնելով Հարրի Փոթերի՝ կնքահոր և Անդրոմեդա Տոնքսի՝ երեխայի խնամակալի մոտ։ Ջոան Ռոուլինգը այդ ժամանակից ի վեր հայտարարել է, որ ի սկզբանե ցանկացել է, որ և՛ Լուպինը, և՛ Տոնքսը ողջ մնան։

Երբ Հարրին օգտագործում է Հարության քարը, հայտնվում են երիտասարդ Լյուպինը, Սիրիուս Բլեքը, Ջեյմս և Լիլի Փոթերները։ Նրանք Հարրիին ուղեկցում են արգելված անտառ, երբ նա արդեն մոտ էր Խավարի Լորդին, և, ըստ երևույթին՝ անխուսափելի էր մահը։ Հարրին ներողություն է խնդրում բոլորին իրենց մահվան համար, հատկապես Լյուպինին, քանի որ նա այլևս հնարավորություն չունի ապրել իր որդու հետ։ Լուպինը Հարրիին ասում է, որ ինքը նույնպես ափսոսում է, բայց նաև ասում է, որ ինքը շատ ուրախ է, որ որդին Հարրիի հետ է և հետագայում նա կիմանա, թե ինչու են զոհվել իր հայրն ու մայրը։ Նա հպարտ է, որ իր որդին ավելի երջանիկ կյանք ապրի, և հույս ունի, որ նա կհասկանա հորը։ Տեսիլքները հեռու են քշում դեմենտորներին Հարրիից, երբ նրանք ճանապարհորդում էին անտառներում։ Նրանք անհետանում են, երբ Հարրին գցում է հարության քարը՝ երբ մոտենում էր Խավարի Լորդին։

Ռոուլինգը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Լյուպինը և Տոնքսը մահացել են, որպեսզի փոխհատուցեն վերջին րոպեի հետաձգումը, որը նա տվել է Արթուր Ուիզլիին, երբ նա այդ ամենը վերապրել է «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» սերիայում[3]։ Ռոուլինգը նաև հայտարարել է, որ Լյուպինին սպանել է Անտոնին Դոլոհովը[4]։

Դերի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դևիդ Թյուլիսը ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի առաջին ընտրությունն էր Լյուպինի դերի համար։ Թյուլիսը նախկինում փորձել է պրոֆեսոր Քուիրելի դերը «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» սերիայի մեջ, սակայն նրանից առաջ է անցել Յան Հարթը, որն էլ իր հերթին առաջարկել է Թյուլիսին ստանձնել Լյուպինի դերը[5]։ Թյուլիսը հայտնվել է «Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը», «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը», «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը», «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1» և, վերջապես, «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2» սերիաներում՝ որպես Ռեմուս Լյուպին։ Լյուպինի պատանի տարբերակը հակիրճ հայտնվում է «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» սերիայում, որը խաղացել է Ջեյմս Ուտեչինին Սնեյփի հիշողությունների ժամանակ։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարի անունը մի վառ օրինակ է, որը ցույց է տալիս, թե Ռոուլինգն ինչ պարամետրերով է ընտրություն և մանրակրկիտ աշխատանք տարել հերոսների անունների գործում։ Կերպարի առաջին անունը՝ Ռեմուսը, Ռոուլինգը վերցրել է Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների անունից[6]։ Եղբայրները Հռոմը հիմնադրած հայտնի կերպարներն էին, որոնց մասին մանուկ հասակում հոգ էր տանում գայլը։ Կան վարկածներ, որ Լյուպինի անունը վերցված է մեկ այլ զույգի՝ Ռոմուլուսի անունից։

Նրա ազգանունը՝ Լյուպինը, հիշեցնում է անգլերեն «lupine» բառը (նշանակում է «գայլերին բնորոշ վերաբերմունք»), որը, իր հերթին, ծագել է լատիներեն «lupus» (գայլ) բառից։ Հյուսիսային Ֆրանսիայի բանահյուսության մեջ «lupin»-ը նաև տերմին է, որն օգտագործվում է մարդագայլի տիպի նշման համար։ Այդ մարդագայլերը հայտնի են իրենց ամաչկոտությամբ (ի տարբերություն ավելի ագրեսիվ և դաժան «loup-garou»-ի)։ Լուպինը նաև ծաղկող բույսի անվանում է։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն փաստը, որ նա աբորոգեն է և պետք է հատուկ խմիչք ընդունի՝ մինչև իր կյանքի ավարտը մարդկանց վնասելուց խուսափելու համար, նրան դարձնում է նախապաշարմունքների և սեգրեգացիայի հետևանքների, ինչպես նաև հիվանդների և հաշմանդամների նկատմամբ հասարակության հաճախ բացասական արձագանքի խորհրդանիշ[7]։ Լյուպինը համարվում է Հարրի Փոթեր ստեղծագործության լավագույն կերպարներից մեկը։ IGN բարձր է գնահատել Լյուպինին՝ որպես 14-րդ լավագույն կերպար, ասելով․ «Հարրի ծնողների հին ընկերը կարողացել է Հարրին տալ ճիշտ պատկերացում, թե ովքեր են իր ծնողներն իրականում։ Մի բան, որը ոչ ոք չէր կարող անել»[8]։ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» սերիայում Հոգվարթսի համար մղված ճակատամարտի ժամանակ Ռեմուս Լյուպին կերպարի մահը հաճախ համարվում է սերիալի ամենազգայուն մահերից մեկը։ Հեղինակ Ջոան Ռոուլինգը հետագա տարիներին ներողություն է խնդրել կերպարին սպանելու համար[9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Interview: David Thewlis». Moviehole (անգլերեն). 2004 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  2. J.K. Rowling at the Royal Albert Hall
  3. Meredith Vieira (2007 թ․ հուլիսի 29). «Harry Potter: The final chapter». MSNBC. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
  4. «J.K. Rowling Web Chat Transcript». The Leaky Cauldron. 2007-07-30. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Interview : David Thewlis». Moviehole (անգլերեն). 2004 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  6. «"Rumours: Professor Lupin has a twin," February 18, 2004, J.K. Rowling Official Site». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  7. «What Jo says about... Remus Lupin (aka "Moony")». Վերցված է 2007 թ․ օգոստոսի 12-ին.
  8. «Top 25 Harry Potter Characters». IGN (անգլերեն). 2019 թ․ մարտի 29. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  9. «JK Rowling apologises for killing off Remus Lupin in Harry Potter». The Guardian (անգլերեն). 2016 թ․ մայիսի 2. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  10. Atkin, Jesse (2020 թ․ ապրիլի 13). «10 Characters From Harry Potter That Deserved Better». ScreenRant (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  11. Kovach, Catherine (2015 թ․ նոյեմբերի 25). «Why Remus Lupin Is The Best Harry Potter Character». Bustle (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմուս Լյուպին» հոդվածին։