Ջինի Ուիզլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարի Փոթերի աշխարհի կերպար
{{{պատկեր}}}
Բեննի Ռայթը Ջինի Ուիզլիի դերում
Ջինի Ուիզլի
Սեռ իգական
Մազերի գույն կարմիր
Ֆակուլտետ Գրիֆինդոր
Արյունի մաքրություն Զտարյուն
Առաջին հայտնվելը «Փիլիսոփայական քար»
Դեր ֆիլմերում Բոննի Ռայթ

Ջինևրա Մոլի (Ջինի) Ուիզլի, Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարի հերոսուհիներից մեկը: Ջինին ներկայացվում է Հարրի Փոթերի առաջին՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գրքում` որպես Ուիզլի ընտանիքի միակ դուստրը և ամենափոքր անդամը: Հարիին սիրահարվել է նրան, և գրքի վերջին մասում նրանք ամուսնացել են:

Ընդհանուր կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինի Ուիզլին զտարյուն կախարդ է, ով ծնվել է 1981 թվականի օգոստոսի 11-ին[1]: Նա հաճախել է Հոգվարթս մոգության և կախարդության դպրոցը և ուղարկվել է Գրիֆինդոր ֆակուլտետ՝ իր ընտանիքի մյուս անդամների պես: Ըստ Ռոուլինգի՝ Ջինին՝ սերունդներ գոյատևած Ուիզլի ընտանիքի առաջին դուստրն էր. կար մի հին ավանդույթ՝ կապված ընտանիքում ծնված յոթերորդ աղջկա յոթերորդ դստեր և յոթերորդ տղայի յոթերորդ որդու հետ, և նրան բախտ էր վիճակվել լինել յոթերորդը, ուստի նա շնորհալի կախարդ էր, ինչն ըստ Ռոուլինգի՝ նկատելի էր մարդկանց համար, քանի որ նա բավականին տպավորիչ արտաքին ուներ[2][3]: Ժամանակի ընթացքում Ջինին դառնում է հզոր կախարդ՝ անկախ և ընդունակ, ով շատ անգամ Հարրիի հետ մեկտեղ կռվել է Չար ուժերի դեմ:

The Leaky Cauldron և Mugglenet-ին տված ընդհանուր հարցազրույցին Ռոուլինգը բացահայտել է, որ նա միշտ գիտեր, որ Ջինին ու Հարրին վերամիավորվելու են[3]: Հեղինակը բացատրել է, որ վեպում գործողությունների զարգացումը հանգեցրել է նրան, որ ընթերցողի համար նույնպես պարզ է դառնում, որ Ջինին կատարյալ աղջիկ է Հարրիի համար: Ռոուլինգը հաստատել է, որ Հարրիին պետք էր մի աղջիկ, ով համապատասխան կլիներ Հարրիի պահանջներին[3]:

Կերպարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինին առաջին անգամ հայտնվում է Հարրի Փոթեր վիպաշարի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» հատվածում, երբ Հարրին բախվում է Ուիզլի ընտանիքին King's Cross կայարանում, ու նրանք օգնում են Հարրիին հասնել 9¾ հարթակ: Հարրիի ինքնությունը կռահելով՝ Ջինին հարցնում է մորը, թե արդյոք կարող է նստել Հոգվարթսի արագընթացը, որպեսզի այնտեղ հանդիպի վերջինիս[4]: Երկրորդ՝ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» գրքում Ջինին առաջին կուրսի ուսանողուհի է, որտեղ նա սիրահարվում է Հարրիին: Այդ հատվածի վերջում պարզ է դառնում, որ հենց նա է բացել գաղտնիքների սենյակը և հարձակվել Մագլ ուսանողների վրա, քանի որ հիպնոսացված էր Թոմ Ռիդլի դպրոցական հին օրագրով, որը մինչ այդ Լուսիուս Մալֆոյը դիտմամբ դրել էր Ջինիի գրքերի արանքում: Ջինին այդքան էլ չի նշմարվում «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» երրորդ գրքում՝ չնայած որ Հոգվարթսի ուսանող էր: «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» չորրորդ գրքում նրա դերն ավելի մեծ է․ քանի որ նա ներկայանում է Քվիդիչի աշխարհի առաջնությանը՝ Նևիլ Լոնգբոթոմի հետ։

«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանության» հինգերորդ գրքում Ջինին արդեն մոռացել էր Հարրիին (չնայած սա խորամանկ մի քայլ էր, որի նպատակն էր ստիպել Հարրին, որ իրեն նկատի, նույնիսկ Հերմիոնան նախկինում նրան խորհուրդ էր տվել ցույց չտալ, որ անտարբեր չէ Հարրիի նկատմամբ, բայց այլ տղաների հետ ժամադրության գնալ) և սկսել էր հանդիպել Մայքլ Քորների հետ, ում հետ ծանոթացել էր Yule Ball-ում[5][6]։ Երբ Ամբրիջը պատժում է Հարրիին՝ արգելելով նրան խաղալ Քվիդիչի հաջորդ խաղին, Ջինին փոխարինում է նրան։ Գրքի վերջին հատվածում Ջինին բաժանվում է Մայքլից։ Նա միանում է Դամբլդորի ջոկատին և դառնում է այն հինգ անդամներից մեկը, ով միանում է Հարրիին՝ փորձելով փրկել Սիրիուս Բլեքին Մոգության նախարարությունից։ Գրքի վերջում Ջինին մասնակցում է Մոգության նախարարության դեմ մղվող պայքարում, բայց հետ է նահանջում ձախ ծունկը վնասելու պատճառով[7]։

«Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» վեցերորդ գրքում Զաքարիաս Սմիթին կախարդելուց հետո պրոֆեսոր Սլագհորնը նկատում է նրա կախարդական ունակություները և հրավիրում է միանալու իր Slug Club խմբին։ Ջինին դառնում է Գրիֆինդոր Քվիդիչ թիմի մշտական անդամ և փոխարինում է Հարրիին, երբ Սևերուս Սնեյփը նրան կալանքի տակ է դնում։ Տեսնելով Ջինիին՝ միջանցքում Դինի հետ համբույրվեիս՝ Հարրին հուսահատվում է։ Նման արձագանքը զարմացնում է Հարրիին և նա հասկանում է, որ զգացմուքներ ունի Ջինիի նկատմամբ[8]։ Երբ Ջինիի ավագ եղբայր Ռոնը բացասաբար է արտահայտվում քրոջ և Դինի հարաբերություններին, Հարրին սկսում է վախենալ, որ իր մոտ կարող է նույն արձագանքը լինի, ինչ որ Ռոնի մոտ։ Ջինիի հարաբերությունները Դինի հետ ավարտվում են ապրիլին այն պատճառով, որ նրան պատահաբար հրում է Հարրիին, ով Ֆելիքս ֆելիցիսի ազդեցության տակ էր և շրջում էր Անտեսանելիության թիկնոցով, սակայն Ջինին կարծում է, թե, իրեն հետևից հրողը Դինն է[9]։ Ջինին և Հարրին առաջին անգամ համբուրվում են, երբ Գրիֆինդորը նորից հաղթում է Քվիդիչի առաջնությունը։ Այսպիսով ձևավորվում է նրանց հարաբերությունները։ Սա ոչ մի կերպ չի խանգարում Հարրիի և Ռոնի ընկերությանը, որից Հարրին ամենաշատն էր վախենում, և նրանք մի քանի ամիս ընկերություն էին անում։ Դամբլդորի մահից հետո Հարրին որոշում է վերջ դնել իրենց հարաբերություններին, քանի որ վախենում էր, որ Ջինիի կյանքը նույնպես կարող է վտանգի տակ լինել։

Իմանալով,որ Հարրին, Ռոնը և Հերմիոնան լքում են Հոգվարթսը՝ փնտրելու Հորքրաքսները, Ջինին համբուրում է Հարրիին և նրանք գիտակցում են, որ դեռ զգացմունքներ ունեն իրար նկատմամբ։ Նա իր վեցերորդ տարում վերադառնում է Հոգվարթս, որտեղ Նևիլի և Լունայի հետ աշխատում է Դամբլդորի ջոկատի վերամիավորման ուղղությամբ։ Այն պատճառով, որ Ռոնը հետախուզման մեջ էր Հարրիի և Հերմիոնայի հետ, Ջինին ստիպված էր վերադառնալ և իր ընտանիքի հետ թաքնվել, որպեսզի իրենց չգտնեն։ Չնայած անչափահաս լինելուն՝ նա մասնակցում է Հոգվարթսի պատերազմներին իր մոր և Հարրիի կամքին հակառակ[10]։ Հարրիի ենթադրյալ մահից հետո Ջինին, Հերմիոնան և Լունան կռվում են Բելլատրիքս Լեսթրենջի դեմ, ով փորձում էր Սպանող անեծքով սպանել Ջինիին։ Այդ պահին զայրացած Մոլլի Ուիզլին միջամտում է և սպանում Բելլատրիքսին[11]։

Յոթերորդ գրքի՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները», վերջում ներկայացվում է այդ իրադարձություններից տասնինը տարի անց կատարվող դեպքերը․ Հարրին և Ջինին արդեն միասին են և ունեն արդեն երեք երեխա՝ Ջեյմսը, Ալբուսը և Լիլին։ Չնայած վերջաբանում ակնհայտորեն չի նշվում, որ Ջինին ու Հարրին ամուսնացած են, նորությունները և այլ աղբյուրները փաստում են այդ մասին[12][13][14]։ Ռոուլինգը գրքի հրատարակումից հետո մանրամասն նկարագրել է Ջինիի ապագան՝ հայտնելով, որ Հոգվարթսն ավարտելուց հետո նա միացել է Holyhead Harpies-ին և մի քանի տարի այնտեղ խաղալով՝ թողել է թիմը՝ դառնալու Քվիդիչի թղթակիցը Daily Prophet-ում և ընտանիք կազմելու Հարրիի հետ[15][16]: «Հարրի Փոթերը և Անիծված երեխան» պիեսում Ջինին պետք է օգնի Հարրիին հաշտվել իրենց կամակոր որդու՝ Ալբուս Սևերուս Փոթերի հետ. այստեղ նաև նշվում է նախկին գրքերից մեջբերումներ: Ջինիի աշխատանքը The Daily Prophet-ում շատ կարճ ձևով է նկարագրվում, երբ Դրակոն մեղադրում է նրան այն բանում, որ նա վատաբանել է նախկին Մահաբերներ-ին, բայց Ջինին պնդում է, որ նրա հոդվածները միայն ու միայն վերաբերում էին սպորտային իրադարձություններին:


Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինին օժտված է այն նույն գծերով, որոնք բնորոշ են Ուիզլի ընտանիքին՝ վառ կարմիր մազեր և պեպենոտ դեմք, կարճահասակ է և ունի պայծառ շագանակագույն աչքեր, ինչպես մայրը: Երբ նա կարմրում է (որը հաճախ էր պատահում, երբ նա գտնվում էր Հարրիի կողքին իրենց ընկերության սկզբնական շրջանում), նա կարմիր երանգ է ընդունում, որը համապատասխանում է իր մազերին[17]: Երբ նա խիստ հուզված վիճակում է, ընդունում է կոպիտ, բոցավառվող տեսք[8]:

Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

նկախ և բոլորի նկատմամբ անկեղծ արտահայտվող անձնավորություն է: Նա ունի էներգիայով լի, աշխույժ անհատականություն: Հարրիի նկատմամբ զգացմունքներ ունենալու ժամանակ՝ իրենց ընկերության սկզբնական շրջանում, նա դառնում է ամաչկոտ և զուսպ: Ըստ Հարրիի՝ նրանից մեծ հինգ եղբոր հետ ապրելով՝ նա ավելի է կոփվել[18]: Ջինին չի վախենում ինչ-որ խնդրի առերեսվելուց: Նա դիմադրում է Դրակո Մալֆոյին իրենց առաջին հանդիպման ժամանակ, երբ Դրակոն վիրավորում է Հարրիին Գաղտնիքների սենյակում: Նա նույնիսկ դիմադրում է Հարրիի ամենամոտ ընկերուհուն՝ Հերմիոնային, որը թույլ չէր տվել Հարրիին օգտագործել Sectumsempra կախարդանքը: Ռոուլինգը Ջինիին նկարագրելիս նշում է նրա բարդ, բայց միևնույն ժամանակ խիզախ բնավորությունը՝ նրան նկարագրելով նաև որպես ջերմ և կարեկցող[19]: Ջինին Հոգվարթսում սովորելու տարիներին բավականին հայտնի է և հաճախ գրավում է տղաների ուշադրությունը:

Կախարդական ունակություններ և հմտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինին տաղանդավոր կախարդ է և Քվիդիչ թիմի շնորհալի խաղացող, որում հանդես գալու ընթացքում խփել է 17 գոլ[20]: Ջինին հմուտ է Bat-Bogey կախարդանքում, որը գրավում է Հորաս Սլագհորնի ուշադրությունը ու նա հրավիրում է Ջինիին միանալու Slug Club խմբին:

Պատկերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոննի Ռայթը խաղացել է Ջինի Ուիզլիի դերը Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարի բոլոր ութ սերիաներում: Նա նաև հնչյունավորել է «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը», «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» վիդեոխաղերում Ջինիի դերը: Ռայթը նկարագրել է Ջինիի կերպարը որպես ընկերասեր ու ինքնավստահ[21]: The Telegraph-ին տված հարցազրույցում, որը տեղի է ունեցել մինչև «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» սերիայի թողարկումը, շեշտել է, որ այդ դերը ստացել է, քանի որ իր եղբայրը կարդացել էր բոլոր գրքերը և ասել էր, որ Ռայթին շատ է նմանեցնում Ջինիի կերպարին, ուստի Ռայթը որոշել է դիմել քասթինգին[22][23]:

Վիկտորիա Ռոբինսոնը հնչյունավորել է Ջինիի դերը «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» վիդեոխաղում, իսկ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2» վիդեոխաղում դերը հնչյունավորել է Անաբել Սքոլեյը: Բոննի Ռայթը հնչյունավորել է Ջինիի դերը «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» վիդեոխաղում, որտեղ նա պետք է հատուկ հանձնարարություններ իրականացներ[24][25][26]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. J.K. Rowling։ «J.K. Rowling Official Site: Some Random Facts About The Weasley Family»։ Արխիվացված է օրիգինալից 24 June 2007-ին։ Վերցված է 5 April 2018  .
  2. «Women of Harry Potter: Ginny Weasley Is Not Impressed»։ Tor.com։ Արխիվացված օրիգինալից 23 April 2017-ին։ Վերցված է 2018-06-08 
  3. 3,0 3,1 3,2 «2005: Accio Quote!, the largest archive of J.K. Rowling interviews on the web»։ www.accio-quote.org։ Արխիվացված օրիգինալից 23 February 2011-ին։ Վերցված է 2018-01-30 
  4. J.K.Rowling (2014)։ Harry Potter and the Philosopher's Stone։ Bloomsbury Publishing։ ISBN 978-1-4088-5565-2 , chapter 6
  5. J.K. Rowling (2004)։ Harry Potter and the Order of the Phoenix։ Bloomsbury Publishing։ ISBN 0-7475-5100-6 
  6. J.K. Rowling (2004)։ Harry Potter and the Order of the Phoenix։ Bloomsbury Publishing։ ISBN 0-7475-5100-6  chapter 16
  7. J.K.Rowling (2014)։ Harry Potter and the Order of the Phoenix։ Bloomsbury Publishing։ ISBN 978-1-4088-5569-0 , chapter 35
  8. 8,0 8,1 J.K. Rowling (2005)։ Harry Potter and the Half-Blood Prince։ Bloomsbury Publishing։ ISBN 0-7475-8108-8 
  9. J.K. Rowling (2005)։ Harry Potter and the Half-Blood Prince։ Bloomsbury Publishing։ ISBN 0-7475-8108-8 , chapter 22
  10. J.K. Rowling (2007)։ Harry Potter and the Deathly Hallows։ Bloomsbury Publishing։ ISBN 0-545-01022-5 , chapter 31
  11. «New Interview with J.K. Rowling for Release of Dutch Edition of "Deathly Hallows"»։ The Leaky Cauldron (website)։ 19 November 2007։ Արխիվացված օրիգինալից 20 November 2007-ին։ Վերցված է 5 April 2018 
  12. Brown Jen (26 July 2007)։ «Finished 'Potter'? Rowling tells what happens next»։ Today (U.S. TV program)։ Արխիվացված օրիգինալից 31 December 2014-ին։ Վերցված է 8 January 2015 
  13. Toler Lindsay (5 August 2007)։ «'Harry Potter' author ties up loose ends»։ The Arizona Republic (London)։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 12 January 2015-ին։ Վերցված է 8 January 2015 
  14. «Ginevra "Ginny" Molly Weasley»։ The Harry Potter Lexicon։ Արխիվացված օրիգինալից 3 January 2015-ին։ Վերցված է 8 January 2015 
  15. Bloomsbury By։ «Harry Potter - Harry Potter books and resources - Bloomsbury»։ Արխիվացված օրիգինալից 17 June 2009-ին 
  16. «Rowling Answers 10 Questions About Harry»։ Time։ 2007։ Արխիվացված օրիգինալից 5 January 2017-ին։ Վերցված է 16 January 2017 
  17. J.K. Rowling (1997)։ «chapter 17»։ Harry Potter and the Philosopher's Stone։ Bloomsbury Publishing։ ISBN 0-7475-3269-9 
  18. «Harry Potter: 15 Things You Never Knew About Ginny Weasley»։ ScreenRant։ Արխիվացված օրիգինալից 11 June 2018-ին։ Վերցված է 2018-06-08 
  19. «Sorry Haters, Harry Potter and Ginny Weasley were destined for each other»։ Արխիվացված օրիգինալից 22 November 2017-ին։ Վերցված է 1 June 2018 
  20. «Ginny Weasley»։ Pottermore։ Արխիվացված օրիգինալից 31 May 2018-ին։ Վերցված է 1 June 2018 
  21. Latino, Harry (14 July 2007)։ «New interview with Bonnie Wright»։ snitchseeker.com։ Արխիվացված է օրիգինալից 13 April 2010-ին։ Վերցված է 5 April 2018 
  22. «Harry Potter Q&A»։ Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 5 December 2008-ին։ Վերցված է 5 April 2018 
  23. «Ginny Weasley looks really different now and we are officially Stupefied»։ Metro։ Արխիվացված օրիգինալից 2 December 2017-ին։ Վերցված է 2018-06-08 
  24. «Harry Potter and the Half-Blood Prince (Video Game 2009)»։ IMDb։ 10 July 2009։ Արխիվացված օրիգինալից 23 February 2017-ին։ Վերցված է 2018-05-02 
  25. «Harry Potter and the Half-Blood Prince (2009) Xbox 360 credits - MobyGames»։ MobyGames։ Արխիվացված օրիգինալից 3 May 2018-ին։ Վերցված է 2018-05-02 
  26. «Cursed Child reveals first look at Harry, Ginny and Albus Potter in character»։ Pottermore։ 31 May 2016։ Արխիվացված օրիգինալից 16 July 2016-ին։ Վերցված է 5 April 2018