Պոլտերգեյսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլտերգեյսթի նկարը ֆրանսիական ամսագրում, 1911 թվական

Պոլտերգեյսթ (գերմ.՝ poltern—«աղմկել»,«թակել», և գերմ.՝ geist—«ոգի», բառացիորեն՝ «աղմկող ոգի»), երևույթների տարածված անվանում, որոնք վերագրվում են միստիկ և պարանորմալ բնությանը, կապված չեն որևէ միստիկ արարածի կամ մշակութային կերպարի հետ (տան ոգի, ուրվական և այլն): Պոլտերգեյսթի գործողությունները, որպես կանոն, բնութագրվում են կողմնակի աղմուկով (թակոց, քայլեր), առարկաների անհետացմամբ, ինքնուրույն տեղափոխությմաբ կամ բոցավառմամբ:

Դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլտերգեյսթը «դրսևորում է իրեն»՝

  • ակուստիկորեն (սենյակներում ամենահնարավոր ձայներ, որոնց աղբյուրը դժվար է պարզել. խուլ ձայներ, դղրդոց, աղմուկ, հարվածներ պատին, հատակին և առաստաղին, քերծվածքներ, ինչպես նաև ձայներ՝ նման մարդկային գոռոցների և տանջանքի ձայների),
  • կինեմատիկորեն (առարկաների «տեղափոխում», լուսամուտների և դռների թխկոցներ, անհայտ տեղից առաջացող հեղուկներ),
  • թերմետիկորեն (առարկաների ջերմաստիճանի փոփոխություն մինչև սառեցում կամ ինքնաբոցավառում[1]),
  • այլ եղանակներով՝ կարծես «ազդելով», հիմնավորապես, էլեկտրականության և էլեկտրական սարքերի վրա[2] ։

Ինչ վերաբերում է մարդու վրա պոլտերգեյսթի ազդեցությանը, պարապսիխոլոգները միահամուռ եզրահանգման չեն եկել: Ընդունված է համարել, որ նա երբեք մարդկանց էական նյութական վնասներ չի հասցնում[3] (գրանցվել են դեպքեր, երբ բնակարանի տիրոջ վրա արձակված դանակը կանգ է առել և վայր ընկել՝ չհասնելով նպատակին): Բայց տեղեկություններ են ստացվել նաև բացառությունների մասին, երբ պոլերգեյսթը ցավ է պատճառել՝ հասցնելով կապտուկներ և վերքեր: Պարապսիխոլոգիական գրականության մեջ նկարագրված միակ դեպքը, երբ պոլտերգեյսթը իբր մահ է առաջացրել մարդու մոտ (այսպես կոչված «Բելլերի վհուկ»»[4]), մինչև այժմ այդ ֆենոմենի հետազոտողների միջև վիճաբանության առարկա է:

Պարանորմալ երևույթների հետազոտող Ջիյլեյն Շերվուդը առանձնացնում է պոլտերգեյսթի «հասունացաման» 5 հաջորդական փուլեր.

  1. սենսորային (զգացողությունների և հոտի մակարդակի վրա)
  2. կոմմունիկատիվ (հևոցներ, ձայներ, սենյակում օդի թեթև տեղաշարժեր)
  3. ֆիզիկական (հպումներ, էլեկտրական սարքերի միացում և անջատում, լուսամուտների, դռների և այլ իրերի տեղաշարժ)
  4. իմաստավորված (իրերի նետում, դիտավորյալ արարքներ՝ ուղղված վախ առաջացնելու նպատակով)
  5. ագրեսիվ (խայթոցներ, հարվածներ, պատերի վրա արյան առաջացում, սպառնացող գրություններ, զոհի մոտ անհասկանալի հիվանդագին վիճակների առաջացում):

5-րդ փուլում պոլտերգեյսթը, հասնելով ակտիվության պիկին, հանկարծակի անհետանում է և որոշ ժամանակ անց նորից առաջանում՝ ցիկլը սկսելով առաջին փուլից:

1970-ական թվականներին պարապսիխոլոգներ Ալան Գոլդը և Ա. Դ. Քորնելը 1800 թվականից սկսած բոլոր փաստարկների համակարգչային անալիզ անցկացրին և հանգեցին հետևյալ վիճագրական օրինաչափությանը.

  • 64% — առարկաների տեղափոխության մակարդակ,
  • 58% — ակտիվությունը արտահայտվում է գիշերային ժամերին,
  • 48% — թակոցների մակարդակ,
  • 24% — պոլտերգեյսթի ակտիվությունը տևում է տարուց ավելի,
  • 16% — պոլտերգեյսթի և հետազոտողի միջև հաստատվել է ուղիղ կապ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը, որոնք կարող են վերագրվել պոլտերգեյսթին, կատարվել են նորագույն պատմության ողջ ընթացքում: Հրեական, հունական և հռոմեական պատմագիրները նկարագրել են այսպես կոչված «կատաղությամբ համակված» դեպքեր, որոնք մոտ են այն դեպքերին, որոնք ուղեկցում են պոլտերգեյսթին: «Տևտոնական միֆոլոգիայի» («Deutsche Mythologie»[5]) մեջ նմանատիպ դեպքեր նկարագրում է Յակոբ Գրիմմը (Գրիմ եղբայրներից մեկը)՝ հիմնականում դեպքեր Բինգենե-նա-Ռեյնում (մ.թ. 355 թվական), երբ անտեսանելի ուժը մարդկանց քարկոծում էր, վայր գցում անկողիններից և արձակում ամենահնարավոր աղմուկներ[6]:

Բազմաթիվ այսպիսի դեպքեր նկարագրվել են նաև միջնադարում: Վալլերիացի քահանա և պատմագիր Ջերալդ Քամբրենսը (Giraldus Cambrensis)[7] Itinerarium Cambriae-ում (մ. թ. 1191 թվական) նկարագրում է պատահար Պեմբրոկշիրում , որտեղ «անմաքուր ոգին» դեսուդեն կեղտ և առարկաներ էր նետում, պատռտում հագուստները և նույնիսկ խոսում մարդկային լեզվով՝ բացահայտելով մարդկանց գաղտնիքները, այդ թվում՝ ներկա գտնվողների: 1661 թվականին Անգլիայում հայտնի դարձավ Թեդուորտի թմբուկահարի (Tedworth Drummer) հետ պատահած դեպքը, երբ թմբուկը, որը պատկանում էր մի աղքատ բանտարկյալի, շարունակում էր ինքնուրույն նվագել[8], բացի այդ աթոռներն ինքնաբերաբար թռչում էին, անկողինները՝ շարժվում (քնածների հետ միասին), և լսվում էին քերծոցների բարձր ձայներ[6][9]:

1698 թվականին Ռիկարդ Չեմբերլեյնը «Lithobolia, or Stone Throwing Devil» պամֆլետում (այժմ պահվում է բրիտանական թանգարանում) պատմել է պատմություն, որը պատահել է Ջորջ Ուոլտոնի հետ Նյու Հեմփշիրում, և ում տունը մի քանի ամսվա ընթացքում ենթարկվել է քարկոծման: 1662 թվականին ԱՄՆ-ում՝ Պորտսմուտում, պոլտերգեյսթի շարունակական հարձակումներին ենթարկվել է նաև Քոթթոն Մետերը՝ Ջորջ Ուոլտոնի տանը: Վերջինս ժամանակին ուրիշի հողերին տիրանալու համար հարևանուհուն մեղադրում է կախարդության մեջ, իսկ հարևանուհին անիծում է նրա տունը: Դրանից հետո՝

Aquote1.png ․․․Մի անգամ՝ կիրակի՝ գիշերվա ժամը մեկին, երբ բոլոր տնեցիները քնած էին խաղաղ քնով, լսվեց սարսափելի աղմուկ․ տանիքը և դռները տատանվեցին քարկոծումից։ Ուոլտոնները հենց այդ պահին արթնացան։ Սկզբից բոլորը մտածեցին, որ տունը հնդիկների հարձակման տակ էր ընկել, սակայն դուրս նայելով՝ տանտերը ոչ մի կենդանի շունչ չտեսավ անապատային դաշտերում։ Նրան միայն տարօրինակ թվաց այն, որ դարպասները ասես բարձրացան հանգույցներից։ Ուոլտոնը ոտքը շեմին դրեց, սակայն հենց այդ պահին ստիպված եղավ նահանջել․ նրա գլխին թափվեց քարերի իսկական փոթորիկ։ Ընտանիքը ձեռնամուխ եղավ մեխել բոլոր դռները, բայց դա չօգնեց։ Ծխնելույզով դեպի ներքև սկսեցին գլորվել շիկացած քարեր, որոնց անհնար էր անգամ դիպչել։ Ավելին․ քարերը սկսեցին ինչ-որ կերպ տուն ընկնել պատուհաններով՝ չկոտրելով դրանք։ Տան բոլոր մոմերը միանգամից հանգան։ Մեկը մյուսի հետևից սկսեցին օդ բարձրանալ ու մի կողմ գցվել տարբեր առարկաներ․․․ Ուոլտոնը դեռ երկար ժամանակ չէր կարողանում դուրս գալ տնից․ անտեսանելին միանգամից սկսում էր նրան քարկոծել[10]։ Aquote2.png

Պարապսիխոլոգ Նանդոր Ֆոդորը կարծում է, որ պոլտերգեյսթի ֆենոմենին ուղղակի կապվածություն ունեն հնդկական լեգենդները «մթության դեմոնների» մասին, որոնք հարձակվում էին մարդկանց վրա և ավերում բնակավայրերը։ Չարլզ Մ․ Սքինները «Այս աշխարհի առասպելների և լեգենդների մասին» գրքում հավաստիացնում է, որ այդ դժոխային արարածների ակտիվությունը շարունակվել է մինչև վերջերս․ XIX դարի ավարտին Գլոստերում, Մասսաչուսեթս նահանգ, անտեսանելի ագրեսսորները վախի մեջ են պահել մի ամբողջ զինվորական կայազոր, «․․․մինչև չեն վանվել արծաթե փամփուշտներով և կաթոլիկ քահանաների աղոթքներով»[10]։

Նկարագրված դեպքերից ամենասարսափելին վերաբերում է 1817 թվականին, երբ Թենեսի նահանգում ագարակատեր Ջոն Բելլը «վհուկի» զոհ էր դարձել (ենթադրվում էր, որ դա հարևանուհի Քեյթ Բետտսի ուրվականն էր, որին Բելլը վտարել էր իր հողերից)՝ անտեսանելի և անսովոր չար արարածին, որը սկսել էր տեռորի ենթարկել ագարակատիրոջն ու նրա ընտանիքին։ Դրա հետ մեկտեղ շրջապատում սկսել էին տեսնել տարօրինակ կենդանիների տեսիլքներ, լսվում էին սուլոց, ձայներ, ծիծաղ և երգ[6]։ Քվաքեր Պրոկտերը Ուիլլինգտոն-Միլլից Մորպետից ոչ շատ հեռու թողել է դեպքերի մանրամասն նկարագրություն, որոնք պատահել են իր և իր ընտանիքի հետ 1831-1847 թվականներին․ պոլտերգեյսթը նրան հետևում էր աղմուկով, թակոցներով և ամենահնարավոր տեսիլքներով։ Հետազոտողները պոլտերգեյսթի բազմազանություն են համարում նաև «հոնտինգը»

Նորմանդիայում 1850 թվականին , երբ տեղացի քահանա հայր Թինելը դատի է տվել «կախարդ» Ֆելիքս Թորելին՝ մեղադրելով նրան Սիդեվիլլում այլանդակությունների «կազմակերպման» մեջ, որտեղ 34 մարդ հայտարարել են այն մասին, որ իրենց տներում տարօրինակ դեպքեր են պատահում՝ թակոցներ, կահույքի տեղաշարժ, անկողինների շարժում և այլն[11][12]։ Նաև ենթադրվում է, որ դաշտերում հայտնի շրջանակները ևս պոլտերգեյսթի դրսևորում են բնության պայմաններում։

Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տեղեկությունները այն կատարվածների մասին, որ կարող էին վերագրվել պոլտերգեյսթին, վերագրվում են 1666 թվականին, երբ Մոսկվայի անկելանոցում՝ Իվանովի եկեղեցու մոտակայքում, «անմաքուր ուժը» սկսել է աղմուկներ արձակել և բնակիչներին դուրս շպրտել անկողիններից: Նրա դեմ պայքարի է կանչվել սուրբ Իլարիոնը, որը աղոթքի ուժով անկելանոցից դուրս է քշել չար ոգուն[13]:

1833 թվականի դեկտեմբերին Պուշկինը գրանցում է իր օրագրում. «Քաղաքում խոսում են տարօրինակ դեպքի մասին: Տներից մեկում, որը պատկանել է պալատական ձիերի ախոռի գերատեսչությանը, կահույքը որոշում է շարժվել և թռչկոտել: Գործը գնաց կառավարություն: Իշխան Վ. Դոլգոռուկովը կարգեց հետաքննություն: Չինովնիկներից մեկը կանչեց քահանային, բայց աղոթքի ժամանակ սեղաններն ու աթոռները չէին ուզում զգաստ մնալ: Այդ մասին տարբեր բացատրություններ կան: Եվ ասաց, որ կահույքը պալատական է և խնդրում է Անիչկաներին»:

Իրերի ինքնատեղաշարժ նկատվել է նաև 1873 թվականին Բարանովկա գյուղում՝ Սիբիրական մարզում: Քահանա Ցվետկովի խոսքերով «…եռման ջրով ինքնաեռը վեր բարձրացավ գետնից և 2 արշինի չափ թռավ, ռուսական խոհանոցային վառարանից դուրս թռան ու փշրվեցին աղյուսները, տնային սպասքն ու կահ-կարասին թռչում էին տարբեր կողմեր ու կոտրվում»: Դրա հետ մեկտեղ՝ նա նշում է. «Որևէ իրի բարձրացումը արդեն հայտնի տեղից և թռչելը իմ ուշադիր հետևելու ժամանակ երբեք չէին նկատվում, միայն վայր ընկնելը»: 1887 թվականին «Սիբիրական տեղեկատու»-ն հայտնեց կոտորածի մասին, որը կարատվել էր անտեսանելի ուժի կողմից վաճառական Սավելևի տանը՝ Տոմսկի մարզում: Լրագրողի խոսքերով՝ դեպքի վայր ժամանած «…քննիչը, դատախազի ուղեկիցը, զինվորական ղեկավարը, սեփականատերեը և 40 գործարանային աշխատողներ ասացին, որ տեսել են, թե ինչպես են իրերը, որոնք հանգիստ դրված էին, հանկարծակի բարձրանում տեղից և ուղղորդված թռչում դեպի պատուհանները՝ կոտրելով դրանք: Ոչ ոք չէր կարողանում նկատել բարձրանալու պահը, բայց բոլորը պարզ տեսնում էին նրա թռիչքը: Նույն տիպի բազմաթիվ դեպքեր նկարագրում է նաև Վ. Ն. Ֆոմենկոն «Երկիրը, որը մենք դեռ չենք ճանաչում» գրքում»[13]։

XX դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարանորմալ երևույթների հետազոտողներ Մայքլ Գրոսսը և Քոլին Վիլսոնը ստեղծեցին հատընտիր, որտեղ ընդգրկվեցին պոլտերգեյսթի մասին գիտությանը հայտնի ավելի քան հազար դեպքեր[14]: Հնարավոր է, որ XX դարում ամենամեծ հայտնիությունը ստացել է Բորլի Ռեկտորիի պոլտերգեյսթը, որը սկսվել է կես տարի անց այն դեպքից հետո, երբ 1927 թվականի հունիսի 9-ին մահացավ տան սեփականատերը՝ քահանա Հարրի Բուլլը: Այն բանից հետո, երբ տանը հաստատվեց սուրբ Էրիկ Սմիթի ընտանիքը, այստեղ սկսեցին լսվել տարօրինակ ձայներ (ներառյալ զանգերն ու զանգակները), հայտնվել լույսի ճաճանչներ և ուրվականների կերպարանքներ՝ հիմնականում կենդանիների[15]։ Սմիթը դիմում է «Դեյլի Միրրոր» խմբագրություն՝ խնդրանքով, որ տուն կանչեն ՀՀԸ-ի (Հոգեկան հետազոտության ընկերության) ներկայացուցիչներին: 1929 թվականի հունիսի 10-ին թերթը Բորլի է ուղարկում լրագրողի, և դրանից հետ ներկայացված հաշվետվությունը հետաքրքրեց այդ ժամանակ դեռ քիչ հայտնի պարանորմալ երևույթների հետազոտող Հարրի Փրայսին, որը և շուտով համաշխարհային ճանաչում ստացավ՝ շնորհիվ այստեղ անցկացրած հետազորատական աշխատանքի: Տանը նրա ներկայության ժամանակ թռչում էին քարեր և վազաներ, ինչպես նաև հայտնվում էին հանելուկային գրություններ ապակիների և հայելիների վրա[16]:

Այսպես կոչված Ռոզենհայմի պոլտերգեյսթը, որը տեղ էր գտել բավարական Ռոզենհայմ քաղաքում, Զիգմունդ Ադամ անունով իրավաբանի օֆիսում, մտել է պատմության մեջ այն բանով, որ առաջին անգամ նկարահանվել է ժապավենի վրա[17]: Տարօրինակություններն այստեղ սկսվեցին 1967 թվականին. ինքն իրեն սկսեց միանալ և անջատվել լույսը, անպատճառ զանգում էին հեռախոսները (լարի մյուս ծայրում լռությամբ), բացվում ու փակվում էին արկղերը, թափվում էին հեղուկները: Լրագրող The Deutsche Post-ը ստանում է այն փաստի ապացույցները, որ սենյակում իրոք հեռախոսազանգեր են գալիս (հինգ շաբաթվա ընթացքում 600 զանգ), երբ այստեղ ոչ ոք չի զանգում: 1967 թվանականի հոկտեմբերին հանկարծակի պայթում են սենյակի բոլոր լամպերը: Հետազոտման նպատակով ժամանած Հանս Բենդերն ու երկու հաշվառված ֆիզիկոսներ հաստատեցին, որ տարօրինակությունները կատարվում են միայն այն ժամանակ, երբ մոտակայքում է 19-ամյա Աննա-Մարիա Շեբելը (մինչ այդ աշխատանքի ընդունված քարտուղարուհի, որը, ինչպես հետո պարզվեց, հոգեկան ուժեղ հարված էր ստացել և տառապում էր սուր նևրոզով): Բենդերին հաջողվեց նկարահանել, թե ինչպես հենց այն պահին երբ նա մտնում է օֆիս, շենքում միանգամից սկսում են թարթել բոլոր լամպերը: Հենց Շեբելին արձակուրդ ուղարկեցին, շենքում լիարժեք հանգստություն տիրեց: Շուտով նրան հեռացրին աշխատանքից և պոլտերգեյսթը ավարտվեց[18]:

XX դարում պոլտերգեյսթի հատկանիշներով պարանորմալ ակտիվության ամենահայտնի դեպքերի թվին է դասվում Հոփֆգարտենի դեպքը, Վեյմար (1921), Էլեոնոր Զյուգունի ֆենոմենը (աղջիկ Ռումինիայից, որին խոշտանգել է անտեսանելի-դրակուն, և որի ֆենոմենը անձամբ հետազոտել է Հարրի Փրայսը[19]), պոլտերգեյսթը Էնֆիլդում (1977) և Մայամիում (երկրորդ դեպքի ականատեսներ են դարձել ոստիկանը և սկեպտիկ-աճպարարը, որը աստեղ հայտնվել էր քողազերծման համար, սակայան ցնցվել էր տեսածից և ընդունել իր սխալը), «պոլտերգեյսթ Մակկենզի»-ն (Էդինբուրգում, Շոտլանդիա[20]), բռնկումները Կաննետո դի Կարոնիայում (2004-2005, Սիցիլիա, Իտալիա[21]):

ԽՍՀՄ/Ռուսաստանում ամենամեծ հայտնիությունը XX դարի 80-ականների վերջում ստացել է պոլտերգեյսթի դեպքը աշխատանքային հանրակացարանում՝ Մոսկվայի շրջանի Լիխոբորում, որին նվիրվել է «Տեսանելի-անհավատալի» հեռուստահաղորդման հատուկ թողարկումը 1989 թվականին (սովետական հեռուստատեսության մեջ այս տիպի առաջին սյուժեն)[22], իսկ ռուսերենը, շնորհիվ այս դեպքի, հարստացավ «барабашка» բառով, որը ծառայում էր նման դեպքերը նկարագրելու համար[23]:

Բացատրելու փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XIX դարակեսը պոլտերգեյսթը անժխտելիորեն վերագրվում էր «սատանայի բանսարկություններին»: Պոլտերգեյսթի առաջին հետազոտողների թվին են դասվել ՀՀԸ-ի հիմնադիրները՝ սէր Ուիլյամ Բարրետտը և Ֆրեդերիկ Ու. Մայերսը, ընդ որում վերջինս միանգամից նշեց ռադիակալային տարբերությունը պոլտերգեյսթի և ուրվականի միջև: Ֆենոմենի հետազոտման գիտական մոտեցումը սկսել է իրագործվել միայն XX դարասկզբին, երբ գործի մեջ են մտել Նանդոր Ֆոդորը և Հարրի Փրայսը: XX դարի 30-ական թվականներին հոգեբան և պարապսիխոլոգ Նանդոր Ֆոդորը առաջ քաշեց թեորեմ, համաձայն որի՝ պոլտերգեյսթը կանչվում է ոչ թե «ուրվականների» կողմից, այլ մարդկային հոգեբանության, որում կենտրոնացված են ճնշված զգացմունքերը (ցասում, դժգոհություն, ջղայնություն): Ֆոդորը առաջինը ձևակերպեց պոլտերգեյսթի դրսևորումը հիվանդ հոգեկանի «հոգեկան պրոյեկցիայով» (կամ զարգացող, դեռահասային), որը դուրս է հանում ներքին ագրեսիան[21]:

Aquote1.png Սովորաբար պոլտերգեյթի համար աղբյուր է ծառայում դեռահասի ճնշված հոգեկանը, երբ նա մուտք է գործում սեռահասուն տարիք: Նյարդային համակարգի ժամանակավոր անոմալիաների հետևանքով էներգետիկ զսպանակը առեղծվածային կերպով ուղղվում է, տարածություն դուրս նետում իր շնչավորված պրոյեկցիան և վերածվում անտեսանելի չարիքի, որը նետում է քարեր, կոտրում սպասքը և ավերում ամեն ինչ, ինչ ընկնում է ձեռքի տակ: Որպես կանոն, «աղմկոտ ոգին» լիովին բավարարվում է կատարվածով և հանգստանում է ինքնուրույն, բայց երբեմն բացահայտում է իր մեջ հրդեհիչի ունակություն, և այդ զբաղմունքը անբախտ դեռահասի ընտանիքի համար շատ ավելի վտանգավոր է, քան նախորդ արարքները՝ միասին վերցրած: — Նանդոր Ֆոդոր, «Կատաղություն, որ մոխրացնում է տները»[24]: Aquote2.png


Նա հաջողությամբ ցուցադրեց իր թեորիայի գործունակությունը, ուսումնասիրելով պոլտերգեյսթի ավելի մեծ աղմուկ հանած դեպքերը Անգլիայում, հիմնականում՝ պոլտերգեյսթը Տորնտոն-Հիթում (1938), որտեղ մի կին ենթարկվել էր անտեսանելի «վամպիրի» հարձակմանը:

Ֆոդորի հետևորդներից մեկը՝ Ուիլյամ Ջ. Ռոլլը (William Roll)՝ Դերեմի հոգեկան հետազոտությունների Ֆոնդի ղեկավարը, Հյուսիսային Կարոլիանյի նահանգ, 60-ական թվականներից սկսած քննել է պոլտերգեյսթի մասին 116 նամակներ (ինչպես հին, այնպես էլ ժամանակակից) և հայտնաբերել բոլորի համար ընդհանուր գործոն, որը նա անվանեց «կրկնվող ինքնաբերական պսիխիոգենեզ» (recurrent spontaneous psychokinesis, RSPK), և որը առաջացնում է ֆիզիկական արտահայտվածություն, որը չի ենթարկվում ռացիոնալ բացատրության: Նա հաստատեց Ֆոդորի կարծիքը այն մասին, որ, որպես կանոն, պոլտերգեյսթի կիզակետում գտնվում է երեխա կամ դեռահաս, որը անգիտակից PK-ի օգնությամբ հնարավորություն է ստանում անպատիժ կերպով «վրեժ լուծել» շրջապատողներից: Ռոլլի հետազոտություններով՝ ավելի հաճախ պոլտերգեյսթի «լրտեսներ» են դառնում աղջիկները. նրանք բոլորը գիտակցում են, որ իրենք են առաջացնում իրերի տեղաշարժ կամ հրկիզում, բայց ներքուստ ասես բավականություն են ստանում կատարվածից[25]:

Նմատատիպ հայացքներ արտահայտել է նաև պարապսիխոլոգ Քրեյգ Համիլթոն-Փարքերը, որը համարում էր, որ «պոլտերգեյսթի մասին նկարագրված դեպքերի մեծ մասը առաջանում է դեռահասների շրջանում, որոնք վերապրել են ծանր մանկություն»: Հյուսիսային Կարոլիանյի Դյուկ համալսարանի Ջ. Բ. Ռայնի անվան ինստիտուտի պարապլիխոլոգիական Կենտրոնի (Rhine Research Center Institute for Parapsychology) հետազոտողները ևս եկան դիրքորոշման այն մասին, որ պոլտերգեյսթի գործունեությունը հոգեբանական վնասվածքի ֆիզիկական արտահայտությհունն է: Նմանատիպ տեսությունները չեն բացատրում այն դեպքերը, երբ հետազոտվողները չունեն հոգեկան խնդիրներ, և պոլտերգեյսթի հայտնվելու ժամանակ տանը բացակայում են երեխաներ կամ ընտանիքում ընդհանրապես դեռահասներ չկան:

Ճանաչողական նյարդակենսաբանության գիտնական Միշել Փերսինգերը ենթադրում է, որ պոլտերգեյսթների պատճառ հանդիսանում է գեոմագնիսական դաշտը [25]:

XX դարի երկրորդ կեսին որոշ գիտնականներ փորձեցին գտնել ֆենոմենի գիտական բացատրությունը: Ֆիզիկոս Դեվիդ Տերները առաջարկեց, որ պոլտերգեյսթն ու գնդակայծակը բնության երևույթներ են և առաջացնում են նմանատիպ ֆիզիկական գործոններ[26]: Հայտնվեց «մակա-հոգեբանական» ֆենոմեն տերմինը. նրանից ենթադրվում է, որ պոլտերգեյսթի արտահայտումները առաջանում են ֆիզիկական ուժերով, որոնք դեռ ուսումնասիրված չեն[27]:

Պարապսիխոլոգ Ուիլյամ Ջ. Ռոլլը և ֆիզիկոս Հել Պարտհոֆֆը՝ Դյուկի համալսարանից, համարում են, որ անտեսանելի պատճառով իրերի տեղաշարժը կարող են առաջանալ այսպես կոչված զրոյական կետի դաշտում[28]: Այս գաղափարը մանրամասն ներկայացված է Ռոլլի Unleashed գրքում, հիշատակված է Դին Ռադինի Entangled Minds և Մարի Դ. Ջոնսի Science գրքերում[29]:

Կանադացի հայտնագործող Ջոն Հատչինսոնը հավաստիացնում է, որ ընդօրինակել է պոլտերգեյսթի որոշ դրսևորումներ (լեվիտացիա, առարկաների անհետացում) լաբորատոր պայմաններում (միաժամանակ նաև բացահայտել է Ֆիլադելֆիայի փորձի գաղտնիքը)[30]։ Այդ ամենը, չնայած, չի բացատրում պոլտերգեյսթի այնպիսի դրսևորումներ, ինչպիսին են ձայները, ծիծաղը, գրությունները հայելային հարթությունների վրա կամ բռնկումները։

Բանահյուսության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլտերգեյսթի առաջացումը բանահյուսությունը վերագրում է մահացածների հոգիներին, տան հոգիներին և ջղայն կախարդներին։ Տարբեր երկրների կրոններում պոլտերգեյսթի առաջացումը կապվում է չար ոգիների և դևերի հետ, որոնց վտարում են էքսորցիզմի հատուկ ծեսերով։

Կախված պահվածքից՝ բաժանվում են երեք կատեգորիաների․

  • դասական
  • չար
  • զվարճալի [31]

Դասական պոլտերգեյսթի առաջացման նախանշաններ են հանդիսանում նրա գործողությունները մարդկանց բացակայության ժամանակ, ովքեր, վերադառնալով տուն, հայտնաբերում են շրջված կահույք կամ այրված սպիտակեղեն, հատակին թափված ջուր կամ թաց պատեր, առաստաղ (երբ բացակայում են պաատճառները)։ Դասական պոլտերգեյսթին է վերաբերում նկարագրված դեպքերի 80%-ը։ Օրենքով պոլտերգեյսթը սկսվում և ավարտվում է հանկարծակի և կարող է շարունակվել մի քանի ամսից մինչև մի քանի տարի, բայց սովորաբար տևում է մի ամսից ոչ քիչ, որոշ դեպքերում պոլտերգեյսթի կրողները կարող են մնալ այդպիսին ամբողջ կյանքի ընթացքում։

Հանրաճանաչ մշակույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր

  • Անեծքը
  • Անեծքը 2
  • Դավադիրը
  • Դավադիրը․ գլուխ 2
  • Բնակարան 143
  • Պարանորմալ երևույթ
  • Պրանորմալ երևույթ 2
  • Պարանորմալ երևույթ 3
  • Պոլտերգեյսթ
  • Պոլտերգեյսթ 2
  • Պոլտերգեյսթ 3
  • Ուրվական
  • Կարմիր գետի ուրվականը
  • Էմիտվիլի սարսափը
  • Շատ սարսափելի ֆիլմ 2

Հեռուստատեսություն

  • «Գաղտնի նյութեր» սերիալի «Կալուշարներ» էպիզոդում լրտեսներ Մադլերը և Սկալլին հետաքննում են մահերի շարան, որոնք վերագրվում են «չար» պոլտերգեյսթին, որի կենտրոնում մի երեխա էր։
  • Պոլտերգեյսթը հանդես է գալիս «Փսի ֆակտոր․ Պարանորմալ երևույթների խրոնիկաներ» սերիալի մի քանի էպիզոդներում։
    • «Երզանաքների տան» էպիզոդ 1x01-ում հետաքննվում է պոլտերգեյսթի դեպքը Պորտլենդում։
    • «Ցնորային ձայներ»-ի էպիզոդ 1x03-ում հետաքննվում է պոլտերգեյսթը հարուստ այրի Քեթրին Քարթրայթի տանը, և նրա հնարավոր կապը տանտիրուհու մահացած ամուսնու հետ։
  • Պոլտերգեյսթը հայտնվում է «Գերբնականը» սերիալի մի քանի սերիաներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. А. Горбовский, Незваные гости? Полтергейст вчера и сегодня. Знак вопроса. 1990
  • Carrington, H. & Fodor, N. The Story of the Poltergeist Down the Centuries. Rider & Co. 1953
  • Gauld, A. & Cornell, T. Poltergeists. Routledge & Kegan Paul. 1979.
  • Goss, M. Poltergeists: An Annotated Bibliography of Works in English, Circa 1880—1975. The Scarecrow Press, Inc. 1979
  • Owen, A.R.G. Can we Explain the Poltergeist? Garrett Publications. 1964.
  • Playfair, G. L. This House is Haunted: An Investigation into the Enfield Poltergeist. Souvenir Press. 1980.
  • Price. H. Poltergeist: Tales of the Supernatural. Bracken Books. 1993 (1945).
  • Rogo, D. Scott. On the Track of the Poltergeist. Prentice-Hall. 1986.
  • Roll, W. G. The Poltergeist. Wyndham 1972.
  • Sitwell, S. Poltergeists: Fact or Fancy. Dorset Press. 1988 (1959).
  • Spencer, J & A. The Poltergeist Phenomenon. Headline 1996.
  • Thurston, H. Ghosts & Poltergeists. Burns Oates. 1953.
  • Wilson, C. Poltergeist! A Study in Destructive Haunting. New English Library. 1981.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Нандор Фодор. Ярость, испепеляющая дома
  2. www.mysteriouspeople.com. A Short History History of Poltergeist Activity
  3. What Are Poltergeist? C. Hamilton-Parker
  4. www.bellwitch.org. Pat Fitzhue. The Bell Witch Haunting
  5. Deutsche Mythologie, Jacob Grimm
  6. 6,0 6,1 6,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ mysterious անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. www.newadvent.org. Giraldus Cambrensis
  8. www.themystica.com: Drummer of Tedworth
  9. Ghostly_Drummer_of_Tedworth
  10. 10,0 10,1 Нандор Фодор. Меж двух миров. Прижизненный призрак
  11. Sacheverel Sitwell, «Poltergeists», 1940
  12. Perceptions. Ghosts
  13. 13,0 13,1 История полтергейста в России
  14. Что такое полтергейст: как он проявляется
  15. www.prairieghosts.com. Borley Rectory
  16. Haunted America. Borley Rectory
  17. YouTube: Rosenheim Spuk
  18. Полтергейст в Розенхайме
  19. www.harryprice.co.uk (չաշխատող հղում)
  20. www.angelfire.com. Полтергейст Маккензи
  21. 21,0 21,1 www.monstropedia.org. Poltergeist.
  22. YouTube full-color icon (2017).svg Очевидное - невероятное (1989) Очевидное - невероятное. О явлении "полтергейст"
  23. Фин А.։ «Чёрт на куличках: Слухи и правда о привидениях»։ Юный техник. 1989. № 7. С.18։ Վերցված է 13.02.2019։ «Множество газетных статей уже разнесли весть о Барабашке - загадочном невидимом существе, якобы поселившемся в комнате общежития, где жили три девушки, приехавшие в Москву поступать в институт» 
  24. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ fodor2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. 25,0 25,1 Persinger, M. A.; Cameron, R. A. (1986). «Are earth faults at fault in some poltergeist-like episodes?». JASPR 80: 49-73.
  26. www.newscientist.com: Ball lightning scientists remain in the dark
  27. «Physicists probe the paranormal»։ psychicsworld.com։ 2000-05-01։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-05-ին։ Վերցված է 2007-10-30 
  28. Roll, W. Poltergeists, Electromagnetism and Consciousness PDF at [1] Արխիվացված է Փետրվար 27, 2008 Wayback Machine-ի միջոցով: (չաշխատող հղում),
  29. Jones, Marie D. PSIence: How New Discoveries in Quantum Physics and New Science May Explain the Existence of Paranormal Phenomena (New Page Books, 2006)
  30. www.hutchisoneffect.ca
  31. По некоторым данным, термин «барабашка» в 1987 году ввёл в русский язык Алексей Горовацкий при подготовке к съёмкам телевизионной передачи «Очевидное-невероятное» с Сергеем Петровичем Капицей. Информация на сайте «Агентства национальных новостей»