Ջեք ռասել տերիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Jack Russell Terrier (baby).jpg

Ջեք ռասել, փոքր տերիեր, որին պահում են աղվեսներ որսալու նպատակով։ Այն ունի սպիտակ մարմին և հարթ, երկարամազ մորթի։ Շատ ժամանակ տերիերին շփոթում են փոքր, սպիտակ տերիերների հետ։

Մեծանում է մինչև 25-38սմ և կշռում 6,4-8,2 կգ։

Ջեք ռասելը էներգիայով լի շուն է, որին պետք է ամենօրյա վարժանք։ Տեսալը չունի լուրջ առողջական խնդիրներ։ Առաջին Ջեք ռասելին մեծացրել է Ջոն Ռասելը 19-րդ դարում։ Այն օգտագործվել է աղվես որսալու նպատակով, քանի որ շատ արագավազ է և ունի ուժեղ ոտքեր՝ բարձր ցատկելու համար։ Նաև նկարահանվում է շատ ֆիլմերում, հեռուստահաղորդումներում, քանի որ վարժեցնելը շատ հեշտ է։

Ջոն Ռասելի մահից հետո երկու տղաներ փորձեցին շարունակել նրա գործունեությունը։ Նրանցից մեկի անունը Իստ էր, մյուսի անունը՝ Արշեր։ Նրանց պահած ջեք ռասելները շատ մեծ չէին, և ավելի քիչ էին կշռում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որսորդական շների կարիքը կտրուկ մեծացավ։ Ջեք ռասելը սկսեց ապրել ընտանիքների հետ։

Հետագա 200 տարիների ընթացքում Ջեք Ռուսսել տերիերը չփոխվեց։ Այս պայմանավորված է նրանց աշխատասեր բնավորությամբ։

Նրանց մարմնի 51%–ից ավելի մասը սպիտակ է, իսկ մնացածը սև կամ շագանակագույն։ Այս շունը հավասարակշիռ է և ուշադիր։

Առողջությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեք ռասելը առողջ և երկարակյաց շուն է։ Ապրում է 13-18 տարի։ Երբեմն ունենում են խնդիրներ՝ աչքի հետ կապվածectopia lentis։

Ռասելները շատ հավատարիմ ու խելացի շներ են։ Մի անգամ մի Ջեք ռասել, որի անունը Ջորջ էր, փրկեց հինգ երեխաների կյանքը, երբ նրանց վրա հարձակվել էր մի շուն՝ պիտբուլ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]