Պիտբուլ (ռեփեր)
Պիտբուլ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Pitbull |
Ի ծնե անուն | իսպ.՝ Armando Christian Pérez[1][2] |
Նաև հայտնի է որպես | Pitbull, Lil' Chico[3], Mr. 305[3] և Mr. Worldwide[4] |
Ծնվել է | հունվարի 15, 1981 (42 տարեկան) Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հաուս երաժշտություն, EDM, եվրոդենս[5], ռեփ, փոփ, crunk?, փոփ-ռեփ, ռեգետոն, դենս փոփ, լատինական փոփ, էլեկտրո հաուս և հիփ հոփ[6] |
Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ, երգիչ, երաժշտական պրոդյուսեր, brand ambassador, ձեռնարկատեր, բարեգործ և երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2003 թ.-այժմ |
Լեյբլ | RCA Records, Polo Grounds Music?, Bad Boy Latino?, Mr. 305 Inc.?, TVT Records?, Saban Music Group?, J Records և Sony Music Entertainment |
Կրթություն | Miami Coral Park High School? |
Կապված | Լիլ Ջոն, Նեյեր, Ջենիֆեր Լոպես, Մարկ Էնթոնի |
Պարգևներ | |
Կայք | pitbullmusic.com |
![]() |
Արմանդո Քրիստիան Պերես (իսպ.՝ Armando Christian Pérez, հունվարի 15, 1981, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), առավել հայտնի Պիտբուլ (անգլ.՝ Pitbull) բեմական կեղծանվամբ, կուբայական ծագմամբ ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր։
Առաջին անգամ ձայնագրվել է 2002 թվականին Լիլ Ջոնի սոլո թրեքում՝ «Kings of Crunk»-ում։ 2004 թվականին TVT Records ձայնագրման ստուդիայի օգնությամբ թողարկել է առաջին ալբոմը՝ «M.I.A.M.I.»-ն (հապավում է "«Money Is A Major Issue», որը թարգմանաբար նշանակում է «Փողը գլխավոր խնդիրն է»)․ ալբոմի վրա աշխատել են այնպիսի վարպետներ, ինչպիսիք են պրոդյուսերներ Լիլ Ջոնը և Ջիմ Ջոնսինը։ Ավելի ուշ՝ 2006 թվականին, Պիտբուլը թողարկեց երկրորդ ալբոմը՝ «El Mariel»-ը, 2007 թվականին երրորդը՝ «The Boatlift»-ը[7]։ 2009 թվականին նրա չորրորդ ալբոմից՝ «Rebelution»-ից հիթ դարձավ «I Know You Want Me (Calle Ocho)»-ը։ 2011 թվականի «Planet Pit» ալբոմի «Give Me Everything» սինգլն առաջին տեղը զբաղեցրեց «Billboard Hot 100»-ում։ Նի Յոյի, Նայերի և Աֆրոջեկի մասնակցությամբ այս երգն աշխարհում առաջինը դարձավ։ Պիտբուլի 2013 թվականի հոկտեմբերի «Meltdown» ալբոմի «Timber» երգը նույնպես շատ երկրներում դարձավ համար առաջին երգը․ այն «US Billboard Hot 100»-ում և 12 այլ երկրներում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Սա նրա երկրորդ երգն է, որը համաշխարհային չարթերում տեղեր է զբաղեցնում։
Պիտբուլը մասնակցել է նաև այլ հիթերի ռեմիքսներին՝ «Danza Kuduro», «Ai Se Eu Te Pego», «Tik Tok», «Scream & Shout», «Lo Hecho Esta Hecho», «Bad», «Papi», «Diamonds», «Gasolina», «How Low», «Tonight (I'm Lovin' You)», «Video Phone», «Over To You Now» և «Bumpy Ride»։
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիտբուլը ծնվել է Ֆլորիդայի Մայամի քաղաքում։ Երեք տարեկանում արդեն կարդում էր Կուբայի ազգային հերոս և պոետ Խոսե Մարտիի բանաստեղծությունները[8]։ Ռեփերի կարիերիայի սկզբում խնդիրների առջև կանգնեց, քանի որ սպիտակամորթ էր՝ կապույտ աչքերով, հարավային նահանգից և կուբայացի[9]։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել փոփ երաժշտության Miami bass ժանրը[7], իսկ Սելիա Կրուսն ու Վիլլի Չիրինոն դարձան նրա երաժշտության ոգեչնչության աղբյուրները[10]։ Պերեսի ծնողներն ամուսնալուծվեցին, երբ նա փոքր էր․ նրան դաստիարակում էր մայրը․ ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Ջորջիա նահանգ՝ Ռոզվել[11]։ Մայրը դուրս արեց Պերեսին տնից, երբ վերջինս հոր նման թմրավաճառ դարձավ։ Նախնական կրությունն ստացել է Հարավային Մայամիի ավագ դպրոցում, այնուհետև ավարտել է Մայամի Քորալ Փարկ ավագ դպրոցը և կենտրոնացել ռեփերի կարիերայի վրա։
Մայամիում Լիլ Ջոնի հետ հանդիպումից հետո[11] Պիտբուլը 2002 թվականին մասնակցում է նրա և «East Side Boyz»-ի «Kings of Crunk» ալբոմի ձայնագրություններին[7]։ Պիտբուլի «Oye» երգը հաջորդ տարի դառնում է «Կրկնակի ֆորսաժ» ֆիլմի սաունդթրեքը[11]։ Պիտբուլը թողարկեց նաև մի քանի միքսսթեյփեր՝ գրված ֆրիսթայլ ոճով, ինչպես նաև ռեփ ոճով հայտնի երգերի ռեմիքսներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.miami.com/mld/miamiherald/news/columnists/liz_balmaseda/5135581.htm
- ↑ http://www.latinrapper.com/pitbull-boatlift-interview.html
- ↑ 3,0 3,1 Czech National Authority Database
- ↑ Know Your Meme — 2007.
- ↑ http://www.vh1.com/music/tuner/2012-02-07/tuned-in-pitbull-brings-affection-from-abroad-with-international-love/
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ 7,0 7,1 7,2 Jeffries David։ «Pitbull – Biography»։ allmusic։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16
- ↑ Balmaseda Liz (փետրվարի 9, 2003)։ «A new breed;»։ The Miami Herald։ Արխիվացված օրիգինալից 2003 թ․ հուլիսի 24-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 5 Also alternatively titled «Miami rapper Pitbull is poised to sink his teeth into rap’s big time»
- ↑ Faber Judy (սեպտեմբերի 27, 2006)։ «Pitbull Sinks His Teeth Into New Album»։ CBS News։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին։ Վերցված է օգոստոսի 17, 2009
- ↑ Herrera, Jr. Reynaldo (մայիսի 1, 2009)։ «Pitbull Exclusive Interview»։ Open Your Eyes Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 26-ին։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26
- ↑ 11,0 11,1 11,2 Wiltz Teresa (հուլիսի 25, 2004)։ «Hustling to the Beat»։ The Washington Post (The Washington Post Company)։ Վերցված է օգոստոսի 16, 2009
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Pitbull on Vevo
- Pitbull on YouTube
- Pitbull on Spotify
- 2100284/ Պիտբուլ Internet Movie Database կայքում
|
- Հունվարի 15 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի երգահաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Բեմական կեղծանուններ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ