Jump to content

Խոսե Մարտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Մարտի
José Martí
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1853(1853-01-28)[1][2][3][…]
ԾննդավայրՀավանա, Captaincy General of Cuba, Իսպանական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 19, 1895(1895-05-19)[1][2][3][…] (42 տարեկան)
Մահվան վայրDos Rios, Cuba, Jiguaní, Granma Province, Կուբա
ԳերեզմանSanta Ifigenia Cemetery[5]
Քաղաքացիություն Իսպանիա և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՍարագոսայի համալսարան
ԵրկերIsmaelillo?, Simple verses? և Nuestra América?
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, ակնարկագիր, լրագրող, նկարիչ, հեղափոխական և փիլիսոփա
ԱմուսինԿարմեն Զայաս-Բազան
Ծնողներմայր՝ Leonor Pérez Cabrera?
Զբաղեցրած պաշտոններհյուպատոս
ԿուսակցությունPartido Auténtico?
ԵրեխաներԽոսե Ֆրանգիսկո Մարտի ի Զայաս-Բազան
Ստորագրություն
Изображение автографа
 José Martí Վիքիպահեստում

Խոսե Խուլիան Մարտի Պերես (իսպ.՝ José Julián Martí Pérez) (հունվարի 28, 1853(1853-01-28)[1][2][3][…], Հավանա, Captaincy General of Cuba, Իսպանական կայսրություն[4] - մայիսի 19, 1895(1895-05-19)[1][2][3][…], Dos Rios, Cuba, Jiguaní, Granma Province, Կուբա), կուբացի ժողովրդավարական հանրապետական քաղաքական գործիչ, մտավորական, լրագրող, փիլիսոփա, բանաստեղծ, հրատարակիչ, պրոֆեսոր։ Համարվում է Կուբայի ազգային հերոս՝ Իսպանիայից իր երկրի ազատագրման գործում ունեցած դերի համար։ Նա նաև կարևոր դեմք է լատինաամերիկյան գրականության պատմության մեջ, որտեղ բնորոշվում է որպես մեդեռնիզմի հայր։ Բացի այդ՝ քաղաքական խոշոր գործիչ էր և համարվում է կարևոր փիլիսոփա ու քաղաքական տեսաբան[6][7]։ Իր գրվածքների և քաղաքական գործունեության միջոցով դարձավ 19-րդ դարում Իսպանական կայսրությունից Կուբայի անկախության համար պայքարի խորհրդանիշ. նրան անվանում են «Կուբայի անկախության առաքյալ»[8], «Կուբայի նահատակ»։ Երիտասարդ տարիներից սկսած՝ նա իր կյանքը նվիրեց ազատության, Կուբայի քաղաքական անկախության և բոլոր իսպանա-ամերիկացիների անկախության խթանմանը. նրա մահը օգտագործվեց որպես Իսպանիայից Կուբայի անկախության կոչ՝ թե՛ կուբացի հեղափոխականների, թե՛ այն կուբացիների կողմից, ովքեր նախկինում դժկամում էին ապստամբություն սկսել։

Կուբայական «Հեղափոխական» կուսակցության հիմնադիրն էր և 1895-ի պատերազմի կամ «Անհրաժեշտ պատերազմ»-ի կազմակերպիչը։

Մարտին իր քաղաքական գորունեությունն սկսել է վաղ տարիքից։ Նա շատ է ճանապարհորդել Իսպանիայում, Լատինական Ամերիկայում և Միացյալ Նահանգներում՝ մեծացնելով Կուբայի անկախության գործի իրազեկվածությունն ու աջակցությունը։ Կուբացի ներգաղթյալների համայնքին նրա միանալը, մասնավորապես Ֆլորիդայում, կարևոր դեր խաղաց Իսպանիայի դեմ Կուբայի մղած անկախության պատերազմի հաջողության գործում։ Նա կարևոր դեմք էր այդ պատերազմի պլանավորման և իրականացման գործում, ու նաև Կուբայի հեղափոխական կուսակցության և դրա գաղափարախոսության նախաձեռնողն ու նախագծողն էր։ Նա զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ՝ Դոս Ռիոսի ճակատամարտում, 1895 թվականի մայիսի 19-ին։

Մարտին համարվում է դարասկզբի լատինաամերիկյան մեծ մտավորականներից մեկը։ Նրա գրվածքների թվում են մի շարք բանաստեղծություններ, էսսեներ, նամակներ, դասախոսություններ, վեպ և մանկական ամսագիր։

Նա գրել է բազմաթիվ լատինաամերիկյան և ամերիկյան թերթերի համար, ինչպես նաև հիմնադրել է մի շարք թերթեր։ Այդ թերթերից մեկը՝ «Պատրիան», կարևոր գործիք էր Կուբայի անկախության համար մղվող պայքարում։ Մարտիի մահից հետո նրա «Վերսոս Սենսիլոս» (Պարզ բանաստեղծություններ) գրքից շատ տողեր վերափոխվեցին «Գուանտամերա» հայրենասիրական երգի, որը դարձել է Կուբայի ներկայացուցչական ակնառու երգը։ Ազատության և ժողովրդավարության հասկացությունները նրա բոլոր ստեղծագործություններում հիմնական թեմաներ են, դրանք նկատելի ազդեցություն են թողել նիկարագուացի բանաստեղծ Ռուբեն Դարիոյի և չիլիացի Գաբրիելա Միստրալի վրա[9]։ 1959 թվականի կուբայական հեղափոխությունից հետո Մարտիի գաղափարախոսությունը դարձել է Կուբայի քաղաքականության հիմնական շարժիչ ուժը[10]։

Երկերի ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոսե Մարտիի հուշարձանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում

Խոսե Մարտիի կենդանության օրոք հրատարակված հիմնարար աշխատություններ

  • 1869 հունվար. Abdala
  • 1869 հունվար. 10 de octubre
  • 1871: El presidio político en Cuba
  • 1873: La República Española ante la revolución cubana
  • 1875: Amor con amor se paga
  • 1882: Ismaelillo
  • 1882 փետրվար. Ryan vs. Sullivan
  • 1882 փետրվար. Un incendio
  • 1882 հուլիս. El ajusticiamiento de Guiteau
  • 1883 հունվար. Batallas de la Paz
  • 1883 մարտ. Que son graneros humanos
  • 1883 մարտ. Karl Marx ha muerto
  • 1883 մարտ.El Puente de Brooklyn
  • 1883 սեպտեմբեր. En Coney Island se vacía Nueva York
  • 1883 դեկտեմբեր. Los políticos de oficio"
  • 1883 դեկտեմբեր. Bufalo Bil
  • 1884 ապրիլ. Los caminadores
  • 1884 նոյեմբեր. Norteamericanos
  • 1884 նոյեմբեր. El juego de pelota de pies
  • 1885: Amistad funesta
  • 1885 հունվար. Teatro en Nueva York
  • 1885 Una gran rosa de bronce encendida
  • 1885 մարտ.Los fundadores de la constitución
  • 1885 հունիս. Somos pueblo original
  • 1885 օգոստոս. Los políticos tiene sus púgiles
  • 1886 մայիս. Las revueltas anarquistas de Chicago
  • 1886 սեպտեմբեր. La ensenanza
  • 1886 հոկտեմբեր. La Estatua de la Libertad
  • 1887 ապրիլ. El poeta Walt Whitman
  • 1887 ապրիլ. El Madison Square
  • 1887 նոյեմբեր. Ejecución de los dirigentes anarquistas de Chicago
  • 1887 նոյեմբեր. La gran Nevada
  • 1888 մայիս. El ferrocarril elevado
  • 1888 օգոստոս. Verano en Nueva York
  • 1888 նոյեմբեր. Ojos abiertos, y gargantas secas
  • 1888 նոյեմբեր. Amanece y ya es fragor
  • 1889: La edad de oro
  • 1889 մայիս. El centenario de George Washington
  • 1889 հուլիս. Bañistas
  • 1889 օգոստոս. Nube Roja
  • 1889 սեպտեմբեր. La caza de negros
  • 1890 նոյեմբեր. El jardín de las orquídeas
  • 1891 հոկտեմբեր. Versos sencillos
  • 1891 հունվար. Nuestra América
  • 1894 հունվար. ¡A Cuba!
  • 1895: Manifiesto de Montecristi- coauthor with Máximo Gómez

Հետմահու հրատարակված առավել նշանակալի երկեր

  • Adúltera
  • Versos libres

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  2. 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118578235 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. Hudson, Michael (2000 թ․ հունվարի 15). «Speech to the Communist Party of Cuba». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  7. Mace, Elisabeth. «The economic thinking of Jose Marti: Legacy foundation for the integration of America». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Jose Marti, apostle of Cuban Independence». www.historyofcuba.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  9. Garganigo, John F. (1997). Huellas de las literaturas hispanoamericanas. Upper Saddle River: Prentice Hall. էջ 272.
  10. Whitney Jr, W. T. (2018 թ․ հունվարի 22). «José Martí, soul of the Cuban Revolution». People's World.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Մարտի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Մարտի» հոդվածին։