Իլյա Ռեզնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Ռեզնիկ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 4, 1938(1938-04-04) (86 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1962)
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, երգերի հեղինակ, ձեռնարկատեր, դերասան, սցենարիստ և երգերի հեղինակ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքilya-reznik.ru
 Ilya Reznik Վիքիպահեստում

Իլյա Ռախմիելևիչ (Լեոպոլդովիչ) Ռեզնիկ (ռուս.՝ Илья Рахмиэлевич (Леопольдович) Резник, ապրիլի 4, 1938(1938-04-04), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ-երգահան։ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[1]։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2003)[2], Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2013)[3]։ Հայտնի է նաև որպես կինոյի դերասան և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Ռեզնիկը ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին Լենինգրադում։ Լենինգրադի շրջափակման ժամանակ 1941-1942 թվականների ձմեռն անցկացրել է ոչ հարազատ տատիկի և պապիկի հետ. նրա հորական հարազատ տատը վաղ է մահացել, և նրա ընկերուհին ամուսնու հետ որդեգրել է Իլյայի հորը և այնուհետև դարձել Իլյայի խնամատար և մեծացրել նրան, իսկ ամուսնու մահվանից հետո նրանք մնացել են երկուսով, ապա տարհանվել Ուրալ։ Իլյա Ռեզնիկի հայրը ծանր վիրավորվել է ռազմաճակատում և 1944 թվականին մահացել Սվերդլովսկի հիվանդանոցում։ Իլյան մոր կողմից ունի երկվորյակ եղբայր և երկու քույր (եռյակ՝ Վոլոդյա, Վերա, Մարինա), որոնք ապրում են Իսրայելում։ Վեց տարեկանից (մոր երկրորդ ամուսնությունից (1914-2001) հետո, նոր ամուսինը բռնակալ էր և արգելում էր մոր և որդու շփումը) Իլյան ապրել է հայրական տատի և պապի՝ Ռիվա Գիրշևնայի (1891-1963) և Ռախմիել Սամուիլովիչի (1888-1957) հետ, որոնք Կոպենհագենից Խորհրդային Միություն էին տեղափոխվել 1934 թվականին երկու երեխաների՝ Լեոպոլդի և Իդայի հետ Ռուսաստանի հրեական հողագործական գաղութացման միության աջակցությամբ[4][5][6]։ Նրանք հետագայում պաշտոնապես որդեգրել են Իլյային, ինչի հետևանքով Իլյան հայրանուն է ստացել պապիկից[7]։

Դպրոցն ավարտելուց հետո Իլյա Ռեզնիկն աշխատել է որպես լաբորանտ բժշկական ինստիտուտում, էլեկտրիկ և բեմական բանվոր։

1958 թվականին ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի պետական ինստիտուտ (Տ. Սոյնիկովայի դասարան), որն ավարտել է 1962 թվականին։

1965 թվականին սկսել է աշխատել Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի թատերախմբում՝ զուգահեռաբար բանաստեղծություններ գրելով երգերի համար։

1972 թվականին հեռացել է թատրոնից և զբաղվել միայն երգարվեստով։

1975 թվականին Բրատիսլավայի երգի մրցույթում արժանացել է «Ոսկե լիրայի» «Яблони в цвету» երգի համար։

1978 թվականին հրեական կամերային երաժշտական թատրոնի բեմում տեղի է ունեցել Իլյա Ռեզնիկի՝ իդիշով օպերա-միստերիայի պրեմիերան «Սպիտակ զամբիկի սև սանձիկը» (ռուս.՝ «Чёрная уздечка белой кобылицы») (երաժշտությունը և բեմադրությունը՝ Յուրի Շերլինգի)։

Հրավիրվել է մասնակցելու «Հնարքների խնայատուփ» (ռուս.՝ «Копилка фокусов») մանկական հաղորդմանը։

Իլյա Ռեզնիկը տեքստեր է գրել այնպիսի հայտնի հեղինակների էստրադային հայտնի երգերի համար, ինչպիսիք են Մաքսիմ Դունաևսկին, Ալեքսանդր Ժուրբինը, Վլադիմիր Ֆելցմանը, Ռայմոնդ Պաուլսը և այլք։ Այդ երգերը կատարել են Նիկոլայ Կարաչենցովը, Միխայիլ Բոյարսկին, Էդիտա Պիեխան, Ալլա Պուգաչովան, Սոֆյա Ռոտարուն, Թամար Գվերդծիթելին, Լայմա Վայկուլեն, Ալեքսանդր Գրադսկին, Եվգենի Մարտինովը, Իրինա Պոնարովսկայան և այլք։ Գրել է երգիծական տեքստեր Վիկտոր Չիստյակովի համար։

1972 թվականից մինչև 1990-ականների կեսերը շարունակվել է նրա համագործակցությունը Ալլա Պուգաչովայի հետ։ Այդ ընթացքում ստեղծվել են Պուգաչովայի ամենահայտնի հիթերը։

1990-1992 թվականներին ապրել է ԱՄՆ-ում[8][9][10]։

2006-2009 թվականներին եղել է «Երկու աստղ» հեռուստաշոուի ժյուրիի անդամ։

Ռեզնիկը գլխավորել է 2007 թվականին ստեղծված ՌԴ ՆԳՆ առընթեր հասարակական խորհուրդը։ 2011 թվականին վերընտրվել է նախագահի պաշտոնում։

2013 թվականի փետրվարին հեռացել է Հանրային խորհրդից Մոսկվայի Կուտուզովի պողոտայում բաժանարար գոտի դուրս գալու հետ կապված սկանդալից հետո[11]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Ռեզնիկը կնոջ՝ Իրինա Ռոմանովայի հետ «Пусть говорят» հաղորդման երեկույթի ժամանակ
  • Հայրական պապը՝ Ռահմիել Սամուիլովիչ Ռեզնիկ (1888-1957),
  • Հայրական տատը՝ Ռիվա Գիրշևնա Ռեզնիկ (1891-1963),
  • Հայրը՝ Լեոպոլդ Ռահմիելևիչ Ռեզնիկ (? — 1944), ծանր վիրավորվել է ռազմաճակատում և մահացել Սվերդլովսկի հիվանդանոցում,
  • Հորաքույրը՝ Իդա Ռահմիելևնա Ռեզնիկ,
  • Մայր – ? (1914-2001),
  • Հորեղբայր – ?, ապրում է Իսրայելում,
  • Հորաքույրեր (երկվորյակ քույրեր) - ?, ապրում են Իսրայելում,
  • Խորթ հայր — ?,
  • Առաջին կինը՝ Ռեգինա Ռեզնիկ, Լենինգրադի էստրադայի թատրոնի փոխտնօրեն,
    • Որդին՝ Մաքսիմ Իլյիչ Ռեզնիկ (ծնվել է 1969 թվականին), լրագրող, մասնակցել է «Акулы пера» հաղորդմանը,
      • Թոռը՝ Իլյա (ծնվ.՝ 2004),
    • Դուստրը՝ Ալիսա Իլինիչնա Ռեզնիկ (ծնվ.՝ 1976), լուսանկարիչ[12],
    • Արտամուսնական որդի՝ Եվգենի Իլյիչ Ռեզնիկ (ծնվ.՝ 1981), ապրում է Օդեսայում[13],
  • Երկրորդ կինը՝ Մունիրա Արգումբաևա (ծնվ.՝ 1957), ուզբեկ բալետմայստեր և պարուհի,
    • Որդին՝ Արթուր Իլյիչ Ռեզնիկ (ծնվ.՝ 1989),
  • Երրորդ կինը՝ Իրինա Ալեքսեևնա Ռոմանովա (ծնվ.՝ 1965), ԽՍՀՄ աթլետիկայի սպորտի վարպետ, «Իլյա Ռեզնիկի երաժշտական թատրոն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն[14][15], երեխաներ չունեն։

2017 թվականի օգոստոսի 6-ին մկրտվել է Յալթայի Նիժնի Օրեանդայի Սուրբ Աստվածածնի քողի եկեղեցում (Церковь Покрова Божией Матери)[16], իսկ ուղիղ մեկ տարի անց նույն եկեղեցում պսակադրվել իր կնոջ՝ Իրինայի հետ[17]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1979 – Ինքնասպանների ակումբ, կամ Տիտղոսակիր անձնավորության արկածները (ռուս.՝ «Клуб самоубийц, или Приключения титулованной особы») – անվասայլակով հանցագործ
  2. 1985 – Եկել ու ասում եմ (ռուս.՝ «Пришла и говорю») – էպիզոդ
  3. 1992 – Մոսկվայի գեղեցկուհիները (ռուս.՝ «Московские красавицы») – էպիզոդ
  4. 2002 – Միայն մեկ անգամ (ռուս.՝ «Только раз») – էպիզոդ
  5. 2005 – Ադամանդներ Ջուլիետայի համար (ռուս.՝ «Бриллианты для Джульетты») – Իգոր Լեոնիդովիչ, օլիգարխ
  6. 2006 – Պարահանդեսային գիշեր-2, կամ 50 տարի անց (ռուս.՝ «Карнавальная ночь-2, или 50 лет спустя») – էպիզոդ[18]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1985 – Եկել և ասում եմ (ռուս.՝ «Пришла и говорю»)

Երգերի տեքստերի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 – Իսկ ես գնում եմ (ռուս.՝ «А я иду»)
  • 1985 – Եկել և ասում եմ (ռուս.՝ «Пришла и говорю»)
  • 1997 – Երկուշաբթիի երեխաները (ռուս.՝ «Дети понедельника»)
  • 2004 – Ամանորյա տղամարդիկ (ռուս.՝ «Новогодние мужчины»)

Իլյա Ռեզնիկի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված ամենահայտնի երգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Балет» (Իգոր Նիկոլաև), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1985), «Манго-Манго» խումբ (1999), Ալյոնա Սվիրիդովա և Նիկոլայ Ցիսկարիձե (2005), Տուրեցկու երգչախումբ (2009), Կարինա Սերբինա և Նիկոլայ Ցիսկարիձե (2010)
  • «Без меня» (Ռայմոնդ Պաուլս), կատ.` Ալլա Պուգաչովա (1984), Այա Կուկուլե (1985), Սվետլանա Լոբոդա (2008), Իլոնա Բագելե (2009), «Кватро» խումբ (2009), Նատալյա Մոգիլևսկայա, Անի Լորակ (2010), Ֆիլիպ Կիրկորով (2010), Մարկ Տիշման (2010), Ալեքսանդր Բույնով և Լայմա Վայկուլե (2012)
  • «В городе моём» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ժաննա Ագուզարովա (1988)
  • «Վերնիսաժ» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե, Վալերի Լեոնտև, Լայմա Վայկուլե և Վալերի Լեոնտև (զուգերգ), Հելենա Վոնդրաչկովա (չեխերենով), Նատալյա Վետլիցկայա (2008), «Վրեմյա ի Ստեկլո» խումբ (2014)
  • «Вероока» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Վալերի Լեոնտև
  • «Возвращение» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1981), Մաշա Ռասպուտինա (2010), Մարիամ Մերաբովա (2016)
  • «Гиподинамия» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Վալերի Լեոնտև
  • «Где ты, любовь?» երգը համանուն կինոֆիլմից (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Սոֆյա Ռոտարու (1979), Սլավա (2017)
  • «Давай поговорим» (Էդուարդ Խանոկ), կատ.՝ Միխայիլ Բոյարսկի (1972), Էդուարդ Խիլ (1973), «Москвичи», մենակատարներ Ալլա Պուգաչովա և Յուլիա Սլոբոդկին (1973), Յուրի Բոգատիկով (1974), Սյուզաննա Բեռլին և Յուրի Բոգատիկով (1975), «Нерия», մենակատար Ստասիս Պովիլայտիս (1975), Անդրեյ Միրոնով (1978), Տաիսիա Պովալի և Բորիս Մոիսեև (2008), Նոնա Գրիշաևա
  • «Двое» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Վալենտինա Լեգոստուպովա (1986), Ալլա Պուգաչովա (1988), Մարիա Կոդրյանու, Էվելինա (2010)
  • «Дежурный ангел» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1980), Ալեքսանդր Իվանով (1997)
  • «Делу время» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1984), Արկադի Ուկուպնիկ (1997), «Ստենակարդիա» խումբ (2005), Վերկա Սերդյուչկա (2006), Յուրի Գալցև (2010), Ալեքսեյ Կորտնև և «Несчастный случай» խումբ (2010), Նոննա Գրիշաևա (2012)
  • «До новых встреч» (Ալեքսանդր Բրոնևիցկի), կատ.՝ Էդիտա Պիեխա
  • «Если б небо было зеркалом» (Վլադիմիր Միգուլյա), կատ.՝ «Самоцветы» խումբ
  • «Ещё не вечер» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե (1986), Լայմա Վայկուլե և Ակապելլա Էքսպրես (2016)
  • «Звёздное лето» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1978), Տատյանա Օվսիենկո (1997), Թինա Կարոլ (2010), «Малыш и девочки» խումբ (2005), Յուլիա Չիչերինա (2010), Ալբինա Ջանաբաևա (2017)
  • «Земляничная поляна» (Վլադիմիր Միգուլյա), կատ.՝ Վլադիմիր Միգուլյա, Սերգեյ Իզբաշ
  • «Золотая свадьба» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ «Кукушечка» մանկական անսամբլ (1986), «Непоседы» խումբ և Բուրանովսկիե Բաբուշկի (2012)
  • «Золушка» (Իգոր Ցվետկով), կատ.՝ Լյուդմիլա Սենչինա (1971), Տաիսիա Կալինչենկո (1973), Մինա Վագներ (1977), Անտոնինա Դմիտրուխինա, Ելենա Դրիացկայա (1984), Մարիա Վորոնովա (2012)
  • «Кабриолет» (Գարի Գոլդ), կատ.՝ Լյուբով Ուսպենսկայա (1992), Մաշա Ռասպուտինա (2008)
  • «Как тебя мне разлюбить» (Վյաչեսլավ Դոբրինին), կատ.՝ «Красные маки» խումբ (մենակատար՝ Ալեքսանդր Լոսև)
  • «Как тревожен этот путь» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1980), Պավել Շչերբինին, Կարել Գոթ (չեխերենով), Օլգա Կորմուխինա (2012), Գրիգորի Լեպս և Էմին Աղալարով (2017)
  • «Капитанская Дочка» (Արկադի Ուկուպնիկ), կատ.՝ Արկադի Ուկուպնիկ
  • «Карлссон» (Ջեֆ Քրիստի), կատ.՝ «Поющие гитары» խումբ (1971), «Дубы-колдуны» խումբ (1993)
  • «Край берёзовый» (Ալեքսանդր Բրոնևիցկի), կատ.՝ Էդիտա Պիեխա (1973), Իվան Սուրժիկով (1976), Նիկոլայ Կոպիլով
  • «Летние каникулы» (Պավել Սլոբոդկին), կատ.՝ «Весёлые ребята» խումբ (1977)
  • «Люди, улыбнитесь миру» (Բոբի Վինտոն), կատ.՝ Էդիտա Պիեխա (1983)
  • «Май» (Իգոր Կորնիլով), կատ.՝ Քրիստինա Օրբակայտե (1999)
  • «Маленькая страна» (Իգոր Նիկոլաև), կատ.` Նատաշա Կորոլյովա (1995), Գլյուկոզա (2011)
  • «Маэстро» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1980), Գարիկ Մարտիրոսյան և Գարիկ Խառլամով (2008), Նատալյա Մոգիլյովսկայա (2008), Յուլյա Նաչալովա և «Непоседы» խումբ (2008), Անաստասիա Կոչետկովա, Իրինա Դուբցովա, Պոլինա Գագարինա, Տիմատի (2009), Թինա Կարոլ (2009), «Kvatro» խումբ (2009), Թամարա Գվերդցիթելի (2012)
  • «Мне мама тихо говорила» (Յորգոս Դալարաս, Ուզի Հիթման), կատ.՝ Ֆիլիպ Կիրկորով (1995)
  • «Мольба» (Ալեքսանդր Ժուրբին), կատ.՝ Իրինա Պոնարովսկայա (1976), Սերգեյ Զախարով (1976), Վիկտոր Կրիվոնոս (1978), Բորիս Կլետինիչ, Հանս-Յուրգեն Բայեր (1978)
  • «Моя маленькая леди» (Մաքսիմ Դունաևսկի), կատ.՝ Նիկոլայ Կարաչենցով
  • «Ночной костёр» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե (1986)
  • «Поднимись над суетой» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1978), «ТОКИО» խումբ (2010), Էրիկա (2012)
  • «Поздно» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա և Վալերի Լեոնտև (1982), Ֆիլիպ Կիրկորով (1997), Ալլա Պուգաչովա (2018)
  • «Посидим, поокаем» (Ալեքսանդր Շեպետա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1973), Զոյա Վինոգրադովա և Վիտալի Կոպիլով (1974), Ալյոնա Ապինա (1997), Ժասմին և Յուրի Գալցև (2008), Տաիսիա Պովալի (2008)
  • «Родня» (Ռայմոնդ Պաուլս, կատ.՝ «Весёлые ребята» խումբ (մենակատարներ՝ Ալեքսանդր Բույնով և Ալեքսանդր Դոբրինին)
  • «Синее море» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Տատյանա Բուլանովա (1992)
  • «Скрипач на крыше» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե, Սվետլանա Լոբոդա (2016)
  • «Солнечное часы» (Վլադիմիր Միգուլյա), կատ.՝ Յաակ Յոալա
  • «Старинные часы» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1981), «ՎԻԱ Գրա» խումբը (2006), Սուրգանովան և նվագախումբը (2008), Տաիսիա Պովալի (2010), «Գրիմ եղբայրներ» խումբ (2010), Ռենատա Վոլկիևիչ (2016)
  • «Стюардесса по имени Жанна» (Վլադիմիր Պրեսնյակով կր.), կատ.՝ Վլադիմիր Պրեսնյակով կր.
  • «Три счастливых дня» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1989), Իրինա Կրուտովա, Ֆիլիպ Կիրկորով, Ալեքսանդր Պանայոտով (2006), Նատալյա Մոգիլևսկայա (2008), Ալսու և Օսկար Կուչերա (2008), Լյուդմիլա Սոկոլովա (2010)
  • «Ты возьми меня с собой» (Էդուարդ Խանոկ), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1978), «Восток» խումբ (1997), «Диамант» խումբ (2002)
  • «Ты мне песню подари» (Անատոլի Կալվարսկի), կատ.՝ Լիլի Իվանովա (1980)
  • «Фотограф» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1988), Լյուդմիլա Գուրչենկո (1997)
  • «Цыганский хор» (Վլադիմիր Շաինսկի), կատ.՝ «Садо» խումբ (1980), Ալլա Պուգաչովա (1982), «Республика» խումբ (2005)
  • «Чарли» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե (1986), Նատալյա զամելո (2010), Լայմա Վայկուլե և Ակապելլա Էքսպրես (2016)
  • «Шерлок Холмс» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե
  • «Шире круг» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Ռենատ Իբրահիմով, «Ариэль» խումբ (1982)
  • «Эдит Пиаф» (Օթար Թևդորաձե), կատ.՝ Թամար Գվերդծիթելի (1988)
  • «Я за тебя молюсь» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե (1990), Զառա (2010)
  • «Я к тебе не вернусь» (Անդրեյ Պետրով), կատ.՝ Էդիտա Պիեխա (1974), Լինա Գայլե (1975), Լյուդմիլա Սենչինա (1975), Վալենտինա Բելովա
  • «Я тебе весь мир подарю» (Եվգենի Մարտինով), կատ.՝ Յաակ Յոալա, Եվգենի Մարտինով, Ե. Վասիլևսկի (1978), Վադիմ Բայկով, Նիկոլայ Բասկով
  • «Я тучи разведу руками» (Իգոր Կրուտոյ), կատ.՝ Իրինա Ալեգրովա (1996), Իրինա Դուբցովա (2012)
  • «Яблони в цвету» (Եվգենի Մարտինով), կատ.՝ Եվգենի Մարտինով (1975), Սոֆիա Ռոտարու (1975), Սերգեյ Զախարով, Վիկտոր Վույաչիչ, Ռենատ Իբրահիմով, «Современник» խումբ, Նիկոլայ Բասկով

Պարգևներ, մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (29 մարտի, 2008) – հայրենական գրականության և երաժշտական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[19],
  • Պատվո շքանշան (4 ապրիլի, 1998) – մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար[20][21],
  • Բարեկամության շքանշան (12 ապրիլի, 2013) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[22]
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (22 փետրվարի, 2003) – արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[2],
  • Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (4 հուլիսի, 2000) – արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[23],
  • Ուկրաինայի ժողովրդական արտիստ (ապրիլի 4, 2013) – Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, երկարամյա բեղմնավոր ստեղծագործական գործունեության և մասնագիտական բարձր վարպետության համար,
  • Մոսկվայի մարզի նահանգապետի նշանը «Շնորհակալ եմ» (Մոսկվայի մարզ),
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանի հանձնում
  • «Բարեկամության բանալի» շքանշան (Կեմերովոյի մարզ),
  • «Հավատքի և բարության համար» մեդալ (Կեմերովոյի մարզ),
  • Սուրբ բարեպաշտ իշխան Դանիել Մոսկվացու II աստիճանի շքանշան (Ռուս ուղղափառ եկեղեցի)[24],
  • Սուրբ բարեպաշտ իշխան Դանիել Մոսկվացու III աստիճանի շքանշան (Ռուս ուղղափառ եկեղեցի),
  • ԱԴԾ մրցանակ «Երաժշտական արվեստ» անվանակարգում հատուկ ծառայությունների աշխատակիցների մասին երգերի շարքի համար (2008),
  • Կ. Սիմոնովի անվան գրական մրցանակ (բատալիստ գրողների միջազգային ասոցիացիա),
  • «Մարտական համագործակցության համար» մեդալ,
  • Պատվավոր նշան «Դինամիկ շարժման զարգացման գործում ունեցած վաստակի համար»,
  • Պարգևատրվել է անվանական զենքով (ՊՆ, ԱԴԾ),
  • «Ռուսաստանի ընտանիք» հանրային ճանաչման ազգային մրցանակ,
  • «Հանրային ճանաչում» պատվավոր ալմաստե շքանշան»[25],
  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության կրծքանշան «Ռուսական մշակույթում ունեցած ավանդի համար» (2018 թվական)[26]։

ծանթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Состав РАХ Արխիվացված 2012-01-11 Wayback Machine
  2. 2,0 2,1 Указ Президента РФ от 22.02.2003 № 236 «О награждении государственными наградами Российской Федерации»
  3. Указ Президента України № 196/2013 від 4 квітня 2013 року «Про присвоєння І.Рєзніку почесного звання „Народний артист України“»(ուկր.)
  4. Надгробный памятник Рахмиэля Самуиловича и Ривы Гиршевны Резник на Преображенском еврейском кладбище
  5. Интервью с Ильёй Резником в газете «Бульвар Гордона» Արխիվացված 2014-02-21 Wayback Machine: Идише колонизацие организацие ин Русланд (ИКОР)
  6. Воспоминания И. Р. Резника о семье
  7. Илью Резника воспитали приемные родители его отца // KP.RU
  8. http://www.1tv.ru/documentary/fi=5850 Эмигранты. Путь домой, 2009 — Документальное кино — Первый канал
  9. http://sobesednik.ru/showbiz/20130325-ilya-reznik-kampaniyu-moei-travli-organizovala-alla-pugacheva Илья Резник: Кампанию моей травли организовала Алла Пугачёва | Собеседник.ру
  10. http://www.newlookmedia.ru/?p=3101 БРАЙТОНСКИЙ ПЛЯЖ, ЗАПОВЕДНИК «РАЗВИТОГО СОЦИАЛИЗМА» : " © Газета «Новый Взгляд» " Могутин Ярослав " Издательский Дом «Новый Взгляд» "
  11. Резник ушёл из общественного совета при МВД из-за «травли»
  12. Фотограф Алиса Резник
  13. Илья Рахмиэлевич Резник / Ilia Reznik: «Поэт должен хорошо пахнуть» (всеукраинский еженедельник Телескоп)
  14. «Биография Резника». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  15. Илья Резник — Биография — Актёры советского и российского кино — Фото и биография Ильи Резника
  16. Илья Резник на 80-м году жизни прошёл обряд крещения в Ялте.
  17. Илья Резник обвенчался в Крыму.
  18. Илья Резник на сайте www.rusactors.ru
  19. «Указ Президента Российской Федерации от 29.03.2008 № 423». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 1-ին.
  20. Указ Президента РФ от 4 апреля 1998 г. № 341
  21. Биография И. Р. Резника на официальном сайте поэта
  22. Указ Президента Российской Федерации от 12 апреля 2013 года № 348
  23. «Указ Президента Российской Федерации от 4 июля 2000 года № 1245 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  24. «В праздник Входа Господня в Иерусалим Предстоятель Русской Церкви совершил Литургию в Храме Христа Спасителя и возглавил хиротонию архимандрита Алексия (Орлова) во епископа Серовского и Краснотурьинского / Новости / Патриархия.ru» (ռուսերեն). Патриархия.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  25. «Резник Илья Рахмиэлевич. Поэт-песенник». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  26. Мединский вручил госнаграды деятелям культуры

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Ռեզնիկ» հոդվածին։