Սլավա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սլավա (այլ կիրառումներ)
Սլավա
Սլավան երգիչ Միտյա Ֆոմինի տարեդարձին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունСла́ва
Ի ծնե անունԱնաստասին Վլադիմիրի Սլանևսկայա
Анастаси́я Влади́мировна Слане́вская
Ծնվել էմայիսի 15, 1980 (43 տարեկան)
Մոսկվա
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլСлава Мьюзик
Монолит
ԿապվածՍտաս Պիեխա, Իրինա Ալլեգրովա, Գրիգորի Լեպս
Կայքslavamusic.ru
 Slava (Russian female vocalist) Վիքիպահեստում

Սլավա (իսկական անունը՝ Անաստասիա Վլադիմիրի Սլանևսկայա, ռուս.՝ Анастаси́я Влади́мировна Слане́вская, մայիսի 15, 1980(1980-05-15)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ), ռուս երգչուհի և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհի Սլավան (Անաստասիա Սլանևսկայա) ծնվել է 1980 թվականի մայիսի 15-ին Մոսկվա քաղաքում, պրոֆեսիոնալ վարորդի և տնտեսագետ մոր ընտանիքում։ Սլավայի մոտ ձգտումը դեպի երաժշտություն ի հայտ են եկել դեռևս մանուկ հասակում։ Չնայած սպորտով հրապուրանքին և վոլեյբոլով զբաղվելում, երբ երկրում հայտնվում են «կարաոկե» ակումբներ, աղջիկն անմիջապես դառնում է այդ մոդայիկ զվարճության երկրպագուն և իր ամբողջ ազատ ժամանակը նվիրում է ռուսական և արտասահմանյան հիթերի ուսումնասիրմանը և սովորելուն։

2002 թվականի գարնանը, կարաոկե ակումբում, որտեղ աղջիկը երգում էր աշխատանքից հետո, նրան լսում է հեռուստատեսային ռեժիսոր Սերգեյ Կալվարսկին, որը հայտնի է Ալլա Պուգաչովայի և Ֆիլիպ Կիրկորովի հետ աշխատանքով։ Սպասելով, մինչ աղջիկը կվերջացնի, Սերգեյը նրան առաջարկում է համագործակցել։ Սերգեյ Կալվարսկու հետ միասին երգչուհու մեկնարկային պրոդյուսավորմանը մասնակցություն է ունեցել Օլեգ Չելիշևը։

Երգչուհու և ռեժիսորի առաջին իսկ համատեղ արարումը՝ «Սիրում եմ և ատում» («Люблю и ненавижу») երգի հոլովակը, երկրի երաժշտական ալիքներում դառնում է հիթ, երգկ առաջին հորիզոնականն է գրավում ռայիոյի հիթ-շքերթներում, իսկ հոլովակը անվանակարգվում է «MTV RMA 2004» ռուսական երաժշտական մրցանակի մի քանի դասակարգներում։

Երկու տարվա ընթացքում Սլավան շատ բան է հասցնում՝ հարյուրավոր համերգներ, ելույթներ փառատոններում, թոփային փայլփյուն ամսագրերի շապիկներ, դեբյուտային «Ուղեկցուհին» («Попутчица») ալբոմի ռելիզ, որը թողարկվում է 2004 թվականի աշնանը։ Հանրաճանաչության առաջին հորիզոնականներում անփոփոխ տեղ են գտնում Սլավայի հիթերը՝ «Կրակ և ջուր» («Огонь и вода») և «Ուղեկցուհին», որոնք տեղ են գտնում նրա առաջին ալբոմում։ Road-movie ոճով էքստրեմալ տեսահոլովակը, նկարահանված Վիկտոր Դրոբիշի «Ուղեկցուհին» երգի հիման վրա, նկարահանում է ռեժիսոր Միխաիլ Խլեբորոդովը։ Երաժշտական եթերը պայթում է, երկու շաբաթվա ընթացքում տրեկը բարձրանում է ամենառայտինգային ռադիոկայանների և երաժշտական հեռուսաալիքների հիթ-շքերթների ամենավերին հորիզոնականները։ Արդեն 2005 թվականին երգչուհին ելույթ է ունենում «Եվրատեսիլ» մրցույթի կիսաեզրափակիչում՝ «I wanna be the one» երգով։ Երգչուհու վառ կերպարը նկարահանման ժամանակ այնպես է հետաքրքրում կլիպմեյկերին, որ մեկ տարի անց նա Սլավային հրավիրում է իր «Պարագրաֆ 78» («Параграф 78») լիամետրաժ կինոնկարի գլխավոր դերին, ըստ Իվան Օխլոբիստինի համանուն ֆանտաստիկ պատմվածքի սյուժեի։ Սլավան ֆիլմում կատարում է գլխավոր հերոսուհի Լիսայի դերը, հատուկ նշանակության ջոկատի մարտիկի, ութ սուպերպրոֆեսիոնալներից կազմված ջոկատի միակ կինը, որոնց առաջադրված է կատարել վտանգավոր միսիա գերգաղտնի հրթիռային բազայում։ Նկարահանումների համար երգչուհին ստիպված էր կտրել իր երկար մազերը համարյա ամբողջությամբ։ Երիտասարդ դերասանուհու հետ միասին ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսին են Գոշա Կուցենկոն, Վլադիմիր Վդովիչենկոն, Անատոլի Բելին և ուրիշներ։

Բացի սաունդտրեկի գլխավոր երգից՝ «Դեպի երկինք» («В небо»), կատարված երգչուհի Սլավայի կողմից, ֆիլմում հնչում են հայտնի բրիտանացի երաժիշտների ստեղծագործություները՝ Իեն Բրաունի և Բրետ Անդերսոնի։ Ֆիլմկ, որը էկրան է բարձրանում երկու մասով, ուղեկցվում էր խոշոր գովազդային կամպանիայով և ունեցավ մեծ հաջողություն։ Սլավայի հայտնվելը իր համար նոր՝ դերասանուհու, ամպլուայում, անկասկած, էլ ավելի է բարձրացնում երգչուհու հանրաճանաչությունը։ Նոր, ինտրիգային իմիջում Սլավան դառնում է բազմաթին փայլփլուն հրատարակությունների շապիկների դեմքը, ներառյալ XXL, LOVE, SYNC և Penthouse-ի պոբելյանական համարը, նվիրված համաշխարհային ճանաչում ունեցող տղամարդկանց ամսագրի ռուսալեզու հրատարակության հինգամյակին։

2006 թվականին, իր ծննդյան օրը, մայիսի 15-ին, երգչուհին իր երկրորդ ալբոմի շնորհանդեսն է կազմակերպում, որը երգչուհին որոշում է թողարկել իր սեփական պրոդյուսերական կենտրնի՝ «Սլավա Մյուզիկ»-ի (ռուս.՝ «Слава Мьюзик») շրջանակներում։ Ալբոմի շնորհանդեսին հրավիրվում են «Kosheen» խումբը և հայտնի փարիզյան ակումբային շոու «LA REX»-ը։

Ի հարբերություն առաջինի, «Դասական» (ռուս.՝ «Դասական») ալբոմը մտածված էր ավելի տարաժանր, սակայն, այնուամենայնիվ, հարմարեցված հանդտսականի ժամանակակից պահանջներին։ Մի խումբ երաժշտական ոճավորումներ՝ և տրանս ոճի և ռոք ոճի և, նույնիսկ, մի քիչ բրեյք։ Ալբոմի համար երգերի վրա չարչարվել են երկրի լավագույն հեղինակներից, իսկ ձայնագրմանը մասնակցություն են ունեցել արևմտյան երաժիշտներ։ Ձայնասկավառկից երգերը, մեկը մյուսի ետևից, ընկնում են երկրի խոշորագույն ռադիոկայանների եթերները, հավակնելով հիթ-շքերթների առաջին հորիզոնականներին։ Անմիջապես տեսահոլովակներ են նկարահանվում «Դասական», «Գողացել եմ ժպիտը» (ռուս.՝ «Украла улыбку»), «Սպիտակ ճանապարհ» (ռուս.՝ «Дорога белая») ստեղծագործությունների հիման վրա։

2007 թվակըանի աշնանը երգչուհին թողարկում է ալբոմ-հավաքածու՝ «The Best»։ Այդ ձայնասկավառակով Սլավան իր ստեղծագործությունները սահմանազատում է «մինչև» և «հետո», այդպիսով հայտարարելով կարիերայում նոր էտապ սկսելու մտադրության մասին։

Իր ամբողջ արտիստական կարիերայի ընթացքում երգչուհի և դերասանուհի Սլավան ակտիվորեն մասնակցություն է ունենում տարբեր տեսակի բարեգործական ակցիաներին և միջոցառումներին, օգնելով երեխաներին և մարդկանց, որոնք ՁԻԱՀ վարակակիրներ են։

Այսօրվա դրությամբ երգչուհու ակտիվում հաշվվում է երեք ալբոմ, տասնյոթ հոլովակ, մասնակցություն «Նոր երգեր գլխավորի մասին» (ռուս.՝ «Новые песни о главном») հեռուստափառատոնի բոլոր եթերներին, գլխավոր դեր լիամետրաժ բլոկբաստերում։

Բացի այդ ամենը, Սլավան հանդիսանում է «Զոլոտոյ Գրամոֆոն» ազգային երաժշտական մրցանակի դափնեկիր, որին երգչուհին արժանացել է 2005 թվականին, «Դասական» երգի համար։

Սլավան Լոնդոնում ձայնագրել է իր դեբյուտային անգլալեզու ալբոմը՝ «Eclipse» աշխատանքային անվանումով, իսկ 2008 թվականի նոյեմբերին համատեղ տրեկ է թողարկում RNB կատարող Դևիդ Կրեյգի հետ։ 2010 թվականին Սլավան ներկայացնում է «Միայնություն» (ռուս.՝ «Одиночество») նոր սինգլը և սկսում է նկարահանվել «Կինը վարձույթով» («Жена напрокат») նախագծում[2]։ Նաև, 2010-2011 թվականներին, Սլավան նկարահանվում է Աննա Սերգեևնայի դերում «Ադամանդե ձեռք 2» ֆիլմում։

2013 թվականին թողարկվում է չորրորդ՝ «Միայնություն» (ռուս.՝ «Одиночество») ալբոմը։ Ձայնասկավառակի թողարկումը կայանում է մայիսի սկզբին և լավ նվեր է հանդիսանում կատարողի ծննդյան տարեդարձին։ Ալբոմում ներառված են ստեղծագործություններ հայտնի երգիչների հետ՝ Ստաս Պիեխա, Գրիգորի Լեպս, Միտյա Ֆոմին և Craig David։ Նաև, ռելիզի մեջ են մտնում, ևս, 5 նոր ռեմիքսներ։ 2013 թվականի աշնանը Սլավան թողարկում է նոր երգ երգչուհի Իրինա Ալլեգրովայի հետ դուետով՝ «Առաջին սեր - Սեր վերջին» ((ռուս.)«Первая любовь — Любовь последняя»)։

2014 թվականին Սլավան ակտիվորեն մասնակցություն է ունենում հեռուստատեսային նախագծերում. «Բոլորի հետ առանձնացած» («Наедине со всеми»), «Մոդայիկ դատավճիռ» («Модный приговор»), «Ճաշելու ժամանակն է» («Время обедать»), «Բարի առողջություն» («Доброго здоровьица») և այլն։ Ապրիլի կեսերին Սլավան անվանակարգվում է «RU.TV Մրցանակ»-ին («Премию RU.TV»)՝ «Լավագույն դուետ», «Լավագույն երգ» և «Լավագույն երգչուհի» անվանակարգերում։ Սակայն մրցանակներից ոչ մեկը նրան բաժին չի հասնում։

Հեռուստանախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին մասնակցություն է ունենում «Փառք Աստծո, դու եկար» («Слава Богу, ты пришёл!») շոուին։

2010 թվականին մասնակցություն է ունենում «Կինը վարձույթով» և «Արկածներ Վեգասում» («Приключения в Вегасе») շոուներին։

2013 թվականին մասնակցում է «Երգչախմբերի մարտ» («Битва Хоров») հեռուստատեսային նախագծին։ Սլավան հանդիսանում էր Ռոստովի երգչախմբի աստղային դաստիարակը։

2015 թվականին մասնակցում է «Պարեր աստղերի հետ» («Танцы со звёздами») շուուին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական ամուսնության մեջ է գտնվում Անատոլի Դանիլիցկու հետ։ Երեխաներ՝ Ալեքսանդրա Մորոզովա (1999 թվական հունվարի 4) և Անտոնինա Սլանևսկայա (2011 թվական դեկտեմբերի 24

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեոգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2004 «Սիրում եմ կամ ատում» Սերգեյ Կալվարսկի «Ուղեկցուհին»
2004 «Ուղեկցուհին» Միխաիլ Խլեբորոդով «Ուղեկցուհին»
2005 «Սպիտակ ճանապարհ» - «Դասական»
2005 «Դասական» Իգոր Բուռլով «Դասական»
2006 «Գողացել եմ ժպիտը» Վլադ Ռազգուլին «Դասական»
2007 «Դեպի երկինք» Միխաիլ Խլեբորոդով «The best»
2007 «Ոսկե ամառ» Միխաիլ Խլեբորոդով «The best»
2008 «Դարձիր ուժեղ» Մարատ Ադելշին «Միայնություն»
2009 «Իմ հոգու ճիչը» Միխաիլ Խլեբորոդով «Միայնություն»
2010 «Միայնություն» Պավել Խուդյակով «Միայնություն»
2011 «Ես և դու»
(feat. Ստաս Պիեխա)
Կատյա Ցարիկ «Միայնություն»
2011 «Люди любят» Կատյա Ցարիկ «Միայնություն»
2013 «Պատմիր ինձ, մայրիկ» Վալերիա Գայ Գերմանիկա «Միայնություն»
2013 «Առաջին սեր - Սեր վերջին»
(feat. Իրինա Ալլեգրովա)
Գեորգի Թոիձե TBA
2014 «Իմ հասունացած» Ալվին Գրացիանո TBA
2014 Ամանորյա գիշեր
(feat. Դենիս Կլյավեր)
Դենիս Պրոտասով ТВА
2015 «ШЛ*ХА» («Գիշերային թիթեռնիկ») Հինդրեկ Մաասիկ ТВА

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 — «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակ «Միայնություն» սուպերհիթի համար։
  • 2010 — «Տարվա երգ» փառատոնի դափնեկիր «Միայնություն» ստեղծագործությունով։
  • 2010 — «20 լավագույն երգեր» հաղորդման դափնեկիր՝ «Միայնություն» սուպերհիթ։
  • 2011 — Հաղթանակ «RU.TV» մրցանակաբաշխությունում, «Լավագույն ռինգթոն» անվանակարգում, «Միայնություն» երգով։
  • 2011 — Topical Style Awards մրցանակաբաշխությունում հաղթանակ «Fashion-певица» անվանակարգում։
  • 2011 — «Муз-ТВ» մրցանակ տարվա լավագույն երգի համար՝ «Միայնություն»։
  • 2011 — «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակ «Ես և դու» երգի համար, Ստաս Պիեխայի հետ միասին։
  • 2011 — «Տարվա երգ» փառատոնի դափնեկիր՝ «Ես և դու» երգի համար, Ստաս Պիեխայի հետ միասին։
  • 2013 — Հաղթանակ «Լեդի Սկանդալ» անվանակարգում՝ Topical Style Awards մրցանակաբաշխությունում։
  • 2013 — «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակ «Պատմիր ինձ, մայրիկ» հիթի համար։
  • 2013 — «20 լավագույն երգեր» հաղորդման դափնեկիր՝ «Պատմիր ինձ, մայրիկ» երգով։
  • 2014 — Երկրորդ անգամ հաղթանակ Topical Style Awards մրցանակաբաշխությունում՝ «Fashion-երգչուհի» անվանակարգում։
  • 2014 — «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակ Իրինա Ալլեգրովայի հետ համատեղ «Առաջին սեր - Սեր վերջին» սինգլի համար։
  • 2014 — «Տարվա երգ» փառատոնի դափնեկիր՝ «Առաջին սեր - Սեր վերջին» և «Իմ հասունացած» երգերով։
  • 2015 — «Տարվա շանսոն» մրցանակ Լյուբով Ուսպենսկայաի հետ համատեղ «Դեղահաբ» («Таблетка») սինգլի համար։
  • 2015 — Հաղթանակ «RU.TV» մրցանակաբաշխության «Ամենասեքսուալ վիդեո» անվանակարգում՝ «Իմ հասունացած» երգով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2001-2006 Ակումբ Клуб ինքն իր դերում
2007 Պարագրաֆ 78 Параграф 78 Լիսա
2007 Պարագրաֆ 78։ Ֆիլմ երկրորդ Параграф 78. Фильм второй Լիսա
2007 Ադամանդե ձեռք 2 Бриллиантовая рука 2 Աննա Սերգեևնա
2011 Արա ոտքերով 2 Делай ноги-2 Գլորիա պինգվինուհի
2015 Դաբլ Թրաբլ Дабл Трабл Կին-կատու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավա (երգչուհի)» հոդվածին։