Տատյանա Օվսիենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տատյանա Օվսիենկո
Ovsienko Tatyana Nikolaevna 2015-05-10b.jpg
Ծնվել էհոկտեմբերի 22, 1966(1966-10-22) (53 տարեկան)
Կիև, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություներգչուհի և էստրադա
ԿրթությունThe Kyiv Hotel Management College?
ԱմուսինՎլադիմիր Դուբովիցկի
ՊարգևներՌուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Զինվորական խիզախության համար» մեդալ և «200 տարի ՆԳՆ Ռուսաստան» մեդալ
Կայքovsienko.net
Ovsienko Tatyana Nikolaevna Վիքիպահեստում

Տատյանա Օվսիենկո (ռուս.՝ Татья́на Никола́евна Овсие́нко, հոկտեմբերի 22, 1966(1966-10-22), Կիև, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս երգչուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2001 թվական)[1]: Նա «Միրաժ» (1988-1990 թվականներ) խմբի վոկալիստներից էր, որը հիմնականում հայտնի էր իր անհատական գործունեությամբ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 22-ին Կիև քաղաքում վարորդ Նիկոլայ Միխայլովիչի և լաբորանտ Աննա Մարկովնա Օվսյենկոյի ընտանիքում (ծնվել է 1949 թվականին)[2]: Փոքր քույրը` Վիկտորիան (ծնվել է 1970 թվականին) այժմ ձեռնարկատեր է:

Մանուկ հասակում ապագա երգչուհին սովորել է երաժշտական դպրոցում և հանդես է եկել «Սոլնիշկո» մանկական անսամբլում, որը մասնակցել է Կենտրոնական հեռուստատեսության առաջին ալիքով ցուցադրված «Ուրախ նոտաներ» հաղորդմանը: Ավարտել է Կիևի ուկրաինական № 73 դպրոցը[3]:

Ավարտել է Կիևի հյուրանոցային տնտեսության կառավարման տեխնիկումը (1987 թվական՝ Հյուրանոցների ծառայությունների կազմակերպման մասնագետ): Կիևում աշխատել է «Բրատիսլավե» հյուրանոցում որպես ադմինիստրատոր: 1988 թվականին հանդիպել է «Միրաժ» երաժշտական խմբի մենակատար Նատալյա Վետլիցկուն, ով շրջագայության ժամանակ «Բրատիսլավե» հյուրանոցում էր ապրում: Նատալիա Վետլիցկիի առաջարկով նա ընդունվել է «Միրաժ» երաժշտական խումբ՝ որպես հագուստի ձևավորող:

1988 թվականին Նատալյա Վետլիցկոյի՝ «Միրաժ»-ից հեռանալուց հետո Օվսիենկոն՝ Իրինա Սալտիկովոյի հետ միասին դարձավ խմբի մենակատարը: Ինչպես խմբի մյուս մենակատարները, հանդես է եկել Մ. Սուխանկինի ֆոննոգրամայի ներքո: Նա աշխատել է խմբի կազմում մինչև 1990 թվականի վերջ, երբ նրան փոխարինել է նոր մենակատար՝ Եկատերինա Բոլդիշևան: Տատյանա Օվսիենկոյի հեռանալուց հետո մամուլը խմբին քննադատում էր մեկ այլ կատարողի ֆոննոգրամայի ներքո ելույթ ունենալու համար: Քանի որ խմբի «դեմքը» եղել է Օվսյենկոն, նա հայտնվել է քննադատության կենտրոնում:

1991 թվականից նա հանդես է եկել «Վոյաժ» խմբում, երգահան Վիկտոր Չայկոյի հետ միասին[4] թողարկել է մի քանի երաժշտական ալբոմ: Այդ շրջանում տեղի է ունեցել երգչուհու հայտնիության հիմնական աճը: 1999 թվականին «Տարվա երգ» փառատոնում նա երգել է իր «Միրաժ» խմբի «Музыка нас связала» երգը, իրր սեփական ձայնով:

2006 թվականին նա ձայնագրել է «Love Hurts» հիթի նոր տարբերակը՝ «Nazareth» ռոք խմբի վոկալիստ Դեն Մաքաֆերտիի հետ[5]:

Մասնակցել է «Վերջին հերոս 3. ողջ մնալ» ռեալիթի շոուին:

2011-2013 թվականներին եղել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Հանրային խորհրդի հանձնաժողովի անդամ, պաշտպանելու ԱՏԾ աշխատակիցների, նրանց ընտանիքի անդամների և Ռուսաստանի ՆԳՆ վետերանների իրավունքներն ու օրինական շահերը:

2011-2013 թվականներին եղել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Հանրային խորհրդի հանձնաժողովի անդամ, պաշտպանելու ՆԳԲ աշխատակիցների, նրանց ընտանիքի անդամների, Ռուսաստանի վետերանների իրավունքներն և օրինական շահերը:

2013 թվականին թողարկվել է «Время» ալբոմը[6]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսին (1993-2003 թվականներ, պաշտոնապես բաժանվել է 2007 թվականին)՝ Վլադիմիր Դուբովիցկի (ծնվել է 1956 թվականի հունվարի 25-ին), պրոդյուսեր[7][8]:
    • Որդեգրված որդին՝ Իգոր Վլադիմիրով Դուբովիցկին (ծնվել է 1996 թվականի հունվարի 24-ին) որդեգրվել է 1999 թվականին։ Ունի սրտի բնածին արատ և չվիրահատվելու դեպքում կարող էր մահանալ․ Տատյանան վճարել է վիրահատության համար և դարձել է տղայի խնամակալը[9]:
      • Թոռ Ալեքսանդր Իգորևիչ Դուբովիցկի (ծնվել է 2015 թվականի հուլիսին)[10]:
  • Բնակակից Ալեքսանդր Վլադիմիրի Մերկուլով (ծնվել է 1966 թվականի օգոստոսի 15-ին, Ռյազանում), գործարար, նախկինում եղել է տաքսիստ, ինչպես նաև մեծ դրամաշորթ, ունեցել է Սաշա Չուդնոյ մականուն, աշխատել է որպես վարորդ Վլադիմիր Բարսուկովի (Կումարինա) մոտ[11][12]:2011 թվականի փետրվարին Ուկրաինայի Յալթա քաղաքում հարուցվել է քրեական գործ Անատոլի Մազուրենկո անունով կեղծ անձնագիր ունենալու համար[13]:

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմական գործողությունների վայրերում վետերանների, զորամասերի և զինվորականների առաջ ելույթների համար՝

  • ՆԱՏՕ-ի մեդալ Կոսովոյում՝ «Խաղաղապահ գործունեության համար»,
  • ՌԴ Պաշտպանության նախարարության «Զինվորական խիզախության» 1-ին աստիճանի մեդալ[14],
  • «Ռուսաստանի ներքին գործերի նախարարության 200-ամյակ»[15] մեդալ,
  • Կրծքանշան «Կովկասում ծառայության համար»՝ Հյուսիսային Կովկասի ռազմական շրջանում[16]

Արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար՝

  • «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում (2001 թվական)
  • Ոսկե Գրոմոֆոն «Колечко» հիթի համար (1997 թվական)

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդային ալբոմներ
  • 1991՝ «Красивая девчонка»
  • 1993՝ «Капитан»
  • 1994՝ «Не суди…»
  • 1995՝ «Надо влюбиться»
  • 1997՝ «За розовым морем»
  • 2001՝ «Река любви моей»
  • 2004՝ «Я не скажу прощай»
  • 2013՝ «Время»
Սինգլեր
  • 2000՝ «Я буду лететь за тобой» (CD-сингл)
  • 2006՝ «Love Hurts» (feat. Nazareth)
  • 2017՝ «Набери мой номер»
Ուրիշ ալբոմներ
  • 1994՝ «Татьянин день»

Հոլովակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլային տեսահոլովակներ
Թվական Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
1991 «Запомни меня» անհայտ «Красивая девчонка»
1992 «Карты-картишки» անհայտ
1992 «Наташка» անհայտ
1993 «Капитан» անհայտ «Капитан»
1993 «Гриша» անհայտ
1994 «Морозов» անհայտ «Не суди…»
1995 «Давай оставим всё как есть» Սերգեյ Կալվարսկի
1995 «Вечер» անհայտ «Надо влюбиться»
1995 «Надо влюбиться» անհայտ
1995 «Школьная пора» Վալերի Սպիրին
1996 «Женское счастье» Վալերի Սպիրին
1996 «Дальнобойщик» Իգոր Ահմեդով
1997 «За розовым морем» Վալերի Սպիրին «За розовым морем»
1997 «Колечко» Ալեքսանդր Պրոշկին
1997 «Солнце моё» անհայտ
1997 «Наш двор» անհայտ
1998 «Не забудь» անհայտ
1999 «Река любви» անհայտ «Река любви моей»
1999 «Гуси-лебеди» անհայտ «Я не скажу прощай»
2000 «Обетованная Земля» (Միխայիլ Շուֆուտինսկիի հետ) անհայտ «Река любви моей»
2000 «Свежий ветер» Ֆյոդեր Բոնդարչուկ «Я не скажу прощай»
2000 «Я буду лететь за тобой» Սերգեյ Կալվարսկի «Река любви моей»
2001 «Чайки» Ֆյոդեր Բոնդարչուկ առանց ալբոմ
2001 «По льду» Անդրեյ Բոլնետկո «Я не скажу прощай»
2001 «Поплачу и брошу» Յուրի Գրիմով
2002 «Где-то» անհայտ
2002 «Ты теряешь» անհայտ
2003 «Цепочка» Նիկոլայ Պրապորիշիկով
2004 «Берега любви» (Վիկտոր Սալտիկովի հետ) անհայտ «Невесомость»
(альбом В. Салтыкова)
2005 «Лето» (feat. Виктор Салтыков) անհայտ առանց ալբոմ
2006 «Love Hurts» (Nazareth-ի հետ) անհայտ
2010 «Три часа» Ելենա Վինրյասկայա «Время»
2015 «В сердце» Պոլինա Ռեբցևա առանց ալբոմ
Մասնակցությունը ուրիշ կատարողների տեսահոլովակներում
Թվական Տեսահոլովակ Կատարող
1991 «Грустное слово любовь» Վիկտոր Չայկա
1998 «Я прошу тебя» ИКС-Миссия
2008 «Счастье в каждый дом» Муз-ТВ հեռուստաալիքի աստղերը

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990՝ «Մեր մարդը Սան Ռեմոյում»՝ Տանյա, «Միրաժ» խմբի մենակատար
  • 1998՝ «Ռազմա-դաշտային ռոմանս»
  • 2008՝ «Գեղեցկությունը պահանջում է ...»՝ կամեո
  • 2009-2011՝ «Տվեք երիտասարդներին»՝ կամեո

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերջին հերոս
  • Պարեր աստղերի հետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]