Տիմատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիմատի
Բնօրինակ անունռուս.՝ Тимати
Ի ծնե անունռուս.՝ Тимур Ильдарович Юнусов և թաթ.՝ Тимур Илдар улы Юнусов
Նաև հայտնի է որպեսMr. Black Star 3 և Тимати
Ծնվել էօգոստոսի 15, 1983(1983-08-15)[1] (40 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերհիփ հոփ, ժամանակակից R&B, Թրեպ երաժշտություն, Գենգստա ռեփ և հարդքոր ռեփ
Մասնագիտությունռեփեր, երգիչ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, դերասան և ձեռնարկատեր
Գործիքներվոկալ
ԼեյբլBlack Star Inc.
ԱնդամակցությունVIP77?
Կայքtimatimusic.com
 Timati Վիքիպահեստում

Տիմատի (ռուս.` Тиму́р Ильда́рович Юну́сов, օգոստոսի 15, 1983(1983-08-15)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ռեփեր, պրոդյուսեր, ձեռնարկատեր և դերասան։ Թաթարստանի վաստակավոր արտիստ։ Համագործակցել է մի շարք արտասահմանյան երաժիշտ-ռեփերների հետ, որոնցից են Սնուփ Դոգը, Բաստա Ռայմսը, Դիդին, Էքսզիբիթը, Մարիո Ուայնենսը, Ֆեթ Ջոը, Իվը, Քրեյգ Դեյվիդը, Թիմբալենդը և Ֆլո Ռայդան։

2012 թվականին լույս է տեսել Տիմատիի առաջին լիակատար ալբոմը` «SWAGG»-ը։ Նույն թվականին լույս է տեսել «ДавайДосвидания» տեսահոլովակը, որը Youtube.com կայքում հավաքել է ավելի քան 38 միլիոն դիտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիմատին ունի թաթարական և հրեական արմատներ։ Թիմուր Յունուսովը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 15-ին Մոսկվայում, առավել հայտնի է որպես Տիմատի, ռուս երգիչ, երաժշտական պրոդյուսեր, դերասան և ձեռնարկատեր[2], Աստղերի ֆաբրիկայի մասնակից։ Չեչնիայի Հանրապետության վաստակավոր արտիստ (2014)։ Նա համագործակցել է այնպիսի ամերիկյան արվեստագետների, ինչպիսիք են Snoop Dogg, Բաստա Ռայմսը, Դիդին և նրա Diddy խումբը – Dirty Money, Xzibit, Մարիո Ուայնեսը, Fat Joe, Իվը, Քրեյգ Դեյվիդը և Flo Rida:

«Welcome to St. Tropez (DJ Antoine Remix)» երգի «Welcome to St. Tropez» տարբերակը տեղ է գտել ռուսական, եվրոպական չարտերներում[3], YouTubeում ունեցել է 150 միլիոն դիտում[4]։

2012 թվականի հունիսին թողարկվել է Տիմատիի առաջին անգլալեզու ալբոմը՝ «SWAGG»-ը[5]։ Նույն ամսում թողարկվել է Տիմատիի «ДавайДосвидания» տեսահոլովակը այնպիսի ռեփերների հետ միասին, ինչպիսիք են L'One, ST, Nel, Jenee, 5 Պլյուխը և Միշա Կրուպինը։ Այս սինգլը YouTube-ում դիտվել է ավելի քան 38 միլիոն անգամ (2017 թվականի հոկտեմբեր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1025099990 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «О компании | Официальный сайт продюсерского центра Black Star inc». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  3. Тимати № 1 в Европе!
  4. Dj Antoine vs Timati feat. Kalenna - Welcome to St. Tropez (DJ Antoine vs Mad Mark Remix) - YouTube
  5. Album «SWAGG»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]