Օսկար Կուչերա
![]() ռուս.՝ Оскар Кучера | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 11, 1974 (48 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1996) և Նյու Յորքի կինոակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, երաժիշտ, երգիչ, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Բոգոլյուբով |
Պարգևներ և մրցանակներ | |
oskarkuchera.ru | |
Օսկար Ալեքսանդրի Կուչերա (իսկական ազգանունը՝ Բոգոլյուբով[1][2], օգոստոսի 11, 1974, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական կինոյի և թատրոն դերասան, երաժիշտ, հեռուստահաղորդավար և ռադիոհաղորդավար։ «Կուչերան» նրա մոր ազգանունն է, որը նա վերցրել է որպես բեմական կեղծանուն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մոսկվայում, դերասանական ընտանիքում։
Հայրը՝ Ալեքսանդր Ակիմովիչ Բոգոլյուբով (ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 29-ին)[3], անիմացիոն և գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր է։ Մայրը՝ Տատյանա Իոսիֆովնա Բոգոլյուբովան (օրիորդական ազգանունը՝ Կուչերա, ծնվել է 1947 թվականի հուլիսի 25-ին)[4][5], աշխատել է որպես գլխավոր խմբագիր Կինոարվեստի պրոպագանդայի բյուրոյում[5]։ Օսկարն ունի ավագ քույր՝ Յուլյան[5]։
Յոթ տարեկանից զբաղվել է գեղարվեստական խոսքի դպրոց-ստուդիայում։ 1996 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը (Դավիդ Լիվնև արվեստանոց)։ Խաղացել է Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում, Մոսկվայի գեղարվեստական թատրոնում, Կինոդերասանի թատրոնում, «Ժամանակակից պիեսի դպրոցում», խաղում է անտրեպրիզներում։
Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականից աշխատել է «Серебряный дождь» ռադիոյում, եղել է մեծ թվով տարբեր ծրագրերի հեղինակ և վարող, այդ թվում՝ «Саундтрек» և «Радиорулетка»։
1999 թվականից աշխատել է «Авторадио»-ում, որտեղ վարել է «Кучерявый вечер» հաղորդումը։
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին, հաղթելով մրցույթում, դարձել է Муз-ТВ ալիքի հաղորդավար, որտեղ վարել է «Сиеста» հաղորդումը[6]։ Այնտեղ էլ վարել է «Օսկար-շոու»[7], «Большая перемена»[8] և «10 наших»[9] հաղորդումները։ Հեռուստաալիքից հեռացել է 2007 թվականի սեպտեմբերին[10]։
2003 թվականին հաստատվել է նրա թեկնածությունը որպես НТВ ալիքի «Ринг» խաղային շոուի հաղորդավար, սակայն այդ նախագիծն այդպես էլ եթեր չի հեռարձակվել[11]։ Նույն թվականի հունիսին վարել է Муз-ТВ ամենաառաջին մրցանակաբաշխությունը[12]։
2005 թվականի մայիսին Կուչերան դարձել է НТВ ալիքի «Лжец» շոուի հաղորդավար[13][14]։ Հունիսին դարձել է «Муз-ТВ 2005» մրցանակաբաշխության հաղորդավարներից մեկը[15]։
2006 թվականի մարտ-մայիսին «Ռոսիա» ալիքով վարել է «Ժողովրդական արտիստ-3» հեռուստանախագիծը[16]։
2007-2008 թվականներին մասնակցել է «Երկու աստղ» շոուին։ 2009 թվականին եղել է «Top Gear. Русская версия» հաղորդման (РЕН ТВ) համահաղորդավար։
2011 թվականին մասնակցել է 1+1 ալիքի «Зірка+Зірка» ուկրաինական հաղորդմանը։ Նույն թվականին նա դարձել է НТВ ալիքի «Кулинарный поединок» հաղորդման[17][18] և ТВ-3 ալիքի «Զարմացրու ինձ» շոուի հաղորդավար։
2014 թվականին «Կարուսել» ալիքով վարել է «Խաչմերուկ» (ռուս.՝ «Перекрёсток») հաղորդումը։
2015 թվականից մասնակցել է Առաջին ալիքի «Точь-в-точь» շոուի երկրորդ եթերաշրջանին։
2016 թվականին դարձել է «Звезда» ալիքի «Նոր աստղ» համառուսաստանյան հեռուստատեսային մրցույթին։
2017 թվականի ապրիլի 23-ին սկսել է վարել НТВ ալիքի «Звёзды сошлись» թոք-շոուն (Լեռա Կուդրյավցևան)[19]։
Նկարահանվել է հեռուստագովազդներում[20]։
Ընտանեկան դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսկար Կուչերան ամուսնացել է երեք անգամ.
- Առաջին կինը՝ Յուլյա Լիսեևա, դերասանուհի (նրա հետ Օսկար Կուչերան ամուսնացել է 22 տարեկանում)։ Կես տարի անց նրանք բաժանվել են,
- Երկրորդ կինը՝ Մայա Մարկովա (1979), գեղեցկության մրցույթի հաղթող, հոգեբան։ Ամուսնացել են 2002 թվականին, բաժանվել են 2006 թվականի վերջին[21],
- Որդին՝ Ալեքսանդր Մարկով (ծնվել է 2004 թվականին), Պատանի դերաասանի մանկական երաժշտական թատրոնի դերասան,
- Երրորդ կինը (2007 թվականից)՝ Յուլյա Իգորևնա Կուչերա, կրթությամբ իրավաբան է, զբաղվում է բիզնեսով[21][22][23],
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսկար Կուչերան «Кучера» խմբի մենակատարն է ու նրա բոլոր երգերի հեղինակը։ Խմբի կազմում ընդգրկված են՝
- Վոկալ՝ Օսկար Կուչերա
- Բաս-կիթառ՝ Դարյա Շոր
- Էլեկտրակիթառ՝ Մաքսիմ Զորին
- Ստեղնաշարայիններ՝ Դանիիլ Լախտին
- Թմբուկներ՝ Անդրեյ Ալֆյորով
Դերեր տեսահոլովակներում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005 – Իրինա Դուբցովա – «Ну как ты там?»
- 2007 – Զառա – «Небом на двоих»
- 2015 – Մաշա և «Маугли» խումբ – «Я от тебя убегаю»
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985 – Գումարտակները խնդրում են կրակ (ռուս.՝ Батальоны просят огня)
- 2003 – Թեյ, սուրճ, պարենք... (ռուս.՝ Чай, кофе, потанцуем…) – Սերգեյ
- 2004 – Անկյունում՝ Պատրիարքի մոտ-4 (ռուս.՝ На углу, у Патриарших-4) – Օլեգ Սերյոգին, երիտասարդ օպեր
- 2004-2014 – Ջարդված լապտերների փողոց 6-14 (ռուս.՝ Улицы разбитых фонарей 6-14) – Կիրիլ Եվգենեևիչ Պորոխնյա, լեյտենանտ (հետագայում՝ ավագ լեյտենանտ, կապիտան)
- 2005 – Բարբիի հարսանիքը (ռուս.՝ Свадьба Барби) – դիջեյ Հեջի
- 2005 – Տղամարդկանց սեզոն։ Թավշե հեղափոխություն (ռուս.՝ Мужской сезон: Бархатная революция) – բարմեն
- 2006 – Պերսոնա նոն գրատա (ռուս.՝ Персона нон грата) – Կլաուս
- 2006 – Սեր իմ (ռուս.՝ Любовь моя) – Ֆեոդոր Բզյուկին
- 2006 – Ռուսական փողոր (ռուս.՝ Русские деньги) – Ապոլլոն
- 2006 – Զրոյի բանաձև (ռուս.՝ Формула зеро) – կամեո
- 2006-2009 – Զինվորներ 9-16 (ռուս.՝ Солдаты 9-16) – Ալեքսանդր Սերգեևիչ Կուրենկով, լեյտենանտ (հետագայում՝ ավագ լեյտենանտ, կապիտան)
- 2007 – Պարադոքս (ռուս.՝ Парадокс) – Վադիկ Պանտելեև
- 2007 – Ապոկալիպսիսի կոդը (ռուս.՝ Код Апокалипсиса) – Անտոն, Դարյայի օգնականը
- 2007 – 20 ծխախոտ (ռուս.՝ 20 сигарет) – Բորիս
- 2007 – Ռուդ և Սեմ (ռուս.՝ Руд и Сэм) – տաքսու վարորդ
- 2008 – Խաղի արքաներ (ռուս.՝ Короли игры) – Կեշա
- 2008 – Ամեն ինչ կարող են թագավորները (ռուս.՝ Всё могут короли) – լուսանկարիչ Գարիկ
- 2008 – Երջանկության ձեռք (ռուս.՝ Рука на счастье) — Գրինյա
- 2009 – Սալամանդրի հետքը (ռուս.՝ След саламандры) – Անտոն Շելեստ
- 2010 – Մորոզկո (ռուս.՝ Морозко) – գրագիր
- 2011 – Ալադինի նոր արկածները (ռուս.՝ Новые приключения Аладдина) – Ալադին
- 2011 – Տղամարդն իմ մեջ (ռուս.՝ Мужчина во мне) – Ալեքսանդր
- 2011-2012 – Նորապսակները (ռուս.՝ Молодожёны) – Ալեքսեյ Խորոխորդին
- 2012 – Ոստիկանները։ Մեծ քաղաքի գաղտնիքները (ռուս.՝ Менты. Тайны большого города) — Կիրիլ Եվգենևիչ Պորոխնյա, ավագ լեյտենանտ (ֆիլմ № 1 «Հոգաբարձուները»)
- 2012 – Բրիգադա։ Ժառանգը (ռուս.՝ Бригада: Наследник) – նոտար
- 2013 – Բալզակյան տարիքը, կամ Բոլոր տղամարդիկ... Հինգ տարի անց (ռուս.՝ Бальзаковский возраст, или Все мужики сво… Пять лет спустя) – Շոն Քոների, փաստաբան
- 2014 – Ֆրանսիական լրտես (ռուս.՝ Французский шпион) – Անդրեյ Կանաև
- 2014 – Անիրական սեր (ռուս.՝ Нереальная любовь) – մեծահարուստ Յուրի Սոկոլով
- 2014 – Լրիվ առաջ (ռուս.՝ Полный вперёд) – հայր Ֆեդի
- 2015-2016 – Լուսացույց (ռուս.՝ Светофор) – Ռոման Արկադևիչ Բոնդարենկո (9 և 10 եթերաշրջաններ)
- 2017 – Ռուսաստանի համը (ռուս.՝ Вкус России) – կամեո
- 2018 – Թիմ Բ (ռուս.՝ Команда Б) – Գենադի
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Օվացիա» մրցանակ (2002).
- «Որակի նշան» մրցանակ «Ժամանցային հաղորդման լավագույն հաղորդավար» անվանակարգում (2003)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Оскар Кучера: «Вожу с собой на гастроли жену и троих сыновей»
- ↑ Оскар Кучера о фамилии — YouTube
- ↑ Александр Боголюбов — биография — советские сценаристы — Кино-Театр. РУ
- ↑ Оскар Кучера: «Хочу, чтобы жена всегда была рядом!» стр.6 — 7Дней.ру
- ↑ 5,0 5,1 5,2 «Биография | Оскар Кучера — Официальный сайт»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-22-ին։ Վերցված է 2019-09-04
- ↑ «VJ Муз-ТВ станет «мошенником»»։ KM.ru։ 2002-05-30
- ↑ «В сентябре Национальный музыкальный канал Муз-ТВ откроет новый телесезон 2002 - 2003 сразу несколькими премьерами»։ Sostav.ru։ 2002-08-30
- ↑ «Ася Калясина любит убийцу Масяни!»։ Красноярск։ 2003-08-20։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-16-ին։ Վերցված է 2017-04-16
- ↑ «Скандал на «Муз-ТВ»»։ Шоубиз։ 2007-09-05(չաշխատող հղում)
- ↑ «Оскар Кучера ушел с Муз-ТВ»։ NewsProm։ 2007-09-05
- ↑ Останкино. РУ — Портал о телевидении | Новости ТВ, радио, медиабизнеса
- ↑ «'МУЗ-ТВ-2003': 'АВАРИЯ' ВЗЯЛА ДВЕ ПРЕМИИ, А ШНУР СВОЮ ВЫБРОСИЛ»։ InterMedia։ 2003-06-06
- ↑ «Солгать за 100 тысяч»։ Московский комсомолец։ 2005-04-21
- ↑ «Новая игра на НТВ: герои будут врать за 100 тысяч. Ведущим телешоу «Лжец» станет Оскар Кучера»։ Комсомольская правда։ 2005-03-24
- ↑ «С 'МУЗ-ТВ-2005' 'ЗВЕРИ' УШЛИ С ТАРЕЛКАМИ, А СОФИЯ РОТАРУ С ОРДЕНОМ»։ InterMedia։ 2005-06-06
- ↑ «Судьи телепроекта «Народный артист»: Нам не нужна вторая Пугачёва!»։ Комсомольская правда։ 2006-03-10
- ↑ «Оскар Кучера будет стрелять продуктами»։ Комсомольская правда։ 2011-08-04
- ↑ «Оскар Кучера: «Наша служба аппетитна и вкусна!»»։ Комсомольская правда։ 2011-08-05
- ↑ «Лера Кудрявцева и Оскар Кучера обсудят коллег в новом шоу»։ Tele.ru։ 2017-04-10
- ↑ «Рекламное агентство "Крынь" и компания "Сибирский берег" представляют продолжение рекламной кампании чипсов "Фан"»։ Sostav.ru։ 2005-05-13
- ↑ 21,0 21,1 «Нашествие-2016» | EG.RU
- ↑ 22,0 22,1 22,2 Оскар Кучера практически не бывает дома | Otkrito.lv
- ↑ ИП Кучера Юлия Игоревна ⁄⁄⁄ г. Москва
- ↑ «Оскар Кучера — роль Александра, второго я»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2011-06-07
- ↑ «Оскар Кучера раскрыл тайну среднего сына»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին։ Վերցված է 2011-06-07
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Емельянова О., Лифанцев Д. Продолжаю играть лейтенанта // Экспресс-газета. — 18 июля 2006
- Цветаева А. Человек — оркестр // Парад. — август 2005
- Оскар Кучера. Жизнь в стиле фанк. Интервью журналу A’Propos Archived 2017-07-15 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը Archived 2020-08-02 at the Wayback Machine.
- Кучера Оскар — звезда кино на сайте KINO.ukr.net
- Оскар Кучера на сайте Videodrome.ru
- Голубева А. «Полосатый» Оскар Кучера Archived 2019-09-04 at the Wayback Machine.
|
- Օգոստոսի 11 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Ռուսաստանի հեռուստատեսության դերասաններ
- Ռուս երգիչներ
- 20-րդ դարի դերասաններ
- Ռուս հաղորդավարներ
- 21-րդ դարի երգիչներ
- Ռուս երաժիշտներ
- Բեմական կեղծանուններ
- Թատրոնի դերասաններ
- Ռուս կինոդերասաններ