Ալեքսանդր Բոգոլյուբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ալեքսանդր Բոգոլյուբով
Ալեքսանդր Բոգոլյուբով.jpg
Ծնվել էդեկտեմբերի 29, 1934(1934-12-29)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 20, 2020(2020-07-20) (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ
IMDbID ID 0091876

Ալեքսանդր Բոգոլյուբով (ռուս.՝ Александр Акимович Боголюбов, դեկտեմբերի 29, 1934(1934-12-29), Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 20, 2020(2020-07-20), Մոսկվա, Ռուսաստան[1]), կինոյի և մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային ռեժիսոր։

Մի շարք տիկնիկային, գիտահանրամատչելի և խաղարկային ֆիլմերի հեղինակ է։ Դերասան Օսկար Կուչերայի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 29-ին, Մոսկվայում։

1954-1962 թվականներին սովորել է Կիևի թատերական արվեստի պետական ​​ինստիտուտում։

1962 թվականին ավարտել է ռեժիսորային ֆակուլտետը (Լ. Վարպախովսկու արհեստանոց)[2]։

1957-1965 թվականներին աշխատել է Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում` որպես ռեժիսորի օգնական։

1965-1968 թվականներին աշխատել է Օդեսայի կինոստուդիայում` որպես ռեժիսոր։

1968-1971 թվականներին աշխատել է որպես «Կիևնաուչֆիլմ» ստուդիայի տնօրեն։

1971-1978 թվականներին աշխատել է որպես «Մուլտֆիլմ» կինոստուդիայի տնօրեն` Էկրան ստեղծագորրծական միությունում, այնուհետև` «Մոսֆիլմում»։

Մահացել է 2020 թվականի հուլիսի 20-ին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը` Տատյանա Բոգոլյուբովան, աշխատել է որպես կինոյի քարոզչության բյուրոյի գլխավոր խմբագիր։
  • Որդին` Օսկար Կուչերան է[3]։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1972 թվական` Անգետիկը և նրա ընկերների արկածները (մուլտիպլիկացիոն)
  • 1973 թվական` Զմրուխտե քաղաքի հրաշագործը (մուլտիպլիկացիոն)
  • 1976 թվական` Բումերանգ (մուլտֆիլմ)
  • 1980 թվական` Մեղեդի` երկուձայնի համար
  • 1985 թվական` Բատալյոնները կրակ են խնդրում
Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1985 թվական` Բատալյոնները կրակ են խնդրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Умер отец Оскара Кучеры
  2. «Гильдия кинорежиссёров»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-01-ին։ Վերցված է 2013-10-30 
  3. «Оскар Кучера, российский актёр и ведущий»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-01-ին։ Վերցված է 2013-10-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]