Ալեքսանդր Բույնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բույնով
Բնօրինակ անունАлександр Буйнов
Ի ծնե անունռուս.՝ Александр Николаевич Буйнов
Ծնվել էմարտի 24, 1950(1950-03-24) (74 տարեկան)
Մոսկվա
ԵրկիրԽՍՀՄՌուսաստան
Ժանրերփոփ-երաժշտություն
Մասնագիտություներգիչ, պրոդյուսեր, դերասան
Երգչաձայնբաս և բարիտոն
Գործիքներվոկալ, ստեղնաշարային գործիքներ և կիթառ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան մեդալ «Սիրիայում ռազմական գործողության մասնակցին»
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և Ռուսաստանի ՆԳՆ մրցանակ
Կայքbuinov.ru
 Alexander Buinov Վիքիպահեստում

Ալեքսանդր Նիկոլաևիչ Բույնով (ռուս.՝ Александр Николаевич Буйнов, մարտի 24, 1950(1950-03-24), Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), խորհրդային և ռուս երգիչ, դերասան, երաժիշտ, կոմպոզիտոր, շոումեն։ ՌԴ ժողովրդական արտիստ (2010)[3], Ինգուշեթիայի ժողովրդական արտիստ (2004)[4], Հյուսիսային Օսիայի Հանրապետության՝ Ալանիայի ժողովրդական արտիստ։ Առավել հայտնի է «Две жизни», «Падают листья», «Пустой бамбук», «Горький мёд», «Пусть», «ВДВ - С неба привет», «В Париже ночь» և այլ երգերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Նիկոլաևիչ Բույնովը ծնվել է 1950 թվականի մարտի 24-ին[5][6]։ Հայրը՝ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բույնովը (1911), այդ տարիներին Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքի միակ դարբնոցի սեփականատեր, «կուլակաթափ եղած» դարբին Ալեքսանդր Բույնովի ընտանիքից էր, եղել է օդաչու և սպորտի մի քանի բնագավառների վարպետ[6][7]։ Մայրը՝ Կլավդիա Միխայլովնա Բույնովան (1912) (օրիորդական ազգանունը՝ Կոսովա), եղել է երաժիշտ, սովորել և գերազանցությամբ ավարտել է կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը[6][7]։ Բացի Ալեքսանդրը, ընտանիքում եղել է ևս 3 տղա։ Բոլորն էլ ստացել են երաժշտական տարրական կրթություն։

1950-ական թվականներին ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա և բնակություն հաստատել կոմունալ բնակարանում։

1973 թվականից մինչև 1989 թվականի մայիսը եղել է «Весёлые ребята» համույթի ստեղնահար։ Համույթի կազմում 16 տարվա աշխատանքի ընթացքում ձեռք է բերել համամիութենական ճանաչում, ձայնագրել բազմաթիվ հանրահայտ երգեր, մասնակցել է «Երևան-81» փոփ-երաժշտության փառատոնին, «Братиславская лира» (1985) միջազգային մրցույթին (Գրան-պրի)։

Մասնակցել է «Весёлые ребята» համույթի սկավառակների ձայնագրություններին՝ «Любовь - огромная страна», «Дружить нам надо», «Музыкальный глобус», «Дискоклуб-2», «Минуточку!!!»։ Համույթի կազմում բազմիցս շրջագայել է արտասահմանում՝ Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, Կուբայում[8]։

1989 թվականի մայիսից զբաղվում է անհատական կարիերայով։ Ելույթ է ունենում իր սեփական «Чао» խմբի հետ։

2012 թվականին մասնակցել է «Битва хоров» նախագծին («Ռոսսիա-1» հեռուստաալիք)[9]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 հունիսի 28-ին ստորագրել է «ЮКОС» նախկին ղեկավարների աջակցության գրությունը»[10]։ 2011 թվականի փետրվարին հայտարարել է, որ ամաչում է այդ արարքի համար[11]։

Ինձ համար Խոդորովսկին եղել է ինչ-որ անհայտ Իվանով-Պետրով-Սիդորով՝ օտար մի մարդ։ Ես հեռու էի և՛ տնտեսական, և՛ քաղաքական իրադրությունից։ Համարեք, որ «աշխարհում ապրում են հիմարներ»։ Տվյալ դեպքում դա ես էի։
- Ալեքսանդր Բույնովի հարցազրույցը «Ազատություն ռադիոյին», 04.02.2011

«Միասնական Ռուսաստան» կուսակցության, «Միասնական Ռուսաստան» կուսակցության Մոսկովյան մասնաճյուղի քաղաքական խորհրդի անդամ է[12].

Մոսկվայի մարզի ներքին գործերի վարչության հանրային խորհրդի անդամ է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արկադի Բույնով՝ ավագ եղբայրը, երգում է Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանի Զագորնովո գյուղի Միքայել հրեշտակապետի եկեղեցական երգչախմբում, ռադիոյում աշխատել է որպես թղթակից, այնուհետև տեղափոխվել է հեռուստատեսություն։ 20-ամյա աշխատանքի ընթացքում դարձել է ОРТ ալիքի երաժշտական հաղորդումների պրոդյուսեր[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը (1970-1972)՝ Լյուբով Վասիլևնա Վդովինա (1953-2006[14][15], զոհվել է հրդեհից[15][16][17]).
  • Բույնովի երկրորդ կինը (1972-1985)[17].
    • Դուստրը (երկրորդ ամուսնությունից)՝ Յուլիա Բույնովա (ծնվ․ հուլիսի 5, 1973)
      • Թոռը՝ Ալեքսանդր (նոյեմբեր, 2005)[18] (Յուլիայի որդին)[17]
  • Երրորդ կինը (1985 թվականից)[17]՝ Ելենա (Ալյոնա) Ռաֆաիլովնա Բույնովա (օրիորդական ազգանունը՝ Գուտման) (ծնվ․ հունիսի 19, 1960), եղել է բժիշկ-կոսմետոլոգ[19]
    • Որդին՝ Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Բույնով (1987)[17]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1991 - «Билет на Копенгаген»
  2. 1992 - «Ё-моё»
  3. 1993 - «Гостиница Разгульная»
  4. 1994 - «Во, жизнь довела!»
  5. 1995 - «Я знал любовь»
  6. 1996 - «Я - Московский!»
  7. 1997 - «Острова любви»
  8. 1999 - «Финансы поют романсы»
  9. 2000 - «Любовь на двоих»
  10. 2001 - «Нет слов»
  11. 2003 - «Лови»
  12. 2004 - «Все дела»
  13. 2006 - «В облака»
  14. 2006 - «Взрослые песни»
  15. 2010 - «P.R.O. Любовь»
  16. 2012 - «Две жизни»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր կինոյում

  1. 1988 - «Պրիմորսկի զբոսայգի»
  2. 1997 - «Անաստասիա» (Գրիգորի Ռասպուտին, հնչյունավորում)
  3. 1998 - «Հին երգեր գլխավորի մասին-3» (հեռուստանախագիծ) - երգիչ Մյունխենի դիսկոյում
  4. 2000 - «Լավ և վատ» - Ոստիկանության գնդապետ
  5. 2001 - «Հին երգեր գլխավորի մասին։ Հետգրություն» (հեռուստանախագիծ)
  6. 2007 - Եվ ձյուն է տեղում - կամեո

Վոկալ

  1. 1988 - «Պրիմորսկի զբոսայգի»
  2. 2000 - «Բրեմենյան երաժիշտներ & Co»

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուսաստանի ժողովրդական արտիստ» կոչումը շնորհելիս (մայիսի 6, 2010, Մոսկվա, Կրեմլ)
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2010) - արվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար[3]
  • Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2002) - արվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար[20]
  • Պատվո շքանշան (2005) - հայրենական էստրադային արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[21]
  • Ինգուշեթիայի ժողովրդական արտիստ (2004).[4]
  • Հյուսիսային Օսիայի՝ Ալանիայի ժողովրդական արտիստ
  • «Ուկրաինայի պատվո նշան» 1-ին աստիճանի շքանշան
  • Պատվո նշան «Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանն աջակցելու համար»
  • «Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերի» կրծքանշան
  • ՌԴ պաշտպանության նախարարության շքանշան «Ռազմական համագործակցության ընդլայնման համար»
  • ՌԴ պաշտպանության նախարարության «Հրետանու գլխավոր մարշալ Նեդելինի» տարբերանշան
  • Ռուսաստանի նախագահի, պաշտպանության, ներքին գործերի նախարարությունների, ԱԴԾ կողմից պատվոգրեր և շնորհակալագրեր «թեժ կետերում» զորքերին աջակցելու և հովանավորելու համար
  • Ռուսաստանի ՆԳՆ մրցանակի դափնեկիր
  • Լեոնիդ Ուտյոսովի անվան մրցանակի դափնեկիր հայրենական մշակույթի բնագավառում ունեցած ներդրման համար
  • «Տարվա երգ» փառատոնի բազմակի մրցանակակիր
  • «Веселые ребята» համույթի կազմում «Բրատիսլավայի քնար» էստրադային երգերի միջազգային մրցույթի (1985) Գրան-պրիի դափնեկիր
  • «Ереван-81» ռոք-փառատոնի հատուկ մրցանակ «Веселые ребята» համույթի կազմում Փոլ ՄաքՔարթնիի «Blackbird» երգի վերադաշնակման և կատարման համար
  • «Դեմքեր» ամսագրի «Տարվա երգող շապիկ» կոչում (2000)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սկզբում երգչի ազգանունի շեշտն առաջին վանկի վրա էր[22]։
  • Եվգենի Մարգուլիսի կարծիքով՝ Ալեքսանդր Բույնովն ամենափոփայինն է ռոքերների շրջանում և ամենառոքնռոլայինն է ռուս էստրադային կատարողների շրջանում[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ф. Раззаков. «Ալեքսանդր Նիկոլաևիչ Բույնով» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  2. Татьяна Зайцева (25.03.2015). «Ալեքսանդր Բույնովի հարցազրույցը». Журнал "ТелеНеделя". ТелеНеделя.
  3. 3,0 3,1 «Պատվավոր կոչումը շնորհվել է ՌԴ նախագահի 15.02.2010 № 188 հրամանով». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  4. 4,0 4,1 Ինգուշեթիայի Հանրապետության նախագահի 03.02.2004 N 10 հրամանը
  5. «Ալեքսանդր Բույնով։ Կյանքը» (ռուսերեն). buinov.ru. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Ալեքսանդր Բույնով։ Մանկության տարիներին եղբայրս ոտքերս կապել է շղթայով - Հարցազրույց- MIGnews.com.ua». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  7. 7,0 7,1 Ալեքսանդր բույնով։ Համերգի տոմսեր
  8. «Ալեքսանդր Բույնով (Aleksandr Buinov)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  9. Մոսկվա 24 ― «Հարցազրույց»։ Ալեքսանդր Բույնովը «Երկու կյանք» հոբելյանական համերգում
  10. Обращение деятелей культуры, науки, представителей общественности в связи с приговором, вынесенным бывшим руководителям НК ЮКОС
  11. «Письмо против Ходорковского: Буйнов вслед за Волочковой». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  12. Ալեքսանդր Բույնով։ Կենսագրություն - DailyShow.Ru Новости шоу-бизнеса
  13. «Ալեքսանդր Բույնովի ավագ եղբայրը երգում է եկեղեցական երգչախմբում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  14. «Российское Генеалогическое Древо - Вдовин». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  15. 15,0 15,1 «Первая жена Александра Буйнова сгорела заживо». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  16. Վավերագրական ֆիլմ «Հայտնիների նախկին կանայք» (Ռուսաստանի Առաջին ալիք,2008)
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Александр Буйнов: Чуть не упал, когда узнал о внебрачном сыне
  18. Բույնովի թոռին անվանել են ի պատիվ պապի(չաշխատող հղում)
  19. «Ալեքսանդր Բույնովի երրորդ կինը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  20. «ՌԴ նախագահի 2002 թվականի հունվարի 14-ի № 35 հրամանը «Ռուսաստանի Դաշնության պետական պարգևներ շնորհելու մասին»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  21. «ՌԴ նախագահի 2005 թվականի մարտի 24-ի № 332 հրամանը «Ա․ Ն․ Բույնովին Պատվո շքանշան շնորհելու մասին»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  22. «Вообще-то, мы БУйновы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  23. Москва 24 - «Интервью»: Александр Буйнов о юбилейном концерте «Две жизни» - Сетевое издание М24

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բույնով» հոդվածին։