Թամար Գվերդծիթելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամար Գվերդծիթելի
Гвердцители Тамара Михайловна.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն თამარ გვერდწითელი
Ի ծնե անուն Թամրիկո Միխայիլի Գվերդծիթելի
Ծնվել է հունվարի 18, 1962({{padleft:1962|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:18|2|0}}) (55 տարեկան)
Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն երգիչ
Երգչաձայն Կոնտր ալտ
Գործիքներ դաշնամուր
Գործունեություն 1972-մինչ այժմ
Կայք gverdtsiteli-tamara.narod.ru

Թամար Գվերդծիթելի (վրաց.՝ თამარ გვერდწითელი, հունվարի 18, 1962({{padleft:1962|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:18|2|0}}), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), խորհրդային, վրացական և ռուսական փոփ և էստրադային երգիչ, երգահան, դերասանուհի, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամար Գվերդծիթելին ծագում է հնագույն ազնվական տոհմից[1]: Մայրը՝ Իննա Վլադիմիրի Կոֆմանը, ռուսերենի և ռուս գրականության ուսուցչուհի էր, ծագումով՝ Օդեսայից, ազգությամբ՝ հրեա[2]: Դեռ 3 տարեկանից հետաքրքված էր երաժշտությամբ, դպրոցական տարիներին սովորում էր Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում։ 1970-ական թվականներին դարձել է մեներգչուհի՝ մանկական Մզիուրի անսամբլում։ Վերջինիս կազմում համերգներով ճամփորդել է ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներով։

Դպրոցից հետո Թամարն ընդունվում է Թբիլիսիի կոնսերվատորիան, ավարտում դաշնամուրի և կոմպոզիցիայի լսարանը, ինչպես նաև՝ վոկալի մասնագիտացված քոլեջ։ Դեռ վաղ տարիքում կատարում էր բազմաթիվ կոմպոզիտորների գործեր։ Հայտնի է Առնո Բաբաջանյանի հեղինակած «Твои следы» կատարումը[3]:

19 տարեկանում Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած համախորհրդային մրցույթում զբաղեցնում է երկրորդ, իսկ Սոչիում կայացած «Красная гвоздика» մրցույթում՝ առաջին տեղ։ 1982 թվականին մասնակցում է Դրեզդենի երաժշտական մրցույթին, 1988 թվականին հաղթում «Золотой Орфей» մրցույթում, ելույթ ունենում Սոպոտի ու Սան Ռեմոյի փառատոներին։ 1987 թվականից սկսած՝ ընդգրկվում է տարբեր մրցանակաբաշխություններում ու մրցույթներում՝ որպես ժյուրիի անդամ։

1989 թվականին Թամար Գվերդծիթելին դառնում է Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի, իսկ 1991 թվականին՝ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի, երբ 29 տարեկան էր։ 2004 թվականին այդ բարձր կոչմանն արժանացել է ՌԴ-ում։

1991 թվականին ֆրանսիացիները հրավիրում են Փարիզ, որտեղ նա ծանոթանում է հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, որտեղ ժամանակին ելույթներ էր ունեցել Մուսլիմ Մագոմաևը, բեմ է բարձրանում Թամար Գվերդծիթելին։ Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»: Համերգային հանդիպումները շարունակվում են նաև հետագայում. 2006 թվականին Միշել Լեգրանը և Թամար Գվերդծիթելին ելույթ են ունենում մեծ բեմի վրա՝ The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley կատարումներով[4][5]:

Դնեպրոպետրովսկի օպերային թատրոնում իտալացի բարիտոն Ջովաննի Ռիբիկյեզուի հետ կատարել է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան։ Մասնակցում է համերգների, ֆիլմերի, դերեր կատարում նաև թատրոններում։ 2010 թվականին Դմիտրի Դյուժևի հետ ելույթ ունենալով Մոսկվայում՝ վարել է համերգներ, մասնակցություն ունեցել։ Նույն տարում զուգերգ է ունեցել իտալացի երգիչ Ալ Բանոյի հետ՝ «Մոր աչքեր» (ռուս.՝ Мамины глаза)Al Bano и Тамара Гвердцители - Мамины глаза (Gli occhi di mamma): Համերգներից մեկի ժամանակ «Թբիլիսո» երգից հետո երգել է Առնո Բաբաջանյանի հեղինակած «Նոկտյուրնը», այն նվիրելով Մուսլիմ Մագոմաևին[6]:

Երգեր է կատարում ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, եբրայերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն։

2014 թվականին Թամար Գվերդծիթելին մասնակցել է «Голос страны» շոուին՝ ուկրաինական «1+1» հեռուստաալիքով[7]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվերդծիթելին հնագույն տոհմական ազգանուն է, բաղկացած է երկու մասից՝ ծիթելի (վրաց.՝ წითელი կարմիր), գվերդ՝ (վրաց.՝ გვერდ կող)։ 14-րդ դարում այդպես է անվանակոչել վրաց թագավորը նրա նախահայրերից մեկին, ով պայքարել է թուրքերի դեմ և ճակատամարտում վնասել ու արյունահոսել կողային մասից։

  • Հայր՝ Միխայիլ Պավլի Գվերդծիթելի, ծրագրավորող[8]
  • Մայր՝ Իննա Վլադիմիրի Կոֆման, ռուսերենի և ռուս գրականության ուսուցչուհի, ավարտել է Թբիլիսիի Ալեքսանդր Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտը[9]
  • Եղբայր՝ Պավել[9], ինժեներ, բնակվում է Թբիլիսիում, ունի երկու երեխա
  • Որդի՝ Ալեքսանդր Կախաբրիշվիլի[10] Սանդրո, ծնվել է 1986 թվականին
  • Երկրորդ ամուսին՝ Դմիտրի, փաստաբան[11]
  • Երրորդ ամուսին՝ Սերգեյ Գեորգիի Ամբատելո, բժիշկ-սրտաբան ամուսնալուծվել են 2005 թվականի դեկտեմբերին[12][13]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին՝ 30 տարեկան հասակում, Թամար Գվերդծիթելին թողարկում է առաջին ալբոմը։ Ստեղծագործական կարիերան շարունակում է մինչև այժմ։

Tamara Gverdciteli.jpg
  • 1982 Дебют. Тамара Гвердцители (миньон)
  • 1985 Музыка: поёт Тамара Гвердцители
  • 1992 Тамара Гвердцители поёт свои песни
  • 1994 Виват, Король!
  • 1996 Спасибо, Музыка, тебе!
  • 2000 Лучшие песни разных лет
  • 2001 Посвящение Женщине
  • 2002 Виват, Любовь, Виват!
  • 2002 Мне вчера приснилось небо
  • 2003 Избранное
  • 2004 Музыка- Храм Души
  • 2008 Воздушный поцелуй
  • 2008 MP3-ալբոմ «Избранное»
  • 2009 The Best (2 CD)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]