Դպրոցական արձակուրդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դպրոցական արձակուրդներ

Ենթադասvacation?
Ամառային արձակուրդները Հայաստանում
Վիքիճամբար 2018
Վիքիճամբար 2016

Դպրոցական արձակուրդներ (հաճախ կոչվում են նաև արձակուրդ, ընդմիջում, և հանգիստ) ժամանակամիջոց, որի ժամանակ դպրոցները փակվում են կամ դադարում են անցկացնել դասապրոցեսը։ Ամսաթվերն ու ժամանակաշրջաններն աշխարհի տարբեր դպրոցներում զգալիորեն տարբերվում են։ Երբեմն իրավասության սահմաններից դուրս որոշակի շեղումներ են նկատվում։ Կառավարությունը հաճախ օրենք է հրապարակում՝ կապված դպրոցական արձակուրդների օրերի հետ։

Բովանդակություն

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային ճամբարի շրջանակներում այցելություն թանգարան

Ձմեռային արձակուրդ (Հյուսիսային կիսագունդ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնյա երկրների գերակշիռ մասում (Ամանորյա արձակուրդներ, ձմեռային արձակուրդներ կամ նախատոնական արձակուրդներ) ձմեռային արձակուրդները ներառում են Սուրբ ծննդյան և Ամանորի արձակուրդները։ Դրանց սովորաբար տևում են մեկից երեք շաբաթ։ Այնուամենայնիվ, Եվրոպայում սուրբծննդյան արձակուրդները կարճ են տևում, հաճախ երկու շաբաթ կամ ավելի քիչ։ Հյուսիսային կիսագնդում ամանորյա տոները համընկնում են ամառային արձակուրդների հետ, ուստի նրանց մոտ արձակուրդն ավելի երկար է տևում (վեցից ութ շաբաթ)։

Գարնանային արձակուրդ/Զատիկ (Երկու կիսագնդեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական դավանանք ունեցող պետություններում Զատիկի տոնակատարությունները (ԱՄՆ–ում ընդունված է անվանել գարնանային արձակուրդներ կամ գարնանային հանգիստ) դպրոցական արձակուրդի օրեր են, որոնք նշվում են գարնան կեսերից։ Երկրներն ընտրում են հանգստյան օրերի ժամանակահատվածը՝ ըստ իրենց կրթության մակարդակի և համակարգի։

Ամառային արձակուրդներ (Երկու կիսագնդեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրներում, ուսումնական տարվա ամենաերկար արձակուրդը ամռանն է, որը տևում է հինգից տասնչորս շաբաթ։ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի համեմատ, որտեղ արձակուրդները տևում են վեցից ութ շաբաթ, Իռլանդիայում, Իտալիայում, Լիտվիայում, Ռուսաստանում, Հայաստանում դրանք սովորաբար տևում են երեք ամիս։

Արձակուրդներն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիայում միջնակարգ դպրոցի աշակերտների համար ամենաերկար արձակուրդն սկսվում է հուլիսի կեսերից և տևում մինչև սեպտեմբերի երկրորդ շաբաթը։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նույնպես նախատեսված է երկարատև հանգիստ։ Նիգերիայում արձակուրդները գլխավորապես կախված են դպրոցներից․ տևում են հունիսից մինչև սեպտեմբերի վերջ։

Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Աֆրիկայում հիմնական արձակուրդները տևում են վաղ դեկտեմբերից մինչև հունվարի կեսերը (չորս կամ վեց շաբաթ)։ Աշնանային արձակուրդը տևում է երկու շաբաթ՝ մարտից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Երկարատև ձմեռային արձակուրդը հունիսից հուլիս, և գարնանային արձակուրդը՝ սեպտեմբերից հոկտեմբեր։ [1]

Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայում ամառային արձակուրդները սկսվում են դեկտեմբերի սկզբին և ավարտվում հունվարի կամ փետրվարի վերջին[1]։ Ձմեռային արձակուրդները տևում են ողջ հուլիսի ընթացքում[2]։ Բրազիլական դպրոցներն ամենաքիչը պիտի ունենան 200 ուսումնական օրեր։ Որոշ ազգային և կաթոլիկ–եկեղեցական տոները հաճախ նշվում են երեք կամ չորս օր։ Այդպես օրինակ՝ Զատիկը, բրազիլական դիմակահանդեսը։

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայում ամառային արձակուրդները ներառում են հուլիս և օգոստոս ամիսները։ Նոր ուսումնական տարին սկսվում է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։ Ձմեռային արձակուրդները տևում են երկու շաբաթ (երբեմն մեկ կամ երկու օր երկար)՝ սկսվելով շաբաթ օրվանից և ընդգրկելով Սուրբ ծննդյան և Նոր տարվա տոները։ Գարնանային արձակուրդները քաղաքում կամ մարզում տևում են երկու շաբաթ։ Հրաշալի ուրբաթն ու Զատիկը կարող են ընկնել գարնանային արձակուրդների արանքում։ Կանադայի ամենամեծ նահանգում՝ Օնտարիոյում, գարնանային տոներն ընդգրկում են Հրաշալի ուրբաթից մինչև Զատիկ ընկած չորս օրերը[3]։

Չիլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլիում ուսումնական տարին բաժանված է երկու կիսամյակների։ Առաջին կիսամյակն ընգրկում է փետրվարի վերջից կամ մարտի սկզբից մինչև հուլիս։ Վերադառնալով երկշաբաթյա կամ երեք շաբաթվա ձմեռային արձակուրդներից՝ դպրոցները վերսկսում են աշխատանքները մինչև դեկտեմբերի սկիզբ կամ կեսեր, որին էլ հետևում է 10–12 շաբաթ տևող ամառային հանգիստը։ Որպես լրացում՝ դպրոցներն ունենում են մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդ ազգային տոների առթիվ սեպտեմբերի կեսերին։ Գտնվելով հարավային կիսագնդում՝ գարունը սկսվում է մոտավորապես այս տոնական շաբաթվանից հետո։

Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխիկոյում դպրոցները սովորաբար փակվում են հուլիսի երկրորդ շաբաթ և վերաբացվում օգոստոսի երրորդ շաբաթվանից․ դա կապված է, թե ցուցատախտակի ինչպիսի համակարգ է օգտագործում դպրոցը և արդյոք դա բարձրագույն ուսումնական հաստատություն է, թե՝ քոլեջ։ Սուրբ ծննդյան տոները տևում են երկու շաբաթ։ Զատիկին նվիրված արձակուրդները տևում են երկու շաբաթ։

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում տարվա ընթացքում դպրոցական օրերը 180–ն են [4] (չնայած քոլեջներում և համալսարաններում դրանք ավելի քիչ են տևում)։ Մասնավոր դպրոցներում մեկ տարին ունի 170 ուսումնական օր։

Իրադարձություններից կախված[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գոհաբանության օր կամ Ընդմիջում տոնը նշվում է նոյեմբերի վերջին։ Այս տոնը սովորաբար բաժանվում է երկու մասի՝ Գոհաբանության շաբաթ (տոնին նախորդող օրը), Գոհաբանության օր և դրան հաջորդող օրը։

Շատ շրջաններում տոնը նշվում է երկուշաբթի և երեքշաբթի օրերին, և ,որպես կանոն, չորեքշաբթի օրը համարվում է տոնական արարողությունների փակման, ավարտի օր։ Շատ դպրոցներ մեկ շաբաթ ազատված են լինում ուսումնական պրոցեսից։

  • Սուրբ ծնունդ կամ Տոնական ընդմիջում տոնը սովորաբար սկսվում է դեկտեմբերի երրորդ շաբաթ օրվանից և ավարտվում է Նոր տարվանից մեկ կամ երկու օր առաջ (հաճախ Նոր տարվա առաջին երկուշաբթին)։
  • Մարտին Լյութեր Քինգի տոնՄարտին Լյութեր Քինգի տոնը միշտ նշվում է ամեն տարվա հունվարի երրորդ երկուշաբթի օրը։ Որոշ աշակերտների արձակուրդը տևում է ուրբաթ օրվանից, շաբաթ, կիրակի օրերը ներառյալ և երբեմն նաև տոնին հաջորդող երեքշաբթին։
  • Զատիկ տոն – Սովորաբար նշվում է մարտ կամ ապրիլ ամիսներին՝ մեկ կամ երկու շաբաթ տևողությամբ (հաճախ սկսվում է Ծաղկազարդից մեկ օր առաջ)։ Հազվադեպ կոչվում է նաև «Գարնանային ընդմիջում»։
  • Կոլումբոսի օր տոնԿոլումբոսի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը։ Շատ դպրոցներ արձակուրդում են մնում մեկ շաբաթ, որոշները սահմանափակվում են միայն մեկ օրով։

Այնուամենայնիվ, որոշ նահանգներում Կոլումբոսի օրը չի դիտվում որպես դպրոցական տոն։

Եղանակային արձակուրդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշնանային արձակուրդ – Սովորաբար լինում է հոկտեմբերին՝ մեկ շաբաթ տևողությամբ։(Տե՛ս Կոլումբոսի օրը վերևում)
  • Ձմեռային արձակուրդ – Տևում է մեկ շաբաթ փետրվար ամսին (սովորաբար «Վաշինգտոնի օրվան» մոտ կամ մարտին՝ կախված տարածաշրջանից
  • Գարնանային արձակուրդներ – Տես Զատկական տոներ վերևում։
  • Ամառային արձակուրդներ – Տևում է 12 շաբաթ, սկսվում է մայիսի վերջից մինչև հունիսի վերջն ընկած ժամանակահատվածում և ավարտվում է օգոստոսի վերջից մինչև Աշխատավորի օրը՝ սեպտեմբերն ընկած հատվածում։

Սա հաճախ կախված է լինում շրջանից, օրինակ ԱՄՆ–ի հյուսիսարևմտյան շրջանի շատ դպրոցներ ուսումնական պրոցեսն ավարտում են հունիսին և սկսում Աշխատավորի օրվանից հետո, մինչդեռ ԱՄՆ–ի հարավային շրջանների դպրոցները դասերն ավարտում են մայիսին և կրկին սկսում օգոստոսին։

  • Ուսուցչի օր – Տոնը նշվում է որոշ շրջանների դպրոցներում, տևելով երկուսից երեք օր դպրոցական օրացույցի ցանկացած ժամանակաշրջանում։
  • Բոլոր դաշնային և նահանգային տոներ – Դրանք ներառում են կրոնական տոները՝ օրինակ Ավագ Ուրբաթը, և երբեմն նաև հրեական և մուսուլմանական տոները՝ կախված դպրոցի ժողովրդագրությունից
  • Եղանակային դաժան պայմաններ – (օրինակ՝ ձմռան փոթորիկն ու մրրիկը) – Հաճախ տևում է մեկ կամ երկու օր՝ կախված եղանակային պայմաններից, բայց երբեմն կարող է տևել մինչև մեկ շաբաթ։

Արձակուրդները քոլեջներում

Քոլեջների և համալսարանների արձակուրդային գրաֆիկը բավականաչափ տարբերվում են։ Որոշները մանրամասնորեն հետևում են K-12 արձակուրդային ցուցակին, մնացածները՝ նույնպես, բայց ունենում են ավելի երկար արձակուրդներ՝ փորձելով դրանք համրամարեցնել այն աշակերտների գրաֆիկին,ովքեր հեռու են ապրում և արձակուրդներին ցանկություն ունեն տուն մեկնելու։ Շատ քոլեջներ և համալսարաններ ունեն ներքոնշյալ արձակուրդները․

  • Երախտագիտության օր – տոնվում է նոյեմբերի վերջին (ներառում է՝ տոնից առաջ ընկած երեք օրը, բուն տոնակատարությունը և դրան հաջորդող օրը)։
  • Սուրբ Ծնունդ – դեկտեմբերի կեսերից մինչև հունվարի վերջ
  • Գարնանային արձակուրդ – մեկշաբաթյա արձակուրդ մարտին կամ ապրիլին (սովորաբար սկսվում է Ավագ Ուրբաթից հետո)
  • Ամառային արձակուրդ – Վաղ/կեսը մայիսի մինչև օգոստոսի վերջ կամ սեպտեմբերին աշխատավորի օրվանից հետո
  • Ձյունառատ օրեր (Այն շրջաններում, որտեղ ձմռանը ձյուն է գալիս) – սովորաբար տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ։

Շատ քոլեջներում և համալսարաններում ուսումնական տարին բաժանվում է երկու կիսամյակների։ Առաջին կիսամյակը սկսվում է «Աշխատավորի օրվանից» հետո՝ այսինքն սեպտեմբերի վերջին և տևում մինչև դեկտեմբերի կեսեր, և երկրորդ կիսամյակը տևում է հունվարից մինչև մայիս։ Ձմեռային և ամառային դասապրոցեսի ժամանակ կարող են լինել արձակուրդներ։

Trip Advisor–ը տրամադրում է հիմնական տոների համառոտ ամփոփումը[5]։

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային արձակուրդները սովորաբար տևում են վաղ հուլիսից մինչև օգոստոսի վերջ։ Ձմեռային արձակուրդները տևում են մեկ ամիս։ Դրանց ժամանակահատվածը կախված է չինական նոր տարվա օրվա հետ։

Հոնկոնգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնկոնգում ամառային արձակուրդները սկսվում են հուլիսի կեսերից և ավարտվում օգոստոսի վերջին։ Սուրբ ծնունդը, Լուսնային նոր տարին, Զատկական տոները տևում են մեկ կամ մեկ ու կես շաբաթ։

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Հնդկաստանում ամառային արձակուրդները սկսվում են ապրիլի վերջին և ավարտվում հունիսի սկզբին։

Դիվալիի հետ կապված տոները տեղի են ունենում կամ հոկտեմբերին կամ նոյեմբերին՝ կախված այդ տարվա Դիվալին երբ կտոնվի։ Այն տևում է մոտ մեկ շաբաթ։ Սուրբծննդյան տոները սկսվում են դեկտեմբերի 22–ից կամ 23–ից և ավարտվում հունվարի առաջին շաբաթ (5–ին)։

Հարավային Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում տոնում են նաև «Թայի Պոնգալ» տոնը․ դա չորս օր տևող արարողություն է։ Թամիլյան օրացույցի համաձայն դա սովորաբար նշվում է հունվարի 14–ից հունվարի 17–ը։

Հյուսիսային Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Հնդկաստանում ամառային արձակուրդները տևում են մայիսից մինչև հունիսի վերջ։ Նոր ուսումնական տարին սովորաբար սկսվում է հուլիսի մեկից։

Տարվա կեսին տոնվում է հնդկական Դուշերա տոնը, որը տևում է 10 օր։

Սուրբծննդյան տոներ, որպես այդպիսին, չկան, այնուամենայնիվ, որոշ դպրոցներ տոները հարմարեցնում են ձմեռային արձակուրդի հետ։ Ուտար Պրադեշի դպրոցներում ձմեռային արձակուրդները ազդարարվում են Չարան սինգհի ծննդյան օրը։ Մյուս դպրոցների համար ձմեռային արձակուրդները սկսվում են դեկտեմբերի 28–ից և ավարտվում Նոր տարվա երկրորդ կիրակի օրը։

Նոր ուսումնական տարին սկսվում է ապրիլի 1–ին։

Հնդկաստանի մեծ մասը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում շատ հասարակական տոներ կան՝ կախված տարածաշրջանից։ Օրինակ մուսուլմանական տոները, ինչպես Ուրազա–բահրամը ընդունված են երկրի բոլոր հատվածներում և տարբեր կրոնական պատկանելիություն ունեցող աշակերտների շրջանում։

Պետության կողմից ընդունված գլխավոր տոները․

Հունվարի 26 : Հանրապետության օր

Օգոստոսի 15 : Անկախության օր

Հոկտեմբերի 2 : Gandhi Jayanti (Մահաթմա Գանդիի ծննդյան օր)

Ինդոնեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայում ընդունված են արձակուրդների երեք գլխավոր շրջաններ՝

  • Նոր ուստարվա արձակուրդ – հայտնի է որպես libur kenaikan kelas (դպրոցական արձակուրդ), uսովորաբար տևում է հունիսի վերջից մինչև հուլիսի սկիզբ 2–3 շաբաթ ժամկետով։

Ամսաթվերը բավականին տարբերվում են՝ կախված յուրաքանչյուր մարզից/շրջանից։ Արձակուրդը սկսվում է առաջին շաբաթվա երկուշաբթիից շարունակվում մինչև վերջին շաբաթվա շաբաթ օրը։

  • Կիսամյակային արձակուրդ, նպատակը երկու կիսամյակները միմյանցից բաժանելն է։

Այն տևում է դեկտեմբերի վերջից մինչև հունվարի սկիզբն ընկած ժամանակահատվածում՝ համաձայնեցված լինելով սուրբծննդյան և ամանորյա տոների հետ։ Սկզբի և վերջի օրերը համարյա նման են նոր ուսումնական տարվա տոներին։

  • Ուրազա Բայրամ տոն (կամ լեբարանի(ինդոնեզերեն ամանոր) տոն), տևում է շուրջ երկու շաբաթ։

Ամսաթիվը կախված է իսլամական օրացույցից։

Այս արձակուրդը հաճախ համաձայնեցվում է Էյդ ալ–Ֆիտր տոնի հետ։ Հաճախ այն կարող է տևել երկու ամիս։ Դպրոցները սովորաբար բացվում են դրան հաջորդող ամսվա երկուշաթի օրվանից։ Լինում են նաև դեպքեր, երբ արձակուրդները տևում են 3–4 ամիս, եթե օրինակ դպրոցական տոները (libur kenaikan kelas) համընկնում են կամ լինում են Ռամադհան տոնի հետ կամ տոնից առաջ։ Բայց եթե Սուրբ Ծնունդը տեղի է ունենում Էյդ ալ–Ֆիտրից հետո, դպրոցները բացվում են նոր տարուն (որոշ շրջաններում, օրինակ Մալուկու և այլն) Դպրոցները սկսում են երկուշաբթի օրը։ Առաջին հանդիպման ժամանակ ուսուցիչներն ու աշակերտները միմյանց ձեռք են սեղմում, ինչը հայտնի է որպես "Halal Bihalal" ։ Այդ ամենը տևում է երեք օր, ինչից հետո երեխաների ծնողները ստանում են "rapot" կամ ծանուցագիր, որտեղ նշված է լինում աշակերտի մեկ տարվա ընթացքում ունեցած հաջողությունները և ձեռքբերումները։

Բացի գլխավոր տոներից, կան նաև կարճ տևողությամբ տոներ, որոնք սովորաբար տևում են 1–2 օր, ինչպիսիք են օրինակ Ինդոնեզիայի անկախության օրը, շրջանային տոները և ուսուցչի տոնը։

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում դպրոցական արձակուրդները տևում են մարտի վերջից մինչև ապրիլի սկիզբ, հուլիսի վերջից մինչև սեպտեմբեր, և ողջ Սուրբծննդյան և Նոր տարվա ժամանակաշրջանը՝ դեկտեմբերի 24–ից մինչև հունվարի 7–ը։ Լրացուցիչ մայիսին կա նաև մեկ այլ տոնական շաբաթ, որը կոչվում է «Ոսկե շաբաթ»։

Կորեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեայում ամառային և ձմեռային արձակուրդները ունեն նույն տևողությունը։ Դրանցից յուրաքանչյուրը տևում են մեկ ամիս։ Գարնանային արձակուրդը տևում է երկու շաբաթ։ Ի հավելումն, կան ևս երկու 3–5 օր տևողությամբ տոներ, որոնցից մեկը "Չուսեոկ"–ը նշվում է աշնանը, մյուսը՝ "Սեոլնալ"–ը, տոնվում է ձմռանը։

Մալազիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալազիայում գլխավոր կիսամյակների շրջանակներում կան երկու արձակուրդներ, որոնցից առաջինը տևում է առաջին երկու կիսամյակների արանքում, մյուսը՝ տարեվերջին։ Տարվա կեսին ընդունված արձակուրդները տևում են երկու շաբաթ՝ մայիսի վերջից մինչև հունիսի կեսերը՝ երկու կիսամյակների միջև։ Տարեվերջյան արձակուրդները տևում են վեց շաբաթ՝ նոյեմբերի կեսերից մինչև հունվարի սկիզբ․ ընկած են երկու ուսումնական տարիների միջև։ Յուրաքանչյուր դպրոցական շրջան ունի արձակուրդ, համապատասխանաբար՝ մեկ շաբաթ մարտին՝ առաջին սեմեստրի համար և մեկ շաբաթ՝ օգոստոսից մինչև սեպտեմբեր, երկրորդ կիսամյակի համար։

Դպրոցները փակվում են ազգային և նահանգային տոների ժամանակ։ Դպրոցներն ազատված են նաև մի քանի հատուկ տոներին աշխատելուց․ դրանք են՝ դպրոցի տարեդարձն ու սպորտի օրը։ Տոնական արարողությունների ժամանակ՝ ինչպիսիք են՝ Էյդ ալ–Ֆիթրը (մուսուլմանական տոն), Չինական նոր տարին և Դիվալին, աշակերտներին տրվում է ավելի երկար արձակուրդ՝ իրենց հարազատներին այցելելու և տոները նշելու համար։ Այնուամենայնիվ, այն տոները, որոնք համընկնում են դպրոցական օրերի հետ, հաճախ լրացվում են՝ ի հաշիվ ոչ աշխատանքային օրերի։

Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպիններում ամառային արձակուրդը սկսվում է մարտի վերջին և տևում մինչև հունիսի սկիզբ։ Կիսամյակային արձակուրդները սկսվում են հոկտեմբերի վերջին և տևոըմ մինչև նոյեմբերի սկիզբ։ Սուրբծննդյան տոները տևում են դեկտեմբերի կեսերից մինրև հունվարի սկիզբը։ Կրթական հաստատությունների, քոլեջների համար տոնական օրերը հռչակվում են նախագահի (ազգային տոներ), մարզային ղեկավարի՝ նահանգապետի կամ քաղաքապետի կողմից։ Դրանք հասարակական տոներ են։

Սինգապուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգապուրում կա դպրոցական չորս շրջան։ Առաջին և երկրորդ շրջանները սովորաբար ընդունված է կոչել «առաջին կիսամյակ», իսկ երրորդ և չորրորդ շրջանները՝ «երկրորդ կիսամյակ»։ Յուրաքանչյուր շրջան բաղկացած է տաս դպրոցական շաբաթվանից։ Առաջին կիսամյակը սկսվում է անմիջապես Նոր տարուց հետո։ Եթե դպրոցական առաջին օրը լինում է հինգշաթի կամ ուրբաթ, այն չի հաշվվում որպես ուսումնական շաբաթ Առաջին կիսամյակից հետո նշվում են մարտի արձակուրդները։ Դրանից հետո սկսվում է երկրորդ կիսամյակը, որն ավարտվում է մինչև հունիս տևող չորսշաբաթյա արձակուրդով։ Դրան հաջորդում է երրորդ ուսշրջանը, ինչին հաջորդում է մեկ շաբաթ տևող սեպտեմբերյան արձակուրդները։ Չորրորդ ուսշրջանը շարունակվում է մինչև դեկտեմբերի արձակուրդները, որոնք կարող են տևել և՛ հինգ, և՛ վեց շաբաթ՝ կախված թե երբվանից է սկսվել հաշվվել առաջին ուսշաբաթը։ Աշակերտներին տրվում են նաև մեկ օրյա արձակուրներ հասարակական տոների ժամանակ, ինչպիսիք են՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երիտասարդների օրը, Ուսուցչի տոնը, Ազգային տոնը (Սինգապուրի

Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային արձակուրները Թուրքիայում տևում են հունվարի վերջից մինչև փետրվարի սկիզբ (երկու շաբաթ)։ Ամառային արձակուրդները տևում են հունիսի սկզբից մինրև սեպտեմբերի կեսը (14 շաբաթ)։

  • Հունվարի 1Նոր տարի
  • Ապրիլի 23 – Ազգային իշխանության և երեխաների պաշտպանւթյան օր
  • Մայիսի 1 – Աշխատավորի և միասնության օր
  • Մայիսի 19Աթաթուրքի հիշատակման, երիտասարդության և սպորտի օր
  • Օգոստոսի 30 – Հաղթանակի օր
  • Հոկտեմբերի 29 – Հանրապետության օր

Թուրքիայում նշվում են նաև Էյդ ալ–Ֆիտր (3 օր) և Էյդ ալ–Ադհա (4 օր) տոները, բայց դրանք շարժական տոներ են, որովհետև Ռամադանն ու զոհաբերության օրը ամեն տարի նշվում են տարբեր օրեր՝ համաձայն մուսուլմանական օրացույցի։

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայում ամառային արձակուրդները տևում են հուլիսի սկզբից մինչև սեպտեմբերի սկիզբ։ Բացառությամբ Վորարլբերգի և Սալզբուրգի, մնացած շրջաններում աշնանային արձակուրդներ չկան, դրա փոխարեն տոնվում են սուրբծննդյան տոները (դեկտեմբերի 24–ից մինչև հունվարի 6–ը) և զատկական տոները (տևում են 10 օր)։ Կիսամյակային արձակուրդը տևում է մեկ շաբաթ փետրվարին և Ուիցուն տոնը՝ չորս օր՝ ներառյալ շաբաթ–կիրակին։ Աստվածածնի վերափոխման տոնը, Համբարձման և հաղորդության տոները ոչ աշխատանքային օրեր են։

Բելգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայի հիմնական հանրակրթական դպրոցներում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի առաջին շաբաթից և ավարտվում հունիսի վերջին շաբաթով։ Դրանց հաջորդում են ամառային արձակուրդները, որոնք ընդգրկում են հուլիս և օգոստոս ամիսներն ամբողջությամբ։ Միջնակարգ դպրոցները և համասարանները հաճախ մեկ շաբաթ շուտ են փակվում, հենց այն ժամանակ, երբ ուստարվա արդյունքները հայտնվում են և հրատարակվում։ Աշնանային արձակուրդը սովորաբար տևում է մեկ շաբաթ և համապատասխանեցվում է «Բոլոր սրբերի օրվա» տոնակատարության հետ (նոյեմբերի 1)։ Ձմեռային կամ սուրբծննդյան տոները տևում են երկու շաբաթ՝ ընդգրկելով Նոր տարվա և Սուրբ ծննդյան ժամանակաշրջանը։ Գարնանը տրվում են մեկշաբաթյա արձակուրդ և երկշաբաթյա զատկական արձակուրդներ։ Բարեկենդանը տոնող կաթոլիկ շրջաններում գարնանային արձակուրդը համընկնում է բարեկենդանի շաբաթվա հետ։

Խորվաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայում կան երեքանգամյա արձակուրդներ, որոնք տարածվում են բոլոր հասարակական դպրոցների վրա։

  • Ամառային արձակուրդ տևում է հունիսի կեսերից մինչև սեպտեմբերի վերջ։
  • Ձմեռային (սուրբծննդյան) արձակուրդ սկսվում է դեկտեմբերի քսանհինգից մի քանի օր առաջ և ավարտվում հունվարի վեցին։
  • Գարնանային (զատկական) արձակուրդ տևում է տասը օր։

Մնացած ազատ օրերը ներառում են Խորվաթիայի պետական ու սրբերին նվիրված տոները։

Չեխիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխիայի Հանրապետությունում ամառային արձակուրդը սկսվում է ուսումնական տարվա վերջին՝ հունիսի 30–ի մոտակայքում և ավարտվում ուստարվա սկզբին՝ սեպտեմբերի մեկին կամ դրանից մի քանի օր հետո։ Աշնանը նշվող տոներից է հոկտեմբերի 28–ը, որը Չեխոսլովակիայի հռչակման օրն է։ Ձմեռային արձակուրդները տևում են դեկտեմբերի 23–ից մինչև հունվարի 2–ը։ Գարնանային հանգիստը տևում է մեկ շաբաթ և հաճախ, կախված տվյալ շրջանից, ընկած է լինում փետրվարին կամ մարտին։ Հաճախ արձակուրդը շարունակվում է Զատիկի տոներով (Ավագ հինգշաբթի, Ավագ Ուրբաթ, Մեռելոց)։ Մայիսի 1–ը, մայիսի 8–ը և սեպտեմբերի 28–ը պետությունում ոչ աշխատանքային օրեր են։ Յուրաքանչյուր դպրոցի տնօրեն իրավունք ունի ուստարվա ընթացքում լրացուցիչ արձակուրդ տալ սովորողներին։ Դպրոցական արձակուրդների ժամանակացույցն ու տևողությունը հաստատվում է կրթության և գիտության նախարարության հրամանով։ Դրանք տարբեր են լինում սովորական, մասնավոր և ավագ դպրոցների համար։

Դանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայում ամառային արձակուրդը տևում է 6–7 շաբաթ։ Շատ դպրոցներում տրվում է մեկ շաբաթ ձմեռային և մեկ շաբաթ աշնանային արձակուրդ՝ համապատասխանաբար փետրվար և հոկտեմբեր ամիսներին։ Դպրոցները փակվում են նաև Սուրբ ծննդից առաջ և վերսկսում իրենց գործառույթները Նոր տարվանից հետո։

Էստոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայում ամառային արձակուրդը տևում է երեք ամիս՝ հունիսից օգոստոս։ Սուրբծննդյան տոները տևում են երկու շաբաթ։ Գարնան և աշնան արձակուրդներից յուրաքանչյուրը մեկ շաբաթ է[6]։ 2016–ին Էստոնիայի կրթության և գիտության նախարարությունը որոշում ընդունեց ավելացնել ազատ օրերը 2017–ից՝ ուսումնական շաբաթները կարգավորելու համար։ Դրանք հինգն են․ աշնանային արձակուրդ (21- 29 հոկտեմբեր), ձմեռային արձակուրդ (23 դեկտմբեր- 7 հունվար), նոր արձակուրդ (24 փետրվար- 4 մարտ), գարնանային արձակուրդ (21 ապրիլ- 1 մայիս) և ամառային արձակուրդ (12 հունիս- 31 օգոստոս)։ Ամառային արձակուրդը սկսվում է մեկ շաբաթ ուշ։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում դպրոցական արձակուրդների ժամանակացույցը փոփոխվում և հաստատվում է կրթության նախարարության կողմից։ Արձակուրդների շրջանը հաճախ հանգեցնում է տուրիստական հանգստավայրերի գերբնակեցմանը, ինչպիսիք են Միջերկրական ծովափը և լեռնադահուկային հանգստավայրերը:

Այս խնդիրը լուծելու համար պետությունը արձակուրդների շրջանը բաժանել է երեք մասի։ Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ էլի նկատվում է գերբնակեցում, քանի որ շատ ընտանիքներ նույն շրջանում այցելում են տարբեր հանրաճանաչ վայրեր։ Դպրոցական արձակուրդի ժամանակ սա հանգեցնում է գնային կտրուկ աճի և շատ այլ խնդիրների։

Տոները, ըստ ժամանակաշրջանի, բաժանվում են երեք հիմնական մասի։ Բացառութուն են կազմում «Բոլոր սրբերի տոնը» և Նոր տարին։

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում մոտավորապես 75 շաբաթվա օր ոչ աշխատանքային է։ Կոնկրետ ամսաթվերը որոշվում են 16 նահանգների կողմից, հաճախ միմյանց հետ խորհրդակցելու արդյունքում՝ քննարկելով պատճառները և երթևուկության կառավարումը։ Հիմնական արձակուրդներն են՝ Նոր տարի (մոտ երկու շաբաթ), Զատիկ (մոտ երկու շաբաթ), ամառային արձակուրդ ( վեց շաբաթ), աշնանային արձակուրդ (երկու շաբաթ)։ Կախված Գերմանիայի նահանգների որոշման՝ առավել երկար տևող արձակուրդները կարող են լինել Հոգեգալուստի օրվա մոտակայքում կամ ձմռանը՝ երկու կիսամյակների միջև։

Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանում առանձնացնում են երեք հիմնական արձակուրդներ ողջ ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցների համար։

  • Ամառային արձակուրդներ տևում են հունիսից սեպտեմբեր ամիսներին։ Դրանք սկսվում են հունիսի տասից կամ քսանից և ավարտվում սեպտեմբերի 11–ի մոտակա օրերին։
  • Սուրբծննդյան տոներ սկսվում են դեկտեմբերի 23–ի շրջանում և ավարտվում հունվարի 8–ին։ (մոտ 2 շաբաթ)։
  • Զատկական տոներ տևում է երկու շաբաթ․ Ավագ շաբաթվանից (Լազարուսի շաբաթ) մինչև Թոմասյան կիրակի (համաձայն օրթոդոքս եկեղեցու տոնացուցի)։
  • Հոկտեմբերի 28–ին և մարտի 25–ին նշվում են ազգային տոները

Իռլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիայում ուսումնական տարվա սկիզբը և վերջը կոնկրետ նշված չէ, բայց տարվա կեսիի արձակուրդները ստանդարտացված են[7]։ Շնորհիվ ավարտական քննությունների, դպորցները երբեք չեն բացվում հունիսից առաջ։ Ուսումնական տարին սովորաբար սկսվում սեպտեմբերի առաջին շաբաթից՝ սեպտեմբերի մեկի մոտակայքում։ Մասնավոր դպրոցներում ամենաքիչը 183 օրը ուսումնական է, բայց միջնակարգ դպրոցում այդ թիվը հասնում է 167–ի[8][9]։

Դպրոցական տարվա միջին շրջանում՝ հոկտեմբերին և փետրվարին, աշակերտներին տրվում են մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդներ։ Սուրբ ծնունդին, Ամանորին և Զատիկին նույնպես տրվում է հանգիստ։ Ամառային արձակուրդը սկսվում է մայիսի վերջին և ավարտվում հունիսի սկիզբ կամ տևում հունիսից մինչև օգոստոսի վերջ (սեպտեմբերի սկիզբ) Տարրական և իննամյա կրթության համար քննություններն սկսվում են հունիսի առաջին չորեքշաբթի օրվանից, տևում երկու կամ երկուս ու կես շաբաթ՝ ի հաշիվ դպրոցականների ամառային արձակուրդների։

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում դպրոցական արձակուրդների մեծ մասը որոշվում է կրթության նախարարության կողմից, տարածվում է բոլոր հանրակրթական դպրոցների վրա։ Ամառային արձակուրդը սկսվում է հունիսի կեսերից մինչև սեպտեմբերի երկրորդ շաբաթը՝ բացառությամբ այն աշակերտների, ովքեր պիտի վերջնական քննություն հանձնեն․ այդ սովորողների արձակուրդը սովորաբար սկսվում է հուլիսի կեսերից։ Սուրբծննդյան տոները սկսվում են դեկտեմբերի 23–ից և ավարտվում հունվարի վեցին հաջորդող առաջին կամ երկրորդ աշխատանքային օրը։ Իտալիայում ամառային արձակուրդը տևում է 12 շաբաթ։ Զատիկի համար նախատեսված է մեկ շաբաթ։ Հոկտեմբերի 31–ից մինչև նոյեմբերի մեկը նշվում է «Բոլոր սրբերի տոնը»։ Ապրիլի 25–ին նշվում է իտալական ժողովրդական ապստամբության, հունիսի 2–ին՝ Իտալիայի Հանրապետության օրը, մայիսի մեկին՝ աշխատավորի օրը։

Կարևոր տեղական փառատոների ժամանակ տեղական և դպրոցական իշխանությունները ազատ են արձակուրդային օրացույցի ստեղծման հարցում (օրինակ «Հովանավոր սրբի» օրվա հետագա արձակուրդային օրերի տրամադրման համար):

Լատվիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայում ամառային արձակուրդները տևում են երեք ամիս՝ ընդգրկելով հունիսից օգոստոս ընկած շրջանը։ Ձմեռային արձակուրդը տևում է երկու շաբաթ, աշնանայինն ու գարնանայինը՝ մեկ շաբաթ։

Լիտվիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվիայում իններորդ և տասնմեկերորդ դասարանցիների ամառային արձակուրդը սկսվում է ավելի ուշ, քան տասերորդ և տասներկուերորդ դասարանցիներինը։ Դրա հիմնական պատճառն այդ երկու դասարանների քննական շրջանն է։ Անցյալում Լիտվիայի բարձր դասարանցիների արձակուրդը տևում էր 70 օր։ Այնուամենայնիվ, այժմ արձակուրդը մոտ երեք ամիս է։

Նիդեռլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդեռլանդների բոլոր դպրոցների համար ամառային արձակուրդը տևում է վեց շաբաթ։ Երկրիրը բաժաված է երեք շրջանների, որոնցից յուրաքանչյուրը սկսում է արձակուրդը մյուսից մեկ շաբաթ հետո։ Ամառային արձակուրդը սովորաբար սկսվում է հուլիսի կեսից և ավարտվում օգոստոսի վերջին։ Հոլանդիայի տարրական և ավագ դպրոցների աշակերտներին տրվում է աշնանային մեկշաբաթյա արձակուրդ հոկտեմբերին, երկու շաբաթ Սուրբ ծնունդին (հաճախ դեկտեմբերի վերջին երկու շաբաթների ընթացքում),մեկ շաբաթ գարանային արձակուրդ փետրվարին (հարավում այն համընկնում է «Բարեկենդանի» հետ), ինպես նաև մայիսյան արձակուրդներ, որոնք տևում են մեկ կամ երկու շաբաթ՝ կախված դպրոցական ծրագրից։ Մայիսյան տոները հաճախ համընկնում են ազգային տոների հետ, ինպիսիք են՝ «Թագավորի օրը» (ապրիլի 27), «Հիշատակի օրը» (մայիսի 4) և «Ազատության օրը» (մայիսի 5)։ Այդ շրջանը երբեմն ընդգրկում է Համբարձման տոնը և Հոգեգալուստը։

Հյուսիսային Մակեդոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Մակեդոնիայում ողջ տարվա ընթացքում կա արձակուրդների երկու գլխավոր շրջան։

  • Ամառային արձակուրդ տևում է հունիսի 10–ից սեպտեմբերի 1–ը
  • Ձմեռային (Սուրբծննդյան) արձակուրդ սկսվում է Նոր տարվա երեկոյից (հունվարի 1) և սովորաբար ավարտվում հունվարի 20–ից հետո։

Մյուս ոչ աշխատանքային օրերը ներառում են Հյուսիսային Մակեդոնիայի պետական տոները և դպրոցական կամ տեղական հատուկ օրերը[10]։

Նորվեգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայում դպրոցական արձակուրդը կախված է տվյալ շրջանից։ Ընդհանրապես ուստարին սկսվում է օգոստոսի երրորդ շաբաթվանից։ Շատ շրջաններում հոկտեմբերի սկզբին տրվում է մեկշաբաթյա հանգիստ։ Ձմեռային արձակուրդը սկսվում է Սուրբ ծնունդից մի քանի օր առաջ և ավարտվում հունվարի առաջին շաբաթ։ Փետրվարի վերջին նույնպես տրվում է ձմեռային մեկշաբաթյա հանգիստ։ Զատկական տոները սկսվում են Ծաղկազարդից մինչև Մեծ երկուշաբթի կամ դրանից երկու օր հետո։ Ամառային արձակուրդը սկսվում է ամռան կեսից մի քանի օր շուտ[11]։

Լեհաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի բոլոր հասարակական դպրոցներում նշվում են հետևյալ տոները՝

  • Նոյեմբերի 1 – Բոլոր սրբերի տոն, մեկօրյա արձակուրդ
  • Նոյեմբերի 11 – Անկախության օր, մեկօրյա արձակուրդ
  • Հունվարի 6 – Հայտնության օր, մեկօրյա արձակուրդ
  • Սուրբծննդյան արձակուրդ – Սուրբ ծննդյան երեկոն կամ դրան նախորդող կիրակին մինչև Նոր տարի
  • Ձմեռային արձակուրդ – տևում է երկու շաբաթ՝ հունվար–փետրվար ամիսներին (կախված շրջանից)
  • ԶատիկԱվագ հինգշաբթիից մինչև Զատիկին հաջորդող երկուշաբթին
  • Մայիսյան տոներ – Մայիսի 1 (աշխատավորի օր), մայիսի 2 (Լեհաստանի դրոշի օր) և մայիսի երեք (սահմանադրության օր)
  • Հաղորդության օր – կախված տարուց՝ տևում է չորս օր մայիսին կամ հունիսին
  • Ամառային արձակուրդ – հունիսի 20–ին հաջորդող առաջին կիրակիից մինչև օգոստոսի վերջ կամ սեպտեմբերի սկիզբ

Ռումինիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայում ամառային արձակուրդը սկսվում է մայիսի վերջից մինչև հունիսի կեսերը և ավարտվում սեպտեմբերի կեսերին։ Տևում է 13-15 շաբաթ։ Գարնանային արձակուրդը տևում է մեկից երկու շաբաթ մարտ ամսին՝ կախված տվյալ տարում Զատիկի նշման օրից։ Ձմեռային արձակուրդը տևում է երեք շաբաթ (սկսվում է դեկտեմբերի երրորդ կամ չորրորդ շաբաթից և ավարտվում հունվարի երրորդ երկուշաբթի օրը)։

Առաջին և երկրորդ կիսամյակների միջև՝ հունվարի վերջից մինչև փետրվարի սկիզբ, աշակերտներին տրվում է մեկշաբաթյա արձակուրդ։

Աշնանային արձակուրդը (միայն հիմնական դպրոցների համար) ընկած է հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի սկիզբ։

Ռուսաստանի Դաշնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր հասարակական դպրոցները հետևում են այս ցուցակին․

  • Ձմեռային արձակուրդ – երկու շաբաթ հունվարին
  • Գարնանային արձակուրդ – մեկ շաբաթ ապրիլին
  • Աշնանային արձակուրդ – մեկ շաբաթ նոյեմբերին
  • Ամառային արձակուրդ – մայիսի 25–ից սեպտեմբերի 1
  • Փետրվարի 23 – Տղամարդկանց տոն կամ պաշտպանության օր
  • Մարտի 8 – Կանանց միջազգային օր
  • Մայիսի 1 – Գարնան և աշխատավորի օր
  • Մայիսի 9 – Հաղթանակի օր
  • Նոյեմբերի 4 – Ազգային միասնության օր

Սլովակիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիայում ամառային արձակուրդը սկսվում է ուստարվա ավարտին՝ հունիսի 30–ին և ավարտվում սեպտեմբերի մեկին։ Աշնանային արձակուրդները ընկած են հոկտեմբերի վերջ։ Ձմեռային արձակուրդը սովորաբար տևում է դեկտեմբերի 23–ից մինչև հունվարի 7–ը։ Հունվարի 31–ը նույնպես ոչ աշխատանքային օր է։ Գարնանային արձակուրդը տևում է մեկ շաբաթ և կարող է լինել փետրվարին կամ մարտին՝ կախված շրջանից։ Դրան հաջորդում է զատկական արձակուրդը (Ավագ հինգշաբթի, Ավագ Ուրբաթ, Զատկական երկուշաբթի)։ Ոչ աշխատանքային են համարվում նաև մայիսի 1–ը, մայիսի 8–ը, սեպտեմբերի 1–ը, սեպտեմբերի 15–ը, և նոյեմբերի 17–ը։ Ուսումնական տարվա ընթացքում դպրոցի տնօրենն իրավունք ունի ավելացնել դպրոցական ազատ օրերը։ Դպրոցական արձակուրդները սահմանվում են կրթության և գիտության նախարարության կողմից և տարածվում են բոլոր տեսակի դպրոցների վրա։

Սլովենիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովենիայում ամառային արձակուրդը սկսվում է հունիսի 24–ից (հունիսի 25–ը Ազգային տոնն է, որը նույնպես համարվում է հասարակական տոն) և ավարտվում սեպտեմբերի 1–ին։ Մյուս արձակուրդները սովորաբար տևում են մեկ շաբաթ։ Դրանք երկարաձգվում են, եթե ազգային տոները համընկնում են այդ օրերի հետ։ Աշնանային տոները ("Krompirjeve počitnice" – "Բերքի տոն") սկսվում են հոկտեմբերի 31–ին, որը Բարեփոխումների օրն է, կամ նոյեմբերի մեկին, որը Բոլոր սրբերի տոնն է։ Ամանորյա տոները սովորաբար սկսվում են Սուրբ ծննդի շրջանում և ավարտվում հունվարի երկուսին։ Ձմեռային արձակուրդը սկսվում է փետրվարի կեսին և բաժանվում է երկու մասին։ Ձմեռային արձակուրդի երկրորդ շրջանտ ավարտվում է փետրվարի վերջին։ Ամենակարճ արձակուրդը մայիսի առաջին հանգստյան օրերն են, և ինչպես որ դրանց անվանումից պարզ է դառնում, սկսվում են մայիսի մեկից (սովորաբար ապրիլի 27–ից, որը պետական տոն է) և ավարտվում մայիսի 2–ին, որը նույնպես պետական տոն է։ Ոչ աշխատանքային են նաև փետրվարի 8–ը (Սլովենիայի մշակույթի օր) և զատկական մեռելոցը։ Մյուս պետական տոները, ինչպիսին է օգոստոսի 15–ը, ընկնում են դպրոցական արձակուրդի ժամանակ և շատ կարևոր են չափահասների համար։ Տարրական և հիմնական դպրոցն ավարտող աշակերտների արձակուրդը սկսվում է մեկ շաբաթ առաջ՝ ի շնորհիվ ավարտական քննությունների։ Այս արձակուրդների սահմանները տարածվում են բոլոր հիմնական և մասնավոր դպրոցների վրա և որոշվում են կրթության նախարարության կողմից։ Համալսարանի ուսանողների ամառային արձակուրդը ձգվում է մինչև հոկտեմբերի 1–ը, քանի որ քննական շրջանը տևում է մինչև հունիսի 25–ը, երբեմն նաև սեպտեմբեր։ Սովորաբար ուսանողների համար միակ ազատ օրը Նոր տարին է, բայց դա կախված է տվյալ քոլեջի կանոնադրությունից և որոշումից։ Օրինակ՝ 2015–ին շատ համալսարանների ուսանողների տրվեց մայիսի սկզբի արձակուրդ։ Կարճ արձակուրդները սովորաբար սկսվում են քննական շրջանից հետո և կախված են նրանից, թե ինչպես են աշակերտերը հանձնել իրենց քննությունները։ Շատ ժամանակ համալսարանի ուսանողներն ազատ են լինում պետական տոն–օրերին։

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի կեսից կամ վերջից (համալսարններում սեպտեմբերի մեկից)։ Բոլոր սրբերի օրվանից առաջ, հանրակրթական բոլոր դպրոցներում տևում է աշնանային արձակուրդը։ Սուրբծննդյան տոները սկսվում են դեկտեմբերի 15–16–ի մոտակայքում, կախված այդ տարվա Սուրբ ծննդի նշման օրվանից։ Այն սովորաբր ավարտվում է հունվարի երկորդ շաբաթվա մեջ (հունվարի 6–ը նույնպես պետական տոն է)։ Նոր տարվան հաջորդող ութից տասերորդ շաբաթների ընթացքում աշակերտներին տրվում է ձմեռային հանգիստ․ նշված շաբաթները կախված են շրջանից։ Զատիկի հասարակական տոները տևում են չորս օր՝ ուրբաթից մինչև երկուշաբթի։ Դպրոցներում Զատիկը նշվում է կամ նույն շաբաթվա մեջ կամ դրան անմիջապես հաջորդող շաբաթվա մեջ։ Հիմնական և միջնակարգ դպրոցներում ամառային արձակուրդը տևում է մոտ տաս շաբաթ՝ սկսելով հունիսի երկրորդ շաբաթվանից։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում դպրոցական արձակուրդի ժամակացույցը հետևում է ստանդարտ նմուշին։ Այսինքն տարին սկսվում է աշնանային կիսամյակով և ուսումնական տարին բաղկացած է 190 օրվանից[12], սակայն կան երկրներ և քաղաքներ, որտեղ այդ ժամանակացույցը տարբեր է[13]։ Տեղական իշխանությունները սահմանել են ժամկետներ, որոնք վերաբերում են բոլոր համայնքներին, համայնքային հատուկ դպրոցներին և մանկապարտեզներին: Ակադեմիաները, մասնավոր դպրոցները և ընկերությունները կարող են որոշել իրենց ուրույն արձակուրդային ժամանակացույցը, բայց դրանք սովորաբար հետևում են տեղական իշխանությունների կարգադրություններին[14]։ Չնայած՝ դրանք կարող են որոշել իրենց արձակուրդների շրջանը, բայց պարտավոր են պահպանել ուստարվա վերոնշյալ օրերի քանակը։ Անկախ մասնավոր դպրոցները կարող են ունենալ ավելի երկար արձակուրդ, քան նահանգային դպրոցները[15]։

Անգլիա և Ուելս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային արձակուրդը նահանգային դպրոցում տևում է հինգից յոթ շաբաթ՝ տևելով հուլիսի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբ։ Դպրոցները նշում են Սուրբ ծնունդն ու Զատիկը, որոնցից յուրաքանչյուրը տևում է մոտ երկու շաբաթ։ Դպրոցական տարին բաժանված է երեք շրջանի․ աշնանային (Սուրբ ծննդյան և ամռան միջև), գարնանային (Սուրբ ծնունդից մինչև Զատիկ) և ամառային (Զատիկի և ամառային արձակուրդի միջև)։ Օրինակ հելոուինը ընկած է աշնանային արձակուրդի ընթացքում, Վալենտինը՝ ձմեռային։ Ավելի կոնկրետ, յուրաքանչյուր կես կիսամյակից հետո աշակերտներին տրվում է հանգիստ։

Մասնավոր, ոչ պետական ուսումնական հաստատությունները հաճախ ունենում են ավելի երկար արձակուրդ, բայց դրա փոխարեն ունենում են երկար դասաժամեր և դպրոց են հաճախում նաև շաբաթ օրերին։

Շոտլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայում ուսումնական տարին սովորաբար սկսվում է օգոստոսի երրորդ շաբաթվանից։ Հոկտեմբերին աշակերտներին մեկ կամ երկու շաբաթ արձակուրդ է տրվում։ Սուրբծննդյան տոները սկսվում են դեկտեմբերի 25–ից մի քանի օր առաջ և ավարտվում հունվարի 5–ից մի քանի օր անց։ Գարնանային արձակուրդը տևում է մեկից մեկուկես շաբաթ։ Ամառային արձակուրդը սովորաբար սկսվում է հունիսի վերջին։

Հյուսիսային Իռլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան բազմաբովանդակ տոներ նախատեսված Հյուսիսային Իռլանդիայի դպրոցների համար։ Հյուսիսային Իռլանդիայում աշակերտներին տրվում է ավելի կարճ արձակուրդ, քան օրինակ ՄԹ–ում․ բայց դրա փոխարեն նրանք ստանում են շատ ավելի երկար ամառային արձակուրդ, որը ներառում է ամբողջ հուլիս և օգոստոս ամիսները։

Ավստրալիա և Նոր Զելանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ուսումնական տարին բաժանվում է երկու սեմեստրների, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են երկու կիսամյակների։ Պատմականորեն տարին բաժանված էր երեք շրջանների, որի առաջին շրջանը ներառում էր Զատիկը։ Մինչև 1980–ականների վերջերը տարին բաժնված էր չորս շրջանի (բացառությամբ Ավստրալիայի Թասմանիա նահանգի , որը մինչև 2013–ը փոփոխություններ չկատարեց)։

Համապատասխան հարավային կիսագնդի եղանակներին՝ հիմնական ամառային արձակուրդը սկսվում է դեկտեմբերի կեսից ավելի ուշ և ձգվում մինչև հունվարի կամ փետրվարի առաջին–երկրորդ օրերը՝ միշտ ընդգրկելով Նոր տարին և Սուրբ ծնունդը։ Ավստրալիայի դպրոցական արձակուրդները ներառում են նաև հունվարի 26–ին նշվող Ավստրալիայի օրը[16] Նոր Զելանդիայում հունվարի վեցին նշվում է Զելանդիայի ազգային օրը[17][18]։ Տասներեքերորդ տարում (դպրոցի վերջին տարին) աշակերտներն ավարտում են սեպտեմբերին (երրորդ շրջանի վերջում) և իրենց չորրորդ շրջանն անցկացնում են քննություններ հանձնելով։

Ավանդաբար յուրաքանչյուր կիսամյակը տևում է մոտավորապես տաս շաբաթ։T Պատմականորեն առաջին կիսամյակը ցուցակագրված է եղել Զատիկի շրջանում՝ արտացոլելով եռամյա համակարգի հասկացությունը։ Չնայած 1990–ական թվականներին դա ամբողջապես փոխվեց։ Երկրորդ կիսամյակի արձակուրդները սկսվում են հուլիսի սկզբից, իսկ երրորդ կիսամյակի արձակուրդները սովորաբար ընդգրկում են սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի առաջին օրերը[19]։

Ընդհանուր գործելակերպ և հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային արձակուրդները շատ երեխաների համար հանգստի, վայելքների, դասերից կտրվելու, ընտանիքի և բարեկամների հետ անցկացնելու ժամանակ են։ Շատ ընտանիքներ ճանապարհորդում են այդ ընթացքում։

Դպրոցական արձակուրդները շատ մեծ ազդեցություն ունեն երկրի վրա, սկսած ճանապարհորդության արժեքից և հանգստյան վայրից․ դրանց երկարաձգվելու հետևանքով հաճախ հանգում են հանցագործությունների․ օրինակ UK crime rate monthly figures։ Երթևեկության գերծանրաբեռնվածությունն ու ուղևորների խտությունը հասարակական տրանսպորտի ուղեգծերում կարող են շատ ավելի վատ ազդել դպրոցական օրերին, հատկապես քննական շրջանում։ Կան ընտանիքներ, որոնք անցկացնում են արձակուրդները քաղաքից դուրս՝ արվարձաններում։ Դրանք կարող են իջեցնել հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածությունը քաղաքներում, փոխարենը՝ օգտվելով երկար հեռավորությունների համար նախատեսված տրանսպորտի տեսակներից։

Կան երկրներ, օրինակ՝ Նիդեռլանդներում, որտեղ ընտանիքները գերադասում են ճանապարհորդել արձակուրդներին։ Այդ պետություններում դպրոցների արձակուրդների սկիզբն ու ավարտը տարբերվում է։ Դրա հիմնական նպատակն է նվազեցնել տրանսպորտի ծանրաբեռնվածությունը, որը, հակառակ դեպքում, կարող է լարված իրավիճակ ստեղծել երկրում[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]