Չինաստան՝ նշվում է սեպտեմբերի 10-ին։ Հաստատվել է 1985 թվականի հունվարին 6-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի 9-րդ նստաշրջանի որոշմամբ[3]։ Սովորաբար աշակերտներն իրենց ուսուցիչներին նվերներ են անում և ծաղիկներ ու բացիկներ նվիրում՝ ի նշան հարգանքի։
ԽՍՀՄ, Բելառուս, Լատվիա, Ղազախստան, Ուկրաինա՝ Ուսուցչի օրը հիմնադրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից 1965 թվականի սեպտեմբերի 29-ի հրամանագրով (և հռչակվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից 1980 թվականի հոկտեմբերի 1-ի «Տոնական և հիշատակի օրերի մասին» հրամանագրով)։ Բելառուսում, Լատվիայում, Ղազախստանում և Ուկրաինայում նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը։
Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թվականին հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, որպես «Ուսուցչի տոն»։ Հետագայում 2010 թվականի մայիսի 21-ի օրենքի Պ-911-21.05.2010-ԳԿ-010/0 լրացմամբ այն տոնվում է հոկտեմբերի 5-ին[5]։