Գիշերանոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական գիշերանոթ, Հունաստան VI դար մ․թ․ա

Գիշերանոթ, (ուրիլնիկ, գիշերային անոթ, գիշերանոթ) հատուկ անոթ է, որը նախատեսված է մարդկանց նրանում իրենց բնական կարիքները հոգալու համար (միզակապություն, դեֆեքացիա)։ Այն լայնորեն օգտագործվում է սովորաբար ննջասենյակներում, այլ տեսակի զուգարանի բացակայության կամ այնտեղ մուտք գործելու ժամանակավոր դժվարության դեպքում (օրինակ՝ գիշերը)[1][2][3][4].: Մինչև XIX-րդ դարի կեսերը այն մնացել է կոյուղու հիմնական բաղկացուցիչ մասը [5] ։ Այն կարող է պատրաստվել էմալապատ մետաղից,կերամիկայից ներկայումս նաև՝ պլաստիկից, ունի բռնակ և կափարիչ։ Գիշերանոթը հիմնականում օգտագործվում է փոքր երեխաների համար, ովքեր դեռևս ունակ չեն հարմարավետ օգտվելու զուգարանից։ Գիշերանոթից օգտվելու ունակությունը համարվում է ձեռքբերում երեխայի դաստիարակության գործում[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդու ճենապակյա գիշերանոթ։

Գիշերանոթները Հին Հունաստանում օգտագործվել են մ.թ.ա. VI-րդ դարից և հիշատակվում են Սոֆոկլեսի և Արիստոֆանի աշխատություններում։ Տղամարդկանց, կանանց և երեխաների համար պատրաստվել են հատուկ անոթներ։ Բացի այդ օգտագործվում էին կավե և պղնձե գիշերանոթներ։ Հին Հռոմում պատրաստում էին տղամարդկանց հատուկ միզամաններ, որոնք պատից կախում էին հարմար բարձրության վրա՝ օգտագործելով հատուկ օղակ։ Գիշերանոթաները հռոմեական իջևանատների պարտադիր աքսեսուարներն էին, և դրանց բացակայությունը հաճախ հյուրերի դժգոհությունների տեղիք էր տալիս։ Պոմպեյում արձանագրվել է.

Մենք միզել ենք մահճակալի վրա։ Մեղքը մերն է։ բայց ինչո՞ւ մեզ գիշերանոթ չտվեցի՞ք։

Վերջինիս գոյությունը հարստություն էր Հռոմում և այն գնահատվում էր որպես հեղինակության ցուցիչ (օրինակ՝ Մարկ Անտոնիոսի ոսկե կաթսա)[7][8][9][10]։

Ճապոնական ազնվականության պալատներում VII-րդ դարից սկսած օգտագործվում էր բռնակով գիշերանոթ՝ ուղղանկյուն փայտե պատյանով, լցված մոխիրով կամ ածուխով։ Մինչ առանձին զուգարանախցերի տարածումը, նման անոթներն օգտագործվում էին ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։ XIII-րդ դարից սկսած սկսեցին հատուկ գիշերանոթներ պատրաստել հատուկ կարիքների համար։ Զուգարանակոնքի մեջ կար երկու անոթ՝ փայտե տուփ կամ կավե աման՝ մեծ կարիքի համար և կերամիկական անոթ՝ փշատերևներով ծածկված փոքր կարիքի համար (մերկասերերի փշերն օգտագործվում էին բուրմունքի չեզոքացման ու որպես ձայնի մեկուսիչ)}[11][11]։

Միջնադարյան Եվրոպայի հարուստների գիշերանոթները զարդարված էին նկարներով և ուսուցողական գրություններով՝ պատրաստված պղնձից, արծաթից և հետագայում հախճապակուց։ Աղքատ տներում սովորական կավե ամանները օգտագործվում էին որպես գիշերանոթներ։ XVI-րդ դարի սկզբին հատուկ նպատակին ծառայող անոթը ստացավ այն ձևը, որը պահպանվել է մինչ օրս։ Միապետերը (այդ թվում՝ Ռուսաստանում) օգտագործում էին փափուկ կտորներով պատված գիշերանոթներ։

Անգլիայում՝ (Շեքսպիրի օրոք) հայտնի էին գունավոր ջնարակով պատված էժան կավե ամանները[12]։ Հյուրերի հարմարության համար (օրինակ՝ միջոցառումներ կազմակերպելիս) նպատակահարմար էր վարձակալել նպատակային անոթներ նախատեսված հատուկ կարիքների համար։ Մինչև XVIII-րդ դարը դրանց օգտագործումը ավելի քիչ ընդունելի էր[13]։ Դրա համար հազվադեպ էին հատկացվում հատուկ սենյակներ, կար «թագավորական ընդունելությունների ավանդույթ» (Ֆրանցիսկ I, Եկատերինա դե Մեդիչի, Լյուդովիկոս XIV), որը ընդօրինակվում էր ազնվականության մի մասի կողմից[14][15]։

XVII-XVIII-րդ դարերում քաղաքային տներում նույնիսկ զուգարանների աստիճանական տարածումից հետո, գիշերանոթները մնացին սովորական կենցաղային առանձին առարկաներ։ Մինչև եվրոպական քաղաքներում սանիտարական վերահսկողության հաստատումը, ներառյալ առանց զուգարանների բնակելի տների կառուցման արգելքը և կոյուղու համակարգերի հայտնվելը, գիշերանոթների պարունակությունը հաճախ ուղղակիորեն լցվում էր փողոց։ Միևնույն ժամանակ, գյուղական աղքատ տներում մինչև XIX-րդ դարը կարող էին բացակայել և՛ զուգարանը, և՛սենյակը ի տարբերություն համեմատաբար բարեկեցիկ տներում և նույնիսկ հյուրանոցներում[16][17][18][19]։

Անգլիայում ընդունված էր ճաշասենյակի պահարանային խցերում պահել գիշերանոթները։ Ճաշից հետո կանայք դուրս են եկել տարածքից, իսկ տղամարդիկ օգտագործել դրանք[18][20][21][22][23]::

XIX-րդ դարի կահույքի մաս։

Գարշահոտ Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարը շատ «բուրավետ» էր։ Գյուղացիները շարունակում էին օգտվել փողոցային զուգարաններից, իսկ պարիսպներով շրջապատված քաղաքներում զուգարանները գտնվում էին պարիսպների պատերի մեջ և մարդկային կենսագործունեության արգասինքները թափվում էին պարսպից դուրս։

Աստիճանաբար ստեղծվեցին թեք ջրհորդաններ, քաղաքներից դեռևս վատ հոտեր էին գալիս։ Հատկապես աչքի էր ընկնում Փարիզը։ Այստեղ 1270 թվականին օրենք ընդունվեց, որով փաիզեցիներին արգելվում էր կեղտաջրերը, մեզն ու կեղտը տների բարձր հարկերից թափել փողոց, որպեսզի չկեղտոտեն փողոցով անցնող մարդկանց։ Չենթարկվողները պետք է տուգանք վճարեին։ Սակայն այս օրենքը երևի թե այնքան էլ չէր գործում, քանի որ հարյուր տարի անց Փարիզում ընդունվում է նոր օրենք, որն այնուամենայնիվ թույլատրում է լուսամուտներից կեղտ թափել փողոց, միայն թե երեք անգամ՝

Զգուշացեք, թափում եմ

գոռալուց հետո։

Փողոցով անցնողներին փրկում էին միայն կեղծծամները, եթե դա կարելի է փրկություն համարել։ Իրար վրա կեղտ էին թափում ոչ միայն հասարակ փարիզեցիները, այլև ֆրանսիական ավագանու շատ ներկայացուցիչներ։

1362 թվականին Թոմաս Դյուբյուսսոն անունով մի մարդ հանձնարարություն ստացավ Լուվրի այգում և միջանցքներում վառ կարմիր խաչեր նկարել, որպեսզի այդ տեղերում չմիզեին կամ կեղտոտեին։ Խաչի մոտ դա անելը սրբապղծություն էր համարվում։ Գահասրահ տանող միջանցքով մարդիկ անցնում էին քթները բռնած՝ ամենուրեք գարշահոտություն էր։ 1670 թվականին մեկը, որ ցանկանում էր հասարակական զուգարաններ կառուցել, գրում էր.

Լուվրում և նրա շրջակայքում, պալատական պուրակներում և պալատի ներսում, նույնիսկ դռների հետևում մարդկային արտաթորանքի հազարավոր կույտեր կային, որ թողել էին պալատի բնակիչներն ու հյուրերը։

Լուվրի բարձրաստիճան բնակիչները պարբերաբար հեռանում էին այնտեղից, որպեսզի ծառաները լվանան, մաքրեն և օդափոխեն պալատը։

Այն ժամանակներում զուգարանային ծիսակարգը, իրոք, բարձր իշխանության խորհուրդ ուներ։ Ֆրասուա արքան (1515 – 1547 թթ.) առաջինն էր, որ այդ աթոռակների վրա նստած թագավորական ընդունելություն կազմակերպեց։ Նման ընդունելություններ էր կազմակերպում նաև նրա մայրը`Եկատերինա Մեդիչին և երբ մահացավ նրա ամուսինը, ով որպես սգո նշան իր աթոռակի կարմիր թավիշը փոխարինեց սևով։ Հետևելով նորաձևությանը, ֆրանսիական ազնվականությունը կենցաղ մտցրեց «գահական ընդունելությունները», երբ մարդիկ զրուցում, թեյում կամ ուտում էին գիշերանոթների (горшок) վրա նստած։ 1775 թվականին Ալեքսանդր Կամմինգս անունով մի բրիտանացի գլխի ընկավ զուգարանակոնքից դուրս եկող խողովակը ծռել V ձևով, որպեսզի այդտեղ մի քիչ ջուր մնա և թույլ չտա հոտի տարածումը։ Կամմինգսի առաջ մարդկությունը գլուխ պիտի խոնարհի լվացվող զուգարանի գյուտի համար։

Կոյուղի չունեցող միջնադարյան եվրոպական քաղաքները ունեին քաղաքը շրջապատող քարակոփ պարիսպների շղթա, որոնց առաջ թշնամուց պատերը պաշտպանելու համար խոր ջրափոսեր էին փորված։ Հենց դրանք էլ կոյուղու դեր էին կատարում։ Պարիսպներից քաղաքի ողջ կեղտը թափում էին այդ փոսերը։ Փարիզում մարդկային արտաթորանքի բլուրներ էին առաջացել քաղաքային պարիսպների մոտ։ Սկզբում պարիսպները բարձրացրին, սակայն աճող կեղտակույտերը ավելի բարձրացան։ Վտանգ կար, որ թշնամին քաղաք կարող էր ներխուժել կեղտաբլուրների վրայով։ Բարեվոք չէր վիճակը նաև քաղաքի ներսում։ Անձրևոտ եղանակին կեղտի գետեր էին հոսում փողոցներում և կեղտաջրերի հորձանուտներում մարդիկ էին զոհվում։

Անցորդներն իրենց բնական կարիքները հոգում էին որտեղ պատահի և երբ պատահի։ Սպասուհիներն ու աղախինները ձևականորեն բղավելով ու զգուշացնելով անցորդներին, գիշերանոթների ողջ պարունակությունը թափում էին փողոց։ Տների մեծամասնություններում ոչ միայն պետքարանի հարմարություններ չկային, այլ նույնիսկ փոսեր չկային կեղտը թափելու համար։ Նույնիսկ թագավորական պալատուի ներքին բակերում կեղտակույտեր կային։ Պալատականները նույնպես առանձնապես մաքրասիրությամբ չէին փայլում։ 1666 թվականին «Կոմունիստական շաբաթօրյակ» կազմակերպվեց Փարիզում, որպեսզի հնարավորինս մաքրեն քաղաղը։ Այս իրադարձությունը այնպիսի տպավորություն թողեց ժամանակակիցների վրա, որ դրա առթիվ մեդալ հատեցին։ Միայն ХІХ դարում Ֆրանսիայում «զուգարանային» գործում» առաջխաղացում նկատվեց, երբ Փարիզի փողոցների մայթերում հայտնվեցին կարճ դռներով փայտյա խցիկներ, որտեղից մշտապես երևում էին ինչ–որ մեկի ոտքերը։ Այդ փողոցներում մինչև հիմա էլ պահպանվել են այն փոսորակները, որտեղ թրջվում էին ֆրանսուհիների երկար շրջազգեստների փեշերը։

Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանս վան Միերիս ավագ (1635-1681)-«Պառավը պատուհանի մոտ»։

Լոնդոնը շատ չէր տարբերվում Փարիզից։ Անգլիական «լավագույն» տներում գիշերանոթների պարունակությունը թափում էին բուխարիների մեջ։ Կարելի էր նաև ուղղակի միզել կրակի վրա։ Գարշահոտություն էր տարածվում, իհարկե, բայց գոնե վնասակար բացիլներն էին ոչնչանում կրակում։

ХІV դարի սկզբին Լոնդոնի թագավորական պալատում, հանդիսությունների սրահին կից ստեղծվեց «մասնավոր սենյակ», որտեղ վերևից անցք ունեցող աթոռակի տակ մեծ թեքությամբ դրված խողովակով արտաթորանքը թափվում էր պարսպից դուրս` ջրով լցված փոսը։ Այդ փոսերը, ինչպես հայտնի է, պաշտպանական նշանակություն ունեին։ Դրանք շուտով մեծ դժբախտության աղբյուր դարձան։ Եվրոպայում ահավոր ժանտախտ տարածվեց որը որոշ պատմիչների հավաստմամբ խլեց եվրոպական բնակչության մինչև 80 տոկոսի կյանքը։ Ամայացան շատ երկրներ, գյուղեր ու քաղաքներ։ Որոշ տեղեկություններով ժանտախտավոր հիվանդներին բուժելիս է մահացել նաև միջնադարյան բժիշկ, աստղաբան և գուշակ Միշել Նոստրադամուսը։

Անգլիացի հասարակ մարդիկ, որոնք «մասնավոր սենյակ» չունեին,ինչպես և ողջ Եվրոպայում, իրենց մեզն ու կղանքը թափում էին պատուհանից փողոց։ Այստեղ տարբերությունն այն էր, որ չիրագործվող օրենքներ չէին ընդունում, քաղաքը աղտոտողների նկատմամբ, ինչպես Փարիզում։ Ստեղծվեցին հատուկ գիշերային պահնորդների ծառայություն, որի պարտականությունն էր հետևել երկրորդ հարկերի պատուհաններին և զգուշացնեին անցորդներին, եթե այնտեղից հայտնվում էր մեկը գիշերանոթը ձեռքին։ Այս պաշտոնը մտցվեց թագավորի հրամանի համաձայն, քանի որ այն ժամանակների (նաև այսօրվա) բարոյական չափանիշներով շատ վիրավորական էր ընկնել վերևից թափվող կեղտաջրերի տակ, հռհռացող քաղաքացիների աչքի առաջ։ Քաղաքաբնակների համար դա դարձել էր սպորտի նման մի բան, քանի որ չկար ավելի ուրախ զբաղմունք, քան ազնվականների վրա վերևից կեղտաջուր թափելը։ Թարմ հետքերով ներխուժել վիրավորողի տուն և պատժել՝ համարյա անհնար էր, քանի որ կեղտ թափողը նեղ ու ոլոր–մոլոր հետնախորշերով դուրս էր գալիս այլ փողոց և խառնվում անցորդներին, իսկ հարևանները պաշտպանում էիր նրան։

Լինում էին դեպքեր, երբ ազնվականը կամ քաղաքացին գտնում և դաշույնահարում էր իրեն խայտառակողին, բայց այս անգամ էլ կանգնում դատարանի առաջ։ Ավելի հեշտ էր քաղաքում գիշերային պահնորդություն սահմանել, քան փոխել քաղաքացիների բնույթը կամ կոյուղի անցկացնել։ Այս իրականությանը կողմ էր նաև ինկվիզիցիան, քանի որ նրանք գտնում էին, որ այն ամենը, ինչ կատարվում է գիշերը, չար ուժերի գործն է։ Խոստովանել, որ քո վրա մեզ ու կեղտ են լցրել` ամոթ էր լորդի կամ կոմսի համար, մյուս կողմից էլ քաղաքացին կարող էր գիշերն արած իր կատակը վերագրել չար ուժերին։

Կեղտը հոսում էր փողոցներով ու ճանապարհներով, ներծծվում հողի մեջ, վարակելով այն ջրհորները, որտեղից նույն մարդիկ ջուր էին վերցնում խմելու և կերակուր պատրաստելու համար։ Ջուրը դարձավ զանազան հիվանդությունների վարակի աղբյուր, երբ ժանտախտն ու խոլերան ավելի շատ մարդկանց կյանք խլեցին, քան ХІІ – ХІХ դարերի բոլոր պատերազմները միասին վերցրած, մարդկանց մոտ աստիճանաբար հաստատվեց այն գիտակցությունը, որ լավ լվացած մարմինն ու մաքուր սպիտակեղենը վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ամենալավ գրավականն են։

ХVІІ դարում անգլիական պառլամենտը հրապարակեց հատուկ օրինագիծ բաղնիքների ու լվացքատների կառուցման, ինչպես նաև օգտագործվող ջրի գինն իջեցնելու մասին։ Եվ այստեղ նորից գործին խառնվեցին հոգևորականները։ Նրանք մարդկանց կախարդանքի մեջ մեղադրելու սպառնալիքով արգելում էին միայնակ լողանալ։ Այսպիսի մեղադրանքները գալիս էին դեռ Հակոբ І ժամանակներից։ Եկեղեցին բաղնիքները համարում էր ոչ բարոյական հաստատություններ։ Մաքրակեցաղ չէին ոչ ազնվականությունը, ոչ էլ հասարակ մարդիկ։ ХVІІІ դարում Լոնդոնում պատմում էին մի ազնվազարմ տիկնոջ մասին։ Ընթրիքի ժամանակ, երբ նրան դիտողություն են անում, որ ձեռքերը կեղտոտ են, նա պատասխանում է.

Դուք սա կեղտ ե՞ք համարում, դուք դեռ իմ ոտքերը չեք տեսել։

Միայն ХІХ դարի կեսերին մարմնի խնամքին հետևելը դարձավ բարեկեցության ու օրինավորության չափանիշ։ Հենց այս ժամանակ էլ հայտնվեցին առաջին կոյուղիներն ու զուգարանակոնքերը։ Եղել են նաև զվարճալի դեպքեր, երբ հյուրերը գեղեցիկ նախշազարդված հախճապակե զուգարանակոնքը շփոթել են ապուրի կաթսայի հետ։ Իսկ մինչ այդ էսքվայրերի ու ջենտլմենների համար նախատեսված բարձրակարգ պանդոկներում դրվում էին վերևից անցք և ներքևում անոթ ունեցող աթոռներ։

Մինչև 1860–ական թվականները անգլիական խորհրդարանի պատուհանները չէին բացվում, քանի որ նրանք նայում էին Թեմզա գետին, ուր թափվում էին ողջ Լոնդոնի աղտոտությունները։ Ամռան ամիսներին հնարավոր չէր հանգստանալ Թեմզայի ափին։ Այն համաքաղաքային կոյուղու դեր էր կատարում։ Այս ամենն ավարտվեց նրանով, որ Մեծ Գարշահոտության օրը անգլիական պառլամենտը դադարեցրեց իր աշխատանքը և պատգամավորները քթերը փակած ցրվեցին իրենց տները։ Դրանից հետո որոշում ընդունվեց կառուցելու համաքաղաքային կոյուղի։ Տներում, նույնիսկ Թեմզայից շատ հեռու, այնպիսի գաղջ օդ էր կանգնած, որից հնարավոր չէր խուսափել ոչ մի կերպ։ Բաց դռներն ու պատուհանները չէին փրկում գարշահոտությունից։ Էրազմ Ռոտերդամցին դեռ ХVІ դարի սկզբին Անգլիայի մասին գրում էր.

Այստեղ տների հատակը կավից էր և ծածկված էր ճահճային եղեգից գործած խսիրով, ընդ որում դրանք հազվադեպ էին փոխվում և ներքին շերտը երբեմն 20 տարի մնում էր հատակին կպած։ Այն ներծծված էր թքով, մարդկանց ու կենդանիների կղկղանքով ու մեզով, գարեջրով, ուտելիքի մնացորդներով ու այլ կեղտով։ Երբ եղանակը փոխվում էր, հատակից այնպիսի հոտեր էին բարձրանում, որը, վնասակար էր մարդկանց առողջությանը։

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտիզանուհին գիշերանոթը թափելիս։

Ինչպես ողջ Եվրոպայում, այստեղ էլ չկար կոյուղի։ Գերմանական հարուստ տներում փոս էին փորում տան տակ, ուր լցվում էր կեղտն ու մեզը, այն ծածկվելով գերաններով։ Սովորաբար դա լինում էր գլխավոր սրահի տակ։ 1183 թվականին, Էրֆուրտյան դղյակում Կայսր Ֆրիդրիխ І հրավերով այստեղ խորհրդակցության էին հավաքվել բազմաթիվ իշխաններ, ասպետներ և դաշնակիցներ։ Գլխավոր սրահի հատակի հեծանները, որ քայքայվել էին խոնավությունից ու կեղտաջրերի գոլորշիացումից, չդիմանալով նրանց ծանրությանը` փլվեցին և բարձրաստիճան իշխանավորներն ու հյուրերը հայտնվեցին հարյուրավոր տարիներ այստեղ հավաքված կեղտի ու մեզի կիսահեղուկ զանգվածի մեջ։ Փրկվածները համոզված էին, որ ինչ որ գաղտնի ուժ հանկարծակի փլեց հատակը և ութ իշխաններ, տասնյակ ազնվականներ, հարյուրից ավելի ասպետներ և բազմաթիվ ծառաներ ու սպասավորներ դաժանորեն խեղդվեցին դղյակի նկուղում։ Կայսր Ֆրիդրիխ І-ին հաջողվեց փրկվել բռնվելով պատուհանագոգից, որտեղից նրան պարանով վեր բարձրացրին[24]։

Հետագա երեք հարյուր տարիների ընթացքում համարյա ոչինչ չփոխվեց Գերմանական կայսրությունում՝

ХV դարի վերջին Ռայտլինգ քաղաքի բնակիչները համոզում էին Ֆրիդրիխ ІІІ չայցելել իրենց քաղաք, բայց նա չլսեց և քիչ էր մնացել ձիու հետ միասին խեղդվեր կեղտի մեջ։

Կեղտը բոլոր քաղաքների գլխավոր խնդիրն էր։ Քաղաքամերձ գյուղերից այստեղ բնակության էին գալիս շատ գյուղացիներ, իրենց հետ բերելով ընտանի կենդանիներ և թռչուններ։ Վերջիններս ազատ զբոսնում էին փողոցներում ու հրապարակներում, աղտոտելով շրջակայքը։ ХІV դարում քաղաքագլուխը «քաղաքի օդը մաքուր պահելու» ձևակերպմամբ հրաման արձակեց քաղաքացիներին արգելել խոզերը պահել փողոցներում և մարդիկ ստիպված կենդանիներին տեղափոխեցին իրենց բնակարանները։ Գյուղացիական սովորությամբ աղբն ու կեղտը լուսամուտներից փողոց էին թափում։ Գարշահոտություն էր կանգնած օդում։ Աղբն ու կեղտը պղտոր հորձանքով հոսում էին փողոցներով։ Հեշտ չէր սայլով անցնել և չխրվել կեղտի մեջ։ Խաչմերուկներում և անցումների մոտ քայլի հեռավորությամբ մեծ քարեր կամ գերաններ էին գցում փողոցն անցնելու համար։ Բայց երբեմն դրանք էլ չէին օգնում։ Շատ դժվար էր հատկապես գարնան անձրևառատ եղանակին։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ հայտնվեցին քաղաքաբնակների «գարնանային կոշիկները»։ Դրանք երկար փայտե ձողեր էին, որոնց վրա գետնից 50–60 սմ բարձրության վրա մեխում էին կոթուններ և այդ կոթունների վրա կանգնած, ձողերը թևերի տակ, մարդիկ շրջում էին փողոցներում, խուսափելով կեղտոտվելուց։ Գերմանիայում ստեղծված այս փայտե հարմարանքները այնքան լայն տարածում գտան Եվրոպայում, որ Ֆրանսիայում ու միջնադարում՝ նաև Բելգիայում հաճախ մրցաշարեր էին կազմակերպվում նրանցով։

Գերմանական որոշ դղյակներում փորձեր արվեցին կառուցել զուգարաններ` նույնիսկ ջրալվացմամբ։ Օրինակ` Բուրգ Էլց ամրոցում միջնադարում զուգարան էր կառուցվել կողային կլոր աշտարակում։ Վերևում մեծ տարողություններ էին դրված, որոնք լցվում էին անձրևաջրով և փականները բացելով ջուրը լվանում տանում էր աղբն ու կեղտը։

Քաղաքով անցնող գետերի ափին կանգնել չէր լինում գարշահոտությունից։ Դրա համար էլ այդ գետերը Ֆրանսիայում անվանում էին «Կեղտոտ», իսկ Գերմանիայում «Գարշահոտ»։

Միայն 1899 թվականին կազմակերպվեց «Ժողովրդական բաղնիքների գերմանական միություն», որի լոզունգն էր՝

Ամեն գերմանացուն՝ բաղնիք ամեն շաբաթ։

Սկզբում մաքրության ջատագովներին քիչ էին աջակցում։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ողջ Գերմանիայում կային ընդամենը 224 բաղնիք, մինչդեռ միայն Բեռլինում գործում էին ութ հավաքատեղիներ անասունների համար։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Իվան Զաբելինի Պյոտր Ալեքսեևիչը (ապագա կայսր Պետրոս I) իր առաջին գիշերանոթը ստացել է հինգ ամսականում։ Հետագայում, մինչև 11 տարեկանը (1683), այն թարմացվում էր, զարդարման համար օգտագործելով կտորից, կարմիր ատլասե և բամբակյա գործվածքներ։ Գիշերանոթը զարդարված էր ոսկյա կամ արծաթյա գալոնով։ Նույն տարում նրա եղբոր՝ Իվան Ալեքսեևիչի համարն լորենուց երեք անոթ պատրաստեցին։

1648 թվականի հունվարի 9-ին Մարիա Միլոսլավսկայան որպես հարսանեկան օժիտ ստացավ կարմիր կտորով բամբակյա թղթի վրա պատված և մետաքսով ասեղնագործված անոթ։

Սանկտ Պետերբուրգի ձմեռային պալատում դեռևս XVIII-րդ դարում չկային զուգարաններ, որպես հատուկ սենյակներ այսօրվա իմաստով (զուգարանները սենյակներ էին, որոնք նախատեսված էին հագուստը փոխելու, սանրվելու և այլնի համար), իսկ գիշերանոթները ննջասենյակներում կամ փոքր սպասարկման սենյակներում էին։ Դրանք օգտագործվում էին ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների կողմից։

Նիկոլայ I-ի օրոք՝ 1826 թվականից հետո սկսվեց կայսերական պալատներում կոյուղու համակարգերի կառուցումը։ 1826 թվականին Ցարսկոյե Սելոյի Արխանգելսկի պալատում երկու ջրային պահարաններ են պատրաստվել։ 1837 թվականի հրդեհից հետո պալատի վերակառուցման ժամանակ անցկացվել է կոյուղու համակարգ, տեղադրվել են ջրի պահարաններ, 1860-ական թվականներին դրանք տեղադրվել են նաև սպասավորների կացարանում։ Այնուամենայնիվ, պալատում մինչև 19-րդ դարի վերջ օգտագործվում էին նպատակային ամաններ և կաթսաներով շարժական զուգարաններ, ուստի Ալեքսանդր II-ի և Ալեքսանդր III-ի մասնավոր պալատներում, կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի ննջասենյակում, կային «գիշերային պահարաններ»։ Պահպանվել է կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի «երթային նավը», որը ծալովի աթոռ էր՝ բարձով և թավշե նստարանով, որը ծածկված էր պղնձե կափարիչով։ [25]

Մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս զուգարանի արտադրությունը զբաղեցնում է աշխարհի հարյուրավոր ձեռնարկությունների ուշադրությունը։ Բարձր տեխնոլոգիաները վաղուց անդրադարձել են նաև զուգարանների արտադրությունում, որտեղ ժամանակակից զուգարանախցիկը շեշտվում է որպես լրացուցիչ հնարավորություններով և բնութագրերով, սկսած գեղագիտությունից մինչև՝ առողջապահական։ Սանհանգույցն այսօր առկա է գործնականում յուրաքանչյուր մարդու բնակարանում է[26]։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերանոթ՝ ննջասենյակում։

Հայաստանի քաղաքների մաքրության կազմակերպման մասին մեր պատմիչները հավաստի տեղեկություններ չեն թողել։ Որոշակի տեղեկություններ մեզ տալիս են պեղումների արդյունքները։ Միջնադարյան մայրաքաղաք Անիի գեղեցկությունն ու շքեղությունը շատ պատմիչներ ու ճանապարհորդներ են գովերգել, ընդ որում՝ ոչ միայն հայեր, այլև արաբներ, պարսիկներ, եվրոպացիներ։ Նրանցից և ոչ մեկի մոտ հավաստիացումներ չկան, որ Անիում փողոցները կեղտոտ էին կամ գարշահոտություն էր տարածված։ Հայ մեծ պատմաբան Լեոն իր «Անի» բազմահատոր աշխատության մեջ, որ նվիրված է Բագրատունյաց մայրաքաղաքի պեղումներին, նշում է, որ մութասիբի պարտականություններից էր հետևել քաղաքի մաքրությանը։ Պեղումները ցույց են տալիս, որ քաղաքի փողոցների երկարությամբ փորված էին առուներ, որոնցով և ոռոգում էին այգիներն ու բանջարանոցները, և քաղաքից դուրս էին հանում աղտեղությունները։ Հայկական քաղաքների համեմատաբար մաքուր լինելը պայմանավորված էր ոչ այնքան ազգաբնակչության մաքրասիրությամբ, որքան այն հանգամանքով, որ քաղաքների միջով անցնում էին լեռնային արագահոս գետեր ու առուներ, որոնք մեծապես նպաստում էին բնակավայրերի մաքրությանը։ Մինչդեռ եվրոպական մայրաքաղաքների մեծ մասը գտնվում էր լայնահուն, դանդաղահոս գետերի ափին, որոնք շատ անգամ ցածր էին քաղաքից։ Բացի այս ամենը միջնադարյան Եվրոպայում լավ չէր զարգացած ոռոգման կուլտուրան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերանոթների նմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эмиль Мань. Повседневная жизнь в эпоху Людовика XIII.
  • К.А. Иванов. Средневековый город и его обитатели. — СПб., 1915. — С. 12.
  • А.Л. Ястребицкая. Западная Европа XI — XIII веков. — М., 1978. — С. 53.
  • А. И. Липков. «Шаланды полные фекалий», «Лицо нации, или Всемирная история сортира» «Толчок к размышлению». 1946
  • Առաքելյան Բшբկեն — Քաղաքները և արհեստները Հայաստանում IX—XII դդ. Երևան.1958
  • Հարությունյան Վ.— Միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետությունը 1958.
  • Թադևոս Հակոբյան. — Պատմական Հայաստանի քաղաքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Горшок // Толковый словарь Ожегова
  2. Урыльник // Современный толковый словарь русского языка Ефремовой
  3. Chamber pot // Webster’s New World College Dictionary, 4th Edition.
  4. Chamber pot // Cambridge Dictionary, Cambridge University Press
  5. Липков, 2001, էջ 21
  6. Раздолина Е. «Переход от подгузников к горшку». nanya.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
  7. Липков, 2001, էջ 35,124
  8. Алимов, Хисматулин, 2002, էջ 49
  9. Robert Garland Daily Life of the Ancient Greeks. — 2-е. — 2009. — С. 133.
  10. Диоген Лаэртский Кн. V. Гл. 5 «Деметрий Фалерский» // О жизни, учениях и изречениях знаменитых философов / пер. М. Л. Гаспарова. — 1986.
  11. 11,0 11,1 Махлина С. Т. Гл. 5. Основные элементы интерьера // Семиотика культуры повседневности. — 2009.
  12. Shakespeare in 100 Objects: A 'Jordan'
  13. Julie L. Horan. Sitting Pretty: An Uninhibited History of the Toilet. — 1998. — С. 68.
  14. А. Липков. Толчок к размышлению. — 2001.
  15. Липков, 2001, с. 72—73.
  16. Бродель Ф. Глава 4. Излишнее и обычное: жилище, одежда и мода // Структуры повседневности. — 1986. — Т. 1. — С. 332.
  17. Глаголева Е. Медицина и гигиена // Повседневная жизнь во Франции в эпоху Ришелье и Людовика XIII. — 2007.
  18. 18,0 18,1 Билл Брайсон Гл. 16 Ванная комната // Краткая история быта и частной жизни. — 2014.
  19. «Предмет роскоши первой необходимости». «Вокруг Света». 2007 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  20. Писаренко К. А. Гл. 1 «Петербург» // Повседневная жизнь русского двора в царствование Елизаветы Петровны. — 2003.
  21. Девятов С. В., Зимин И. В. Дворцовая канализация // Двор российских императоров. Энциклопедия жизни и быта. — М.: Кучково поле, 2014. — Т. 2. — С. 221—227.
  22. Блохи сдохли. Как ночной горшок превратился в ватерклозет
  23. «Young Statesman 1899–1915». Bloomsbury Academic. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  24. «Գարշահոտ Եվրոպան». Հայկազ Մարգարյան (ռուսերեն). 2013 թ․ ապրիլի 23. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
  25. Balashova, Elena A. (2021). «"Encyclopedia of life in the siege" in poems by Gleb Semyonov». էջեր 227–236. doi:10.37816/2073-9567-2021-59-227-236. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  26. «Զուգարանի հայտնվելու պատմությունը։ Ով և երբ են հորինել զուգարանի զուգարանի ստուգաբանությունը». 02stroy.ru. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.