Ջրհոր (ջրատեխնիկական կառույց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճախարակով ծածկած ջրհոր

Ջրհոր, գրունտային ջրերի արդյունահանման համար նախատեսված ջրատեխնիկական կառույց՝ սովորաբար ներկայացված ամրացված պատերով ուղղահայաց փոսով և ջուրը մակերևույթ բարձրացնող մեխանիզմով (պարանին, «ամբարձիչ»-ձողին, շղթային ամրացված դույլով կամ պոմպերով)։

Ջրհորը հորատանցքից տարբերվում է նրանով, որ այն ավելի լայն է, քանի որ, որպես կանոն, փորվում է ձեռքով: Ջրհորի տեղը որոշելու ժողովրդական ձևը բիոլոկացիան է: Ճարտարագիտական երկրաֆիզիկայի ձևերը, ինչպիսիք են էլեկտրական և սեյսմիկ հետազոտությունները[1], թույլ են տալիս ստուգել գրունտային ջրերի դիրքը նախագծում և ջրհորներ փորելու համար ընտրել ամենաբարենպաստ վայրերը: Գրունտային ջրերն առանձնացվում են էլեկտրական դիմադրողականության մինչև 10-50 Օմ*մ-ի իջեցմամբ և երկայնական ալիքի արագության մինչև 1 600-1 800 մ/վ բարձրացմամբ:

ԽՍՀՄ-ում և հնարավոր է` նաև աշխարհում, ամենախորը փորված ջրհորները Կարակումներում էին: Նրանցից շատերը 100 մետրից ավելի խորություն ունեին, մեկը` նույնիսկ 270 մետր[2]:

Ջրհորի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կռունկով» ջրհոր

Ջրհորները տարբերվում են գրունտային ջրերի մակարդակով և ծավալով:

  • Շադուֆ, ջրհոր, որից ջուրը դուրս է բերվել ամբարձիչի լծակային համակարգով և օգտագործվել հին եգիպտացիների կողմից հողը ոռոգելու նպատակով:
  • Ռուսական ջրհոր, ծածկված գերանակապ հանքահոր ճախարակով, որի շղթային կցված է բադյա կամ դույլ: Թմբուկը պտտվում է կոթով, սակայն հնարավոր է՝ անիվը պտտվի միևնույն առանցքի վրա, ինչպես թմբուկը: Որպեսզի դույլը խորը ջրհոր իջեցնելիս չհավաքի շատ մեծ արագություն և ջրի մեջ հպվելիս չվնասվի, օգտագործվում է ժապավենաձև արգելակ: Որպեսզի դույլը չլողա մակերևույթին և արագ ջուր առնի, դույլի պատի վերին մասում ամրացվում է փոքր բեռ (ծանրության կենտրոնը տեղափոխելու համար):
  • Այսպես կոչված «կռունկ», որը մոտիկ տարածվող գրունտային ջրերի տեղակայման վայրում կիրառվող ջրհորի լծակավոր տեսակ է:
  • Արքիմեդի պտուտակով ջրհոր, որն օգտագործվում է պտուտակի օգնությամբ ջրի շարունակվող մատակարարման համար։ Այն պտտեցնում է էշը:
  • Աբիսինյան կամ նորտոնովյան ջրհոր, արտեզյան ջրհորի տեսակ՝ կազմված 25-63 մմ տրամագծով խողովակից: Խողովակը տեղադրվում է ջրապարունակ շերտում գայլիկոնի միջոցով և մատակարարվում մակերեսային պոմպով:

Ջրհորները սլավոնների շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 20-րդ դարի սկիզբը ջրհորը կառուցվում էր փայտե (հիմնականում կաղնու) շրջանակով: Սովորաբար ջրի բարձրացման փայտակերտվածքի վրա տեղադրվել է դարպաս կամ ամբարձիչ: Ջրհորի բացվածքը փակված էր կափարիչով:

Միայնակ գործող ջրհորի դեբիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրունտում տեղադրված միայնակ գործող ջրհորի դեբիտը որոշվում է հետևյալ բանաձևով[3]

, որտեղ -ն ֆիլտրման գործակիցն է, -ն՝ գրունտային ջրի դադարի վիճակագրական մակարդակը, -ն՝ դինամիկ մակարդակը (ջրհորից պոմպային քանակի ժամանակի մեկ միավորի գործընթացում), -ը՝ 250-500 մ-ը՝ ավազե գրունտների համար, 700 մ-ը՝ խոշորահատիկ ավազուտների համար, -ը՝ ջրհորի շառավիղը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «КОМПЛЕКСНОЕ ПРИМЕНЕНИЕ МЕТОДОВ ГЕОФИЗИКИ НА СТАДИЯХ ПРОЕКТИРОВАНИЯ, СТРОИТЕЛЬСТВА И ЭКСПЛУАТАЦИИ ИНЖЕНЕРНЫХ СООРУЖЕНИЙ И КОММУНИКАЦИЙ»։ Cyberleninka։ Վերցված է 2016-01-22 
  2. Кунин В. Н. Освоение пустынь Туркмении // Природа. — 1961. — № 9. — С. 66.
  3. Зиновьев В.А. Краткий технический справочник. Т. 1. — М.: Госиздат, 1949. — С. 386

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]