Հորատանցք
Արտաքին տեսք

Հորատանցք, ապարի հատվածքում մի քանի մետրից մինչև 9 կմ ու ավելի խորությամբ և սովորաբար 75—300 մմ տրամագծով հանքափորվածք։ Լինում Է շահագործման (նավթի, գազի արդյունահանման համար), պայթեցման, ջրաիջեցման, հետախուզական (երկրաբանության մեջ), օժանդակ (հանքային աշխատանքների դեպքում) ևս։ Հորատանցումը կատարվում Է հորատման հաստոցներով ու հորատման տեղակայանքներով։ Հորատանցքի տարրերն են հորանաբերանը (ելքը դեպի մակերևույթ), հանքախորշը (հատակը), փողը կամ պատերը (հորատանցքի կողմնային մակերևույթը)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 585)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորատանցք» հոդվածին։ |
| ||||||