Հանքախորշ
Արտաքին տեսք
Հանքախորշ
Հանքախորշ, հանքի տարածքում օգտակար հանածոների շահագործման ժամանակ աշխատանքային տեղ։ Ստորգետնյա շահագործման դեպքում հանքախորշի հանքափորվածքը սահմանափակող մակերևույթն է և տեղաշարժվում է հանքային աշխատանքների հետևանքով։ Բացահանքերում հանքախորշի նեղանցքի տեղամաս է, որն անմիջականորեն մշակվում է էքսկավատորով։ Հորատանցքերի հորատման դեպքում հանքախորշի հորանցքի ճակատամասն է, որի մակերևույթը, հորատանցման ընթացքում քայքայվում է հորատման գործիքով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 232)։ |