Դույլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դույլ (ռուս.՝ Ведро ), անոթ հեղուկի և սորուն նյութերի պահպանման ու դրանց ոչ մեծ հեռավորություններով փոխադրման համար: Դույլ (ջրկիր) անվանումը օգտագործվել է նաև Աստվածաշնչում: Դոմետրիկական (ռուսական չափման միավոր) չափման միավորով դույլը կազմում է տակառի մեկ քառասուներորդ մասը, ինչը հավասար է մոտավորապես 12,3 լիտրի:

Չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դույլերը լինում են 3-30 լիտր տարողությամբ: Մեծ տարածում ունեն երկաթե դույլերը: Դրանք ունեն 12 լիտր տարողություն:

Ձևը և նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլաստմասե դույլ

Առավել մեծ տարածում ունեն կտրված կոնի տեսք ունեցող և լայն գագաթով դույլերը: Այդպիսի ձևը թույլ է տալիս դատարկ դույլերը իրար մեջ դնելու եղանակով՝ որոշակի տեղ տնտեսել: Հարմարության համար դույլերը կարող են ունենալ դուրս եկած «քիրթ», որն ավելի հեշտ կդարձնի ոչ մեքենայացված ճանապարհով կաթի փոխանցումը: Գլանաձև դույլերը շատ դիմացկուն են, և այդ նախադրյալը նպաստավոր է դարձնում ներկերի, լաքերի և այլ քիմիական նյութերի պահպանումը և օգտագործումը: Այդպիսի դույլերը սովորաբար ունենում են հերմետիկ կափարիչներ: Այս դույլերի կափարիչները և ներքևի մասում ավելի նեղ լինելը քանի վերևի մասում թույլ են տալիս դրանք պահպանելի մի քանի շարքով:

Ջրհորային դույլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրհորային դույլերը ունեն բարձր և նեղ մխոցի տեսք, որը թույլ է տալիս, հեշտ անցնել ջրհորի արտաքին մասում գտնվող մտոցով և հեշտացնում է ջուրը մտնելիս նրա շրջվելը: Ժամանակակից ջրհորները գյուղական բնակավայրերում սանիտարական նորմերի պահպանման համար ներկայումս առանձնացվում են ցանցերով:

Հշեջ դույլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրշեջ վահան դույլերով

Հրշեջ դույլերը լինում են կոնաձև և երկաթե, այսպիսի տեսքը թույլ է տալիս հեշտությամբ կարգավորել ջրի ուղությունը: Բացի դրանից դույլերի կոնաձև տեսքը թույլ է տալիս դրան օգտագործել նաև կենցաղային նպատակներով:

Դույլերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]