Կոշտություն
Արտաքին տեսք
Կոշտություն, մարմնի կամ կոնստրուկցիայի դեֆորմացիայի առաջացմանը դիմադրելու հատկություն։ Պարզ դեֆորմացիաների դեպքում, Հուկի օրենքի սահմաններում, կոշտությունը որոշվում է որպես առաձգականության մոդուլի (E կամ G) և տարրի լայնական հատվածքի այս կամ այն երկրաչափական բնութագրի արտադրյալ։ Մասնավորապես, ձգման-սեղմման դեպքում կոշտությունը հավասար է EF-ի, ոլորման դեպքում՝ GF-ի, ծռման դեպքում՝ EI-ի և այլն, որտեղ I-ն իներցիայի առանցքային մոմենտն է, F-ը՝ լայնական հատվածքի մակերեսը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 591)։ |