Իջևանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իջևանատուն, հյուրանոցային տիպի հաստատությունների ընդհանուր անվանումը միջնադարյան Հայաստանում։ Պատմական ակնարկներում, վիմագիր արձանագրություններում պահպանվել են բազմաթիվ հոմանիշ բառեր՝ իջևան, հոգետուն, քարավանատուն, պանդոկ, հյուրատուն, օտարանոց, ասպնջականոց, խան, կայան։

Սակայն, որպես կառույցներ, դրանք մեծ մասամբ առանձնահատկություններով և տարբեր ֆունկցիոնալ լուծումներով որոշակի ճարտապետական տիպեր են։ Իջևանատներ կառուցում էին մայրուղիների, առևտրական ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Ծառայում էին հասարակությանը, քարավաններին, օտարական ճանապարհորդներին, աղքատ անցորդներին (վերջիններիս հանգստի տեղ և անվճար սնունդ էին տալիս)։ Կառուցվել են վաղ ժամանակներից, պահպանված տիպերի մի մասը պատկանում է 12–14-րդ դարերում։ Հայաստանի որոշ գյուղեր մինչև օրս անվանվում են իջևան, որը վկայում է հնում այդ տեղում իջևանատուն լինելու մասին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 382 CC-BY-SA-icon-80x15.png