Բարբարա Կամպանինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Կամպանինի
Ծնվել էսեպտեմբերի 27, 1719(1719-09-27)[1][2]
ԾննդավայրՊարմա, Պարմայի դքսություն
Մահացել էհունիսի 7, 1799(1799-06-07)[3][4][5] (79 տարեկան)
Մահվան վայրԼյուբին, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան
Մասնագիտությունբալետի պարող, դերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Karl Ludwig von Cocceji?
Համատեղ ապրող(ներ)Emmanuel-Félicité de Durfort de Duras?

Բարբարա Կամպանինի (իտալ.՝ Barbara Campanini, սեպտեմբերի 27, 1719(1719-09-27)[1][2], Պարմա, Պարմայի դքսություն - հունիսի 7, 1799(1799-06-07)[3][4][5], Լյուբին, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան, Բարշաու[pl]) մականունով La Barberina (նաև La Barbarina), 18–րդ դարի հանրաճանաչ պարուհի, ելույթ է ունեցել Եվրոպայի ամենահայտնի թատերախմբերում, հայտնի պարող Անտոնիո Ռինալդիի աշակերտը և Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II–ի ֆավորիտը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Կամպանինին ծնվել է 1721 թվականին Պարմայում։ Նա կոշկակարի ընտանիքի երկրորդ դուստրն է եղել[6]։ Նրա մանկության մասին քիչ տեղեկություններ կան, որոշ տվյալներով հայրը խմում էր և ընդհանրապես չի զբաղվել աղջկա դաստիարակությամբ[6]։ Շուտով նա մահացել է[7]։ Որպեսզի ապահովի աղջիկների ապագան, մայրը՝ բալետի նախկին պարուհին[7] որոշել է երեք աղջիկներին էլ՝ Մարիաննային[8], Բարբարային և Դոմիթիլուին[9], ընդունել Ֆլորենցիայի բալետի դպրոց[6]։ Հայտնի չէ, նրան սկսել են արդյոք միաժամանակ զբաղվել բալետով։ Սակայն այն փաստը, որ երեքն էլ դարձել են պարուհիներ ապացուցում է նրանց միասնական ելույթների փաստը[10][11]։ Բացի այդ, հստակ հայտնի չէ, թե կոնկրետ երբ է Բարբարայի պարային տնօրենը դարձել Եվրոպայում հայտնի պարող Անտոնիո Ռինալդին, որը հայտնի է «Fossano» կեղծանունով։ Հենց նրա ղեկավարությամբ էր Ֆարնեզեի թատրոնում տասնհինգամյա Բարբարան առաջին անգամ հայտնվել հանրության առջև՝ 1736-1737 թվականներին Թուրինի դիմակահանդեսի ժամանակ, որտեղ նրա հետ ելույթ ունեցավ նրա քույրը՝ Դոմիտիլլա «Միրիամնե» Կամպանինին[10]։ Ներկայացման մանրամասն նկարագությունը հրապարակվել է 1738 թվականին՝ նշելով հեղինակներին, ռեժիսյորներին և դերասաններին[12]։ Ֆոսսանոն գնահատել էր Բարբարայի տաղանդն ու տեխնիկան, և թատրոնում պարուհու երրորդ սեզոնից հետո (1739 թվականին) նա հրավիրեց նրան ելույթ ունենալու Փարիզի հայտնի օպերային թատրոնում[10]։

Համաեվրոպական փառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարինա Կամպանինի, Ռոզալբա Կարերա (1738)
Առաջին թատրոնը Քովենթ Գարդենում (1732—1808)

Բարբարան ելույթ է ունեցել շատ եվրոպական երկրների բեմերում՝ Վենետիկի հանրապետություն, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Պրուսիա։

Երբ Բարբարան առաջին անգամ 1739 թվականին հայտնվեց Ֆրանսիայում, «Օպերա»–յի բեմում թագավորու էին Մարի Կամարգոն և Մարի Սալլեն, որի մասին Վոլտերը գրել է, որ պարի ժամանակ նրան ղեկավարում է ինքը՝ Տերփսիքորան[13],որը, սակայն, չի խանգարել երիտասարդ պարուհուն ուշադրության կենտրոնում պահե իրեն։ Ավելին, նա նույնիսկ վարպետությամբ անցավ Մարի Կամարգեին։ Այն ժամանակ, երբ Մարի Կամարգոն կատարում էր «entrechat-quatre», թռիչք, որի ժամանակ ոտքերը խաչվում են կամ խփում են միմյանց երկու անգամ, Բարբարան կարող էր կատարել «entrechat-huit»՝ թռիչք չորս զարկերով[14]։ Իր La Barbarina մականունը ստացել է հենց փարիզում։

Ֆրանսիայում Բարբարան ելույթ է ունեցել Ֆոնտենբլոում (1739 թվականի հոկտեմբերի 29–ից նոյեմբերի –ը), նաև Վերսալում (1740)։ Այս շրջագայության ժամանակ նրան ուղեկցել է ուսուցիչը՝ Ֆոսսանոն, որը ավելի ուշ վերադարձել է Իտալիա[9]։

Ավելի ուշ Բարբարան տեղափոխվել է Լոնդոն և ելույթ է ունեցել Կովենտ գարդեն արքունական թատրոնում, այնտեղ նրան կրկին հաձողությունն էր սպասում, բայց ոչ այնպիսին, ինչպես Ֆրանսիայում։

Բարբարան գեղեցիկ է եղել, և նրան հատուկ ուշադրություն էին դարձնում։ Որոշ աղբյուրներ[9] նշել են պարուհու բազմաթիվ իանշանակ կապերի մասին, մասնավորապես արքայազն դե Կարինյանի, արքայազն դե Կոնտիի, լորդ Արունդելի, կոմս դե Դյուրֆորտոնի և այլոց հետ։

Բարբարան Պրուսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ II–ը երիտասարդ ժամանակ

1742 թվականին կառուցված Թագավորական պալատի օպերան[15] արտիստների կարիք ուներ։ Այնտեղ պարողների ուշադրությունը հրավիրելու նպատակով 1743 թվականին Ֆրիդրիխ II–ը մեկնել է Փարիզ։ Հենց այդ ժամանակ բեմում փայլում էր Բարբարան, որին արքան որոշում է ինչ գնով էլ լինի բերել օպերա։ Բարբարային առաջարկվել է այդ ժամանակվա համար բավականին մեծ պարգևատրում՝ տարեկան 7000 թալեր։ Պարուհին ընդունել է այդ առաջարկը, սակայն, նրա Պրուսիա տեղափոխվելը հետաձգվել է։ Անգլիայում նա սիրահարվել է լորդ Մակենզի Ստյուարտին, որի հետ որոշել է մեկնել Վենեցիա։ Պրուսիայից գալիս էին հարցումներ պայմանագիրը խախտելու վերաբերյալ, և գործին սկսել է խառնվել կոմս դե Մոնտագյուն՝ վենեցիայում Ֆրանսիայի դեսպանը (1743—1777), որի քարտուղարը այդ ժամանակ եղել է Ժան–Ժակ Ռուսոն։ Դեսպանը պատասխանել է Ֆրիդրիխ II–ին նամակով, որում ասվել է այն մասին, որ Բարբարան ցանկացել է չեղարկել պայմանագիրը ապագա ամուսնության պատճառով։ Այդ ժամանակ Պրուսիայից հարցում է գալիս Վենեցիայի ղեկավարությանը՝ պարուհուն ձերբակալելու համար, որին պատասխանել են մերժումով[16]։ Արդյունքում տեղի է ունեցել շատ բարդ դիվանագիտական առճակատում, որը ավարտվել է Ֆրիդրիխ II–ի հաղթանակով։ Բարբարային ուղեկցել են Բեռլին։

Բեռլինում Բարբարան բոլորի ուշադրության կենտրոնում է եղել։ 1744 թվականից մինչև 1748 թվականը նա ոչ միայն կատարել է բոլոր գլխավոր բալետային պարտիաները, այլև եղել է Պրուսիայի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին։ Բարբարայի կատարմամբ մնջախաղը, բեմադրված 1745 թվականին «Պիգմալիոնը և նրա արձանը» բեմադրության մեջ՝ Յոսեֆ Միսլիվեչեկի «Ադրիանոն Սիրիայում» (1734) օպերայից, երաժշտությունը՝ Կառլ Հենրի Գրաունի, ճանաչում է բերել ոչ միայն բալետի պատմության, այլև արվեստի պատմության մեջ[17]։

Տունը, որտեղ ապրել է Բարբարան։ Բեռլին, Վիլհելմշտրասե 76 (1880)

Բացի այդ, իր կրթվածության և բազմակողմանի զարգացվածության շնորհիվ, պարուհին դարձել է արքայի սիրելի զրուցակիցներից մեկը։ Ֆրիդրիխի Սան Սուսի պալատում այդ մասնավոր հանդիպումները առիթ էին հանդիասացել թագավորի և պարուհու միջև կապի մասին խոսակցություններին[18]։ Այսպես, Կազանովան իր հիշատակարաններում գրել է, որ տեսել է պարուհու դիմանկարը արքայի աշխատասենյակում[19]։ Դա Անտուան Պենի Բարբարայի ողջ հասակով դիմանկարն էր (1745)[20]։

1748 թվականին Բարբարան ամուսնացել է հունգարացի արիստոկրատ Կառլ Լյուդվիգ ֆոն Կոկցեի (1723—1808) հետ, որի հայրը՝ Սամուել ֆոն Կոկցեն, որը Պրուսիայում պետական կանցլեր էր և հայտնի իրավաբան։ Օրենքի խախտումով ամուսնությունը գրանցվել է առանց արքայի թույլտվության (Կոկցեյ կրտսերը նույնպես բարձր աստիճանի պետական ծառայող է եղել, և ամուսնության համար թույտվություն է հարկավոր եղել)։ Դրա հետ կապված Բարբարան իրավունէ չի ունեցել կոմսական տիտղոս ունենալու և այն ստացել է միայն Ֆրիդրիխ II–ի ընդունումից հետո 1789 թվականին։

1752 թվականին Կոկցեյ ամուսնական զուհգը գնում է Վիլհելմշտրասե 76 հասցեի տունը։ Արդյունքում այդ շենքում եղել է Պրուսիայի, այնուհետև Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը[21]։

Բալետային ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտային կատարում, Փարիզ, 1739 թվականի հուլիսի 14[9]

Առաջին սեզոն, Փարիզ[9]

  • Zaïde
  • Reine de Grenade
  • Momus Amoureux
  • Dardanus
  • Les Fêtes grecques et romaines

Բարեգործություն և կյանք Սիլեզիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարաբ ամուսնու հետ ապրել է Սիլեզիայում, սակայն նրանց համատեղ հաջողված կյանքը տևել է ընդամենը տասը տարի, մինչև 1759 թվականը, չնայած դրան, նրանք բաժանվել են միայն 1788 թվականին[22]։

Սիլեզիայում Բարբարան ուներ մի քանի տուն (Բարշաում, Պալախում, Պորշուտցեում և Կլյան Լյուբենում), բացի այդ նա ունեցել է կանխիկ միջոցներ։ Բարշաու պալատը գնվել է Բարբարա ընկերության կողմից 70 000 թալերով պրուսիացի գեներալ Հանս Կառլ ֆոն Վինտերֆելդի այրուց 1759 թվականին[23]։

1789 թվականին այդ տանը նա հաստատել է Ազնվական տիկնանց ինստիտուտը (գերմ.՝ Orden des Gräflich Campaninischen Fräuleinstiftes)՝ սնանկացած պալատականների աղջիկների համար, որոնց մեջ բացման պահին եղել են Ավետարանչություն դավանող տասը աղջիկ և տասը՝ կաթոլիկություն դավանող[24]։ Ինստիտուտը գտնվել է Բարբարայի Բարշաու պալատում (գերմ.՝ Barschau)[6], նա իր ողջ ունեցվածքը գրանցել է ինստիտուտի հաշվին[25]։ Իր առատաձեռն բարեգործական գործունեության համար, 1789 թվականի նոյեմբերի 6–ին Բարբարա ընկերությունը ստացել է կոմսության տիտղոս[26]։

Թոշակառուների խորհրդանիշն էր դարձել մալթիական խաչը՝ ծայրերին չորս սև սիլեզական արծիվներ։ Երեսին գրված էր նանաբանը՝ Virtuti asylum (Բարեգործների ընդունարան), իսկ դարձերեսին՝ հիմնադրի սկզբնատառերը՝ «CBC» (Contessa Barbara Campanini)։ Խաչը պատրաստված է էմալապատ ոսկեզօծ բրոնզից (⌀ 48մմ)[24]։ Այս դրոշմանիշերը մասնավոր հավաքածուներում պահպանվել են մինչև այսօր։

Բարբարա ընկերության կողմից լիազորված ազնվական տիկնանց ինստիտուտը գոյություն է ունեցել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Պատերազմից հետո քաղաքն անվանվել է Բարշուվում լեհական գաղութ (լեհ.՝ Barszów), իսկ XX դարի 70-ական թվականներին դադարել է գոյություն ունենալ։ Նրա փոխարեն ստեղծվել է Եվրոպայում ամենամեծ «Երկաթե կամուրջ» (լեհ.՝ Żelazny most) ջրամբարը՝ ֆլոտացիան հեռացնելու համար։ Մի քանի ճարտարապետական տարրեր, օրինակ, տարվա չորս եղանակների քանդակները տեղափոխվել են Վրոցլավ և տեղադրվել Վրոցլավի համալսարանի առջև[27]։ Բարբարայի պալատից հազարավոր թանկարժեք իրերի (այդ թվում՝ ճենապակու, տանտիրուհու պատկերով նկարները) տեղն անհայտ է։

Մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսուհի Կամպանինին մահացել է 78 տարեկան հասակում և 1799 թվականի հունիսի 11–ին հուղարկավորվել է տասնչորս սուրբ օգնականների եկեղեցու դամբարանի կողային խորանի տակ Գրոդովեց գյուղում[28]։ Գերմանական արխիվներում այս բնակության վայրը նշվել է որպես Հոչկիրչ (գերմ.՝ Hochkirch)[29]։

Սակայն 19–րդ դարի երկրորդ կեսին Պրուսիան կատարել է մի քանի հայտնի պետական գործիչների վերահուղարկավորում և որոշ տարօրինակ հանգամանքներով 1857 թվականին պրուսական գեներալ Հանս Կառլ ֆոն Վինտերֆելդի գերեզմանը իբր թե շփոթել են Բարբարայի գերեզմանի հետ, արդյունքում նրան կրկնակի հուղարկավորել են բոլոր զինվորական պատիվներով[30]։

1932 թվականի փետրվարի 25–ին հատուկ ստեղծված հանձնաժողովը բացել է կոմսուհու գերեզմանը։ Այս իրադարձության վկայի խոսքերով «դիակը շատ չէր վնասվել, կոմսուհին պառկած էր ուղիղ և համեստ, առանց զարդերի։ Դիակի կողքին ընկած էին ուլունքներ, որոնք, հավանաբար, կապված են եղել ձեռքին։ Բացի այդ, դագաղում եղել են կաշվե ձեռնոցներ»։

Պահպանվել է կատարված գործողությունների արձանագրությունը․ «Վրոցլավից Ֆրանս Դիրեսկեն և Սրոդա Սլյոնսկից Էրիխ Դրաբիգը մի քանի ժամով բացել ն դագաղը։ Բացի իրենցից այդ իրադարձությանը ներկա են գտնվել քահանա Գեորգ Ժեխուլկան, պետ Վերները, դիրիժյոր Մենցելը, Լիբիխ ամուսնական զույգը և նրանց որդին, նաև պարոնայք Ցիմերմանը, Վայսը, Լյոշները, Վինկլերը և Յոպիխը։ Երեք ժամից, գերեզմանի տեղը փոխելուց և գյուղի բնակիչների դագաղը տեսնելուց հետո, գերեզմանը փակել են։ Եվ թող Աստված ողորմություն տա մեզ՝ ապրողներիս և հավերժ հանգստություն՝ մահացածներին»[31]։ Այս բացման մասնակիցներից մեկը՝ Ֆրանս Դիրեսկեն, հանդիսանում է «Բարբարան Հոչկիրչի եկեղեցու դամբարանում» գրքի հեղինակը, որը լույս է տեսել 1932 թվականին[32]։

Բարբարայի կերպարը գեղանկարչության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարուհու ամենահայտնի պատկերները գտնվում են Գերմանիայի թանգարաններում, սակայն, որոշ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում։ Օրինակ, 2002 թվականին «Բարբարան, Ֆրիդրիխ II–ը, շեվալյե դե Շասոն, կոմս Ալգարոտտին և գեներոլ Ռոտենբուրգը օպերայի մոտ սենյակում»(1852) Ադոլֆ ֆոն Մենցելի (1815—1905) նկարը վաճառվել է Ցյուրիխում Կոլլերիպատկերասրահի ավանդական աշնանային աճուրդում 452 600 շվեյցարական ֆրանկով[33]։

Բարբարա Կամպանինիի հանրահայտ դիմանկարներից միակը, ստեղծված Ֆրանսիայում (նկարիչ՝ Ժ․ Ֆ․ դե լա Ռոշե), 2012 թվականի վաճառվել է մասնավոր հավաքածուի Ստոկհոլմի Bukowskis աճուրդում 404 250 շվեդական կրոնով[34].

«Իտալացի պարուհի Բարբարայի դիմանկարը» («Բարբարան թախտի վրա») կտավը՝ գերմանացի նկարիչ Կառլ Վենդլինգի (1851—1914) աշխատանքը, ստեղծված Բարբարայի մահից տարիներ անց, վաճառվել է 2013 թվականին Կոպենհագենում Bruun Rassmussen աճուրդում 1350 դանիական կրոնով[35]։

Երիտասարդ Բարբարան թախտի վրա
Բարբարան օպերայի մոտ սենյակում(1852)[36]
Հեղինակ Նկարագրություն Տարեթիվ Պահպանման վայր
Ռոզալբա Կարրիերա (1675—1757) Երիտասարդ Բարբարան 1739 Դրեզդեն, Հին վարպետների պատկերասրահ
Ռոզալբա Կարրիերա (1675—1757) Երիտասարդ բարբարան անհայտ Լոնդոն, Walpole Gallery
Ժ․ Ֆ․ դե լա Ռոշե (1710—1767) Բարբարան Ֆրանսիայում 1742 Մասնավոր հավաքածու
Անտուան Պեն (1683—1757) Ամբողջ հասակով Բարբարան դափով 1745 Բեռլին, Շառլոտենբուրգյան պալատ
Անտուան Պեն (1683—1757) Այգում հանդիսատեսի առջև պարող զուհգը[37] 1745 Պոտսդամ, Պոտսդամի քաղաքային պալատ
Անտուան Պեն (1683—1757) Բարբարան դափով 1745 Պոտսդամ, Նոր պալատ
Անտուան Պեն (1683—1757) Բարբարան դափով՝ խոշոր պլանով 1745 Էկերնֆյորդե, Frisörmuseum
Ա․ Ռոսինա ֆոն Լիսեվսկայա[en] (1713—1783) անհայտ Բեռլին, Մասնավոր հավաքածու
Ց․ Ցիգլեր Բարոնուհի Բարբարինա ֆոն Կոկցեյը շան հետ անհայտ անհայտ
անհայտ Բարբարան վաթսունհինգ տարեկանում 1786 անհայտ
Ա․ Մենցել (1815—1905) Բարբարան, Ֆրիդրիխ II–ը, շեվալյե դե Շասոն, կոմս Ալգարոտտին և գեներոլ Ռոտենբուրգը օպերայի մոտ սենյակում 1852 Մասնավոր հավաքածու
Կ․ Բենդլինգ (1851—1914) Երտասարդ Բարբարան թախտի վրա անհայտ Մասնավոր հավաքածու

Բարբարայի կերպարը կինոյում, գրականության մեջ և բեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ անհայտ հեղինակների ստեղծագործություններում «Բարբարինա» անունն է հիշատակվում, բայց մինչև հիմա չկան ապացույցներ, որ հենց Բարբարա Կամպանինին է դարձել այդ կերպարների նախատիպը։ Այսպես, օրինակ, Պիեռ Բոմարշեի (1732—1799) «Ֆիգարոյի ամուսնությունը» (1784) պիեսում, որի հիման վրա երկու տարի անց Մոցարտը գրել է համանուն օպերան։ Հնարավոր է, սակայն, որ այդ կերպարները կապված են օպերային երգչուհի Բարբարա Ստաբիլի հետ՝ ըստ որոշ տվյալների[38], նույնպես անվանել են «Լա Բարբարինա»։

Բացի այդ իտալացի դրամատուրգ Կառլո Գոցցիի (1720—1806) «Կանաչ թռչնակը» (1765) հեքիաթում հիշատակվում է հետևյալ անունով կերպար՝ «Բարբարինա, որը կրում է վենեցիացի դերձակ Կանցիանիի հագուստները և մազերը հարդարում է վենեցիացի վարպետ Կարլետտիի մետ»[39]։

Կինեմատոգրաֆիայի հայտնվելուց հետո (տես Համր կինո) Ֆրիդրիխ Մեծի կյանքի պատմությունը, որը հետաքրքրել է շատ սերունդների և նրա մահից հետո, թկրանավորվեց։ Երկու ֆիլմը վերաբերել են նաև Բարբարա Կամպանինիի հետ նրա հարաբերություններին։ Առաջին համր ֆիլմը, Ադոլֆ Պաուլի «Պարուհի Բարբարան։ Ֆրիդրիխ Մեծի ժամանակների սիրավեպ» (1915) վեպի հիման վրա, «Պարուհի Բարբարան» (գերմ.՝ Die Tänzerin Barberina) նկարահանվել է 1920 թվականին, Բարբարայի դերում՝ Լիդա Սալմոնովա։ Այնուհետև 1926 год թվականին դուրս է եկել «Սան Սուսի ջրաղացը» (գերմ.՝ Die Mühle von Sanssouci) ֆիլմը, Բարբարայի դերում՝ Օլգա Չեխովա։ Հաջորդ ֆիլմը «Պարուհին Սան Սուսիից» (գերմ.՝ Die Tänzerin von Sanssouci) անվանումով 1932 թվականին արդեն ձայնով էր (Տես թրեյլեր[40])։ Այնտեղ Բարբարան խաղացել է Լիլ Դագովեր։ Վերջինի մասին քննադատները գրել են, որ այդ ֆիլմը, ինչպես նաև Գերմանիայում ազգային սոցիալիստական ժամանակների մյուս ֆիլմերը, լի էր քարոզչական գաղափարախոսությամբ։ Այս ֆիլմում թագավորը հանդես է գալիս որպես առատաձեռն և մեծահոգի միապետ։ Այսպես, օրինակ, նա հրամայել է ռազմական հաղթանակի տոնակատարության համար նախատեսված ողջ գումարը բաժանել պատերազմից տուժածներին։ Իսկ Բարբարային նա իբր թե հրավիրել է Բեռլին այն բանի համար, որպեսզի թշնամիներին կեղծ մտքեր ներշնչի այն մասին, որ նա ժամանակը անց է կացնում սիրային զվարճանքների վրա։ Այնուհետև միապետը, որը ցանկանում է բարիք գործել և խաղաղություն հաստատել, մեծահոգաբար օգնել է սիրահարներին (Բարբարային և Կառլ Կոկցեյին)։ Այսինքն՝ նրան նայողը պետք է հասկանա, որ բարեգործությանը, որից օգտվում են Ֆրեդերիկի հպատակները, չի կարող հասնել ժողովրդավարական ռեժիմի պայմաններում[41][42]։

Մի քանի տարի անց, 1935 թվականին[9] Բեռլինի պետական օպերայում բեմադրվել է «Die Barbarina» բալետային ներկայացումը ռոկոկո ոճով[43], под режиссурой Лиззи Маудрик (1898—1955). Эту постановку тоже относят к разряду пропагандистских[44][45]։

Հաջորդ ֆիլմը Բարբարայի և Ֆրիդիխ Մեծ մասին նկարահանվել է արդեն ձայնով Արևմտյան Գերմանիայում և անվանվել է «Սան Սուսիի ջրաղացը, 1968» (գերմ.՝ Die Mühle von Sanssouci).

Հայտնի ժամանակակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118652419 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ernst Schroeckh (1954). «Das gräfliche Campaninische Fräuleinstift zu Barschau» (գերմաներեն). Lübener Heimatblatt №8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  7. 7,0 7,1 Enciclopedia de la danza. «Biografías:Bárbara Campanini (Barbarina o Barberita)» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  8. Alessandra Ascarelli. «Campanini, Barbara, detta la Barberina» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Highfill,P.H.;Burnim,K.A.;Langhans,E.A. (1975): «A Biographical Dictionary of Actors, Actresses, Musicians, Dancers, Managers & and Other Stage Personnel in London: 1660—1800», Volume 3, SIU Press, Illinois, p. 25-28
  10. 10,0 10,1 10,2 Bianconi, L.; Pestelli,G.; Singleton,K (2002) Bianconi/Pestelli: Opera on Stage, University of Chicago Press, Chicago, стр.196
  11. Theobald Rainer. «"Noverres Anfänge in Berlin"» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  12. "Algarotti, Corniani (1738) ": La Clemenza di Tito. Drama per Musica, da Rappresentarsi Nel Regio Teatro di Torino Nel Carnovale del 1739 Alla Presenza delle Maesta Loro; Издательство: Appresso Pietro Giuseppe Zappata e Figliuolo, Torino, Teatro Regio
  13. Voltaire (1765): 'Hémistiche', Encyclopédie, ou Dictionnaire raisonné des sciences, des arts et des metiers; Ed. Diderot, 17 vols. (Neufchatel: Samuel Faulche)
  14. Greskovic, Robert (2005). «"Ballet 101:A Complete Guide To Learning and Loving The Ballet"» (անգլերեն). Limelight Editions, New Jersey, p.20-21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  15. Preuss, J.D.E. (1837) Friedrich der Grosse als Schriftsteller, Veit und Company Verlag, Berlin, стр.56
  16. Cranston, Maurice (1991). «"Jean-Jacques:The Early Life and Work of Jean-Jacques Rousseau, 1712-1754"» (անգլերեն). University of Chicago Press, p.179. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  17. «"Details zur Person:B.Campanini"» (գերմաներեն). www.berlinintensiv.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  18. Streckfuß, A. «"Berlin seit 500 Jahren:Von Fischerdorf zur Weltstadt"» (գերմաներեն). Alexander Jonas, S.180. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  19. Eberle, U.; Terne, C. «"Die Hofoper, Exponat-Nr. 30: Antoine Pesne: »Die Tänzerin Barbara Campanini, genannt Barbarina«, 1744"» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. Gesellschaft Berliner Schloss e.V. ««Картина из рабочего кабинета Фридриха Великого»» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  21. Heinke, L. «"Was sagt die Wilhelmstraße?"» (գերմաներեն). Der Tagesspiegel. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  22. Vehse, C.E. (1854). «"Memoirs of the Court of Prussia"» (անգլերեն). T. Nelson and sons, p.233. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  23. Karl August L.P. Varnhagen von Ense (1836). «"Leben des Generals Hans Karl v. Winterfeldt"» (գերմաներեն). Dundor & Humblot, Berlin, S.230. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  24. 24,0 24,1 Weigel, J. A. V. (1802). «" Geographische, naturhistorische und technologische Beschreibung des souverainen Herzogthums Schlesien "». Часть 5, Berlin, стр. 86-88 (գերմաներեն). Himburgische Buchhandlung. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  25. Leopold Freiherr von Zedlitz (1836). «"Neues preussisches Adels-Lexicon, oder, Genealogische und diplomatische Nachrichten: Bd. A-D"» (գերմաներեն). Gebrüder Reichenbach, S.345. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  26. Preuss, J. D. E Friedrich der Grosse: Eine Lebensgeschichte. Том 3,Часть 1, Nauckschen Buchhandlung, Berlin, 1833, стр.552
  27. «"Barszów (nie istnieje) – powiat polkowicki. Vor 1945 Hochkirch – Kreis Glogau."» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  28. «"Grodowiec - powiat polkowicki.Vor 1945 Hochkirch – Kreis Glogau."» (լեհերեն). www.glogow.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  29. «"Hochkirch/Grodowiec"» (գերմաներեն). www.hausschlesien.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  30. Duffy C. (1987). «"The Military Experience in the Ageof Reason"» (անգլերեն). Routledge & Kegan; New York, p.193. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  31. Wiesław Maciuszczak (2011). «"Wehikuł czasu - luty 2011 (rok 3/24)"» (լեհերեն). www.glogow.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  32. Franz Direske (1932). «"Die Barberina in der Gruft von Hochkirch"» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  33. Marion Zipfel (2002). «"Erfolgreiche Herbstauktionen in der Schweiz"» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  34. «"Autumn Classic Sale, Stockholm 571,lot№476"» (անգլերեն). 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  35. «"Online auction 1307,lot№109"» (անգլերեն). 2013. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  36. «"Художник А.Менцель"» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  37. Pesne, A. & Cürlis, P.(Foto). «Tanzendes Paar mit Zuschauern im Park». www.bildindex.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  38. «"Barbara Stabili"» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  39. Monnier, Philippe (1907) «Venice in the Eighteenth Century», translation from the French of Philippe Monnier; Chatto & Windus, 1910, London, стр.181
  40. «"Die Tänzerin von Sanssouci (Youtube)"» (գերմաներեն). 1932. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  41. Кракауэр З.(1977). «"От Калигари до Гитлера. Психологическая история немецкого кино"» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  42. Васильченко А.В.(2010). «"Прожектор доктора Геббельса. Кинематограф Третьего рейха"» (ռուսերեն). ISBN 978-5-9533-4216-2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  43. «"Плакат Берлинской государственной оперы"» (գերմաներեն). 1935. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  44. Kolb A. (2011): «Dance and Politics», Peter Lang AG, Bern, стр. 152
  45. Karina L.; Kant M. (2003) : «Hitler’s Dancers: German Modern Dance and the Third Reich», Berghahn Books, New York, стр.108

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wilhelm Röseler. Die Barbarina. — Berlin: Verlag von Freund u. Jeckel, 1890.
  • Olivier J.J.; Norbert, W. Barberina Campanini: eine geliebte Friedrichs des Grossen. — Berlin: Marquardt & Company, 1909.
  • Под ред. Ю.Н. Григоровича. Балет. Энциклопедия. — М., 1981.
  • Ernst Probst. Königinnen des Tanzes. — Mainz, 2001.