Շառլոտենբուրգյան պալատ
| Տեսակ | շատո, ամառանոց և թանգարան |
|---|---|
| Տեղագրություն | Gardens of Charlottenburg Palace? |
| Հասցե | Spandauer Damm 10-22, 14059 Berlin[1] |
| Վարչական միավոր | Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ և Բեռլին[1] |
| Երկիր | |
| Կազմված է մասերից | Neuer Pavillon?, Gardens of Charlottenburg Palace? և Belvedere?[3] |
| Կառուցված | 1791 |
| Ճարտարապետ | Johann Arnold Nering?, Johann Friedrich Eosander von Göthe?, Գեորգ Կնոբելսդորֆ և Կառլ Գոթհարդ Լանգհանս |
| Պատվիրող | Սոֆի Շառլոթ Հանովերացի և Ֆրիդրիխ I[4] |
| Անվանված է | Սոֆի Շառլոթ Հանովերացի |
| Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն, ռոկոկկո և նեոդասական ճարտարապետություն |
| Ընթացիկ սեփականատեր | Prussian Palaces and Gardens Foundation Berlin-Brandenburg? |
| Իրադարձություններ | պատրաստման կամ շինարարության սկիզբ և հետպատերազմյան վերակառուցում |
| Կայք | spsg.de/schloesser-gaerten/objekt/schloss-charlottenburg-altes-schloss/(գերմ.) |
| 52°31′16″N 13°17′45″E / 52.521111°N 13.295833°E | |
![]() | |
![]() | |


Շառլոտենբուրգյան պալատ (գերմ.՝ Schloss Charlottenburg), Գերմանիայում բարոկկո ոճի ճարտարապետության հիասքանչ օրինակներից։ Տեղակայված է Բեռլինի նույնանուն թաղամասում[5][6]։ Պալատը կառուցվել է Պրուսիական թագավորության թագավոր Ֆրիդրիխ առաջինի կնոջ՝ Սոֆիա Շառլոտտի կարգադրությամբ։ Սկզբնական շրջանում կոչվել է Լիտցենբուրգյան (գերմ.՝ Lietzenburg) և եղել է ամառային նստավայր, սակայն աստիճանաբար ընդարձակվել և դարձել է ծավալուն կառույց։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլոտեբուրգ պալատի գլխավոր մուտքն ունի 48 մետրանոց գմբեթ, որի վրա Ֆորտունայի ոսկեզօծ արձանն է։ Պալատի գլխավոր թևում տեղակայված են Ֆրիդրիխի սենյակները։ Հատկապես հետաքրքիր է ընդունելությունների դահլիճը՝ հսկայական տարածք բարձր կամարներով, որմնախորշերով և հարթաքանդակներով։ Արևմտյան թևի վերջնամասում գտնվում է ճենապակյա դահլիճը, որտեղ կա չինական ճենապակու սքանչելի հավաքածու[7]։
Պալատի արևմտյան կողմում է գտնվում մեծ ծաղկաջերմոցը, որը կառուցվել է 1709-1712 թվականներին։ Ձմռանը այնտեղ ցուցադրվել են հազվագյուտ բույսեր, իսկ ամռան ամիսներին այնտեղ անցկացվել են տոնական ցուցադրություններ։ Պալատը քանդվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և վերականգնողական աշխատանքներից հետո այնտեղ այժմ անցկացվում են հանդիսավոր երեկոներ, համերգներ։
Արևելյան կողմում տեղակայված են իտալական ոճով ամառային տնակը` Շինկելի տաղավարը (Schinkel Pavillon)։ Կառլ Ֆրիդրիխ Շինկելը այդ ժամանակաշրջանի առաջատար ճարտարապետն էր և այդ տունը կառուցել է 1825 թվականին, այժմ այդտեղ է գտնվում փոքր, բայց այցելությունների արժանի թանգարան, որտեղ ցուցադրվում են 1800-ական թվականների նկարիչների նկարներ և գծանկարներ։ Որոշ գեղանկարների հեղինակ է հենց ինքը՝ Շինկելը։
Պալատի ձևավորմանը մասնակցել է քանդակագործ Գուստավ Հերման Բլեզերը, ով քանդակել է Դանթեի, Պետրարկայի, Տասսոյի և Արիոստոյի մարմարե կիսանդրիները։
Թագավորական ընտանքի դամբարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատական այգում գտնվում է դամբարան, որը կառուցվել է 1810 թվականին, և այնտեղ են թաղված Պրուսիայի թագուհի Լուիզան, նրա ամուսին Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդը և թագավորական ընտանիքի մյուս անդամները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Corpus of Baroque Ceiling Painting in Germany
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Schloß Charlottenburg (գերմ.): Teilobjekt Belvedere / Hrsg.: Senatsverwaltung für Stadtentwicklung und Umwelt
- ↑ Schloß Charlottenburg (գերմ.) / Hrsg.: Senatsverwaltung für Stadtentwicklung und Umwelt
- ↑ «"Schloss Charlottenburg"». Berlin Tourismus Marketing. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Editorial Fisa Escudo de Oro, S. A. (2006). All Berlin and Potsdam. Barcelona: Editorial Fisa Escudo de Oro, S. A. pp. 67–69. ISBN 978-84-378-1532-9.
{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Charlottenburg Palace». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.berlin.de/orte/sehenswuerdigkeiten/schloss-charlottenburg/ Արխիվացված 2014-07-06 Wayback Machine
- Շառլոտենբուրգյան պալատը քաղաքի պրուսական պալատների ֆոնդի և Բեռլին-Բրանդենբուրգի այգիների պաշտոնական կայքում (անգլ.)
- Шарлоттенбург «Բեռլին։ Շառլոտենբուրգ — Ֆրիդրիխ Մեծի տատիկի պալատ»]
- Շառլոտենբուրգյան պալատը berlin-net.ru ռուսալեզու հարթում
- Շառլոտենբուրգյան պալատի ծաղկաջերմոցի ինտերակտիվ 360° նկարները
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտենբուրգյան պալատ» հոդվածին։ |
| ||||||||||||||||

