Jump to content

Ալեքսիոս Ա Կոմնենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսիոս Աից)
Ալեքսիոս Ա Կոմնենոս
Բյուզանդական կայսրության կայսր
Իշխանություն1081-1118
ՀունարենἈλέξιος Α' Κομνηνός
Ծնվել է՝1048[1][2][3][…]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Մահացել է՝օգոստոսի 15, 1118(1118-08-15)[4] բնական մահով
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
ԵրկիրԲյուզանդական կայսրություն
ՆախորդՆիկեփորոս Գ
ՀաջորդողՀովհաննես Բ Կոմնենոս
ՏոհմԿոմնենոսների հարստություն
կայսր
ՀայրJohn Komnenos?
ՄայրԱննա Դալասսենե
ԵրեխաներԱննա Կոմնենե[5][6], Maria Komnene?, Հովհաննես Բ Կոմնենոս, Andronikos Komnenos?, Իսահակ Կոմնենոս, Eudokia Komnene?, Թեոդորա Կոմնենե և Barbara Komnena?

Ալեքսիոս Ա Կոմնենոս (հուն․՝ Ἀλέξιος Α' Κομνηνός), (1048[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - օգոստոսի 15, 1118(1118-08-15)[4], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական կայսր 1081-1118 թվականներին։ Լինելով Իսահակ Կոմնենոսի ազգականը` Ալեքսիոսը զավթեց գահը 1081 թվականին, ինչի հետևանքով ավելի քան հարյուր տարի Բյուզանդիայում իշխեց Կոմնենոսների տոհմը։

Ստանալով թուլացած և սելջուկների ու նորմանների կողմից ասպատակվող կայսրություն` Ալեքսիոսը կարողացավ կայունացնել Բյուզանդիայի սահմանները։ Նրա կառավարման օրոք տեղի ունեցան ծավալուն բարեփոխումներ, որով էլ սկսվեց կայսրության «երկրորդ վերածնունդը»։

Սակայն Ալեքսիոսի կառավարման օրոք ի հայտ եկան նաև բացասական երևույթներ. տնտեսական կյանքում մեծացավ իտալական վաճառականների դերը, կայսրության տարածքում ուժեղացան մանր ֆեոդալները։ Այդ երևույթների խորացման հետևանքով Բյուզանդիան 1204 թվականին չկարողացավ դիմադրություն ցույց տալ խաչակիրներին և տրոհվեց մանր պետությունների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիոս Ա Կոմնենոս» հոդվածին։