Քասախ (Կոտայքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քասախ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Այլ անվանումներ№ 40 սովխոզին կից
ԲԾՄ1175 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6148 մարդ (2016[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քասախ (Կոտայքի մարզ) (Հայաստան)##
Քասախ (Կոտայքի մարզ) (Հայաստան)

Քասախ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 58 կմ հարավ-արևմուտք։

Գյուղի համայնքը հիմնադրվել է 1965 թ.-ին՝ նախկին Ապարանի շրջանի Քասախ գյուղի տեղահանման հաշվին։ Քասախ է վերանվանվել 1970 թ.-ի նոյեմբերի 11-ին։

Ավանդություն

Երևանի սարդարի որդին որսի է գալիս այս կողմերը։ Վրան է խփում Քուչակ գյուղի ներքին հողամասում։ Լուսադեմին բաց անելով աչքերը, խանը եղնիկի մի մոլորված ձագ է տեսնում Քասաղի կողմը վազելիս։

Նստում է ձին, ընկնում նրա ետևից։ Եղնիկն իրեն գցում է մոտակա ճահճուտը։ Խանի ձին խրվում է ցեխի մեջ և ցած գցում տիրոջը։ Ծառաները ուշ երեկոյան գտնում են խանին և տանում մոտիկ գյուղը։ Երբ նրա ուշքը գլուխն է գալիս, բարկացած հրամայում է տունը մի սայլ լծել, հող ու քար լցնել ճահիճը, որ չորանա։ Շատ լծկան է խեղդվում, վար ու ցանքը մնում է, սուգ ու շիվանը երկինք է բարձրանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Չամռլու՝ Ցեխավան[2][3][4][5]։

Բնակչություն

Նախնիները տեղափոխվել են Ապարանի Քասախ և Զովունի գյուղերից, ինչպես նաև Ախալքալաքից և Գանձակից։

Քասախի ազգաբնակչության փոփոխությունը.[6]

Տարի 1970 1979 1989 2001 2004 2012 2016
Բնակիչ 2003 2384 4195 4755 5562 5663 6148

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Հասարակական կառույցներ

Գյուղում կան մեկ մանկապարտեզ, երկու միջնակարգ դպրոց, արվեստի դպրոց, սպորտդպրոց և մշակույթի տուն, ծանրամարտի մարզադպրոց։

Հղումներ

Ծանոթագրություններ

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 205» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.