«Ռաֆայել Նադալ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 50. | Տող 50. | ||
*Մարզահագուստ — Nike. |
*Մարզահագուստ — Nike. |
||
*Մարզակոշիկներ — Nike Lunar Ballistec 1.5 |
*Մարզակոշիկներ — Nike Lunar Ballistec 1.5 |
||
*Գնդաթի (ռակետկա) — Babolat |
*Գնդաթի (ռակետկա) — Babolat Pure Aero<ref>[https://supertennisracquet.com/best-tennis-racquet-advanced-players/#2_Babolat_Pure_Aero_%E2%80%93_Best_Power_Tennis_Racquet Babolat Pure Aero]</ref> |
||
*Պայուսակ — Babolat RPM Blast 15<ref>[http://www.tennis-warehouse.com/Babolat_RPM_Blast_15_String/descpageACBAB-BRPMB15.html Babolat RPM Blast 15 String]</ref> |
*Պայուսակ — Babolat RPM Blast 15<ref>[http://www.tennis-warehouse.com/Babolat_RPM_Blast_15_String/descpageACBAB-BRPMB15.html Babolat RPM Blast 15 String]</ref> |
||
20:19, 13 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ
Սեռ | Արական |
---|---|
Քաղաքացիություն | Իսպանիա |
Բնակվելու վայր | Մանակոր |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 3, 1986[2][3][4][…] (38 տարեկան) |
Ծննդավայր | Իսպանիա Մանակոր |
Հասակ | 185 սմ |
Քաշ | 85 կգ |
Կարիերայի սկիզբ | 2001 |
Աշխատող ձեռք | ձախ (բայց կյանքում աջլիկ է) |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Տոնի Նադալ (հորեղբայր) |
Պարգևավճար, USD | 78 224 222 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 1080–228[5] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (օգոստոսի 18 2008) |
Ներկայիս վարկանիշ | 5 (փետրվարի 22, 2016) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | հաղթող (2009) |
Ֆրանսիա | հաղթող (2005-2008), (2010-2014), (2017) |
Ուիմբլդոն | հաղթող (2008),(2010) |
ԱՄՆ | հաղթող (2010), (2013), (2017) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 142–77[6] |
Ամենաբարձր վարկանիշ | 26 (օգոստոսի 8 2005) |
rafaelnadal.com(անգլ.) | |
Թարմացվել է՝ 2016 թ. փետրվար |
Ռաֆայել Նադալ Պառեռա (իսպ.՝ Rafael Nadal Parera, հունիսի 3, 1986[2][3][4][…], Մանակոր, Իսպանիա[2][7]), իսպանացի թենիսիստ։
Մենախաղի արդյունքներով՝ 2008-ի օգոստոսի 18-ից մինչև 2009-ի հուլիսի 5-ը և 2010-ի հունիսի 7-ից մինչև 2011-ի հուլիսի 4ը եղել է առաջին ռակետ։ 2008-ին՝ մենախաղի օլիմպիական ոսկե մեդալակիր։ Տարբեր տարիներին Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է 14 անգամ։ Աշխարհում միակ թենիսիստն է, ում շնորհել են «Կարմիր սաղավարտ», կոչումը։ Չորս տարի անընդմեջ՝ 2005-2008 թվականներին, այնուհետև հինգ տարի անընդմեջ՝ 2010-2014 թվականներին, հաղթել է Ռոլանդ Գարոսում, ինչը համարվում է բացարձակ ռեկորդ։ Ավելի լավ հանդես է գալիս կավե կորտերի վրա, 2014 փետրվարի 24-ի ATP ցուցանիշներով կավե կորտի վրա ունեցած 318 խաղից հաղթել է 297-ում՝ 93, 04 %, կավե կորտերի վրա անցկացվող 64 մրցաշարերից հաղթել է 43-ում, ինչի համար նրան անվանում են նաև «Հողածածկի արքա»[8][9][10][11][12][13]։ Շատ թենիսիստներ և մասնագետներ համարում են, որ Ռաֆայելը թենիսի պատմության մեջ կավե կորտերում երբևէ ելույթ ունեցած լավագույն թենիսիստն է[14][15][16][17][18]։
Ընդհանուր տեղեկություն
Հայրը՝ Սեբաստիան Նադալը, գործարար, ունի ապահովագրական ընկերություն և ռեստորանների ցանց։ Մայրը՝ Աննա Մարիա Պարետա, տնային տնտեսուհի, 2007 թվականից «Ռաֆայել Նադալ հիմնադրամի» տնօրենն է[19]։ Քույրը՝ Մարիա Իզաբել Նադալ։
Մանկությունից Նադալին մարզել է նրա հորեղբայր՝ Տոնի Նադալը: Մի հարցազրույցի ժամանակ Նադալը նշել է, որ թենիսի հանդեպ սերը իր մեջ սերմանել է հորեղբայրը, երբ դեռ ինքը երեք տարեկան էր[20].: Նրա մյուս հորեղբայրը՝ Միգել Անխել Նադալը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հանդես է եկել «Մալյորկայի», այնուհետև «Բարսելոնայի» կազմում[21]:
Ընկերուհին՝ Քիսկա Պերելյա (ամբողջական անունը՝ Մարիա Ֆրանսիսկա Պերելյա Պասկուալ)։ Քիսկան ծնվել է 1988 թվականի հուլիսի 7-ին Մալյորկայում։ Նադալն ու Քիսկան ծանոթացել են քրոջ՝ Իզաբելի միջոցով 2005 թվականի դեկտեմբերին, սակայն մանկության տարիներին նույնպես ճանաչել են միմյանց, քանի որ երկուսն էլ սովորել են նույն դպրոցում։
Հովանավորներ
- Մարզահագուստ — Nike.
- Մարզակոշիկներ — Nike Lunar Ballistec 1.5
- Գնդաթի (ռակետկա) — Babolat Pure Aero[22]
- Պայուսակ — Babolat RPM Blast 15[23]
Խաղաոճ
Ոճը հիմնականում հարցակողական, ուժեղ հարվածով։ Սովորաբար ուժեղ հարվածի ժամանակ գնդակին տալիս է վերին պտույտ[24]: Ինչպես նաև իր գերազանց արագության շնորհիվ կարողանում է նաև լավ պաշտպանողական խաղ ցուցադրել։ Նրա ոճի լավագույն տարրերից է, ոչ ուժեղ, բայց գնդակը լավ պտտեցրած հարվածը (top-spin), որը մրցակցները դժվարանում են ետ մղել, քանի որ այն շրջանցում է մրցակցին և վայրէջք կատարում անմիջապես կորտի վեջին անկյունում[25][26]:
Նրա լավագույն հարվածն է (forehand)-ը, հարված ձախից։ Նրա ձախ ձեռքը կատարում է հարված, որից հետո ձեռքն իջնում է ձախ ուսի վրա։ Խաղաոճի այդ տարրը բավականին տարբերվում է ձախ ձեռքով հարվածից հետո ձեռքի վայրէջքի դասական ձևից։ Սովորաբար այդպիսի հարվածի ժամանակ ձեռքը վայրէջք է կատարում հակառակ ուսի վրա[27][28]:
Վերջին տարիներին նա լավ է խաղում նաև ցանցի մոտ՝ կորտի մեջտեղի հատվածում։ Այժմ օգտագործում է բազմաթիվ տարաբնույթ հարվածներ, որոնք շատ արդյունավետ են։
Անձնական կյանք
Նադալը ծնողների և քրոջ հետ ապրել է Մայլորկայի իրենց հինգ հարկանի տանը։ 2009 թ. իսպանական La Vanguardia-ն այնուհետև ամերիկայն The New York Times-ը հրապարակեցին, որ նրա ծնողները՝ Մարիան և Սեբաստյանը բաժանվել են[29]:
Հարցին, թե ինչ կրոնի է պատկանում Նադալ ասել է. «Շատ կուզեի հավատալ, որ Աստված գոյություն ունի, բայց ինձ դժվար է դրան հավատալ»[30]:
Մանկության տարիներին հաճախակի է դպրոցից փախել, որպեսզի դիտի իր ամենասիրելի մանգա սերիալը՝ Dragon Ball: CNN-ը Նադալի մանկության մասին հաղորդում է պատրաստել, որտեղ նրան անվանել է «Dragon Ball of Tennis», ինչպես նաև «այլմոլորակային»[31]:
2011 թվականին նա հրապարակել է ինքնակենսագրական գիրք, որն անվանել է «Ռաֆա-Իմ պատմությունը»:
Նադալը գոլֆի մեծ երկրպագու է, ժամանակ առ ժամանակ նաև խաղում է, ինչպես նաև «Ռեալ Մադրիդի» երկրպագու է, 2010 թվականի հուլիսի 8-ից հանդիսանում է «Մալյորկա», ֆուտբոլային ակումբի 10% բաժնետեր[32]: Նրան նաև առաջարկել են «Մալյորկայի» փոխնախագահի պաշտոնը, սակայն մերժել է։ «Մալյորկայի» բաժնետոմսերի ձեռքբերումից հետո Նադալը քննադատեց UEFA-ին ակումբին ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայից պարտքերի պատճառով դուրս թողնելու համար. «Եթե նայենք այդ տեսանկյունից, ապա մրցաշարին մասնակցելու են միայն երկու-երեք ակումբներ, որովհետև մնացած բոլորը նույնպես պարտքեր ունեն»:
ESPN.com-ը գրում է. «Ռաֆայելը «Ռեալ Մադրիդ»-ի այնպիսի ֆանատ է, ինչպիսիք են՝ Ռաուլ Գոնսալեսը, Իկեր Կասիլյասն ու Ալֆրեդո դի Ստեֆանոն»: Ինչպես նաև նա Իսպանիայի հավաքականի երկրպագու է: Եղել է այն վեց անձանցից մեկը, ում 2010 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչից հետո թույլատրել են մտնել հանդերձարան:
Կարիերայի սկզբում հագել է սովորական մարզաշապիկ: Ընթացքում կրել է այն մարզաշապիկները, ինչ արտադրում էր Nike-ը[33]: 2009 թ. Nike-ը որոշում է նրա համար կարել հատուկ մարզահագուստ, մարզակոշիկ, որպեսզի ընդգծի բարձրակարգ մարզիկի կարգավիճակը[34][35][36]: Մարզակոշիկները՝ Nike Air CourtBallistec: Գրեթե բոլոր մրցաշարերում մարզահագուստը փոխվում է, սակայն աջ մարզակոշիկի ետևի հատվածում միշտ գրված է «Ռաֆա», ձախի վրա Իսպանիայի խորհրդանիշ ցուլի լոգոն է։ Վերջին տարիներին ձախ մարզակոշիկին ավելացել է նաև Ռոլան Գարոս-ում հաղթած տիտղոսների թիվը[37]: Այժմ դրանք 9-ն են։
Մանկություն. մինչ պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկը
Մանկության տարիներին Նադալը հաճախել է թենիսի և ֆուտբոլի դասերի։ Իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրել է այդ երկու մարզաձևերի պարապմունքներին[38]: 8 տարեկանում մասնակցել է 12 տարեկան երեխաների համար կազմակերպած մարզային մրցաշարին և դարձել տիտղոսակիր։ 12 տարեկանում մասնակցել է այդ տարիքային խմբի համար կազմակերպած իսպանական և եվրոպոկան մրցաշարերի և ճանաչվել հաղթող։ Հոր հարցին՝ թե վերջնական, որ մարզաձևն է ընտրելու Ռաֆայելը պատասխանել է թենիս։ Հոր խոսքերով այդ երկու սպորտաձևերով միաժամանակ զբաղվելով Ռաֆայելը չէր հասցնում սովորել դասերը։ Այդպիսով նա հրաժարվում է ֆուտբոլից[38]:
14 տարեկանում Իսպանիայի թենիսի ֆեդերացիայից առաջարկ է ստանում Մալյորկայից տեղափոխվել Բարսելոնա, ավելի լավ պայմաններում մարզվելու համար, սակայն ծնողները մերժում են այդ առաջարկը, պատճառաբանելով, որ տեղափոխելով երեխաների տեղափոխումը կարող է վատ ազդել նրանց կրթության վրա, ինչպես նաև հորեղբայր Տոնին ասել է. «Ես չեմ հավատում, որ տեղափոխվելով մեկ ուրիշ վայր, թեկուզ Ամերիկա, ավելի լավ մարզիկ կդառնա: Բարձրակարգ մարզիկ կարող է այստեղ մնալով էլ դառնալ»: Այսպիսի որոշում ընդունելով նրանք զրկվում են ֆեդերացիայի կողմից վճարվելիք մարզումների գումարից, և ամբողջ ծախսը մնում է ընտանիքի վրա։
2001-2004
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001-ին՝ 15 տարեկանից։ 2002-ին մասնակցել է ITF-ի երկու մրցաշարերի։
2002 թվականի ապրիլին՝ 15 տարեկան 10 ամսականում, ATF մրցաշարում առաջին տիտղոսն է նվաճել՝ եզրափակչում հաղթանակ տանելով Ռամոն Դելգադոյի նկատմամբ՝ վարկանշային աղյուսակում այդ պահին զբաղեցնելով 762-րդ հորիզոնականը։ Այդ հաղթանակով դառնում է «Թենիսի Բաց դարաշրջանի» տասներորդ թենիսիստը, ով մինչև 16 տարին լրանալը ATP-ի տիտղոս է նվաճել[39]:
2003-ին Բարլետում՝ «Չելենջեր» մրցաշարում անցկացվող հերթական մրցաշարում դառնում է տիտղոսակիր։ Նույն տարվա ապրիլին առաջին անգամ մասնակցում է Մոնտե-Կարլոյում անցկացվող Մաստերս մրցաշարին և հասնում մինչև 3-րդ փուլ, 1-ին և 2-րդ փուլերում պարտության մատնելով Կարլ Կուչերին և այդ ժամանակվա համաշխարհային թենիսի վարկանշային աղյուսակում յոթերորդ հարիզոնականն զբաղեցնող Ալբերտ Կոստային։ Նույն տարվա մայիսին Համբուրգ Մաստերս մրցաշարում նորից հասնում է մինչև 3-րդ փուլ, պարտության մատնելով իրենից ավելի բարձր հորիզոնական զբաղեցնող Կառլոս Մոյաին։
Այնուհետև Բուստադում անցկացվող մրցաշարում առաջին անգամ հասնում է մինչև 1/4 եզրափակիչ, որից հետո Ումագում մինչև կիսաեզրափակիչ։
Արդեն հուլիսին առաջին անգամ մասնակցում է Մեծ սաղավարտի Ուիմբլդոնի մրցաշարին և հասնում մինչև 3-րդ փուլ, և դառնում թենիսի պատմության ամենաերիտասարդ թենիսիստն, ով հասէլ է մրցաշարի 3-րդ փուլ[40]։
Նույն տարում, համաշխարհային թենիսի վարկանշային աղյուսակում առաջին անգամ հայտնվում է 100 ուժեղագույն թենիսիստների շարքում։
2004-ին Օկլենդի մրցաշարում առաջին անգամ հասնում է մինչև եզրափակիչ, որտեղ 6-4, 2-6, 5-7 հաշվով պարտվում է Դոմինիկ Խրբատին։ Նույն տարվա Ավստրալիայի բաց առաջնությունում հասնում է մինչև 3-րդ փուլ և պարտվում Լեյթոն Հյուիթին։ Եթե նա հաղթեր այդ խաղում, ապա հաջորդ փուլում առաջին անգամ կհանդիպեր Ռոջեր Ֆեդերերին[41]: Բայց Ֆեդերերի հետ նրա հանդիպումը չի ուշանում, մարտին 28-ին նրանք հանդիպում են Մայամի Մաստերս մրցաշարի 3-րդ փուլում և Նադալը 6-3, 6-3 հաշվով հաղթում է, սակայն հաջորդ փուլում պարտվում է Թիմ Հեմինսոնին[41]: Այսպիսով համալրելով այն հինգ թենիսիստների շարքերը, որոնց հաջողվել էր հաղթել Ֆեդերերին՝ Թիմ Հենմենսոն, Ալբերտո Կոստա, Գուստավո Կուերտեն, Դոմինիկ Հրբաթ և Թոմաշ Բերդիխ:
Այնուհետև ձախ ոտքի կոճի կոտրվածքի պատճառով բաց է թողնում կավե կորտերով մրցաշարերի մրցաշրջանը, այդ թվում նաև Ռոլան Գարոսը։
Տարեվերջին՝ 18 տարեկան 6 ամսականում նրա օգնությամբ Իսպանիայի հավաքականը Դևիսի գավաթի մրցաշարում 3:2 հաշվով հաղթում է ԱՄՆ-ի հավաքականին։ Այդ մրցաշարում ԱՄՆ-ի հավաքականի կազմում հանդես էր գալիս նաև առաջին ռակետ Էնդի Ռոդիկը, ում նա նույնպես հաղթում է։
Այսպիսով Նադալը սահմանում է ևս մեկ ռեկորդ, դառնալով ամենաերիտասարդ թենիսիստն, ում հաջողվել է նվաճել այդ տիտղոսը, և տարին ավարտում վարկանշային աղյուսակի 51-րդ հորիզոնականում[42]:
2005
2005 Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ փուլում 5:7, 6:3, 6:1, 6:7(3), 2-6 հաշվով պարտվում է ավստրալացի Լեյթոն Հյուիթին։ Երկու ամիս անց Մայամի Մաստերս մրցաշարում հասնում է եզրափակիչ, և հինգ սեթում՝ 6:2, 7:6(4), 6:7(5), 3:6, 1:6 հաշվով պարտվում Ռոջեր Ֆեդերերին։
Ֆեդերերի հետ Նադալի առաջին երկու խաղերը մասնագետները անվանեցին սենսացիա[43][44]։ Որից հետո փայլուն է հանդես գալիս կավե կորտերով մրցաշարերում և անընդմեջ տանում 24 հաղթանակ, գերազանցելով Անդրե Աղասիի ռեկորդը[45]: Մասնագետներն այդ հաղթանակները համարեցին աննախադեպ արդյունք։
Մոնտե-Կարլո Մաստերսի եզրափակչում հաղթում է Գիլերմո Կորիային, մեկ շաբաթ անց Բարսելոնում անցկացվող «Torneo Conde de Godó» մրցաշարի եզրափակչում հաղթում բավականին ուժեղ մարզիկ, իր հայրենակից Խուան Կառլոս Ֆեռերոյին, որից հետո Հռոմ Մաստերս մրցաշարի եզրափակչում, այս անգամ հինգ սեթում նորից հաղթում է Կորիային։
Այս հաղթանակներից հետո բարձրանում է АТР վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը[46], որից հետո նրան համարում են այդ տարվա Ռոլան Գարոսի գլխավոր ֆավորիտը։ Մրցաշարի կիսաեզրափակչում հաղթում է Ռոջեր Ֆեդերերին և միանում այդ տարի Ֆեդերերին հաղթաց երեք թենիսիստներին՝ Մարատ Սաֆին, Ռիշար Գասկե, Դավիդ Նալբանդյան[47]։ Այնուհետև, եզրափակչում հաղթում է Մարիանո Պուերտային և դառնում պատմության մեջ առաջին թենիսիստն, ով առաջին իսկ մասնակցությամբ հաղթում է «Roland Garros»-ի տիտղոսը[48]։ Այդ հաղթանակից հետո բարձրանում է վարկանշային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ Նաև դառնում է «Թենիսի Բաց դարաշրջան»-ի առաջին դեռահասը, ով Մեծ սաղավարտի մրցաշարում մենախաղի տիտղոս է նվաճել։
Փարիզի հաջողությունից երեք օր անց Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող «Gerry Weber Open» մրցաշարի 1-ին փուլում պարտվում է գերմանացի Ալեքսանդր Վասկեին, այնուհետև Ուիմբլդոնի մրցաշարի 2-րդ փուլում պարտվում լյուքսեմբուրգցի Ժիլ Մյուլլերին[49]։
«Ուիմբլդոնի մրցաշար»-ից անմիջապես հետո Ռաֆայելը 16 անընդմեջ հաղթանակ է տանում և երեք տիտղոս նվաճում։ Այնուհետև բարձրանում վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնական։
Կոշտ կորտերի վրա մրցաշրջանը սկսվելուն պես Նադալը «Rogers Cup» մրցաշարի եզրափակչում հաղթում է Անդրե Աղասիին, բայց Ցինցինատի Մաստերս մրցաշարում պարտվում հենց 1-ին փուլում։ Սրան հաջորդում է ԱՄՆ բաց առաջնությունը, որտեղ 3-րդ փուլում՝ չորս սեթում պարտվում է Ջեյմս Բլեքին[50]։
Սեպտեմբերին վերջին Պեկին Մաստերս մրցաշարի եզրափակչում հաղթում է իր հայրենակից Գիլերմո Կորիային և Իսպանիայի հավաքականի կազմում՝ Դևիսի գավաթի մրցաշարում Իտալիայի հավաքականի դեմ պայքարում հաղթում իր երկու հանդիպումներում։
Նույն տարվա հոկտեմբերին Մադրիդ Մաստերս մրցաշարի եզրափակչում հաղթում է Իվան Լյուբիչիչին[51], որից հետո ոտքի լուրջ վնասվածք է ստանում։ Այդպիսով նվաճում է այդ տարվա իր 4-րդ «Masters 1000», իսկ ընդհանուր՝ 11 տիտղոս։ Այդ տարի նույնքան տիտղոս է նվաճել նաև Ռոջեր Ֆեդերերը։ Մրցաշարերի ավարտից հետո մի քանի անվանակարգերով մրցանակների է արժանանում[52]:
Այսպիսով Նադալը գերազանցում է Մաթս Վիլանդերի ռեկորդը, ով որպես դեռահաս 1983 9 տիտղոս էր նվաճել[53]։ 11 հաղթանակած մրցաշարերից 7-ը կավե կորտերում, 4-ը՝ կոշտ կորտերում։ Արդյունքում 2005 թ.-ին Ռաֆայելը 79 խաղային հաղթանակ է տանում, այդ ցուցանիշով զիջելով միայն Ռոջեր Ֆեդերերին։ 2005 թ.-ի ավարտին նրան անվանեցին տարվա «ամենաառաջադեմ թենիսիստ»[54]։
2006
Ոտքի վնասվածքի պատճառով 2006-ին Ռաֆայելը բաց է թողել Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունը։ Նույն տարվա փետրվարին Մարսելում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել, սակայն երկու շաբաթ անց Դուբայում անցկացվող մրցաշարի եզրափակչում հաղթել Ռոջեր Ֆեդերերին (պետք է նշել, որ 2006-ին միայն Ռաֆայել Նադալին և Էնդի Մարեյին է հաջողվել հաղթել Ֆեդերերին)։ Այնուհետև պարտվել է Ջեյմս Բլեյքին Ինդիան-Ուելսի մրցաշարում և «Մայամիի թենիսի մրցաշար»ի երկրորդ փուլում դուրս է մնացել պայքարից։ Այնուհետև կավե կորտերի վրա անցկացվող բոլոր չորս մրցաշարերում տիտղոս նվաճել՝ անընդմեջ հաղթելով 24 խաղում։ Այսպիսով Մոնտե-Կարլոյի մրցաշարում հաղթում է Ֆեդերերին, այնուհետև` մեկ շաբաթ անց Բարսելոնում անցկացվող մրցաշարում Տոմի Ռոբերտոյին, մեկ շաբաթ անց Հռոմում անցկացվող «Internazionali BNL d’Italia» մրցաշարի եզրափակչում հինգ սեթում նորից հաղթում Ֆեդերերին։ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության առաջին փուլում արգենտինացի Գիլերմո Վիլասի նկատմամբ տարած հաղթանակով Ռաֆայելը սահմանում է ռեկորդ կավե կորտերի վրա տարած անընդմեջ հաղթանակներով։ Նույն մրցաշարի եզրափակչում հաղթում է Ռոջեր Ֆեդերերին և դառնում առաջին թենիսիստը, ով Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակչում կարողանում է հաղթանակ տոնել Ֆեդերերի նկատմամբ։
«Artois Championships»-ի չորրորդ փուլում Լեյթոն Հյուիթի հետ խաղի ժամանակ Նադալը վնասում է ուսը և դուրս մնում մրցաշարից, այսպիսով ավարտվում է նրա հաղթարշավը գրանցելով 26 անընդմեջ հաղթանակ։ 2006-ին երկրորդ անգամ մասնակցելով Ուիմբլդոնի մրցաշարին երկրորդ փուլում հաղթում է Ռոբերտ Կենդրիկին, երրորդ փուլում՝ Անդրե Աղասիի նկատմամբ, այնուհետև անընդմեջ երեք խաղ հաղթելուց հետո դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ խաղում է Ֆեդերերի հետ։ Սակայն ի տարբերություն Ֆրանսիայի մրցաշարին Ռաֆայելը այստեղ պարտվում է չորս սեթում։ Մինչ ԱՄՆ թենիսի բաց առաջնության մեկնարկը մասնակցում է «Rogers Cup», Տորոնտոյում և Ցինցինատիում՝ Ինդիան-Ուելս Մաստերս մրցաշարերին, որոնցից առաջինում պարտվում է երրորդ փուլում իսկ երկրորդում՝ չորրորդ։ Իր երկրորդ ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնությանը (US Open) չորրորդ փուլում, չորս սեթում պարտվում է ռուսաստանցի Միխաիլ Յուժնիին։ Մադրիդում կայացած տարվա վերջին Մաստերս մրցաշարում պարտություն է կրում չեխ Տոմաշ Բերդիխից։ Տարվա վերջին Ամփոփիչ մրցաշար (թենիս)ի խմբային փուլում հաղթում է Նիկոլայ Դավիդենկոյին և Տոմի Ռոբերտոյին, մեկ հանդիպում պարտվում Ջեյմս Բլեյքին, իսկ ահա փլեյ-օֆֆ փուլում պարտվում Ֆեդերերին։ Տարին ավարտում է վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ այդ ցուցանիշով հավասարվելով Անդրե Աղասիին։ Աղասին երկու տարի անընդմեջ երկրորդ հորիզոնականով ավարտել է 1994-1995 թվականներին։
2007
Տարվա սկզբին մասնակցելով վեց մրցաշարերի Ռաֆայելը առաջին երկու մրցաշարում պարտվում է հենց առաջին փուլում, այնուհետև հաջորդ՝ Ավստրիալիայի թենիսի բաց առաջնությանը հասնում է մինչև քառորդ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Ֆեռնանդո Գոնսալեսին, որին անմիջապես հաջորդում է Դուբայի մրցաշարը, այստեղ ևս Ռաֆայելը պարտվում է քառորդ եզրափակչում։ Հինգերորդ՝ Ինդիան-Ուելս Մաստերսում նա վերջապես հաջողության է հասնում հաղթելով Նովակ Ջոկովիչին, որից հետո Մայամի Մաստերսի եզրափակչում պարտվում նույն Ջոկովիչին։ Սակայն ինչպես միշտ Ռաֆայելը ավելի հաջող է հանդես գալիս կավե կորտերի վրա, նա հաղթանակներ է տոնում Մոնտե-Կարլոյում, Բարսելոնում և Հռոմում, այնուհետև Համբուրգում պարտվում է Ռոջեր Ֆեդերերին։ Այս պարտությամբ Ռաֆայելը ավարտեց կավե կորտերի վրա տարած 81 անընդմեջ հաղթանակների շարքը, որը համարվում է համաշխարհային ռեկորդ, և դեռևս մնում է չհաղթահարված։ Այնուհետև նա հաղթում է Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակ տոնելով նույն Ֆեդերերի նկատմամբ։
Այնուհետև Մալյորկայում կայացած ցուցադրական խաղում Ռաֆայելը նորից հաղթում է Ֆեդերերին՝ «Битва Покрытий»։ Ինչպես 2006-ին այնպես էլ 2007-ին մասնակցում է Լոնդոնում անցկացվող Artois Championships մրցաշարին և հասնում մինչև քառորդ կիսաեզրափակիչ։ 6 անընդմեջ հաղթանակ է տոնում Ուիմբլդոնի մրցաշարում և եզրափակչում 5 սեթում պարտվում Ռոջեր Ֆեդերերին։ Պետք է նշել, որ 2001-ից Ուիմբլդոնում 5 սեթանոց եզրափակչի մարզիկները չէին հասել, և սա առաջինն էր։ Մեկամսյա ընդմիջումից հոտո մասնակցում է «Mutua Madrilena Masters» Մադրիդում և «BNP Paribas Masters» Փարիզում, և երկու մրցաշարերում էլ պարտվում Դավիդ Նալբանդյանին։ Առաջինը քառորդ եզրափակրում, երկրորդը՝ եզրափակչում։ Շանհայ Մաստերսում 2 սեթում պարտություն է կրում Ֆեդերերից։ Տարվա երկրորդ կեսից վնասվածքների պատճառով բաց է թողնում հաջորդ մրցաշարերը։ Անընդհատ վնասվածքների պատճառով մրցաշարերին չմասնակցելը վերջ ի վերջո շշուկնեի առիթ է տալիս, որոշ լրատվամիջոցներ սկսում են գրել, որ նա դեռևս 2005-ից ոտքերի լուրջ խնդիրներ է ունեցել։ Ռաֆայելը և նրա մամլո-քարտուղարը կտրականապես հերքում են այդ լուրերը և համարում բացարձակ սուտ։
2008
2008-ը սկսում է պարտությամբ, Չենայի մրցաշարում 6:0, 6:1 հաշվով պարտվում է Միխաիլ Յուժնիին: Ավստրիալիայի թենիսի բաց առաջնության կիսաեզրափակչում պարտվում ֆրանսիացի Ժո-Վիլֆրեդ Ցոնգային։ Դուբայի մրցաշարի 1/4 կիսաեզրաջակչում կրում է հերթական պարտությունը, այս անգամ Էնդի Ռոդիկից, այնուհետև Ինդիան-Ուելսի մրցաշարում պարտվում Նովակ Ջոկովիչին, որին հաջորդում է Մայամիի մրցաշարը, այստեղ էլ պարտվում է Նիկոլայ Դավիդենկոյին։ Կավե մրցաշրջանի բացումից անմիջապես հետո չորս անընդմեջ տիտղոս է նվաճում, որոնցից երեքում եզրափակչի մրցակիցը Ռոջեր Ֆեդերերն էր։ Դրանք են՝ Մոնտե-Կարլո Մաստերս, այնուհետև 4-րդ անընդմեջ հաղթանակը Բարսելոնում, հետո Համբուրգի մրցաշարը, որտեղ նվաճում է այդ մրցաշարի իր առաջին տիտղոսը։ Կավե կորտերի վրա մրցաշրջանում հաղթարշավը եզրափակում է Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ եզրափակչում հաղթելով Ֆեդերերին 6-4 6-4 6-75 6-78 9-7 հաշվով և դառնում պատմության հինգերորդ թենիսիստը, ով ամբողջ կավե մրցաշրջանն ավարտում է հաղթանակով՝ պարտություն չկրելով ոչ մի խաղում։ Roland Garros-ում չորս եզրափակիչ և չորս տիտղոս, որոնցից երեքում պարտության է մատնել նույն ինքը՝ Ռոջեր Ֆեդերերին: 2008-ի Roland Garros-ի եզրափակչում Ֆեդերերը իր կարիերայի ընթացքում առաջին անգամ պարտվեց 6։0 հաշվով։ Չորրորդ անընդմեջ հաղթանակով Roland Garros-ում Ռաֆայելը հավասարվեց Բյորն Բորգին։ Մեծ սաղավարտի մրցաշարերում չորս տարի անընդմեջ հաջողության են հասել Բյորն Բորգը, Փիթ Սամպրասը և Ռոջեր Ֆեդերերը։
Կավին հաջորդող խոտածածկ կորտերով մրցաշարերում 23 անընդմեջ հաղթանակ է տոնում, այդ թվում առաջին անգամ և «Queen’s Club» մրցաշարում, և Ուիմբլդոնի մրցաշարում: Վերջինի եզրափակչում պարտության մատնելով այդ մրցաշարում անպարտելի Ռոջեր Ֆեդերերին։ Ի տարբերություն նախորդ երկու Ուիմբլդոնի եզրափակիչների, այս անգամ մրցաշարի ֆավորիտ էին համարում հենց Նադալին։ Այդ հանդիպումը մինչ օրս էլ համարվում է Ուիմբլդոնի պատմության լավագույն և դրամատիկ եզրափակիչը: Հանդիպումն ավարտվում է հինգ սեթանոց պայքարով՝ 6-4, 6-4, 6-7 (5), 6-7 (8) հաշվով, գրեթե մթության մեջ։ Մինչ օրս էլ հանդիպումը լայնօրեն լուսաբանվում ու քննարկվում է: Վերլուծաբաններն այն անվանեցին Ուիմբլդոնի պատմության լավագույն խաղն ու թենիսի պատմության լավագույն եզրափակիչ։ Ռաֆայելը դարձավ աշխարհում երրորդ թենիսիստը, ում հաջողվեց մեկ տարվա ընթացքում հաղթել և՛ Roland Garros-ում, և՛ Wimbledon-ում։ Այդպիսի արդյունք գրանցել էին Ռոդ Լեյվերը, 1969-ին, Բյորն Բորգը՝ 1978 և 1980-ին։ 2008 Պեկինի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հաղթում է Նովակ Ջոկովիչին, իսկ եզրափակչում՝ Ֆերնանդո Գոնսալեսին, և նվաճում առաջին օլիմպիական ոսկիե մեդալը։ Տարեվերջին համաշխարհային վարկանշային աղյուսակում բարձրանում է առաջին հորիզոնական, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռոջեր Ֆեդերերը։ Նադալը դառնում է թենիսի պատմության առաջին հինգ հորիզոնական զբաղեցրած թենիսիստներից առաջինը, ում հաջողվում է նվաճել օլիմպիական ոսկի։
ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության առաջին հինգ հանդիպումներում հերթականությամբ հաղթանակ է տանում Բորնա Ֆաույի, Ռայլեր Դեկարդի և Վիկտոր Տրոյցկու, Սեմ Քուերի, Մարդի Ֆիշի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում պարտվում է Էնդի Մարեյին։ Ավելի ուշ նրա օգնությամբ Իսպանիայի թենիսի հավաքականը Դեյվիսի գավաթում հաղթում է ԱՄՆ թենիսի հավաքականին։ Մադրիդում «Mutua Madrilena Masters» մրցաշարի կիսաեզրափակչում պարտվում է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։ Բայց այնուամենայնիվ նրա մասնակցությունը այս մրցաշարին նշանակում էր, որ Ռաֆայելը կդառնա առաջին իսպանացի թենիսիստը, ով կավարտի տարին առաջին հորիզոնականում։ Հոկտեմբերի 24-ին պարգևատրվում է սպորտում ունեցած նվաճումների համար։ «BNP Paribas» մրցաշարի 1/4 եզրափակչի առաջին սեթի 6-1 հաշվի ժամանակ, որտեղ նրա մրցակիցն էր ռուս Նիկոլայ Դավիդենկոն վնասվածքի պատճառով հրաժարվում է հետագա պայքարից։ Վնասվածքն այնքան լուրջ է լինում, որ հաջորդ օրը հայտարարում է, որ չի կարողանա մասնակցել և Շանհայի Շանհայ Մաստերս, և Դևիսի գավաթի եզրափակչին ընդդեմ Արգենտինայի հավաքականի։
2009
Մրցաշարային տարին մեկնարկում է Դոհայի մրցաշարից։ 2-րդ փուլում Ֆաբրիցիո Սանտորայի հետ խաղից հետո նրան շնորհում են «Տարվա լավագույն խաղացող» կոչումը։ Նույն մրցաշարի 1/4 կիսաեզրափակչում պարտվում է ֆրանսիան Գաել Մոնֆիսին, բայց զուգախաղում Մարկ Լոպեսի հետ միասին նվաճում տիտղոսը, եզրափակչում հաղթանակ տանելով Դանիել Նեստոր Նենադա Զիմոնիչ զույգի նկատմամաբ։ Վերլուծաբան Գրեկ Շարկոն նշում է, որ 1990 թվականից հետո առաջին անգամն էր, որ թենիսիստը հաղթում է զուգախաղում և միևնույն ժամանակ խաղոում մենախաղում։
Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանը Նադալը անընդմեջ հաղթանակներով հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ և հանդիպում է իր հայրենակից Ֆերնանդո Վերդասկոյին։ Հանդիպումը տևում է 5 ժամ 14 րոպե (այս հանդիպումը ևս վերլուծաբանները դասել են պատմության լավագույն հանդիպումների շարքին)։ Եզրափակչի ուղեգիրը նվաճում են Նադալն ու Ֆեդերերը: 7-5, 3-6, 7-6(3), 3-6, 6-2 հաշվով Նադալը հաղթանակ է տանում և առաջին անգամ նվաճում Australian Open-ի տիտղոսը, ինչպես նաև դառնում առաջին իսպանացի թենիսիստը, ով այդ մրցաշարում տիտղոս է նվաճում։ Այս հաղթանակից հետո դառնում է Թենիսի բաց դարաշրջանի չորրորդ թենիսիստը, որոնց հաջողվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի երեք տարբեր ծածկույթով կորտերում տիտղոս նվաճել: Նրանից առաջ այդպիսի հաջողության հասել էին՝ Ջիմի Քոնորսը, Մաթս Վիլանդերիը և Անդրե Աղասին։ Հաջորդ մրցաշարում՝ Ռորտերդամում, եզրափակչում պարտվում է Էնդի Մարեյին։ Այնուհետև ծնկի վնասվածքի պատճառով հրաժարվում է մասնակցել Barclays Dubai Tennis Championships-ի մրցաշարին։ Մարտին Դևիսի գավաթի համաշխարհային խմբի (World Cup) խաղերում Իսպանիայի հավաքականի կազմում հաղթում են Սերբիայի հավաքականին, որտեղ հինգից երկու հաղթանակն ապահովում է Նադալը: Նախ հաղթում է Յանկո Տիպսարևիչին, այնուհետև Նովակ Ջոկովիչին։ Դևիսի գավաթի խաղերում Ջոկովիչի նկատմամբ տարած հաղթանակը իրենց անձնական հանդիպումների տասներկուերրորդն էր (11-4, որից 6-0 կավե կորտերի վրա)։ Ինդիան-Ուելսում անցկացվող Masters 1000 մրցաշարում նվաճում է Մաստերս կարգի 13-րդ տիտղոսը։ Չորրորդ փուլում հաղթում է Դավիդ Նալբանդյանին, 1/4 եզրափակչում՝ Խուան Մարտին դել Պոտրոյին, կիսաեզրափակչում՝ Էնդի Ռոդիկին, եզրափակչում՝ Էնդի Մարեյին։ Մայամիի Մաստերս մրցաշարի 1/4 կիսաեզրափակչում նորից հանդիպում է Խուան Մարտին դել Պոտրոյին, որտեղ վերջինս իր կարիերայում առաջին անգամ հաղթում է Նադալին։ Կավե կորտերով մրցաշրջանը սկսում է Մոնտե-Կարլոյի մրցաշարից: Այստեղ, եզրափակչում հաղթում է Ջոկովիչին և 5-րդ անգամ անընդմեջ նվաճում է այդ մրցաշարի տիտղոսն ու ռեկորդ սահմանում։ Դառնում է «Թենիսի բաց դարաշրջանի» առաջին թենիսիստը, ով ATP Master Series կարգի մրցաշարում անընդմեջ հինգ տիտղոս է նվաճում։ Այնուհետև Բարսելոնում ընթացող ATP 500 մրցաշարում, որը ևս անցկացվում է կավե ծածկույթով կորտերում հաղթում է Դավիդ Ֆերերին ու նվաճում ևս մեկ տիտղոս։ Հռոմի Մաստերս մրցաշարի եզրափակչում նորից հաղթում է Ջոկովիչին և նրանց անձնական հանդիպումների թիվը դառնում է՝ 13-4, (կավ՝ 8-0)։ Այստեղ ևս ռեկորդ է սահմանում Հռոմում անընդմեջ հաղթելով չորրորդ անգամ։ Հաղթարշավը Madrid Open մրցաշարին եզրափակչում կասեցնում է Ֆեդերերը։ 2007-ից հետո սա Նադալի առաջին պարտությունն էր Ֆեդերերից։ Վերջին անգամ Ռոջերին պարտվել էր 2007-ի Masters Cup մրցաշարում։ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությանը հաղթում է Լեյթոն Հյուիթին և նորից սահմանում ռեկորդ՝ անընդմեջ 31 հաղթանակ։ Հաջորդ փուլում պարտվում է Ռոբին Սոդերլինգին։ Սա նրա առաջին պարտությունն էր «Roland Garros»-ում։ Այնուհետև մասնակցում է AEGON Championships-ի մրցաշարին, որից հետո նրա մոտ սրանում են ծնկի վնասվածքի ցավերը և հուլիսի 18 Նադալը հրաժարվում է մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին։ 2001-ից հետո առաջին անգամն էր, որ նախորդ հաղթողը հրաժարվում էր մասնակցել մրցաշարին։ Այդ մրցաշարում Ֆեդերերի հաղթանակից հետո նա բարձրանում է վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնական, իսկ Նադալն հանգրվանում է երկրորդ հորիզոնականում։ Ավելի ուշ հայտարարում է, որ հրաժարվում է մասնակցել Դևիսի գավաթի խաղերին։ Օգոստոսի 4-ին հայտարարում է, որ մասնակցելու է Մոնրեալում անցկացվող Rogers Cup մրցաշարին։ Սակայն 1/4 կիսաեզրափակչում պարտություն է կրում դել Պոտրոյից, որից հետո նահանջում է վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնական։ ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության կիսաեզրափակչում հանդիպում է ապագա չեմպիոն Խուան Մարտին դել Պոտրոյին և պարտվում։ Չնայած պարտությանը նորից շրջանցեց Էնդի Մարեյին և բարձրացավ երկրորդ հորիզոնական։ Ամփոփիչ մրցաշարում պարտություն է կրում խմբային բոլոր երեք խաղերում՝ հերթականությամբ Ջոկովիչին, Դավիդենկոյին և Սոդերլինգին։ Դեկտեմբերին Դևիսի գավաթի մրցաշարում Իսպանիայի հավաքականի կազմում, հաղթում է Տոմաշ Բերդիխին և Յան Խայենկային։ Դա նրա 14-րդ հաղթանակն էր Դևիսի գավաթի խաղերում (որից 13 կավե կորտի վրա)։ Տարին ավարտում է երկրորդ հորիզոնականում՝ հինգ տարում չորրորդ անգամ։ Մեկ տարվա ընթացքում 9 անգամ հաղթելով 6-0 հաշվով տարեվերջին նրան շնորհում են «Ոսկե ղեկ» անվանակարգի տիտղոսը։ Դուք նույնպես <a href="https://besttennisracquets.info"> ստուգեք </a> սա
2010
Ռաֆայելը տարին սկսեց Աբու-Դաբիում անցկացվող Capitala World Tennis Championship մրցաշարից։ Կիսաեզրափակչում հաղթեց Դավիդ Ֆերերին, իսկ եզրափակչում Ռոբին Սոդերլինգին։ Մինչ Ավստրիալիայի առաջնությունը, Նադալը մասնակցեց Դոխայում անցկացվող ATP 250 մրցաշարին և եզրափակչում պարտվեց Նիկոլայ Դավիդենկոյին։ Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանը հաղթեց Պետրա Լուչակին, ԼուկաշԼացկոյին, Ֆիլիպ Կոլշրայբերին, Իվո Կարլովիչին և դուրս եկավ 1/4 կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Էնդի Մարեյին։ Այնուհետև բուժզննումից հետո նրն երկու շաբաթյա հանգիստ են նշանակում ստացած ծնկի վնասվածքի պատճառով։ Հաջորդ մրցաշարը, որին մասնակցում է իսպանացին BNP Paribas Open Ինդիան-Ուելսում անցկացվող մրցաշարերն էր, որտեղ նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ և երեք սեթում պարտվում ապագա տիտղոսակիր Իվան Լյուբիչիչին։ Սակայն նույն մրցաշարում նա մասնակցում էր նաև զուգախաղերին և իր զուգընկեր Մարկ Լոպեսի հետ եզրափակչում հաղթում են Դանիել Նեստոր-Նենադա Զիմոնիչ զույգին։ Ինչի արդյունքում նա վարկանշային աղյուսակում 175-րդ հորիզոնականից բարձրանում է 66-րդ հորիզոնական։ Այնուհետև Sony Ericsson Open մրցաշարի կիսաեզրափակչում, երեք սեթում պարտվում է ներից ապագա տիտղոսակիր, ամերիկացի Էնդի Ռոդիկին։ Մոնակոյում անցկացվող «Monte-Carlo Rolex Masters» Մաստերս մրցաշարում Նադալը հասնում է մինչև եզրափակիչ, կիսաեզրափակչում հաղթելով իր հայրենակից Դավիթ Ֆերերին։ Եզրափակչում Նադալը երկու սեթում հաղթեց իսպանացի ֆերնանդո Վերդասկոյին: Այդ նույն մրցաշարում վեց տարի անընդմեջ մասնակցության արդյունքում նա պարտվում է մրցակցին ընդամենը 14 գեյմ։ Նա թենիսի պատմության մեջ դառնում է առաջին թենիսիստը, ով վեց տարի անընդմեջ հաղթում է այս մրցաշարում։ Ի տարբերություն նախորդ տարիների այս տար Նադալը որոշում է չմասնակցել Բարսելոնայում անցկացվող «Barcelona Open» մրցաշարին և մասնակցության հայտ է ներկայացնում «Internazionali BNL d' Italia» մրցաշարին։ Մրցաշարի առաջինից երրորդ փուլերում հերթականությամբ Նադալն հաղթում է Ֆիլիպ Կոլշրայբերին, Վիկտոր Հանեսկուն և Ստանիսլաս Վավրինկային, իսկ կիսաեզրափակչում պայքարի մեջ է մտնում էստոնացի Էրնեստ Գուլբիսի հետ, ով երրորդ փուլում հաղթել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին և հաղթում նրան։ Մրցաշարի եզրափակչում նա հաղթում է Դավիթ Ֆերերին և հավասարվում ամերիկացի Անդրե Աղասիի հետ «Մաստերս» մրցաշարերում տարած հաղթանակների թվով։ Այնուհետև նա մասնակցում է «Madrileña Mutua Madrid Open» մրցաշարին։ Այս մրցաշարում եևս նա հասնում է մինչև եզրափակիչ։ Առաջինից երրորդ փուլերում հերփականությամբ հաղթելով Ալեքսանդր Դոլգոպոլովին, Ջոն Իզներին և Գաել Մոնֆիսին, կիսաեզրափակչում Նիկոլաս Ալմագրոյին և եզրափակչում Ռոջեր Ֆեդերերին: Այս հաղթանակով նա նվաճում է իր 18-րդ տիտղոսը «Masters 1000» մրցաշարերում։ Հաջորդ մրցաշարը որին մասնակցում է նադալը Ֆրանսիայի բաց առաջնությունն է, որտեղ շատ վերլուծաբանների կարծիքով եզրափակչում կխաղան Նադալ-ֆեդերեր զույգը։ Բայց այնուամենայիվ դա անհնարին է դառնում այն բանից հետ, երբ 1/4 եզրափակչում Ֆեդերերը պարտվում է Ռոբին Սոդեռլիգին։ Այսպիսով մրցաշարի եզրափակչում հանդիպում են Սոդերլինգն ու Նադալը և Նադալը դառնում է մրցաշարի տիտղոսակիր։ Իսպանացին դառնում է Մեծ սաղավարտի 7-ակի տիտղոսակիր և այդ ցուցանիշով հավասարվում Ջոն Մակինռոյին, Ջոն Նյուկոմբային և Մատս Վիլանդերին։ Հաղթանակից հետո Նադալը վերադառնում է վարկանշային աղյուսակի 1-ին հորիզոնական։ Ռաֆայելը դառնում է առաջին թենիսիստը ում հաջողվում է մեկ մրցաշարային տարում դառնալ «Masters 1000» մրցաշարերի երեք և Ֆրանսիայի բաց առաջնության «Roland Garros» տիտղոսակիր։ Հաղթելով Ֆրանսիայի բաց առաջնությունում նա դառնում է թենիսի պատմության առաջին թենիսիստը, ով վեց մասնակցությունից նվաճում է հինգ տիտղոս։ Ինչպես նաև նա ապահովվում է իր մասնակցությունը «ATP World Tour Finals» Լոնդոնում անցկացվող տարվա ամփոփիչ մրցաշարում։ Հունիսին Նադալը և մենախաղերով և զուգաղաղերով մասնակցում է «AEGON Championship» մրցաշարին, որտեղ հաղթանակ էր տոնել 2008 թ.։ ընդգրկված լինելով առաջին ութ մասնակիցների ցանկում նադալը իրավունք է ստանում մրցաշարին մասնակցել 2-րդ փուլից։ Երկրորդ և երրորդ փուլերում նա հերթականությամբ հաղթում է Մարկոս Դանիելին և Դենիս Իստոմինին բայց 1/4 եզրափակչում նա պարտվում է իր հայրենակից Ֆելիսիանո Լոպեսին։
Մեծ սաղավարտի հաղթանակներ և պարտություններ
Հաղթանակներ (14)
Տարի | Մրցաշար | Մրցակից | Հաշիվ |
2005 | Roland Garros | Արգենտինա Պուերտա Մարիանո | 6-76 6-3 6-1 7-5 |
2006 | Roland Garros (2) | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 1-6 6-1 6-4 7-64 |
2007 | Roland Garros (3) | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 6-3 4-6 6-3 6-4 |
2008 | Roland Garros (4) | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 6-1 6-3 6-0 |
2008 | Wimbledon | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 6-4 6-4 6-75 6-78 9-7 |
2009 | Australian Open | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 7-5 3-6 7-6³ 3-6 6-2 |
2010 | Roland Garros (5) | Շվեդիա Ռոբին Սյոդերլինգ | 6-4 6-2 6-4 |
2010 | Wimbledon (2) | Չեխիա Տոմաշ Բերդիխ | 6-3 7-5 6-4 |
2010 | US Open | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 6-4 5-7 6-4 6-2 |
2011 | Roland Garros (6) | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 7-5 7-6³ 5-7 6-1 |
2012 | Roland Garros (7) | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 6-4 6-3 2-6 7-5 |
2013 | Roland Garros (8) | Իսպանիա Դավիդ Ֆերեր | 6-3 6-2 6-3 |
2013 | US Open | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 6-2 3-6 6-4 6-1 |
2014 | Roland Garros (9) | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 6-3 7-5 6-2 6-4 |
Պարտություններ (11)
Տարի | Մրցաշար | Մրցակից | Հաշիվ |
2006 | Wimbledon | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 0-6 6-75 7-6² 3-6 |
2007 | Wimbledon (2) | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 6-77 6-4 6-72 6-2 2-6 |
2011 | Wimbledon (3) | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 4-6 1-6 6-1 3-6 |
2011 | US Open | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 2-6 4-6 7-63 1-6 |
2012 | Australian Open | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 7-5 4-6 2-6 7-65 5-7 |
2014 | Australian Open | Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա | 3-6, 2-6, 6-3, 3-6 |
2014 | wimbledon | Ավստրալիա Նիկ Կիրիոս | 6-7, 7-5, 6-7, 3-6 |
2015 | Australian Open | Չեխիա Թոմաշ Բերդիխ | 2-6, 0-6, 7-6(5) |
2015 | wimbledon | Գերմանիա Դասթին Բրաուն | 7-6, 5-7, 6-7, 3-6 |
2015 | US Open | Իտալիա Ֆաբիո Ֆոնինի | 6-3, 6-4, 4-6, 3-6, 4-6 |
2016 | Australian Open | Իսպանիա Ֆերնանդո Վերդասկո | 7-6(6), 4-6, 3-6, 7-6(4), 2-6 |
ATP մրցաշարի եզրափակիչների պարտություններ (32)
№ | Ամիս, ամսաթիվ | Մրցաշար | Խաղադաշտ | Եզրափակչի մրցակիցը | Հաշիվ |
1. | 2004, հունվարի 12 | Օկլենդ, Նոր Զելանդիա | Կոշտ | Սլովակիա Դոմինիկ Հրբատի | 4-6 6-2 7-5 |
2. | 2005, ապրիլի 3 | Մայամի, ԱՄՆ | Կոշտ | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 2-6 6-74 7-65 6-3 6-1 |
3. | 2006, հուլիսի 9 | Wimbledon, Մեծ Բրիտանիա | Խոտ | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 6-0 7-65 6-7² 6-3 |
4. | 2007, մայիսի 20 | Համբուրգ, Գերմանիա | Կավ | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 2-6 6-2 6-0 |
5. | 2007, հունիսի 8 | Wimbledon, Մեծ Բրիտանիա (2) | Խոտ | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 7-64 4-6 7-6³ 2-6 6-2 |
6. | 2007, նոյեմբերի 4 | Փարիզ, Ֆրանսիա | Կոշտ (I) | Արգենտինա Դավիդ Նալբանդյան | 6-4 6-0 |
7. | 2008, հունվարի 6 | Չենայ, Հնդկաստան | Կոշտ | Ռուսաստան Միխաիլ Յուժնի | 6-1 6-0 |
8. | 2008, ապրիլի 6 | Մայամի (2) | Կոշտ | Ռուսաստան Նիկոլայ Դավիդենկո | 6-4 6-2 |
9. | 2009, փետրվարի 15 | Ռոտերդամ, Հոլանդիա | Կոշտ (I) | Միացյալ Թագավորություն Էնդի Մարեյ | 6-3 4-6 6-0 |
10. | 2009, մայիսի 17 | Մադրիդ, Իսպանիա | Կավ | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 6-4 6-4 |
11. | 2009, հոկտեմբերի 18 | Շանհայ, Չինաստան | Կոշտ | Ռուսաստան Նիկոլայ Դավիդենկո | 7-6³ 6-3 |
12. | 2010, հունվարի 9 | Դոհա, Կատար | Կոշտ | Ռուսաստան Նիկոլայ Դավիդենկո | 6-0 6-78 4-6 |
13. | 2010, նոյեմբերի 28 | ATP World Tour Finals | Կոշտ (i) | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 3-6 6-3 1-6 |
14. | 2011, մարտի 20 | Ինդիան-Ուելս, ԱՄՆ | Կորդ | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 6-4 3-6 2-6 |
15 | 2011, ապրիլի 3 | Մայամի, ԱՄՆ (3) | Կոշտ | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 6-4 3-6 6-74 |
16 | 2011, մայիսի 8 | Մադրիդ Իսպանիա (2) | Կավ | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 5-7 4-6 |
17 | 2011, մայիսի 15 | Հռոմ Իտալիա | Կավ | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 4-6 4-6 |
18 | 2011, հուլիսի 18 | Wimbledon, Մեծ Բրիտանիա | Խոտ | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 4-6 1-6 6-1 3-6 |
19 | 2011, սպեպտեմբեր 12 | US Open | Կոշտ | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 2-6 4-6 7-63 1-6 |
20 | 2011, հոկտեմբերի 9 | Տոկիո, Ճապոնիա | Կոշտ | Միացյալ Թագավորություն Էնդի Մարեյ | 6-3 2-6 0-6 |
21 | 2012, հունվարի 29 | Australian Open | Կոշտ | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 7-5 4-6 2-6 7-63 5-7 |
22 | 2013, փետրվարի 10 | Վինա-Դել-Մար Չիլի | Կավ | Արգենտինա Օրասիո Սեբալոս | 7-62 6-76 4-6 |
23. | 2013, ապրիլի 21 | Մոնտե-Կարլո, Մոնակո | Կավ | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 2-6 6-7(1) |
24. | 2013, հոկտեմբերի 6 | Պեկին, Չինաստան | Կորտ | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 3-6 4-6 |
25. | 2013, նոյեմբերի 11 | ATP Ամփոփիչ մրցաշար (2) | Կոշտ(i) | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 3-6 4-6 |
26. | 2014, հունվարի 26 | Australian Open (2) | Կոշտ | Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա | 3-6 2-6 6-3 3-6 |
27. | 2014, մարտի 30 | ԱՄՆ, Մայամի (4) | Կոշտ | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 3-6 3-6 |
28. | 2014, մայիսի 18 | Իտալիա, Հռոմ (2) | Грунт | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 6-4 3-6 3-6 |
29. | 2015, մայիսի 10 | Իսպանիա, Մադրիդ (3) | Կավ | Միացյալ Թագավորություն Էնդի Մարեյ | 3-6 2-6 |
30. | 2015, հոկտեմբերի 11 | Չինաստան, Պեկին (2) | Կոշտ | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 2-6 2-6 |
31. | 2015, նոյեմբերի 1 | Շվեյցարիա, Բազել | Хард(i) | Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր | 3-6 7-5 3-6 |
32. | 2016, հունվարի 9 | Կատար, Դոհա (2) | Կոշտ | Սերբիա Նովակ Ջոկովիչ | 1-6 2-6 |
Ծանոթագրություններ
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 676. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 http://espn.go.com/tennis/player/videos/_/id/261/rafael-nadal
- ↑ ATP վեբկայք
- ↑ ATP վեբկայք
- ↑ 7,0 7,1 http://espn.go.com/tennis/player/results/_/id/261/rafael-nadal
- ↑ «'King of Clay' Rafael Nadal outlasts Novak Djokovic in stirring French Open semifinal». The Plain Dealer. Associated Press. հունիսի 7, 2013. Վերցված է հունիսի 11, 2013-ին.
- ↑ McMahon, James (հունիսի 8, 2013). «French Open 2013: Breaking Down Why Rafael Nadal is so Dominant on Clay». Los Angeles Times. Bleacher Report. Վերցված է հունիսի 11, 2013-ին.
- ↑ Sarkar, Pritha (հունիսի 9, 2013). «Nadal Shakes Off Protessters, Ferrer to Win French Open». NBC Sports. Reuters. Վերցված է հունիսի 11, 2013-ին.
- ↑ Robson, Douglas (հունիսի 7, 2013). «Nadal takes down Djokovic, reaches French Open final». USA Today. Վերցված է հունիսի 11, 2013-ին.
- ↑ «Rafael Nadal overcomes doubts to win 8th French title». Boston Herald. Associated Press. հունիսի 10, 2013. Վերցված է հունիսի 11, 2013-ին.
- ↑ Evans, Richard (հունիսի 6, 2010). «Nadal roars back to King of Clay throne». Fox Sports. Վերցված է հունիսի 11, 2013-ին.
- ↑ Dodds, Eric (հունիսի 7, 2013). «Why Djokovic's French Open Loss Is A Win for Men's Tennis». TIME. Վերցված է հունիսի 11, 2013-ին.
- ↑ Chu, Henry (հունիսի 9, 2013). «Rafael Nadal wins a record eighth French Open tennis title». Los Angeles Times. Վերցված է հունիսի 11, 2013-ին.
- ↑ «The king and his court». The Hindu. հունիսի 11, 2013. Վերցված է հունիսի 11, 2013-ին.
- ↑ Rothstein, Ethan (հունիսի 7, 2013). «French Open results 2013: Rafael Nadal advances to final with 5-set victory over Novak Djokovic». SB Nation. Վերցված է հունիսի 11, 2013-ին.
- ↑ Bishop, Greg (հունիսի 11, 2012). «Nadal Embraces History With a Record Seventh Title on the Clay of Roland Garros». The New York Times. Վերցված է հունիսի 11, 2013-ին.
- ↑ «Сайт Фонда Рафаэля Надаля (անգլ.) (իսպ.) (կատ.)». Արխիվացված է օրիգինալից 2013-08-16-ին. Վերցված է 2016-02-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Раджараман, Арти (2008-06-01). «At Home with Humble yet Ambitious Nadal». Inside Tennis. Արխիվացված է օրիգինալից 2013-06-29-ին. Վերցված է 2010-04-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Клери, Кристофер (6 июня 2005). «Rafael Nadal, Barely 19, He's Got Game, Looks and Remarkably Good Manners». Նյու Յորք Թայմս. Վերցված է 5 апреля 2010-ին.
- ↑ Babolat Pure Aero
- ↑ Babolat RPM Blast 15 String
- ↑ «Nadal Has Improved Virtually Every Aspect of His Game». ESPN. հուլիսի 3, 2008. Վերցված է հունվարի 30, 2009-ին.
- ↑ Cooper, Jeff. «Rafael Nadal – Game Profile». Վերցված է հուլիսի 30, 2007-ին.
- ↑ «Rafael Nadal's Drop Volley». Tennis Magazine. մարտի 27, 2008. Վերցված է հունվարի 30, 2009-ին.
- ↑ «Nadal's Forehand in Slow Motion». YouTube. օգոստոսի 7, 2008. Վերցված է հունվարի 30, 2009-ին.
- ↑ «Coming to Grips with Today's Forehand». International Herald Tribune. հունիսի 25, 2006. Արխիվացված է օրիգինալից 2008-10-09-ին. Վերցված է հունվարի 30, 2009-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Personal woes affecting Rafa?». ESPN. հուլիսի 23, 2009.
- ↑ «Q&A with Rafael Nadal». Sports Illustrated. 16 7July 2010.
- ↑ Johnson, Christopher (հոկտեմբերի 8, 2010). «Rafael Nadal: The 'Dragon Ball' of tennis». CNN International. Վերցված է դեկտեմբերի 31, 2011-ին.
- ↑ «Sportsround meets Rafael Nadal». BBC Sports. 11 ноября 2006. Վերցված է 6 апреля 2010-ին.
- ↑ «The Beefcake in the Backcourt». New York. օգոստոսի 17, 2008. Վերցված է հունվարի 30, 2009-ին.
- ↑ «Rafa Needs More Than a New Look». ESPN. հունվարի 17, 2009. Վերցված է հունվարի 30, 2009-ին.
- ↑ «Rafael Nadal to Launch New, More Traditional Image at US Open». Sports Business Daily. օգոստոսի 1, 2008. Վերցված է հունվարի 30, 2009-ին.
- ↑ «Nadal's Wardrobe Malfunction». CNBC. հունվարի 26, 2009. Վերցված է հունվարի 30, 2009-ին.
- ↑ «Nike Air CourtBallistec 1.3». Վերցված է սեպտեմբերի 5, 2007-ին.
- ↑ 38,0 38,1 Кервин, Элисон (ապրիլի 23, 2006). «The Big Interview: Rafael Nadal». The Sunday Times. London. Վերցված է 5 апреля 2010-ին.
- ↑ Tignor, Stephen (2006-06-20). «Wimbledon 2006: The Duel». Tennis Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին. Վերցված է 2008-11-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Clarey, Christopher (հունիսի 26, 2003). «Wimbledon Tennis: An unusual comfort zone». Նյու Յորք Թայմս. Վերցված է ապրիլի 5, 2010-ին.
- ↑ 41,0 41,1 GIULIANO FOSCHINI (2004-03-30). «Il tennis pugliese ritrova Pozzi» (իտալերեն). la repubblica. Վերցված է 2013-08-28-ին.
- ↑ Benammar, Emily (հուլիսի 8, 2008). «Rafael Nadal: All you need to know». The Telegraph. London. Վերցված է ապրիլի 5, 2010-ին.
- ↑ «Brave Hewitt battles past Nadal». BBC Sports. հունվարի 24, 2005. Վերցված է ապրիլի 6, 2010-ին.
- ↑ «Nadal proves to be the real deal». BBC Sports. ապրիլի 5, 2005. Վերցված է ապրիլի 6, 2010-ին.
- ↑ «Teen Nadal gives Spain reign over French Open». Associated Press (USA Today). հունիսի 5, 2006. Վերցված է ապրիլի 6, 2010-ին.
- ↑ «ATP Rankings History: Rafael Nadal». ATP Tour. Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին. Վերցված է 2010-04-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Nadal batte il numero uno e adesso la finale con Puerta» (իտալերեն). la repubblica. 2005-06-03. Վերցված է 2013-08-28-ին.
- ↑ «Nadal è il nuovo re di Parigi Puerta battuto in quattro set» (իտալերեն). la repubblica. 2005-06-05. Վերցված է 2013-08-28-ին.
- ↑ «Waske snaps Nadal's winning streak». Associated Press. հունիսի 10, 2005. Վերցված է ապրիլի 6, 2010-ին.
- ↑ «Match facts». atpworldtour.com. Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին. Վերցված է 2013-07-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Match facts». atpworldtour.com. Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին. Վերցված է 2013-07-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Nadal Grabs the Golden Bagel». SideSpin Productions. 2005-12-11. Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին. Վերցված է 2010-04-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Rafael Nadal No. 1 Tribute». ATP World Tour. օգոստոսի 18, 2008. Վերցված է հուլիսի 7, 2009-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Rafael Nadal» (անգլերեն). atpworldtour.com. Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին. Վերցված է 2013-07-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
- http://www.ausopen.com/en_AU/players/overview/atpn409.html - Անձնական էջը Ավստրալիայի մրցաշարում
- http://www.rolandgarros.com/en_FR/players/overview/atpn409.html - Անձնական էջը Ֆրանսիայի մրցաշարում
- http://www.usopen.org/nadal_wins_us_open_and_completes_career_grand_slam/ - Անձնական էջը ԱՄՆ մրցաշարում
- http://www.wimbledon.com/en_GB/players/overview/atpn409.html - Անձնական էջը Ուիմբլդոնի մրցաշարում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Նադալ» հոդվածին։ |
|
- Հունիսի 3 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Իսպանիայում ծնվածներ
- Տղամարդկանց թենիսի առաջին ռակետներ
- Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- Իսպանացի թենիսիստներ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Իսպանիացի օլիմպիական չեմպիոններ