Իլյա Ֆրանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Ֆրանկ
ռուս.՝ Илья Франк
Ծնվել էհոկտեմբերի 10 (23), 1908
Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 22, 1990(1990-06-22)[2][3][4][…] (81 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[5]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Դավանանքհուդայականություն
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա[6], ֆիզիկա[6] և ֆիզիկոս
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[7] և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1930)[8] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[9]
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[10] (1935) և գիտության բակալավր (1930)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[6]
Գիտական ղեկավարՍերգեյ Վավիլով
Ինչով է հայտնիՉերենկովի էֆեկտ
Պարգևներ
ՀայրMikhail Frank?
 Ilya Frank Վիքիպահեստում

Իլյա Միխայլովիչ Ֆրանկ (ռուս.՝ Илья Михайлович Франк, հոկտեմբերի 10 (23), 1908, Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 22, 1990(1990-06-22)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), սովետական ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968 թ.)։ Գլեբ Ֆրանկի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1930-1934 թվականներին աշխատել է Օպտիկայի պետական ինստիտուտում, 1934-1970 թվականներին՝ ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի նեյտրոնային ֆիզիկայի լաբարատորիայի կազմակերպիչ և տնօրեն (1957 թվականից)։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1940 թվականից)։ Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական օպտիկային և միջուկային ֆիզիկային։ 1937 թվականին Ի. Ե․ Տամմի հետ միասին բացատրել է Վավիլով-Չերենկովի էֆեկտը։ Այս աշխատանքի համար Ի․ Ե․ Տամմի և Պ․ Ա․ Չերենկովի հետ արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1958 թ.)։ Վ․ Լ․ Գինզբուրգի հետ առաջինն է դիտարկել անցումային ճսոագայթումը։ Զարգացրել է Դոպլերի էֆեկտի տեսությունը։ Լ․ Վ․ Գրոշևի հետ փորձերով հետազոտել է γ-քվանտներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաջացման երևույթը։ Ունի թեթև միջուկների հետ կապված ռեակցիաների հետազոտման մի շարք աշխատանքներ։ Առաջարկել և մշակել է նեյտրոնների տարածումը հետազոտելու իմպուլսային մեթոդ և հայանագործել, այսպես կոչված, նեյտրոնների դիֆուզիոն հովացումը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1946, 1954 և 1971 թթ.)
  • Ս․ Ի․ Վավիլովի անվան ոսկե մեդալ (1980 թ)
  • Լենինի 3 շքանշան
  • Ստալինյան մրցանակ
  • Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշան
  • ֆիզիկայի Նոբելյան մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Ֆրանկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։