Գլենդելի հայ համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլենդել
Գլենդելի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (2001)

Գլենդելի հայ համայնք (Կալիֆոռնիա, ԱՄՆ), Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ քաղաքային հայ համայնքներից մեկը։ Հայերն այստեղ ապրում են 1920-ական թվականներից։ 1970-ական թվականներին հայկական ներգաղթը կտրուկ աճել էր, իսկ հայկական ծագում ունեցող բնակիչների մեծ մասը բնակություն էր հաստատել Գլենդելում 1990-ական թվականներից 2000-ական թվականներին։ Հայերը լավ ինտեգրված են տեղի հասարակությանը, տիրապետում են բազմաթիվ ձեռնարկությունների և չեն կորցնում իրենց լեզուն։ Քաղաքում գործում են մի քանի հայկական դպրոցներ (այդ թվում՝ Չամլյանի հայկական դպրոցը և Լարկ հայկական երաժշտական դպրոցը), էթնիկ և մշակութային կազմակերպություններ։ Կան բազմաթիվ ազգային ռեստորաններ և սրճարաններ, հայկական մամուլ։ Իրականացվում է հայկական գրքերի, աուդիո և վիդեո սկավառակների վաճառք։ Քաղաքում գործում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունը[1], որն ունի իր շենքը։

Գլենդելում իրենց կարիերան սկսել են System of a Down հայկական ռոք խմբի որոշ անդամներ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ընտանիքներն ապրել են քաղաքում 1920 թվականից, հայերի ներգաղթը զգալիորեն աճել է 1970-ականներին։ ԱՄՆ-ի հայերը լավ ինտեգրված են քաղաքում և տիրապետում են բազմաթիվ ձեռնարկությունների, մի քանի հայկական դպրոցների, ինչպես նաև էթնիկ և մշակութային կազմակերպությունների։

Գլենդելն ունի ծագումով հայ բնակիչների ամենաբարձր տոկոսը, որոնց մեծ մասը քաղաք է ժամանել վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Գլենդել քաղաքն ամենամեծ հայկական քաղաքային համայնքներից մեկի տունն է։

ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի համաձայն՝ Գլենդելը 65 343 հայերի տունն է[3], որոնք կազմում են բնակչության ընդհանուր թվի 34,1 տոկոսը. 1990 թվականից ի վեր ավելացել է, երբ քաղաքում հայերի թիվը եղել է 31 402[4]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ համայնքը ներկայացված է Գլենդելի քաղաքային խորհրդում։ ԱՄՆ Կոնգրեսում քաղաքը ներկայացնում է Ադամ Շիֆը, ով հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ. դա խոսում է քաղաքի հայ համայնքի մեծ ազդեցության մասին։ Նահանգի օրենսդիր ժողովում քաղաքը ներկայացված է Փոլ Գրիգորյանի (Դեմոկրատական կուսակցություն) կողմից։ Գլենդելը Կապանի քույր քաղաքն է Հայաստանում։

Հայերը՝ Գլենդելի քաղաքապետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլենդելի հայտնի հայերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակիչներ կամ այնտեղ բնակվողներ․

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. сайт консульства
  2. «www.systemofadown.com». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. U.S. Census Bureau — Ancestry:2010 — Glendale city, California
  4. «ARMENIAN POPULATION UP VALLEY, GLENDALE AND BURBANK SHOW BIG PERCENTAGE HIKES». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.