Jump to content

Ֆրանսիայի հրապարակ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիայի հրապարակ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Միանում էՄարշալ Բաղրամյան պողոտա
Անվանվել էՖրանսիա
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Ֆրանսիայի հրապարակ, հրապարակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Հրապարակը տեղակայված է Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման հանգույցում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ։ 2006 թվականին անվանակոչվել է «Ֆրանսիայի հրապարակ»՝ Հայաստանում Ֆրանսիական օրերի կապակցությամբ, որի բացմանը, բազմաթիվ հյուրերի թվում, մասնակցել են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հրապարակի կենտրոնում բացել են ֆրանսիացի հռչակավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանը[1]։

2011 թվականին Ֆրանսիայի հրապարակում (Սայաթ-Նովա 1/1) մեծ էկրանի վրա հեռարձակվել է Իռլանդիա–Հայաստան ֆուտբոլային հանդիպումը[2]։

2015 թվականի նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզի ահաբեկչության զոհերի[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Երևանի հրապարակները
  2. «Քաղաքապետը հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ ֆուտբոլ դիտելու». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  3. Հարգանքի տուրք՝ Ֆրանսիայի հրապարակում
  4. Երևանի Ֆրանսիայի հրապարակում կկայանա մոմավառություն