Տեգուսիգալպա
Քաղաք | |||
---|---|---|---|
Տեգուսիգալպա | |||
Tegucigalpa | |||
| |||
Երկիր | Հոնդուրաս | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | Distrito Central? | ||
Քաղաքապետ | Ռիկարդո Ալվարես | ||
Հիմնադրված է | 1578 թ. | ||
Առաջին հիշատակում | 1578 | ||
Տվյալ կարգավիճակում | 1578 թվականից | ||
Մակերես | 201,5 կմ² | ||
ԲԾՄ | 990 մ | ||
Բնակչություն | 1 682 725 մարդ (2006) | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Փոստային դասիչ | 11101 | ||
Պաշտոնական կայք | lacapitaldehonduras.com | ||
| |||
Տեգուսիգալպա (իսպ.՝ Tegucigalpa), Հոնդուրասի մայրաքաղաք (1880 թվականից) և խոշորագույն քաղաք։ Բնակչությունը 2006 թվականի դրությամբ կազմում էր 1 682 725 բնակիչ (արվարձանների հետ միասին)։ Կենտրոնական Ամերիկայի երրորդ խոշոր քաղաքն է (Գվատեմալայից և Սան Սալվադորից հետո)։ Քաղաքը տեղակայված է երկրի կենտրոնական հատվածի լեռների շրջապատում՝ Չոլուտեկա գետի հովտում, ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա։ Տեգուսիգալպան նաև Ֆրանսիսկո Մորասան դեպարտամենտի մայրաքաղաքն է[1]։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվան ծագումնաբանության ամենատարածված վարկածը գալիս է ացտեկյան լեզուների Տեգուս-գալպա բառերից, ինչը թարգմանաբար նշանակում է «արծաթե բլուրներ»։
Գվատեմալացի հետազոտող Ֆավիո Ռոդոսոն քաղաքի անվան ծագման մասին վարկած էր առաջ քաշում այն մասին, որ Տեգուսիգալպան ացտեկների լեզվից թարգմանաբար նշանակում է «թռչուն»։ Գոյություն ունեին նաև այլ վարկածներ, որոնք առաջ էին քաշել մեքսիկացի փորձագետներ Իգնասիո Դավիլա Գարիբին և Ալֆրեդո Բարերա Վասկեսան, դրանք էին. Տեգուսիգալպա անվանումը ծագել է ացտեկական լեզվից՝ Տեգուստլիկալիպան (Tecuztlicallipan) կամ «Հարուստների բնակավայր» կամ Տեգուտզիլկապան (Tecuhtzincalpan) կամ «Սենյոր Ամանդոյի տան վայրը» արտահայտություններից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոնդուրասի մայրաքաղաքը Չոլուտեկա գետով պայմանականորեն բաժանված է երկու մասերի՝ լեռնային և հարթավայրային[2]։ Հարթավայր ասելով հասկանում են քաղաքի այն հատվածն, որը գտնվում է Էլ-Պիկաչո լեռան լանջերին, իսկ մի քանի այլ շրջաններ՝ Կոմայագուա սարահարթում։
Տեգուսիգալպայի հիմնական առանձնահատկությունը մեղմ կլիման է և մաքուր օդը։ Քաղաքում մշտապես փչում են լեռնային քամիները, իսկ բացի դրանից, մոտակայքում գտնվող լեռներում պահպանվել են սոճիների անտառները, որոնք հով են ստեղծում։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տեգուսիգալպա | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 34,8 | 36,0 | 36,0 | 35,6 | 36,9 | 34,8 | 34,4 | 32,6 | 34,2 | 32,8 | 32,8 | 33,0 | 36,9 |
միջին առավելագույնը (°C) | 26,8 | 28,3 | 30,2 | 31,2 | 30,5 | 29,3 | 28,5 | 29,2 | 29,1 | 27,8 | 26,7 | 26,6 | 28,7 |
միջին ջերմաստիճանը (°C) | 19,7 | 20,9 | 22,2 | 23,7 | 23,7 | 22,8 | 22,4 | 22,7 | 22,4 | 21,8 | 20,7 | 20,1 | 21,9 |
միջին նվազագույնը (°C) | 14,3 | 14,6 | 15,2 | 17,2 | 18,1 | 18,1 | 17,9 | 17,8 | 17,7 | 17,5 | 16,0 | 15,1 | 16,6 |
բացարձակ նվազագույնը (°C) | 4,5 | 7,2 | 4,7 | 10,0 | 11,1 | 12,4 | 11,9 | 11,7 | 11,0 | 11,4 | 7,0 | 6,8 | 4,5 |
տեղումների քանակը (մմ) | 6 | 7 | 6 | 41 | 67 | 104 | 67 | 55 | 84 | 79 | 26 | 11 | 550 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Միտչ փոթորիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի հոկտեմբերի 22-ին Կարիբյան ծովի հարավարևմտյան հատվածի ջրերը արևադարձային ցիկլոն են առաջացրել, որը ստացել է Միտչ անվանումը։ Հավաքելով ուժ, Միտչ փոթորիկը սլանում էր դեպի հյուսիս և արդեն հոկտեմբերի 26-ին նրա ուժգնությունը գերազանցեց 12 բալլը՝ իր հետ բերելով 290 կմ/ժ արագությամբ քամիներ և մինչև 320 կմ/ժ քամու պոռթկումներով։ 1998 թվականի հոկտեմբերի 30-ին այդ փոթորկի արդյունքում Տեգուսիգալպա քաղաքը ուժգին տուժել է։ Կոմայագուա քաղաքի որոշ շրջաններ, ինչպես նաև Չոլուտեկա գետի երկայնքով տեղակայված մի շարք այլ վայրեր ավերվել են։ Հորդառատ անձրևներն ուղեկցում էին փոթորիկը 5 օրվա ընթացքում՝ առաջացնելով սողանքներ[3]։
Վարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի վարչությունը բաղկացած է քաղաքապետից և տարբեր քաղաքական կուսակցություններից 5 խորհրդականներից։ Քաղաքապետ է ընտրվել Հոնդուրասի Ազգային Կուսակցության ներկայացուցիչ Նասրի Ասֆուրան։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոնկոնտին (Toncontin) միջազգային օդանավակայանը հանդիսանում է գլխավոր օդանավակայան Տեգուսիգալպայում վայրէջք կատարող և թռիչքներ իրականացնող ինքնաթիռների համար։ Օդանավակայանի անվան ծագումը հայտնի չէ։ Այն հաճախ քննադատում են նրա համար, որ այն մտնում է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանների տասնյակի մեջ[4]։ Պատճառը կարճ թռիչքուղին է և մոտակայքում գտնվող լեռնաշղթան[5][6][7]։
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մադրիդ, Իսպանիա
- Լիմա, Պերու
- Թայբեյ, Թայվան
- Բոգոտա, Կոլումբիա
- Բելու Հորիզոնտի (պորտ.՝ Belo Horizonte), Բրազիլիա
- Նոր Օռլեան, ԱՄՆ
- Գվադալախարա, Մեքսիկա
- Գվատեմալա, Գվատեմալա
- Կանզաս Սիթի, ԱՄՆ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ BATMAN (2008 թ․ հունիսի 30). «Spanish։ Department of Francisco Morazán». ecohonduras.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
- ↑ OPTURH writer (2010 թ․ մարտի 15). «Spanish։ Tegucigalpa, a city with much history». Operadores de Turismo Receptivo de Honduras. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Zeifer-Sistemas de Información Cultural (2002 թ․ ապրիլի 11). «Spanish: Hurricane Mitch-estimate of loss and damages». historiadehonduras.hn. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Согласно рейтингу Արխիվացված 2016-03-04 Wayback Machine агентства Reuters.
- ↑ Ryan Bert (2001 թ․ ապրիլի 29). «Difficult Approach + Short Runway = Challenge». Airliners.net. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Jaclyn Liechti and Kate Sitarz (2010 թ․ հուլիսի 31). «World's Scariest Airports». SmarterTravel.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Microsoft Flight Simulator X (2007 թ․ հունիսի 4). «Tegucigalpa's Toncontín». SimTours.net. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեգուսիգալպա» հոդվածին։ |
|