Սաիդ Ջաֆրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաիդ Ջաֆրի
անգլ.՝ Saeed Jaffrey
Ծնվել է1929 թվականի հունվարի 8
ԾննդավայրՓանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 15, 2015(2015-11-15)[1] (86 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱլիգարհի իսլամական համալսարան, Ամերիկյան կաթոլիկ համալսարան (1957), Ալահաբադի համալսարան, Minto Circle? և St George's College, Mussoorie?
Քաղաքացիությունբրիտանացի
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1961-2014
Ամուսին(ներ)Մադհուր Ջաֆրի և Jennifer Jaffrey?
Երեխա(ներ)Զիա Ջաֆրի, Միրա Ջաֆրի, Սակինա Ջաֆրի
Պարգևներ և մրցանակներ

Սաիդ Ջաֆրի (հունվարի 8, 1929(1929-01-08)[2][3][4][…], Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - նոյեմբերի 15, 2015(2015-11-15)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ծագումով հնդիկ բրիտանացի դերասան, որը շատ լեզուների իմացության և դրանց սահուն տիրապետման շնորհիվ հնարավարություն ստացավ վեց տասնամյակներ շարունակ հաջողակ կարիերա ունենալ ռադիոյի, թատրոնի, հեռուստատեսության և ֆիլմի բնագավառներում[5]։ Նա նկարահանվել է ավելի քան հարյուր հիսուն բրիտանական, ամերիկյան և հնդկական ֆիլմերում[6]։

Նա նոր շունչ տվեց նույնիսկ ամենափոքր դերերին՝ ի շնորհիվ իր պատրաստակամության և գեղեցիկ ներկայացման։ Այդպիսինն էր The Man Who Would Be King (1975) ֆիլմում կերտած թարգմանիչ և գիդ Բիլիի դերը, որը նրան միջազգային ճանաչում բերեց[7]։ Նրա գայթակղիչ, հնչեղ ձայնը՝ լի առոգանությամբ, նրան հնարավորություն տվեց հանդես գալ որպես աուդիո գրքերի հնչյունավորող[8][9]։ Նրա՝ Կամասուտրա գրքի կամ այլ կերպ կոչվող The Art of Love (1996) գրքի ձայնագրումըTime թերթի կողմից ճանաչվել է որպես երբևէ ձայնագրված լավագույն հինգ պատմություններից մեկը։

Նա 1997 թվականին BBC World Service հեռուստառադիոընկերության թողարկման ժամանակ հնչյունավորել է Վիկրամ Սետի A Suitable Boy գրքի բոլոր 86 կերպարները։

1980-1990-ական թվականներն ընկած ժամանակահատվածը նա համարվում էր հռչակավոր ասիացի դերասան շնորհիվ My Beautiful Laundrette ֆիլմում կերտած գլխավոր դերի և The Jewel in the Crown (1984), Tandoori Nights (1985–87) և Little Napoleons (1994) սերիալներում կերտած դերերի[10]։

Նա կերտել է մի կարևոր դեր` միանալով ռեժիսորներ՝ Ջեյմս Այվորիի և Իսմայիլ Մյորչնթի հետ[7][11][12]։ Նա հանդես է եկել Մյորչնթ-Այվորի ընկերության The Guru (1969), Hullabaloo Over Georgie, Bonnie's Pictures (1978), The Courtesans of Bombay (1983) և The Deceivers (1988) ֆիլմերում։

Նա մուտք գործեց Բոլիվուդ Սաթյաջիտ Ռայի Shatranj Ke Khilari (1977) ֆիլմով, որի շնորհիվ 1978 թվականին ստացել է «երկրորդ պլանի լավագույն դերասան» Filmfare Awards մրցանակը։ Նրա՝ Chashme Buddoor (1981) ֆիլմում կերտած էպիզոդիկ դերը նրան մեծ լսարան ապահովեց հնդիկների շրջանում[13]։ Նա Հնդկաստանում շատ հարազատ է դարձել Ռաջ Կապուրի Ram Teri Ganga Maili (1985) և Henna (1991) ֆիլմերում կերտած դերերի համար, որոնց համար էլ անվանակարգվել է Filmfare Awards-ի «երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակի[14][15]։

Նա առաջին ասիացին էր, որն արժանացել է մրցանակների բրիտանական և կանադական ֆիլմերի համար։ 1995 թվականին նա առաջին ասիացին էր, որ պարգևատրվել է OBE մրցանակով՝ դրամա ժանրում իր ներդրումների համար[16][17][18]։

Ջաֆրին մահացել է 2015 թվականի նոյեմբերի 15-ին Լոնդոնի հիվանդանոցներից մեկում[19][20][21]։ Մահվան պատճառն ուղեղի արյունահեղությունն էր։ Հետմահու՝ 2016 թվականի հունվարին, պարգևատրվել է «Պադմա Շրի» մրցանակով[22]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաիդ Ջաֆրին ծնվել է 1929 թվականի հունվարի 8-ին Փենջաբ նահանգի Մալերկոտլա քաղաքում մուսուլմանների ընտանիքում։ Այդ ժամանակ նրա մորական կողմով պապը՝ Խան Բահադուր Ֆազլ Իհամը, Մալերկոտլայի թագավորական պետության Դիվանն էր կամ վարչապետը[23]։ Նրա հայրը՝ բժիշկ Համիդ Հուսեյն Ջաֆրեյը, ֆիզիկոս էր, ինչպես նաև քաղաքացիական ծառայող Բրիտանական Հնդկաստանի Միացյալ Նահանգների առողջապահության բաժնում[24]։ Ջաֆրին և նրա ընտանիքը Միացյալ Նահանգների ներսում տեղափոխվել են մի վայրից մյուսը՝ ապրելով այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են` Մուսաֆարնագարը, Լաքհնաուն, Միրզապուրը, Կանպուրը, Ալիգարխը, Մուսուրին, Գորախպուրը և Ջխանսին[25]։

1938 թվականին Ջաֆրին անդամագրվել է Մինթո դպրոցին Ալիգարխիական մուսուլմանական համալսարանում, որտեղ սովորել է նմանակման արվեստը։ 1939 թվականին նա խաղացել է Դարա Շիկոյի դերը Օրանգզեբի մասին դպրոցական պիեսում։ Ալիգարխում Ջաֆրին մասնագիտացել է ուրդու լեզվում, հաճախել է ձիավարության դասերի[26]։ Ալիգարխի տեղական կինոթատրոններում նա դիտել է բոլիվուդյան ֆիլմեր և սկսել է հետաքրքրվել Մոտիլալիի, Պրիտհվիռաջ Կապուրինի, Նուր Մուհամեդ Չարլիի, Ֆիըրլես Նադիայի, Կանան Բալայի և Դուրգա Խոտի գործունեությամբ[25]։

1941 թվականին Մուսուրիում Ջաֆրին հաճախել է Վինբերգ Ալլեն դպրոց և Անգլիայի մասնավոր դպրոցին կից եկեղեցին, որտեղ սկսել է խոսել անգլերեն՝ բրիտանական առոգանությամբ։ Նա ամեն տարի կազմակերպվող դպրոցական պիեսում խաղացել է Կոկնիի խոհարարի դեր։ Վերջին տարին ավարտելուց հետո Ջաֆրին սկսել է հաճախել Սուրբ Ջորջ քոլեջը Միսուրիում, որը հատուկ տղաների համար նախատեսված հռոմեական կաթոլիկ դպրոց է` ղեկավարված Սուրբ Պատրիկ եղբայրների կողմից։ Նա խաղացել է Քեյթ Հարդքասլի դերն ամեն տարի անցկացվող դպրոցական պիեսում, որը կոչվում էր She Stoops To Conquer՝ գրված Օլիվեր Գոլդսմիթի կողմից։ Մուսուրիում Սաիդը և իր եղբայրը՝ Վահեդը, սովորություն ունեին գիշերը թաքուն տեղական կինոթատրոններ գնալ ու դիտել բրիտանական ու ամերիկյան ֆիլմեր[25]։

1945 թվականին Ջաֆրին ընդունվում է Ալլահաբադի համալսարանը, որտեղ 1948 թվականին ստացել է բակալավրիատի աստիճան, իսկ 1950 թվականին մագիստրոսի աստիճան։ Ալլահաբադում Սաիդն առաջին անգամ ծանոթանում է հինդուական կրոնին և դիցաբանությանը։ 1945 Գորակխպուրում իր հորն այցելելու ժամանակ Սաիդը տեղեկանում է՝ BBC World Service ընկերության մասին ռադիոյի կարճ ալիքներով[27]։ Երբ 1947 թվականի օգոստոսի 15-ին Մեծ Բրիտանիան անկախություն շնորհեց Հնդկաստանին, Ջաֆրին All India ռադիոյով լսում է Հնդկաստանի վարչապետ՝ Ջավահառլալ Ներուի ելույթը՝ «Անսպասելի հանդիպում ճակատագրի հետ» վերնագրով[28]։ Հնդկաստանի պառակտման պատճառով Սաիդի հարազատները, որոնք գտնվում էին Նյու Դելիում, Բանուրում և Փունջաբում, փախուստի դիմեցին Պակիստան[29]

Սաիդին Ամերիկայում 1957 թվականին Կաթոլիկ համալսարանի կողմից դրամայի ասպարեզում շնորհվեց երկրորդ ասպիրանտի աստիճան[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Դելի (1951-1956)[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականի փետրվարին Ջաֆրին մեկնեց Նյու Դելի` աշխատելու որպես կոմիքսների հեղինակ, գրող և հաղորդավար։ Նա մեծ հաջողություն ունեցավ` All India Radio-ում հաղորդավար աշխատելով։ Ռադիոյում նրա կարիերան սկսվեց 1951 թվականի ապրիլի 2-ին All India Radio-ի արտաքին ծառայությունների համար ամսական ₹250 աշխատավարձով[30][31]։ Չկարողանալով մշտական բնակության վայր գտնել` նա հաճախ գիշերներն անցկացնում էր իր գրասենյակում։ Ռադիոյի տնօրենը` Մեհրա Մասանին, կարողացավ նրա համար սենյակ գտնել Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիաում ամսական ₹30-ով։ Ջաֆրին հետագայում գնում է հեծանիվ վերջինիս փոխհատուցելու համար[32]։

Ջաֆրին Ֆրանկ Թակուրդայի և Բենջիի հետ միասին հիմնել է միասնական թատրոն 1951 թվականին Նյու Դելիում[33]։ Թատրոնի առաջին ներկայացումը Ժան Կոկտոյի The Eagle Has Two Heads պիեսն էր, որտեղ Մադհուր Բահադուրը խաղում էր թագուհու համար ընթերցողի դերը, իսկ Սաիդը` Ազրայելի[34]։ Միասնական թատրոնը բեմադրել է Ջոն Բոյնթոն Փրիսթլիի Dangerous Corner, Դիլան Թոմասի Under Milk Wood, Մոլիերի The Bourgeois Gentleman, Քրիստոֆեր Ֆրայի The Firstborn և Թոմաս Սթեռնս Էլիոթի The Cocktail Party պիեսները[35]

Միրանդա Հաուս համալսարանն ավարտելուց հետո 1953 թվականին, Բահադուրը միացել է All India Radio թիմին։ Գիշերները աշխատել է որպես դիջեյ[36]։ Gaylord ռեստորանում Ջաֆրին ծանոթանում է Բահադուրի հետ և սիրահարվում է նրան[37]։ Միասնական թատրոնում Բահադուրը և Ջաֆրին միասին հանդես են եկել Քրիստոֆեր Ֆրայի Phoenix Too Frequent պիեսում, որին հաջորդում է Օսկար Ուայլդի Որքան կարևոր է լուրջ լինելը կատակերգությունը, Թենեսի Ուիյլամսի Auto-da-Fé պիեսը և Ուիյլամ Շեքսպիրի Օթելլո ողբերգությունը։

1955 թվականի սկզբներին Բահադուրը մեկնում է Միացյալ Նահանգներ` Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա-ում դրամա ուսումնասիրելու[38]։ 1955 թվականի վերջերին Ջաֆրին Ֆուլբրայթի ծրագրի համար կրթաթոշակ է ստացել` հաջորդ տարի Ամերիկայում դրամա սովորելու համար[20]։ 1956 թվականի գարնանը նա եկավ Դելի` Բահադուրի ծնողների տուն` իրենց աղջկա ձեռքը խնդրելու, բայց ծնողները մերժեցին, քանի որ կարծում էին՝ Ջաֆրեյը, որպես դերասան այնքան էլ լավ ֆինանսական վիճակում չէր[39]։ 1956 թվականի ամռանը Ջաֆրին հրաժարվեց All India Radio-ում տնօրենի պաշտոնից։ Նա ուղևորվեց Լոնդոն և ամուսնության առաջարկ արեց Բահադուրին։ Բահադուրը մերժեց վերջինիս, բայց նրա հետ մեկնեց հյուրախաղերի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ նա հիանում էր երիտասարդ Պիտեր Օ'Թուլով, ով հետագայում բավականին հայտնի դարձավ։ Մի քանի օր անց Ջաֆրին Ատլանտյան օվկիանոսից Սաութհեմփթոնի վրայով նավարկեց Նյու Յորք[40]։

Նյու Յորք (1958 - 1965)[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին Ջաֆրին ավարտել է Ամերիկայի կաթոլիկ համալսարանի Դրամա և հաղորդակցություն բաժինը։ Նա ընտրվել է՝ խաղալու Վինուսկիի Սուրբ Միքայել թատրոնի պիեսներում[35]։ Բահադուրը դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան ավարտելուց հետո Ջաֆրիի ջանքերով միանում է վերջինիս թատրոնում[41]։ Ջաֆրին խաղացել է գլխավոր դերեր Սուրբ Միքայել թատրոնի բեմադրած երեք պիեսներում։

1957 թվականի սեպտեմբերին Բահադուրը և Ջաֆրին վերադառնում են Վաշինգտոն ԿՇ, որտեղ Ջաֆրին 1957-1958 թվականներն ընկած ժամանակահատվածում հանդես էր գալիս «Ազգային դերասաններ» պրոֆեսիոնալ տուրիստական կազմակերպության համար, որը ներկայանում էր իր պիեսներով Ամերիկայի ողջ տարածքում[42]։ Նա առաջին հնդիկն էր, որը Միացյալ նահանգներում հանդես է եկել շեքսպիրյան պիեսներում։ Նրան տրվել էր Ռոմեո և Ջուլիետ պիեսի Ֆրայր Լորենսի դերը։ Նա նաև խաղացել է Գրեմիոյի դերը Անսանձ կնոջ սանձահարումը պիեսում[43]։ Ջաֆրին, սակայն, կիսատ է թողնում իր շրջագայությունները և Մայամիից վերադառնում Վաշինգտոն՝ Բահադուրի հետ ամուսնանալու նպատակով։ Նրանք կազմակերպել են բավականին համեստ և անշուք ամուսնական արարողություն[44][45]։ Հաջորդ օրը զույգը ճանապարհորդել է Նյու Յորք, որտեղ Բահադուրն աշխատում էր որպես ՄԱԿ-ի գիդ, իսկ Ջաֆրին հասարակական կապեր էր հաստատում Հնդկաստանի տուրիստական գրասենյակի կառավորության համար։ Նրանք ապրել են 27 փողոցի արևմուտքում, որը գտնվում է Սիքսզ և Բրոդվեյ փողոցների միջև։ 1962 թվականին զույգն արդեն ուներ երեք դուստր՝ Միրա, Զիրա և Սակինա անուններով[15]։

Լոնդոն (1965–2000)[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Ջաֆրիին առաջարկել են Արտս Թատրոնում, Լոնդոն, խաղալ Հինդու աստված՝ Բրահմայի դերը։ Պիեսը բավականին լավ արձագանք ստացավ և Ջաֆրին BBC-ից առաջարկություն ստացավ գրել սցենարներ Ուրդու և Հինդու լեզուներով[46]։ Ջաֆրին BBC հեռուստաալիքով հանդես է եկել մի փոքրիկ դերով՝ խաղալով փաստաբան Համիդուլայի դերը[47]։ Իր ապրուստը Չելսիում ապահովելու համար Ջաֆրին աշխատել է որպես գանձապահի օգնական Լիբերթիս հանրախանութում, որը վաճառում էր շքեղ ապրանքներ։

1966 թվականի սկզբներին Ջաֆրին վերադառնում է Նյու Յորք՝ խաղալու կարատեի փորձագետ, կորեացի ոստիկանապետի՝ Կիմ Բոնգ Չոյի դերը[48]։ Այդ տարվա ամռանը նա հանդես եկավ The Coffee Lover կատակերգության մեջ՝ Ալեքսիս Սմիթի հետ միասին շրջագայելով Մասսաչուսեթս, Կոնեկտիկուտ և Մեն[49]։ Այդ տարի՝ ավելի ուշ, նրա՝ Կամասուտրա գրքի կամ այլ կերպ կոչվող The Art of Love գրքի պատմումը Time թերթի կողմից 1967 թվականի փետրվարին ճանաչվել է որպես երբևէ ձայնագրված լավագույն հինգ պատմումներից[44]։

Վերադառնալով Նյու Յորք՝ Ջաֆրիին հնարավորություն տրվեց Հնդկաստանում նկարահանել Մյորչնթ-Այվորի ընկերության The Guru ֆիլմում։ Նա 1967 թվականի դեկտեմբերին մեկնել է Մումբայ՝ հանդիպելու դստրերին, ում երեք տարի չէր տեսել։ Վերադարձել է Լոնդոն 1968 թվականի ամռանը։ Նա առաջին հնդիկն էր, որ գլխավոր դեր էր ստացել՝ ներկայանալու Լոնդոնի West End թատրոնում այն բանից հետո, երբ խաղացել է պակիստանցի լուսանկարչի դեր On A Foggy Day ֆիլմում։

1980-ական թվականներին Ջաֆրին բրիտանական հեռուստաալիքով գլխավոր դերերով հանդես եկավ The Jewel in the Crown և The Far Pavilions գաղութային դրամաներում, որին ավելացավ բրիտանահնդկական սիթքոմներ՝ Tandoori Nights-ում, Little Napoleons-ում (1994) կերտած դերերը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վետերան դերասանը մահացել է նոյեմբերի 14-ին Լոնդոնի հիվանդանոցներից մեկում։ Նա 86 տարեկան էր։ Ուղեղի արյունահեղություն ստացավ և այդպես էլ գիտակցության չեկավ։ Նրա հողարկավորությունը տեղի է ունեցել մեկ շաբաթ ուշ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաիդ Ջաֆրին Համիդ Հուսեյն Ջաֆրիի և Համիդա Բեգումի 4 երեխաներից առաջինն էր։ Նա ուներ իրենից փոքր եղբայրեր՝ Վահիդը և Համիդը և մի քույր՝ Շագուֆտան։

Սաիդ Ջաֆրին ուներ երեք դուստր Մադհուր Ջաֆրիի հետ 1958-1964 թվականին ունեցած համատեղ կյանքում։ Նրանց անուններն են՝ Զիա, Միրա և Սակինա։ Սակինա Ջաֆրին նաև դերասանուհի է և հոր հետ միասին հանդես է եկել Masala (1991) կանադական ֆիլմում[20]։

1980 թվականին Ջաֆրին ամուսնացել է Ջենիֆեր Սորելի հետ[50]։ Նրանք ամուսնացած են եղել մինչև իր մահը՝ 2015 թվականը[33]։

1988 թվականին Սաիդը գրել է իր ինքնակենսագրությունը՝ «Սաիդ․ դերասանի ուղին» վերնագրով[51]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Internet Broadway Database — 2000.
  3. Encyclopædia Britannica
  4. Discogs — 2000.
  5. Nyay Bhushan (2015 թ․ նոյեմբերի 16). «Veteran Bollywood Actor Saeed Jaffrey Dies at 86». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  6. 6,0 6,1 «Saeed Jaffrey, actor – obituary». The Telegraph. 2015 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  7. 7,0 7,1 John Leman Riley (2015 թ․ նոյեմբերի 16). «Saeed Jaffrey: Actor whose career took in India, Hollywood and the UK and who worked with Lean and Attenborough». The Independent. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. Peter Bradshaw (2015 թ․ նոյեմբերի 16). «Saeed Jaffrey: a jewel of international cinema». The Guardian. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  9. Sue Gaisford (1997 թ․ օգոստոսի 17). «How We Met: Saeed Jaffrey And Mark Tully». The Independent. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  10. Robert Butler (1994 թ․ հունիսի 6). «Saeed Jaffrey's passage from India». The Independent. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. Laurence Phelan (1999 թ․ դեկտեմբերի 16). «How We Met: Ismail Merchant & Madhur Jaffrey». The Independent. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. Mel Gussow (2003 թ․ հունվարի 2). «Telling Secrets That Worked For a Gambling Life in Films». The New York Times. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. Shubhra Gupta (2015 թ․ նոյեմբերի 17). «From playing Nawab to a paanwala: Saeed Jaffrey straddled roles onscreen with ease». Indian Express. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  14. Avijit Ghosh (2015 թ․ նոյեմբերի 17). «Saeed Jaffrey one of the best known faces of Hindi cinema in Hollywood passes away». The Times of India. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  15. 15,0 15,1 «The Best Films of Saeed Jaffrey». Rediff.com. 2015 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  16. «Former Coronation Street star and Bollywood acting icon Saeed Jaffrey dies at 86 from a brain haemorrhage». Daily Mail. 2015 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  17. Michael Roddy (2015 թ․ նոյեմբերի 16). «Actor Saeed Jaffrey was first Indian named to Order of British Empire». The Globe and Mail. Reuters Canada. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  18. Deborah Ross (1999 թ․ հունվարի 25). «Saeed Jaffrey interview: New kid on the Street». The Independent. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  19. «Saeed Jaffrey, Indian actor and Bollywood veteran, dies». BBC News. 2015 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  20. 20,0 20,1 20,2 Elaine Woo (2015 թ․ նոյեմբերի 16). «Saeed Jaffrey dies at 86; Actor exuded flair and versatility from Bollywood to Britain». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  21. Jaffrey Associates (2015 թ․ նոյեմբերի 16). «Announcement Of Death: Veteran Indian Born Actor Saeed Jaffrey Has Died». SourceWire News Distribution. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  22. "Saeed Jaffrey to get posthumous Padma Shri honour", Business Standard, 25 January 2016.
  23. Jaffrey, Saeed (1998). Saeed: An Actor's Journey. Constable. էջ 1. ISBN 009476770X.
  24. Yusra Husain (2015 թ․ նոյեմբերի 17). «Many scenes of Saeed Jaffrey's life were played in city». The Times of India. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  25. 25,0 25,1 25,2 Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. էջ 31.
  26. Eram Agha (2015 թ․ նոյեմբերի 16). «Saeed Jaffrey never got over his Aligarh days». The Times of India. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  27. Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. e. էջ 42.
  28. Jaffrey, Saeed (1998). Saeed: An Actor's Journey. էջ 43.
  29. Jaffrey, Saeed (1998). Saeed: An Actor's Journey. էջ 48.
  30. Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. էջեր 54–59.
  31. Screen Online credits
  32. Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. էջ 59.
  33. 33,0 33,1 Naseem Khan (2015 թ․ նոյեմբերի 16). «Saeed Jaffrey obituary». The Guardian. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  34. Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. էջ 62. «The other significant feature of that 1951 production of The Eagle Has Two Heads was the arrival of Madhur Bahadur in my life. Four days before we opened, we found out that the girl who was playing the rather important role of the Queen's Reader in the play had eloped with her lover and was untraceable! There was no understudy and we were really seriously in trouble. But a boy called Bahadur bailed us out by suggesting that we audition his cousin, Madhur, who was studying for her BA at Miranda House, a prestigious girls' college attached to Delhi University, and who had acted in her college productions. Along came this thin young girl in yellow pedal pushers, wearing glasses over a prominent nose. She auditioned brilliantly, impressed us all and made the part completely her own. In the play the Queen's Reader resents Azrael, the new man in the Queen's life. But in real life, M – for that was her nickname – and I fell madly in love with each other.»
  35. 35,0 35,1 Prasun Sonwalkar (2015 թ․ նոյեմբերի 16). «Saeed 'versatile' Jaffrey passes away at 86». Hindustan Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  36. Judith Weinraub (2010 թ․ դեկտեմբերի 2). «Madhur Jaffrey Interview – Part 1: An oral history project conducted by Judith Weinraub». Fales Library, NYU. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  37. Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. էջեր 62–3.
  38. «Moving stories: Madhur Jaffrey». BBC News. 2003 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  39. Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. էջ 76.
  40. Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. էջեր 77–78.
  41. Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. էջեր 83–84.
  42. Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. էջեր 83–92.
  43. BBC UK Desert Island Discs review of Saeed Jaffrey
  44. 44,0 44,1 «Saeed Jaffrey obituary: Indian star who enjoyed global fame». BBC News. 2015 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  45. Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. էջ 93.
  46. Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. էջ 145.
  47. Jaffrey (1998). Saeed: An Actor's Journey. էջ 150.
  48. «Nathan Weinstein, Mystic, Connecticut». Playbill Vault. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  49. «Comedy Opens Monday At Westport Playhouse». The Bridgeport Post. 1966 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  50. «Jennifer Jaffrey». The ASHA Centre. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  51. Sanjay Suri (1998 թ․ նոյեմբերի 16). «The Seduction Of Saeed». Outlook India. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.