Jump to content

Կանպուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կանպուր
հինդի՝ कानपुर
ուրդու՝ کانپور
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգՈւտար Պրադեշ
ՀամայնքKanpur Nagar district?
ՔաղաքապետՌավինդրա Պատանի
Մակերես1000 կմ²
ԲԾՄ126±1 մետր
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Բնակչություն2 920 067 մարդ (2011)
Խտություն2920 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ512
Փոստային դասիչ208001
Ավտոմոբիլային կոդUP-78
Պաշտոնական կայքkanpurnagar.nic.in
Կանպուր (Հնդկաստան)##
Կանպուր (Հնդկաստան)

Կանպուր (հինդի՝ कानपुर, ուրդու՝ کان پور, անգլ.՝ Kanpur [ˈkɑːnpʊər], մինչև 1948 թվականը — Cawnpore), Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի ամենաբնակեցված քաղաքներից մեկը։

Գտնվում է Լաքհնաուից դեպի հարավ, Գանգես գետի ափին։ Մեքենաշինական, տեքստիլ, էլեկտրոնային, մետալուրգիական եւ քիմիական արդյունաբերության ոլորտների կարևոր կենտրոն։ Ընդգրկում է շուրջ 1000կմ² տարածք, բնակչությունը՝ 2,92 միլիոն մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով)։ Քաղաքում գտնվում են մի քանի տասնյակ տարբեր մասնագիտական բուհեր։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ քաղաքի անունը ծագել է Կանհիյապուր` քաղաք Կանհիյա (Կրիշնա) անունից։ Ժամանակի ընթացքում այս անունը կրճատվել է մինչև Կանհապուր, իսկ հետագայում Կանպուր։ Ուրիշները քաղաքի անունը կապում են հերոս Մահաբհարատ Կարնի հետ, ով, ինչպես ենթադրվում է եղել է այդ վայրերի առաջին տիրակալը։

Կանպուրը 1810 թվականին
Կանպուրի թանգարանը

1207 թվականին Ռաջա Կանտի Դեոն Պրայագայից հիմնել է Կահնա բնակավայրը, ավելի ուշ համբավ ստացած որպես Կանպուր։ Երկար ժամանակ Կանպուրը զարգացել է, որպես Կաննաուջայի արվարձան։ Մինչև XVIII դարի առաջին կես Կանպուրը եղել է աննշան բնակավայր։

1773 թվականից մինչև 1801 թվականը Կանպուրը մտնում էր Աուդի կազմի մեջ։ Այդ շրջանում Կանպուրում սկսել են հաստատվել եվրոպական գործարարներ։ Իրենց շահերը պաշտպանելու նպատակով եվրոպական գործարարները 1778 թվականին ձևավորեցին Ավադի Ինքնապաշտպանական Ուժերը։ 1801 թվականին նավաբ Աուդ Սաադատ Ալի Խանի հետ կնքված պայմանագրի համաձայն Կանպուրը անցավ Բրիտանական արևելահնդկական ընկերության հսկողության տակ։

Կանպուրը դարձել է բրիտանական գաղութային զորքերի բնակման կարևորագույն տեղերից մեկը։ Կանպուրի կայազորում տեղավորվում էր մինչև 7000 զինծառայող։ 1804 թվականին ստեղծվել է Կանպուր շրջանը։ 1854 թվականին ավարտվել է Գանգեսյան ջրանցքի կառուցումը։

Բրիտանական զորքերը ընդունում են Կանպուրի ապստամբների կապիտուլիացիան

1857 թվականի Հնդկական ժողովրդական ապստամբության ժամանակ ավելի քան 900 զինվոր ամրության ներսում շրջապատված է եղել 22 օր։ Նրանք հանձնվել են պայմանով, որ ապահով պետք է ներքև նավարկեն գետով դեպի Իլահաբադ։ Հայտնի չէ ում մեղքով բրիտանական զորքերի նահանջի ընթացքում հնչել է առաջին կրակոցը, բայց նահանջողները կամ սպանվել են կամ գերեվարվել։ Նահանջողներին ուղեկցող 200 կին և երեխա գերի են ընկել, իսկ հետագայում մահապատժի են ենթարկվել Բիբիգհարում։ Կանպուրի և նման այլ վայրերի միջադեպերը առիթ են հանդիսացել բրիտանական զորքի անսահմանափակ պատասխանի համար[1]։

Բրիտանական վարչակազնի կողմից վերահսկողության վերականգնումից հետո, Բիբագհար քաղաքը գրավվել է, իսկ նրա փոխարեն կառուցվել է հուշահամալիր, որը 1862 թվականին նվիրվել է Բոլոր Սրբերին։

1857 թվականից հետո Կանպուրը դարձել է կաշվի և տեքստիլ արդյունաբերության կարևոր կենտրոն։ 1860 թվականին Կանպուրում բացվել է պետական հեծելասրքի և թամբի գործարան, որ դրանք պատրաստում էր կաշվից զորքի համար։ Առաջին տեքստիլ գործարանը բացվել է 1862 թվականին։ 1930 թվականից 1970 թվականների ընթացքում այստեղ է գտնվել Բրիտանական հնդկական կորպորացիայի շտաբ - բնակարանը։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանպուրը, Իլահաբադի և Ֆատերպուրի հետ միասին հանդիսանում է Դոաբի ստորին մասը, որը տարածաշրջան է սահմանափակված Հնկաստանի երկու գլխավոր գետերով՝ Գանգեսով հյուսիս - արևելքում և Ջամնայով հարավում։ Կանպուրը գտնվում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրում։ Կանպուրը գտնվում է Գանգես գետի աջ բարձր ափին, այդ իսկ պատճառով չի ենթարկվում ջրհեղեղների։

Կանպուրի համար բնորոշ է Մերձարևադարձային մուսսոնային կլիմայի հակառակ կլիման, որը որոշակի ձևով նման է Դելիի կլիմային։ Ի տարբերություն խոնավ մերձարևադարջային կլիմայի, Կանպուրին բնորոշ է երկար ու տաք ամառը, համեմատաբար կարճ ու մեղմ ձմեռը, փոշու փոթորիկները և մուսսոնային սեզոնը։ Ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել մինչև 0,0 °C, իսկ ամռանը կարող է հասնել մինչև 48 °C-ի։ Դեկտեմբերին և հունվարին քաղաքի վրա իջնում է թանձր մառախուղ, որի պատճառը տրանսպորտի գերծանրաբեռնվածությունն ու տրանսպորտային շարժման խցանումը։ Ամառային շոգը ուժեղանում է փոշոտ փոթորիկների և Լու քամու պատճառով, որը բնորոշ է անապատներին։ Տեղումնի մեծ մասը գրանցվում են ուսոնային սեզոնում, որը տևում է հուլիսից մինչև սեպտեմբեր։ Միևնույն ժամանակ կլիման թույլ, է տալիս տարվա ընթացքում երեք անգամ բերք հավաքել։ Կանպուր այցելելու լավագույն ժամանակահատվածը դա հոկտեմբեր - նոյեմբեր և փետրվար մարտ ամիսնեն են։ Օդերևութաբանական կանխատեսումների պատմության ընթացքում քաղաքում ձյուն չի տեղացել, սակայն նկատվել են տեղումներ կարկուտի տեսքով։ Փոշոտ փոթորիկները հիմնականում դիտվում են ապրիլից հունից ընկած ժամանակահատվածում։ Դրանք հաճախ աղտոտում են օդը և վնասակար են առողջության համար։ Քամու արագությունը կարող է հասնել 100կմ/ժ - ի։ Տեղումների նորման՝ 885մմ/տարի։

Ցուցանիշ Հուն. Փետ. Մարտ Ապր. Մայ. Հուն. Հուլ. Օգ. Սեպտ. Հոկտ. Նոյ. Դեկտ. Տարի
Բացարձակ մաքսիմում, °C 31,1 35,6 42,8 45,6 47,2 47,3 45,0 40,6 40,0 40,6 36,1 31,3 47,3
Միջին մաքսիմում, °C 23,0 26,0 32,3 38,2 41,5 39,9 34,2 32,5 33,1 33,0 28,9 24,2 33
Միջին մինիմում, °C 8,5 11,0 16,2 21,9 26,4 28,5 26,7 25,9 24,9 19,6 12,7 8,8 19
Բացարձակ մինիմում 1,6 0,6 7,2 11,1 16,4 20,6 21,7 21,7 11,8 4,6 0,5 −0,9 −0,9
Տեղումների նորմա, մմ 15,4 16,4 7,9 5,3 8,4 66,3 244,6 273,9 161,7 40,0 4,6 7,1 851,6[2]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ժամանակակից բնակչությունը (2011 թվականի մարդահամարի տվյալներով) կազմում է 2 920 067 մարդ[3]։ Քաղաքացիների մեծ մասը եկվորներ են կենտրոնական և արևմտյան Ուտար Պրադեշից, բացի նրանցից կան նաև բենգալացիներ, փանջաբցիներ և այլն։ Հինդուիզմ դավանում է բնակչության 76 %-ը, 16 % են կազմում մուսուլմանները։ Կան նաև սիկհականների, ջայնիզմակաների, քրիստոնյաների և բուդդայակաների ոչ մեծ խմբեր։ 2011 թվականի տվյալներով գրագիտության մակարդակը Կանպուրում կազմում է 70,36 % (60,25 % կանանց և 71,92 % տղամարդկանց մոտ)։

Ողջ XX դարում արձանագրվել է բնակչության չափազանց բարձր աճ, հատկապես վերջին տասնամյակների ընթացքում։ 60 տարվա ընթացքում` 1901 թվականից 1961 թվականներին բնակչությունը ավելացել է գրեթե 5 անգամ 197 հազարից հասնելով 884 հազարի։ Առավել տարածված լեզուն հինդին է, տարածված են անգլերենը, ուրդուն և բենգալերենը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանպուրի ՀՆԱ - ն կազմում է 20 մլրդ. $, որը քաղաքը դարձնում է այդ ցուցանիշով Հնդկաստանի 10-րդ քաղաքը, անմիջապես 22 մլրդ. $ ՀՆԱ-յով Սուրատից հետո։ Կանպուրը տեքստիլի և կաշվի խոշորագույն արտադրողն է, որի մեծ մասը արտահանվում է։ Բացի դրանից զարգացած է քիմիկատների, պարարտանյութերի, երկակնանի տրանսպորտային միջոցների, օճառի արտադրությունը, ինչպես նաև ճարտարագիտությունը։

Կանպուրը հանդիսանում է Հյուսիսային Հնդկաստանի խոշոր կրթական կենտրոնը։ Հիմնական կրթական հաստատություններն են` Chhatrapati Shahu Ji Maharaj University (նախկին Kanpur University հիմնադրված 1966 թվականին), Chandra Shekhar Azad University of Agriculture and Technology, Ganesh Shankar Vidyarthi Memorial Medical College (GSVM), Indian Institute of Technology Kanpur (IIT Kanpur) և այլ։

Կանպուրը երկաթգծով կապված է հյուսիսային Հնդկաստանի խոշորագույն քաղաքներին։ Քաղաքի վարչական սահմաններում է գտնվում 12 երկաթուղային կայարաններ, որոնցից խոշորագույնը Կենտրոնական Կանպուրն (Kanpur Central) է։ Կա նախագիծ, Կանպուրում կառուցել մետրոպոլիտեն, որը պետք է գործի 2014 թվականին առաջին մասը ներառում է 76 կմ ուղիներ, 5 գծեր և 76 կայարաններ։

Քաղաքի միջով անցնում են NH 2 (Ագրա - Կանպուր - Իլահաբադ), NH 25 (Լաքհնաու - Կանպուր - Ջհանսի), NH 86 (Կանպուր - Համիրուպուր - Բհոպալ), NH 91 (Ալիգարհ - Կաննաուջ - Կանպուր) ճանապարհները։

Կանպուրի օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից 13 կմ հեռավորության վրա, կատարվում են կանոնավոր չվերթներ դեպի Դելի Լաքհնաու, Բոմբեյ, Բանգալոր, Չենայի, Իլահաբադ և այլն։ Մոտակա միջազգային օդանավակայանը գտնվում է Լաքհնաուում, Կանպուրից 80 կմ հեռավորության վրա։ 1907 թվականից 1933 թվականներին քաղաքում եղել է տրամվայի համակարգ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dalrymple, W. 2007. The Last Mughal. The Fall of a Dynasty: Delhi, 1857, Alfred Knopf, New York
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  3. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանպուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 241