Ջոն Բոյնթոն Փրիսթլի
Ջոն Բոյնթոն Փրիսթլի անգլ.՝ John Boynton Priestley | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 14, 1984[1][2][3][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գրական անուն | Peter Goldsmith[5] |
Մասնագիտություն | վիպասան, դրամատուրգ, լիբրետիստ, գրող, լրագրող, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թրինիթի Հոլ |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Փեգի Էշքրոֆթ |
Զավակներ | Sylvia Priestley?[6] |
Կայք | jbpriestley-society.com |
![]() |
Ջոն Բոյնթոն (Ջեյ Բի) Փրիսթլի (անգլ.՝ John Boynton "J. B." Priestley, սեպտեմբերի 13, 1894[1][2][3][…], Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն[4] - օգոստոսի 14, 1984[1][2][3][…], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թվականներին) մասնակից։ Փրիսթլիի՝ 1930-ական թվականներին հրատարակած վեպերում պատկերված են հասարակության հակասությունները «Հրեշտակի փողոցը» (1930), «Նրանք թափառում են քաղաքում» (1936)։
«Խավարում Գրետլիում» (1942) վեպն ուղղված է նացիստների հետ համաձայնության ուղիներ Փնտրող անգլիական ուժերի դեմ։ Անգլիայում բյուրոկրատիայի և ունևոր խավի բարքերը նկարագրված են «Սըր Մայքլ և սըր Ջորջ» (1964), «Կերպարներ ստեղծողները» (1968), «Լոնդոնյան փակուղի» (1969) վեպերում։
Մեծ Բրիտանիայի ժամանակակից կյանքի բազմազան պատկերը վերակերտված է Փրիսթլիի «Փառատոն Ֆաբրիջում» (1951), «Կախարդներ» (1954) վեպերում։ Բեղմնավոր է Փրիսթլիի ներդրումը ժամանակակից անգլիական դրամատուրգիայում։ Նրա պիեսներում՝ «Վտանգավոր շրջադարձ» (1932), «Ուռիների պուրակ» (1933), «Դրախտային անկյուն» (1934), «ժամանակը և Քոնվեյների ընտանիքը» (1937), «Երաժշտություն գիշերով» (1938), «Տեսուչը եկավ» (1947), «Գանձ» (1953), «Պարոն Քեթլը և օրիորդ Մունը» (1955), «Ապակե վանդակ» (1958), կյանքի դրամատիզմի սուր զգացողությունը միահյուսվում է սոցիալական ու բարոյական հարցադրումների հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Пристли Джон Бойнтон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Czech National Authority Database
- ↑ https://www.theguardian.com/artanddesign/2009/jun/16/obituary-michael-goaman
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 431)։ ![]() |
|
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Օգոստոսի 14 մահեր
- 1984 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի գրողներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Անգլիացի բանաստեղծներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Անգլիացի դրամատուրգներ
- Անգլիացի լրագրողներ
- Գրաքննադատներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Անգլիացի մանկագիրներ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ