Մառնեուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մառնեուլ
վրաց.՝ მარნეული
Դրոշ Զինանշան

Մառնեուլի փողոցներից մեկը
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՔվեմո Քարթլի
ՄունիսիպալիտետՄառնեուլի
Այլ անվանումներմինչև 1952Սարվան
Տվյալ կարգավիճակում1964 թվականից
ԲԾՄ420±1 մետր
Բնակչություն24 928 մարդ (2023)[1]
Ազգային կազմվրացիներ,ադրբեջանցիներ,հայեր
Կրոնական կազմՎրաց ուղղափառ եկեղեցի
Իսլամ
Հայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995-357
Փոստային դասիչ3000-20
Պաշտոնական կայքmarneuli.ge
Մառնեուլ (Վրաստան)##
Մառնեուլ (Վրաստան)

Մառնեուլը (վրաց.՝ მარნეული), քաղաք է Վրաստանի հարավում, Քվեմո Քարթլի երկրամասում, Մառնեուլի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 24 928 մարդ (2023)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մառնեուլի Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Մինչև 1952 թվականը բնակավայրը կրում էր Սարվանի (վրաց.՝ სარვანი; ադրբ.՝ Sarvan) անվանումը։ Քաղաքի կարգավիճակը ստացել է 1964 թվականին։ Իսկ 2008 թվականի օգոսոտսի 8-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ ռուսական ինքնաթիռները ռմբակոծման էին ենթարկել քաղաքի օդանավակայնը, ինչի արդյունքում զոհվել էր 3 մարդ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1989 թվականի համախորհրդային մարդահամարի տվյալների Մառնեուլ քաղաքում բնալվում էր 27 557 մարդ[3]։ Ըստ Վրաստանի Կառավարության պաշտոնական տվյալների քաղաքի բնակչությունը 2006-ին կազմում էր 20,1 մարդ, որոնցից 83,1% ադրբեջանցիներ են[4]։ Նաև Մառնեուլի մոտակայքում գտնվում է մի քանի հայկական գյուղ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մառնեուլում գործում է մի քանի փոքր ձեռնարկությունենր՝ պահածոնների գործարան, պանրի և ձեթի գործարան, արդուզարդի ֆաբրիկա և երկաթբետոնե արտադրանքի գործարան։

Ոչ-կառավարական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում են հետևյալ ոչ-կառավարական կազմակերպությունները՝

  • «Ադրբեջանցիների մշակութային կենտրոն»
  • «Գեյրյաթ»
  • «Երիտասարդական կենտրոն»
  • «Մառնեուլի համայնաքային ռադիո»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառնեուլ» հոդվածին։