Կլաուս Յոհաննեսը ծնվել է 1959 թվականի հունիսի 13-ին Ռումինիայի Սիբիու քաղաքում։ Նա եղել է Տրանսիլվանիայի Սաքսոնի և Գուստավ Սուսաննա Հայնց Յոհաննեսի ընտանիքի ավագ որդին։ 1979 թվականին Յոհաննես Կլաուսը ընդունվեց Ֆիզիկայի Ֆակուլտետ։ Ֆակուլտետ ընդւոնվելուց անմիջապես հետո Յոհաննես Կլաուսը անցավ 9 ամսյա զիվորական ծառայության Ռումինիայի զինված ուժերում[5]։ 9 ամիս անց Յոհաննես Կլաուսը վերադարձավ զինվորական ծառայությունից և շարունակեց ուսումը Ֆիզիկայի Ֆակուլտետում։ 1983 թվականին Ֆիզիկայի Ֆակուլտետը ավարտելուց հետո նա սկսեց աշխատել Սիբիու քաղաքի տարբեր դպրոցներում և քոլեջներում, որպես ֆիզիկայի ուսուցիչ։ Հետագայում, 1992 թվականին, նրա ծնողները տեղափոխվել է գերմանական Վյուրցբուրգ և ստացել գերմանական քաղաքացիություն, ունենալով վերադարձի իրավունքը։
Կլաուս Յոհաննեսը տիրապետում է Ռումիներենին, Անգլերենին և Գերմաներենին[5]։
Նա 1989 թվականին ամուսնացել է Կարմեն Յոհաննեսի հետ, ով հանդիսանում է Անգլերենի ուսուցիչ[5]։
2000 թվականին Ռումինիայի Սիբիու քաղաքի քաղաքպետի ընտրություններին ընդառաջ «Ռումինիայում գերմանացիների դեմոկրատական կուսակցություն»ը առաջադրեց Յոհաննես Կլաուսի թեկնածություն։ Չնայած նրան որ Սիբիու քաղաքում գերմանացիները կազմում էին բնակչության 1.6%-ը անսպասելիորեն Կլաուս Յոհաննեսը ստացավ ձայների շուրջ 69,18%-ը և դարձավ Սիբիույի քաղաքապետ։ Քաղաքապետ ընտրվելուց հետո ևս երեք անգամ Կլաուս Յոհաննեսը վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում (2004, 2008, 2012)՝ ստանալով համապատասխանաբար (88.7%, 83.2%, 77.9%) ձայն[6]։
Իր պաշտոնավարման ընթացքում, նա սկսել է վերականգնել քաղաքի ենթակառուցվածքները և վերակառուցել քաղաքի պատմական կենտրոնը, դարձնելով Սիբիուն Ռումինիայի ամենատարածված տուրիստական ուղղություններից մեկը։ 2007 թվականին (լյուքսեմբուրգի հետ միասին), Սիբիու քաղաքը ընտրվել է որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Յոհհանես Կլաուսի պաշտոնավարման ընթացքում ամեն տարի Սիբիու էին ժամանում ավելի քան 1 միլիոն տուրիսստներ զարգացնելով այն։ Յոհաննես Կլաուսը նաև վերականգնել է Սիբիույի Օդանավակայանը։ Նա Ներգրավել է բազմաթիվ օտարերկրյա ներդրողների, որով էլ Սիբիուն դարձրել է խոշոր արդյունաբերական հանգույցի։
2007 թվականին Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկոն Յոհաննես Կլաուսին պարգևատրել է բարձրագույն պետական պարգևով (Ռումինիայի Առաջին աստիճանի շքանշանով)[7]։
2013 թվականի փետրվարի 20-ին Յոհաննես Կլաուսը միացել է Ազգային Լիբերալ կուսակցությանը (ԱԼԿ)։ Անդամագրվելուց հետո Յոհհանես Կլաուսը՝ Կրին Անտոնեսկու հետ տվեց մամլո ասուլիս։ Նույն տարում Ազգային Լիբերալ կուսակցության (ԱԼԿ) արտահերթ համագումարում Յոհաննես Կլաուսը ընտրվել է կուսակցության փոխնախագահ։ 2014 թվականի հունիսի 28-ին Յոհաննես Կլաուսը 95% ձայնով ընտրվել է Ազգային Լիբերալ կուսակցության (ԱԼԿ) նախագահ[8]։
2014 թվականի ամռանը Ազգային Լիբերալ կուսակցությունը (ԱԼԿ) և Դեմոկրատական Լիբերալ կուսակցությունը (ԴԼԿ) ստեղծեցին Քրիստոնեական Լիբերալ Դաշինք (ՔԼԴ)։ Այնուհետև Քրիստոնեական Լիբերալ Դաշինքը (ՔԼԴ) գալիք նախագահական ընտրություններում առաջադրեց Յոհաննես Կլաուսի թեկնածությունը[9]։ Ընտրությունները անցան երկու փուլով, քանի որ թեկնածուներից ոչ մեկը բացարձակ մեծամասնության չհասավ։ Առաջին փուլը անցկացվեց 2014 թվականի նոյեմբերի 2-ին։ Այդ ժամանակ Յոհաննես Կլաուսը ստացավ ձայների 30,37%-ը[10]։ Երկրորդ փուլը տեղի ունեցավ 2014 թվականի նոյեմբերի 16-ին։ Երկրորդ փուլում Յոհաննես Կլաուսը կողմ քվեարկեց՝ քվեարկողների շուրջ 54.53%-ը որով էլ Յոհաննես Կլաուսը դարձավ Ռումինիայի Նախագահ[11]։
Յոհհանես Կլաուսի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Ռումինիայի Սենատում[12]։