Կանեփի իրավական կարգավիճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհում կանեփի մասին օրենքների քարտեզ
Ռեկրեացոն (ոչ բժշկական) օգտագործման կանեփի իրավական կարգավիճակ
     օրինական      ապօրինի, սակայն ապաքրեականացված      ապօրինի, սակայն չկիրառվող      ապօրինի      անհայտ
Աշխարհում կանեփի մասին օրենքների քարտեզ՝ բժշկական օգտագործման համար
Բժշկական օգտագործման կանեփի իրավական կարգավիճակ
     օրինական, միայն դեղատոմսով      օրինական ցանկացած տիպի օգտագործման համար      ապօրինի բժշկական օգտագործման համար

Ռեկրեացիոն և բժշկական նպատակներով կանեփի իրավական կարգավիճակն աշխարհի շատ երկրներում հիմնված է այն օրենքների վրա, որոնք կարգավորում են դրա աճեցումը, փոխադրումը, վաճառքը և օգտագործումը։ Իրավական կարգավորման հիմնական պատճառն այն է, որ կանեփը պարունակում է հոգեակտիվ նյութեր և օգտագործվում մի շարք թմրանյութերի պատրաստման համար, այդ թվում` սենսիմիլիայի և հաշիշի։ Կանեփի բույսի այն մասերը, որոնք չեն պարունակում հոգեակտիվ նյութեր (օրինակ` մանրաթելերը և սերմերը), օրինական են շատ երկրներում, և այդ երկրները կարող են արտոնագիր տալ կանեփի արտադրության համար։

Կարգավիճակը տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշիշի խանութ Կատմանդուում (Նեպալ), 1973 թվական, նախքան թմրանյութերի արգելելը Բիրենդրա թագավորի կողմից

Հոգեակտիվ նյութեր (տետրահիդրոկանաբինոլ) պարունակող կանեփը, ինչպես նաև դրանից առաջացող թմրանյութերը տարբեր երկրներում ունեն տարբեր կարգավիճակ` ամբողջական արգելումից մինչև ամբողջական օրինականացում կամ որոշակի քանակությամբ աճեցնելու թույլտվություն և/կամ անձնական օգտագործման համար քիչ չափաբաժիններ գնելու թույլտվություն։

Թաիլանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաիլանդում կանեփի պահելը, աճեցնելը, օգտագործելը և փոխադրելն անօրինական են։ Այս գործողությունները կարող են հանգեցնել պատժի ձևով ազատազրկման և/կամ տուգանքի։

Նախատեսված պատիժ[1]

  • Կանեփի արտադրության, ներմուծման կամ արտահանման համար` 2-15 տարվա ազատազրկում և/կամ 200 000-1 500 000 բահտ տուգանք,
  • կանեփի տարածման կամ պահպանման համար` 2-10 տարվա ազատազրկում և/կամ 40 000 - 200 000 բահտ չափով տուգանք, եթե քանակը գերազանցում է 10 կիլոգրամը, ժամկետն ավելանում է մինչև 15 տարի և 200 000 - 1 500 000 բահտ տուգանք,
  • կանեփի պահելու համար` 5 տարուց ոչ ավելի ազատազրկում և/կամ 100 000 բահտից ոչ ավելի տուգանք,
  • կանեփի օգտագործման համար` 1 տարուց ոչ ավելի ազատազրկում և/կամ 100 000-1 000 000 բահտից ոչ ավելի տուգանք։

Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայում մարիխուանայի տարածումը (անօրինական վաճառքը) և պահպանումն անօրինական են։ Մարիխուանան, մարիխուանայի էքստրակտները և թուրմերը ներառված են «Առանձնապես վտանգավոր թմրամիջոցներ, որոնց շրջանառությունն արգելված է» ցանկում։ Մինչև 5 գրամ պահելը նախատեսում է վարչական պատասխանատվություն, իսկ ավելի քան 5 գրամ պահելը՝ քրեական հետապնդում[2]։

Ամբողջական օրինականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրուգվայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն է, որն ամբողջապես օրինականացրել է մարիխուանան։ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին Ուրուգվայի Սենատը հավանություն է տվել մարիխուանայի աճեցումը, վաճառքը, գնումը և օգտագործումը լիովին ապաքրեականացնող օրինագծին։ Դրան նախորդել է 2012 թվականի վերջին Ուրուգվայի խորհրդարանի ստորին պալատի կողմից այդ օրենքի ընդունումը։ Կանեփի վաճառքի համար սահմանվել է պետական մենաշնորհ։ Այն կարող են գնել միայն 18 տարեկանից բարձր անձինք, որոնք նախապես գրանցվել են հատուկ տվյալների բազայում։ Նրանք կարող են ամսական մինչև 40 գրամ մարիխուանա գնել հատուկ արտոնագիր ունեցող դեղատներից կամ իրենց տանն աճեցնել մինչև վեց թուփ։ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան նույնպես աջակցել է այս օրենքին։ Նա կարծում է, որ օրենքը թմրավաճառներին կզրկի եկամտից, իսկ ծանր թմրանյութերի օգտագործումը կկրճատվի[3]։

2014 թվականի մայիսին հրապարակվել է բնակչության համար կանեփի վաճառքը կանոնավորող օրենքի նախագիծը։ Նախագծի համաձայն՝ արտոնագրված դեղատներում մարիխուանայի մանրածախ գինը չպետք է գերազանցի 1 դոլարը[4][5]։ Բրիտանական «The Economist» շաբաթաթերթը բարձր է գնահատել Ուրուգվայի կառավարության գործողությունները[6]։

Դա, իսկապես, խելամիտ նորարարություն է, որը դրդում է խուսափել [շուկայից] քրեական հանցանքից և կառավարությանը թույլ է տալիս կենտրոնանալ ավելի լուրջ հանցագործությունների դեմ պայքարի վրա:Եթե այդ օրինակին հետևեն այլ երկրներ ևս, և օրինականացումը անդրադառնա նաև այլ թմրադեղերի վրա, ապա այն վնասը, որը թմրանյութերը հասցնում են աշխարհին, արմատապես կնվազի։

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգների ավելի քան 25 նահանգ (Ալյասկա, Արիզոնա, Արկանզաս, Վերմոնտ, Վաշինգտոն, Հավայի, Դելավեր, Իլինոյս, Կալիֆոռնիա, Կոլորադո, Կոնեկտիկուտ, Մասաչուսեթս, Միչիգան, Մոնտանա, Մեն, Նևադա, Նյու Հեմփշիր, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Օրեգոն, Ռոդ Այլենդ, Հյուսիսային Դակոտա, Ֆլորիդա) թույլատրել է մարիխուանան օգտագործել բուժական նպատակներով[3][7][8]։ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ` ինչպես բժշկական, այնպես էլ ռեկրեացիոն կանեփի օգտագործումը լիովին օրինականացվել են Միացյալ Նահանգների հետևյալ նահանգներում ու տարածքներում՝ Ալյասկա, Վաշինգտոն, Կալիֆոռնիա, Կոլորադո, Մասաչուսեթս, Մեն, Նևադա, Օրեգոն և Կոլումբիայի շրջան[9]։ Ընդ որում, դաշնային օրենսդրության համաձայն՝ մարիխուանան վերաբերում է չթույլատրված նյութերին։ Այսպիսով, մարիխուանայի օգտագործումն արգելված է Միացյալ Նահանգների այն նահանգներում և տարածքներում, որտեղ դեռևս օրինականացման մասին օրենքներ չեն ընդունվել։

Բնակչության մեծամասնությունը կողմ է դաշնային մակարդակով օրինականացմանը։ «Arcview Market Research»-ի և «BDS Analytics Nationally»-ի գնահատմամբ` մինչև 2024 թվականը մարիխուանայի շուկայի մոնիթորինգ իրականացնող ընկերությունների կողմից բժշկական օգտագործումն օրինականացվելու է ամբողջ երկրում, իսկ ռեկրեացիոն միջոցները՝ նահանգների մոտավորապես կեսում[10]։

Հարցի պատմություն

2014 թվականի հունվարի հանրաքվեի արդյունքներով՝ Կոլորադոյի նահանգն ամբողջությամբ օրինականացրել է մարիխուանան ինչպես բժշկական, այնպես էլ ռեկրեացիոն նպատակների համար։ Վաճառքի կանխատեսվող ծավալը 2014 թվականին կազմել է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար[11][12][13]. Նոր օրենքի համաձայն՝ մարիխուանան կվաճառվի նույն նորմերով, ինչ ալկոհոլը, և հարկվելու է նույնպիսի հարկով։

2016 թվականի նոյեմբերին հյուսիսամերիկյան ևս չորս նահանգի՝ Կալիֆոռնիայի, Մասաչուսեթսի, Նևադայի և Մենի բնակիչները քվեարկել են ռեկրեացիոն նպատակներով մարիխուանայի օրինականացման օգտին[14]։ Միացյալ Նահանգների ամենախիտ բնակեցված նահանգում, որտեղ բնակվում է երկրի ամբողջ բնակչության 12 տոկոսը, քվեարկության դրական արդյունքները մարիխուանայի օրինականացման կողմնակիցներին հույս են տալիս, որ Միացյալ Նահանգների կառավարությունը հարկադրված կլինի քայլեր ձեռնարկել այն դաշնային մակարդակով օրինականացնելու համար[8]։

Նևադա նահանգում օրինականացման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո (2017 թվականի հուլիսի 1) կանեփի աժիոտաժային պահանջարկը գերազանցել է մատակարարների բոլոր սպասումները։ Նահանգի հարկային վարչությունը հայտարարել է արտակարգ դրություն («statement of emergency»)՝ մարիխուանայի վաճառքի մանրածախ ցանցի զարգացման և վերջիններիս գրանցման կարգի թեթևացման հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։ Մարիխուանայի տարածման ասոցիացիայի գնահատմամբ՝ ազատ առևտրի առաջին չորս օրվա ընթացքում Նևադայում վաճառքի ծավալը կազմել է 3 միլիոն դոլար, իսկ հարկային մուտքերի ծավալը՝ 1 միլիոն դոլար[15]։

2018 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգների խոշորագույն նահանգում՝ Կալիֆոռնիայում, ուժի մեջ է մտել ռեկրեացիոն նպատակներով մարիխուանայի օգտագործման օրինականացման մասին օրենքը[16]։ Օրենքը թույլ է տալիս 21-ից բարձր տարիքի քաղաքացիներին իրենց մոտ ունենալ մինչև 31 գրամ մարիխուանա (1 ունցիա), ինչպես նաև տնային պայմաններում մինչև վեց թուփ կանեփ աճեցնել։ Հասարակական վայրերում մարիխուանայի օգտագործումն արգելված է[17]։

Սոցիոլոգիական հարցումների համաձայն` մարիխուանայի ազատ առևտրի կողմնակիցների թիվը կազմում է Միացյալ Նահանգների բնակչության մոտ 60 տոկոսը, և այդ թիվն անընդհատ ավելանում է[18]։

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 19-ին Կանադայում օրենք է ընդունվել, որով թույլատրվում է մարիխուանայի օգտագործումը երկրի ամբողջ տարածքում։ Նոր օրենքի համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 17-ից սկսած[19]` երկրի բնակիչներին թույլատրվում է գնել և օգտագործել մարիխուանա[20]։

Տեղական իշխանություններին 12 շաբաթ է տրվում իրենց տարածքում կանեփի վաճառքի կանոններ և պայմաններ սահմանելու համար։ Մեծահասակ քաղաքացիներին կթույլատրվի մինչև 30 գրամ չոր մարիխուանա ունենալ իրենց մոտ[20]։

Կանադան դարձել է «Մեծ յոթնյակի» առաջին երկիրը, որն ամբողջությամբ օրինականացրել է կանեփի՝ ռեկրեացիոն նպատակներով օգտագործումը երկրի ամբողջ տարածքում[20]։

Մասնակի օրինականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ երկրներում կամ տարածաշրջաններում հնարավոր է մարիխուանայի սահմանափակ շրջանառություն՝ Նիդերլանդներ (տես նաև՝ թմրամիջոցների քաղաքականությունը Նիդերլանդներում, կոֆեշոփ), Հյուսիսային Կորեա[21], Չեխիա, Վրաստան[22], Միացյալ Նահանգների Կոլորադո[23], Վաշինգտոն[23][24], Օրեգոն և Ալյասկա նահանգները, Իսպանիա, Պորտուգալիա, Ավստրիա, Ավստրալիա[25]։ Կոպենհագենի շրջաններից մեկում մարիխուանան և հաշիշը շատ մատչելի են՝ չնայած Դանիայի սահմանադրությամբ այն արգելված է[3]։ Իսրայելում ընդունվել է մարիխուանայի մասնակի ապաքրեականացման մասին օրենք։ Այսպիսով, 2019 թվականի ապրիլի 1-ից Իսրայելում ուժի մեջ է մտել օրենք, որը մասնակիորեն ապաքրեականացնում է մարիխուանայի օգտագործումը։ Նոր կանոնների համաձայն՝ այժմ թույլատրվում է տանը պահել 10 գրամ կանեփ, սակայն արգելվում է օգտագործել փողոցում։

Մարիխուանայի բժշկական օգտագործումը թույլատրվում է Խորվաթիայում[26], Իսրայելում, Լեհաստանում, Հունաստանում և Միացյալ Նահանգների 20 նահանգում։

Արգելման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երթ Դուբլինում հօգուտ կանեփի ռեկրեացիոն օգտագործման օրինականացման

20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգներում կանեփի արգելման առաջին նախաձեռնողներից են եղել անտառավերամշակման ձեռնարկությունների ղեկավարները, քանի որ կանեփից թուղթը շատ ավելի էժան է պատրաստվում, քան ծառից։ Պատճառն այն է, որ կանեփը միամյա բույս է, և տարեկան մեկ հեկտարից ստացվող մանրաթելերի քանակը զգալիորեն գերազանցում է անտառի նույն ցուցանիշը։ Ավելի ձեռնտու է հատել արդեն աճած անտառները, քան կանեփ աճեցնել, ինչը հասցված վնասի պատճառով մտահոգություններ է առաջացնում շրջակա միջավայրին։ Սակայն տետրահիդրոկանաբինոլ պարունակող տեսակների անօրինական կարգավիճակի պատճառով արտոնագրումը խստացվել է, անցկացվել են մշտական ստուգումներ, ինչը նման ձեռնարկություններին խանգարել է մրցունակ լինել։

Չնայած բազմաթիվ բժիշկների բողոքներին՝ 1938 թվականին մարիխուանան Միացյալ Նահանգներում հանվել է գործածությունից։ Դա տեղի է ունեցել Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի և «Դյուպոն» դեղագործական ընկերության կողմից ձեռնարկված լայնածավալ հակականեփային արշավների արդյունքում[27][28]։ Վերջինս հանդես է եկել բիզնեսի տեսանկյունից, քանի որ արտոնագրել կարելի է միայն դեղամիջոց, իսկ մարիխուանայի արտոնագիր ստանալ հնարավոր չէ։

1961 թվականի մարտի 30-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է «թմրամիջոցների մասին միասնական հռչակագիր», որի արդյունքում «մարիխուանան, մարիխուանայի խեժը, էքստրակտները և թուրմերն» ընդգրկվել են թմրամիջոցների առաջին ցանկում։ Հռչակագիրը երկրներին պարտավորեցրել է ուժեղացնել հսկողությունը կանեփի աճեցման նկատմամբ, երկրներին խորհուրդ է տվել ամբողջությամբ արգելել դրա աճեցումը, կալանավորել օրինազանցներին և ոչնչացնել մարիխուանայի անօրինական տունկերը։ Հռչակագիրը նախատեսել է ստորագրման պահից 25 տարվա ընթացքում բացի բժշկական և գիտական նպատակներից լիովին դադարեցնել մարիխուանայի օգտագործումը։ Մարիխուանայի արդյունաբերական տեսակների աճեցումը մանրաթելերի կամ սերմերի արտադրության համար հռչակագրի ազդեցության տակ չի ընկնում[29]։

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկիզբը վաճառվել են առանց սահմանափակման կանեփի պատրաստուկներ, որոնք օգտագործվում են միգրենի, պեպտիկ խոցերի և այլ հիվանդությունների բուժման համար։ Հոգեակտիվ հատկություններով մարիխուանային ամերիկացիները ծանոթացել են մեքսիկացի ներգաղթյալների շնորհիվ։ Մարիխուանան առանձնահատուկ ճանաչում է ձեռք բերել ջազային երաժիշտների շրջանում։ 1930-ական թվականների սկզբին անցկացվել են մի քանի խոշոր լոբբիստական արշավներ, և 1937 թվականին ԱՄՆ Կոնգրեսը, հակառակ Ամերիկայի բժշկական ասոցիացիայի հանձնարարականների, օրենք է ընդունել, որով մարիխուանայի առևտուրը հարկել Է այնպիսի բարձր հարկերով, որ դրա օգտագործումը փաստացի արգելվել է։ Չնայած մարիխուանայի իրավական կարգավիճակը փոխելու փորձերին՝ այն ծանր թմրանյութերի և ուժեղ հալյուցինոգենների հետ ընդգրկված է վտանգավոր և թերապևտիկ անօգուտ նյութերի դաշնային ցանկում[30]։

Խորհրդային Միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական կանեփի ապօրինի ցանքի կամ աճեցման ուղղակի արգելքը սահմանվել է 1960 թվականին՝ ՌԽՖՍՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով[31], ընդ որում, շարունակել է զգալի տեղ զբաղեցնել կանեփի գյուղատնտեսական արտադրության ընդհանուր ծավալում[32]։ Հետագա խմբագրություններում սույն հոդվածով նաև արգելվել է աճեցնել հարավային մանջուրական, հարավային չույական, հարավային արխոնական և հարավային կրասնոդարյան կանեփ։ Բացի այդ, 225.1-ի հոդվածով արգելվում է ցանկացած ապօրինի աճեցում՝ անկախ տեսակից[33]։

1963 թվականի դեկտեմբերի 14-ին «1961 թվականի թմրամիջոցների մասին միացյալ հռչակագիրը» վավերացվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից հռչակագիրը ստորագրելու պահին արված վերապահումներով[29]։

Օրինականացման համար շարժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանուն մարիխունայի օրինականացման երթի ժամանակ (Քեյփ Թաուն, 2017 թ․)

Միացյալ Նահանգներում և այլ երկրներում կան կանեփի օրինականացման գաղափարին աջակցող կազմակերպություններ։ Դրանցից հնագույնը 1970 թվականին հիմնադրված «NORML»-ն է (Հանուն կանեփի օրենքների բարեփոխման ազգային կազմակերպություն)։ Այն հանդես է գալիս չափահաս մարդկանց կողմից կանեփի պահպանման և օգտագործման համար քրեական պատժի վերացման օգտին, այդ թվում՝ դրա աճեցման և սեփական սպառման համար։ NORML-ը նպաստել է մի քանի նահանգներում հանրաքվեների անցկացմանը, որոնց արդյունքում կանեփն ապաքրեականացվել է այդ նահանգներում։

Օրինականացման կամ սպառողների հետապնդման դեմ հանդես եկող այլ խմբեր են` «CIRC»` Ֆրանսիայում, «Ale Yarok», «Law Enforcement Against Prohibition», «Students for Sensible Drug Policy», «Drug Policy Alliance», «Marijuana Policy Project, Coalition for Rescheduling Cannabis»` Իսրայելում։

Միջազգային մակարդակով կանեփի ապաքրեականացման օգտին հանդես է գալիս անդրազգային արմատական կուսակցությունը, որը ՄԱԿ-ի հռչակագիրը վերանայելու կոչով խնդրագիր է հրապարակել։

2012 թվականի սեպտեմբերին Ֆինլանդիայում «Fimea» դեղագործության ոլորտում անվտանգության և զարգացման գործակալությունը որոշում է ընդունել բժշկական կանեփի օրինականացման մասին՝ ցրված սկլերոզով տառապող հիվանդների ցավը թեթևացնելու համար, քանի որ դրա բժշկական օգտագործումն անհամեմատ աճել Է (2008-2010 թվականներին տրամադրվել է շուրջ 10 թույլտվություն, 2011 թվականին՝ 48 թույլտվություն, իսկ 2012 թվականին՝ 62 թույլտվություն)[34]։ 2012 թվականի նոյեմբերին մարիխուանայի հիման վրա պատրաստված հեղուկացիրն օրինականացվել է բժշկական օգտագործման համար։ Պատրաստուկը նախատեսված է ցրված սկլերոզով, ինչպես նաև մկանային սպազմով տառապող հիվանդների համար[35]։

Մարիխուանա վաճառվում է նաև Լատվիայի Լիեպայա քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Criminal Defence Drug Offences in Thailand | Siam Legal International
  2. Про затвердження переліку наркот… | від 06.05.2000 № 770 (Сторінка 1 з 4)
  3. 3,0 3,1 3,2 Воронин Н. (2013 թ․ դեկտեմբերի 11). «Уругвай легализовал марихуану: история вопроса». Русская служба Би-би-си. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «Уругвай собирается продавать марихуану по $1 за грамм»
  5. BBC:"Uruguay marijuana legalisation: Details unveiled"
  6. ««The Economist's country of the year», The Economist, Dec 21st 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  7. «Пять американских штатов голосуют за легализацию марихуаны». Русская служба Би-би-си. 2016 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. 8,0 8,1 Козловский В. (2016 թ․ նոյեմբերի 10). «Другое голосование в Америке: марихуана и презервативы». Русская служба Би-би-си. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. Every U.S. State Where Weed Is Legal
  10. A global revolution in attitudes towards cannabis is under way
  11. «The Marlboro of marijuana», THe Economist, Nov 8th 2014
  12. «В штате Колорадо начинают продажу марихуаны». BBC-Украина. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  13. «В Колорадо разрешили продавать марихуану». Русская служба Би-би-си. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  14. «В штате Мэн одобрили легализацию марихуаны». Русская служба Би-би-си. 2016 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  15. «Marijuana shortage: Nevada considers emergency measures»
  16. BBC: В Калифорнии легализовано употребление марихуаны
  17. Recreational cannabis use becomes legal in California, BBC, 01.01.2018
  18. Gazeta.ru: Калифорния уходит в отрыв
  19. «Canada legalises sale and use of cannabis». BBC News (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  20. 20,0 20,1 20,2 «В Канаде легализовано употребление марихуаны», BBC, 20.06.2018.
  21. «North Korea And Marijuana - Business Insider». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  22. «В Грузии разрешили курение марихуаны». Русская служба Би-би-си. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
  23. 23,0 23,1 «Голос Америки: «В Колорадо открываются первые магазины с марихуаной»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  24. Lenta.ru: «В штатах Колорадо и Вашингтон разрешили употреблять марихуану»
  25. «Канберра первой в Австралии легализовала рекреационное употребление марихуаны» (ռուսերեն). www.kommersant.ru. 2019 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  26. «В Хорватии принято решение о легализации марихуаны» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  27. French, Laurence; Manzanárez, Magdaleno (2004). NAFTA & neocolonialism: comparative criminal, human & social justice. University Press of America. p. 129. ISBN 978-0-7618-2890-7.
  28. Peet, 2004: p. 55
  29. 29,0 29,1 Единая конвенция о наркотических средствах 1961 года
  30. «МАРИХУАНА МОЗГА, ИЛИ НОВАЯ СИГНАЛЬНАЯ СИСТЕМА» в журнале «В мире науки» / «Scientific American»
  31. Уголовный кодекс РСФСР 1960 года — первая редакция
  32. «Народное хозяйство СССР за 70 лет». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  33. Уголовный кодекс РСФСР 1960 года — с изменениями и дополнениями от: 30 июля 1996 г.
  34. В Финляндии вероятно легализуют медицинский каннабис // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 28 августа 2012.(Ստուգված է 28 Օգոստոսի 2012)
  35. «В Финляндии легализована медицинская марихуана, пока в виде спрея» (ռուսերեն). Газета.Ru. 2012 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]