Կոֆեշոփ
Արտաքին տեսք
Կոֆեշոփ (հոլ.՝ coffeeshop), կանեփի և կանեփից ստացված արտադրանքի հրապարակային վաճառքի թույլտվություն ունեցող հաստատությունների տեսակ (հիմնականում՝ Նիդերլանդներում)։ Կոֆեշոփերի գործունեությունը կարգավորվում է «Ափիոնի մասին» օրենքով և Նիդերլանդների թմրամիջոցների քաղաքականությամբ։
Չնայած Նիդերլանդների տեխնիկական արգելքին, կոֆեշոփերում թեթև թմրամիջոցների վաճառքը, տիրապետումը և օգտագործումը փաստացի չի հետաքպնդվում՝ հետևյալ սահմանափակումների[1] առկայությամբ.
- չտեղակայել արգելված նյութերի գովազդը,
- քո հաստատությունում թույլ չտալ ծանր թմրամիջոցների վաճառք,
- թույլ չտալ հասարակական կարգի խախտում,
- վաճառել միայն 18 տարեկանից բարձր անձանց, այդ տարիքից ցածր անձանց մուտքը հաստատություն արգելել,
- մի մարդուն որոշված չափաբաժնից (5 գրամից) ավելին չվաճառել,
- կոֆոշոփերը չտեղադրել դպրոցներից 250 մետրից ավելի մոտ տարածության վրա։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեթև թմրամիջոցների (կոֆեշոփերի) վերահսկվող վաճառքի կետերի օգտագործումը նպատակ ունի առանձնացնելու թեթև թմրամիջոցներ օգտագործողներին այն միջավայրից, որտեղ օգտագործվում են ծանր թմրամիջոցներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hiv/aids In Europe Moving from death sentence to chronic disease management / ВОЗ, 2006: "... if the coffee shop satisfies certain conditions: prohibited drugs may not be advertised; hard drugs may not be sold; the coffee shop must not be a public nuisance; drugs may not be sold to minors, who must also not be allowed onto the premises; and no person may be sold more than 5 grams of cannabis products at a time"
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- What Can We Learn from the Dutch Cannabis Coffeeshop Experience? / RAND, 2010
- Cannabis policy in the Netherlands: moving forwards not backwards / Transform Drug Policy Foundation, 2014