Խոսե Մուխիկա
| Խոսե Մուխիկա José Alberto Mujica Cordano | ||||
| ||||
|---|---|---|---|---|
| մարտի 1, 2010 թվական - մարտի 1, 2015 թվական | ||||
| Նախորդող | Տաբարե Վասկես | |||
| Հաջորդող | Տաբարե Վասկես | |||
| ||||
| մարտի 1, 2005 թվական - մարտի 3, 2008 թվական | ||||
| Կուսակցություն՝ | National Party?, Movement of Popular Participation?, Popular Union? և Լայն ճակատ | |||
| Կրթություն՝ | Liceo N° 35 Instituto Alfredo Vásquez Acevedo? | |||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ագարակապան, գծանկարիչ, պարտիզան և Քաղաքական բանտարկյալ | |||
| Դավանանք | պանթեիզմ | |||
| Ծննդյան օր | մայիսի 20, 1935[1][2] | |||
| Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ[3][4] կամ Սերրո Լարգո, Ուրուգվայ[5] | |||
| Վախճանի օր | մայիսի 13, 2025[6][7] (89 տարեկան) | |||
| Վախճանի վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ[8] | |||
| Քաղաքացիություն | ||||
| Ի ծնե անուն | իսպ.՝ José Alberto Mujica Cordano | |||
| Ամուսին | Lucía Topolansky? | |||
| Ինքնագիր | ||||
| Պարգևներ | ||||
Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանո (իսպ.՝ José Alberto Mujica Cordano; ինչպես նաև հայտնի է որպես Էլ Պեպե, իսպաներեն El Pepe, մայիսի 20, 1935[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[3][4] և Սերրո Լարգո, Ուրուգվայ[5] - մայիսի 13, 2025[6][7], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[8]), քաղաքական գործիչ, 2010-2015 թվականներին՝ Ուրուգվայի նախագահը[14]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուխիկան ունի իտալական ծագում։ Նա եղել է ձախ արմատական Տուպամարոս պարտիզանական շարժման մասնակից, բանտերում է անցկացրել 14 տարի։ 1985 թվականին ազատ է արձակվել և 1994 թվականին ընտրվել պատգամավոր, ապա՝ սենատոր։ Ձախակողմյան Լայն ճակատ կոալիցիայի անդամ է։ 2005-2008 թվականներին եղել է Ուրուգվայի անասնաբուծության, գյուղատնտեսության և ձկնորսության նախարար, այնուհետև՝ սենատոր։ 2009 թվականին եղել է ընդարձակ ճակատի թեկնածու։ Ընտրությունների երկրորդ փուլում՝ նոյեմբերի 29-ին հաղթեց իր հիմնական հակառակորդին և ընտրվեց Ուրուգվայի նախագահ։ 2010 թվականի մարտի 1-ից պաշտոնապես դարձավ Ուրուգվայի նախագահ։ 2014 թվականին Մուխիկան առաջադրվեց Նոբելյան խաղաղության մրցանակի Ուրուգվայում մարիխուանայի օգտագործման թույլատվության օրենքի ստորագրման համար։ Պաշտոնավարել է մինչև 2015 թվականի մարտի 1-ը։ Նրան հայրենակիցներն անվանել են «el presidente mas pobre», որ նշանակում է «ամենաղքատ նախագահ»։ Պետությունից ստացած 12.500 դոլարից նա իրեն է պահել միայն 1.200 դոլար՝ ընթացիկ ծախսերի համար, իսկ մնացած 90 տոկոսը բարեգործություն է արել։
| Այս գումարն ինձ լիովին բավարարում է, որովհետև շատ ուրուգվայցիներ ավելի ցածր աշխատավարձ են ստանում։ - Մուխիկա Կորդա |
Հրաժարվելով շքեղ առանձնատանն ապրելուց՝ երկրի նախագահը բնակվում է գյուղական մի տնակում։ Նա ջուրը հանում է ջրհորից, ծաղիկներ ու բանջարեղեն է աճեցնում իր այգում։ Նախագահն աղքատ է համարում այն մարդկանց, ովքեր ողջ կյանքն ապրում ու աշխատում են հարստություն կուտակելու համար։
Մուխիկան չունի ոչ մի բանկային հաշվեհամար։ Միակ թանկարժեք իրը, որ ձեռք է բերել նա իր պաշտոնավարության ընթացքում, եղել է 1987 թվականի արտադրության 1945 դոլար արժողության Ֆոլկսվագեն ժուկ ավտոմեքենան։
Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն կյանքը նվիրել է իր երկրին[15]։
Ծնողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Դեմետրիո Մուխիկան՝ սերված իսպանական բասկերից, զբաղվել է ֆերմերական գործով, սակայն հատուկ հաջողությունների չի հասել։ Նրա ֆերման սնանկացավ, իսկ նա մահացավ, երբ Մուխիկան ընդամենը 5 տարեկան էր։ Մայրը՝ Լուսի Կորդանոն, իտալական աղքատ էմիգրանտների ընտանիքից է[16]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Մուխիկան ամուսնանում է Լուսի Տոպոլանսկիի հետ, ով Սենատում նրա կոլեգան էր և Ժողովրդական ներգրավվածության շարժման պատմական առաջնորդը։ Նա նույնպես իր եկամուտը նվիրատվություն է անում։
Դիվանագիտական սկանդալ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին իր մամուլի ասուլիսի ժամանակ Մուխիկան չնկատելով, որ բարձրախոսներն արդեն միացված են, իր օգնականին ասում է.
| Այս պառավը ավելի վատն է, քան այն շեղաչքը |
(նկատի ունենալով Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին և նրա հանգուցյալ ամուսնուն)։
Այդ դեպքը դիվանագիտական սկանդալ առաջացրեց Արգենտինայի և Ուրուգվայի միջև։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դրոշներ | Պարգևներ և մրցանակներ | Երկիր | Ամսաթիվ |
|---|---|---|---|
|
| Պարագվայի Ազգային արժանիքների Մեծ Խաչ շքանշան | 16 օգոստոսի 2010 | |
|
| Պերուի Արևի Մեծ Խաչ շքանշան | 25 հունվարի 2011 | |
|
| Ացտեկների արծվի շքանշան | 28 հունվարի 2014 | |
|
|
Սան Լորենցոյի ազգային շքանշան | 4 դեկտեմբերի 2014 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 Jose Mujica — NNDB.
- 1 2 Autores.uy (իսպ.) — 2014.
- 1 2 324cat Mor als 89 anys José Mujica, carismàtic expresident de l'Uruguai (կատ.) — 2025.
- 1 2 José « Pepe » Mujica, ancien président de l’Uruguay et grande voix de l’Amérique latine, est mort (ֆր.) / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 2025. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- 1 2 El adiós a José "Pepe" Mujica: la muerte del expresidente de Uruguay, las reacciones y los preparativos para su funeral (իսպ.) — 2025.
- ↑ El Presidente otorgó la condecoración del Collar de la Orden del Libertador San Martín al expresidente de Uruguay, José "Pepe" Mujica — 2021.
- ↑ CONDECORADOS: ORDEN EL SOL DEL PERU
- ↑ José Mujica, expresidente de Uruguay, recibe Condecoración Nacional de la Orden Manuel Amador Guerrero, Grado de Gran Cruz, por su contribución al fortalecimiento de las relaciones políticas, diplomática, comerciales, culturales y sociales entre los pueblos de América Latina.(բազմ․) // X — X Corp., 2017.
- ↑ http://noticias.ayuntamientolazubia.com/jose-mujica-defiende-en-la-zubia-la-cultura-como-el-verdadero-motor-de-cambio-de-la-humanidad/
- ↑ http://www.politika.rs/scc/clanak/358086/Hoseu-Muhiki-najvisi-orden-Republike-Srpske
- ↑ «Mujica inicia contactos en busca de acuerdos con la oposición en Uruguay». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Մեծատառով մարդ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Ծնողներ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոսե Մուխիկա. մարդը Արխիվացված 2020-02-20 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Մուխիկա» հոդվածին։ |
| ||||||||||||||||





