Թմրամիջոցների քաղաքականությունը Նիդերլանդներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիդերլանդների թմրամիջոցների քաղաքականությունը հիմնված է 2 սկզբունքների վրա՝

1. Թմրամիջոցների օգտագործումը վերաբերում է առողջապահության խնդիրներին և չի համարվում հանցագործություն
2. Խիստ տարբերվում են «թեթև» (կանեփից պատրաստված՝ մարիխուանա, հաշիշ) և «ծանր» թմրամիջոցներ։

Թմրամիջոցների քաղաքականությունը կարգավորվում է «Ափիոնի մասին» օրենքով, որի բաղադրության մեջ մտնում են վերոնշյալ 2 բաղադրիչները։ Առաջինը պարունակում է այնպիսի ներգործման միջոցներ, որոնք վերաբերում են ծանր թմրամիջոցներին, իսկ երկրորդը՝ թեթև։ 2 ցուցակների բաղադրիչներից յուրաքանչյուրի հետ կապված ցանկացած գործողություն (ներկրում/արտահանում, վաճառք, առկայություն) արգելվում է օրենքով։

Ամեն դեպքում որոշ գործողություններ քրեորեն հետապնդելի չեն, չնայած օրինական[1] էլ չեն համարվում։ Քրեական իրավունքի նորմերը դիտարկվում են որպես պոտենցիալ բնույթ. արդարադատության նախարարությունը կարող է հրաժարվել որոշ իրավախախտումների հետապնդումից, եթե դա թույլ է տալիս հասնել հասարակական ավելի բարձր նպատակների։ Թմրամիջոցների քաղաքականության դեպքում այդպիսի նպատակներ են բնակչության առողջությունը (թեթև և ծանր թմրամիջոցների շուկաների տարանջատման միջոցով) և հասարակական կարգի պահպանումը[2]։

Թեթև թմրամիջոցների վաճառքի վերահսկողության և ծանր թմրամիջոցների խիստ հետապնդման միջոցով երկու շուկաները գործում են առանձին, ինչը նվազեցնում է կանեփ օգտագործողների հանդիպումն առողջության համար առավել թմրամիջոցների հետ[2]։

Չնայած թեթև թմրամիջոցների նկատմամբ ընդհանուր առմամբ գործում է վերը նկարագրված «համբերության քաղաքականությունը» (հոլ.՝ gedoogbeleid), տեղական իշխանություններն իրավասու են այն սահմանափակել տեղական մակարդակով, ինչը հաճախ է տեղի ունեում սահմանային շրջաններում՝ այն նպատակով, որպեսզի սահմանափակվի թմրամիջոցների արտահանումը սահմանով և կանխարգելվի թմրանյութերի զբոսաշրջությունը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ափիոնի մասին» օրենքի առաջին տարբերակն ընդունվել է 1919 թվականին[4]։ 1928 թվականին այն փոխվեց՝ 1925 թվականին ընդունված «Ափիոնի մասին» միջազգային կոնվենցիային համապատասխանեցվելու նպատակով[5] Չնայած «Ափիոնի մասին» օրենքի համաձայն՝ թմրամիջոցների օգտագործումն ու առկայությունը համարվում են հանցագործություն, հաճախ այն չի հետապնդվում իրավապահ մարմինների կողմից, որի նպատակը թմրամիջոցների անօրինական շուկայի կազմակերպման կանխարգելումն է։

Իսկզբանե օրենքը կանեփի պահման և աճեցման համար պատիժ չէր նախատեսում, քանի որ մարիխուանան և հաշիշը մեծապես հայտնի չէին Նիդերլանդներում։ Սակայն 1950-ական թվականների սկզբում մարիխուանայի օգտագործումն աճեց, և 1953 թվականին օրենքը փոխվեց՝ արգելելով կանեփի պահումն ու աճեցումը՝ ազատaզրկման առավելագույն՝ 4 տարի ժամկետով։ Օրենքի նոր խմբագրումը հենց սկզբում էլ քննադատություն է առաջ բերում. լրագրող Յան Վրեյմանը հայտարարում է, որ ուղղումը «վիճելի է», 1955 թվականին Het Parool թերթի հոդվածում, 1961 թվականին դեղագետ Օ. Մ. դե Վալը հայտարարում է, որ մարիխուանային սովորելն ապացուցված չէ և De Groene Amsterdame հոդվածում կոչ է անում կասեցնել արգելքը։ Հոդվածն արժանանում է միջազգային հանրության արձագանքին, Ինտերպոլը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես են գալիս հիմնավորումներով, որ մարիխուանան կախվածություն է առաջացնում։ Արդեն նույն տարում Նիդերլանդների առողջապահության նախարարությունը պատվեր է տալիս՝ Յ. Բոեյի հարցի հետաքննության համար։ Հետաքննության արդյունքը հաշիշ օգտագործողների օգտին չէր. «պարբերաբար օգտագործելու դեպքում առաջ է բերում բնավորության տարատեսակ փոփոխություններ։ Աճում է հոգնածության զգացողությունը, կորում են աշխատելու ցանկությունն ու համբերությունը։ Կորում է նախաձեռնողականությունը, մարդու մոտ մնացած միակ ցանկությունը թմրամիջոցներ կիրառելը շարունակելն է»։ Սա հանգեցնում է նրան, որ Նիդերլանդների առողջապահության և արդարադատության նախարարությունները որոշում են կայացնում՝ շարունակել կանեփի դեմ պայքարը, և 1961 թվականին նիդերլանդցիներն ստորագրում են ՄԱԿ-ի՝ թմրամիջոցների դեմ միացյալ կոնվենցիան, որն ներառում էր այն ցուցակը, որի մեջ կանեփը ներառված է որպես թմրանյութ պարունակող բույս, որի աճեցումը գտնվում է պետության վերահսկողության ներքո[6]։

1960-ական թվականների կեսերին թեթև թմրամիջոցներն օգտագործվում են որպես ոստիկանության պրովոկացիայի գործիք՝ «Պրովո» անարխիստական շարժմամբ (հոլ.՝ Provo), իսկ հետո հիպիների ավելի մեծածավալ հակամշակույթով։ Օգտագործման ծավալներն աճում են ավելի արագ, քան ոստիկանության՝ թմրամիջոցների դեմ պայքարի կոնտինգենտը՝ . եթե 1966 թվականին բացվել է 74 քրեական գործ՝ «Ափիոնի մասին» օրենքը խախտելու հետ կապված, ապա 1969 թվականին՝ արդեն 544։ Ինչպես ուժերը չբավականացնելու, այնպես էլ կոշտ հետապնդման կիրառման կասկածի պատճառով աճում է այն հետքննությունների թիվը, որոնք չէին հասցվում դատարան (26 կամ 35 %՝ 1966 թվականին, 1969 թվականին կամ 55 %՝ 1969 թվականին)[7]։ 1969 թվականին Նիդերլանդների ներքին գործերի նախարարությունը (nl:Openbaar Ministerie հրապարակում է պաշտոնական դիրեկտիվ (հրահանգ), որով սահմանվում էր թեթև թմրամիջոցների կիրառման դեպքում հետապնման ցածր գերակայություն (բարձր գերակայություն է տրվում թեթև թմրամիջոցների վաճառքին և ծանր թմրամիջոցների հետ կապավծ բոլոր գործողություններին)[7]։

1970 թվականին ռոտերդամյան Կրալինգսե Բոս պուրակում անցկացվում է երաժշտական փառատոն, որը գրավեց 90 000 այցելուների, իսկ նրանց շրջանում ոստիկանությունն սպասում էր մարիխուանա օգտագործողների մեծ քանակ տեսնել։ Այնուամենայնիվ, որոշում է կայացվում ակտիվորեն չհետապնել օգտագործումը, չնայած պուրակում են գտնվում քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցներ։ Մարիխուանայի ազատ առկայության պայմաններում լուրջ միջադեպերի բացակայությունը ռոտերդամյան ոստիկանության որոշ աշխատակիցների[8] մոտ փոխում է վերաբերմունքը՝ օրինախախտների կոշտ հետապնդման վերաբերյալ։ Կրալինգյան փառատոնը համարվում է թեթև թմրամիջոցների կիրառման դեպքում չհետապնդելու ժամանակակից քաղաքականության ծննդյան օրը[7]։

1968 թվականին Լաուկ Հյուլսմանի հովանու ներքո ձևավորվում է կանեփի օգտագործման տարատեսակ ոլորտների հետաքննության հանձնաժողով[9]։ Հետաքննության մի մասն անցկացվում է ԱՄՆ-ում, որտեղ մարիխուանան հայտնի է ավելի վաղուց և ավելի մեծ տարածում ունի։ Հանձնաժողովը չի գտնում համոզիչ ապացույցներ, որ «... կանեփային մթերքները ավելի վնասակար են առողջության համար, քան սուրճը կամ ծխախոտը։ Եվ նույնիսկ եթե դրանք վտանգավոր էին, հանձնաժողովի շատ անդամներ կասկածում էին սկզբունքային դրդապատճառների առումով, թե արդյոք պետությունն իրավասու է միջամտելու քաղաքացիների ընտրությանը՝ ինչ ուտեն կամ ինչ խմեն»[7] Հանձնաժողովն օգտագործում է 1920-ական թվականների՝ ԱՄՆչոր օրենքի օրինակը՝ ի նպաստ այն արգումենտի, որ արգելքը միայն մեծացնում է մթերքով տարվածությունը և հանցավոր գործունեության աճ է առաջ բերում։ 1971 թվականին հանձնաժողովը ներկայացնում է ավարտուն փաստաթուղթ, որում առաջարկում է քրեական իրավունքի տիրույթից հանել կանեփից պատրաստված ապրանքի ոչ մեծ քանակության օգտագործումն ու պահպանումը և կանեփից պատրաստված ապրանքը դիտարկել ոչ թե որպես հանցագործություն, այլ որպես հանցանք։ Բացի այդ, առաջարկվում է քրեական իրավունքի տիրույթից հանել ցանկացած տեսակի թմրամիջոցի կիրառումը։

Հյուլսմանի հանձնաժողովի առաջարկի ազդեցությամբ՝ 1972 թվականին հրապարակվում է դիրեկտիվ, որը պաշտոնապես տարանջատում էր թմրամիջոցները՝ թեթևի և ծանրի։ Թեթև թմրամիջոցների օգտագործումն ու պահումը հանցագործությունից վերածվում են հանցանքի։ Յոպ դեն Օյլի կաբինետը, հատկապես՝ առողջապահության նախարար Իրենե Վորինկը, հանդես են գալիս թեթև թմրամիջոցներն ամբողջությամբ օրինականցնելու օգտին, սակայն այդ գործընթացը բարդացված է միջազգային համաձայնագրերով, ինչը խանգարում է Նիդերլանդներին՝ միակողմանիորեն փոխելու թմրամիջոցների վերաբերյալ օրենսդրությունը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hiv/aids In Europe Moving from death sentence to chronic disease management / ВОЗ, 2006: "... if the coffee shop satisfies ..."
  2. 2,0 2,1 Canabis на сайте министерства юстиции Нидерландов (նիդեր.)(չաշխատող հղում)
  3. Наркотики в Нидерландах. Вопросы и ответы на сайте «наркозона» (По материалам информационного издания МИД Королевства Нидерландов)
  4. Статья «Opiumwet. Landelijk beleid» Արխիվացված 2007-10-23 Wayback Machine на сайте Центра за предотвращение преступности и безопасность (նիդեր.)
  5. Opiumwet. Opschrift, 1928 (նիդեր.)
  6. [1] «Een poef met marihuana» («Затяжка марихуаной») из документальной программы «Hasj» («Гашиш») из серии «Andere Tijden» нидерландской телевещательной организации VPRO. (նիդեր.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 [2] «Een tolerant poldermodel. Aanzetten tot gedoogbeleid» («Толерантная полдерная модель. Начало политики непреследования») из документальной программы «Hasj» («Гашиш») из серии «Andere Tijden» нидерландской телевещательной организации VPRO. (նիդեր.)
  8. [3] «Provo’s en Hippies. Drugs als sacrament» («Прово и хиппи. Наркотики, как таинство») из документальной программы «Hasj» («Гашиш») из серии «Andere Tijden» нидерландской телевещательной организации VPRO. (նիդեր.)
  9. [4], «Louk Hulsman Cannabis Tribunaal», 1 декабря 2008, на сайте youtube, (նիդեր.)
  10. [5] «Van huisdealer tot coffeeshop. Het informele en formele gedoogbeleid» («От домашнего наркодилера до кофешопа. Неформальная и формальная политика непреследования») из документальной программы «Hasj» («Гашиш») из серии «Andere Tijden» нидерландской телевещательной организации VPRO. (նիդեր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]