Լեդին և Թափառականը (անգլ.՝ Lady and the Tramp) թվով տասնհինգերորդն է լավագույն մուլտֆիլմերի շարքում։ Ուոլտ Դիսնեյիստուդիայի առաջին մուլտֆիլմը նկարահանված CinemaScope ֆորմատում։ Մուլտֆիլմի սյուժեն հիմնված է երկու հիմնական աղբյուրների վրա։ Առաջինը՝ Ուորտա Գրինի «Երջանիկ Դենը և ցինիկ շունը» հեքիաթի և մուլտիպլիկատոր Ջո Գրանտի հեքիաթի հիման վրա։ 2006 թվականինին վերամշակված և վերականգնված տարբերակը ցուցադրվել է «Disney’s Platinum Edition»-ում։ Վաճառքի առաջին օրը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն տպաքանակ։
Մի անգամ ձմեռային մի գիշեր թանկագին Ջիմը, տալիս է իր սիրելի կնոջը մի քոթոթ՝ Լեդի անունով։ Լեդին արագ է դառնում ընտանիքի անդամ և ծանոթանում է հարևան շների հետ շոտլանդական տերիեր՝ Ջոկի և որսորդական շուն Տրաստի հետ, և վեց ամիս անց նա ստանում է իր առաջին համարակալված վզկապը «անձնագիրը»։ Քաղաքի մյուս կողմում, երկաթուղային կայարանի մոտ, ապրում էր Թափառական՝ սովորական անտուն շունը։ Մի առավոտ նա բացահայտում է, որ քաղաքում սկսել են որսալ անտուն շներին և ահա նրա երկու մտերիմ ընկերներին արդեն բռնել էին։ Մեծ դժվարությամբ նրան հաջողվում է ազատել ընկերներին և թաքնվել հետապնդումից։ Եվ այդպես նա հայտնվում է հարուստ թաղամասում, որտեղ և ծանոթանում է Լեդիի հետ։ Լեդին և Թափառականը սիրահարվում են, ապրում միասին և ունենում են քոթոթներ։