Jump to content

Ինգա և Անուշ Արշակյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգա և Անուշ Արշակյաններ
Ինգա և Անուշ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԻնգա Արշակյան
Անուշ Արշակյան
Ծնվել էԻնգա - մարտի 18, 1982 (42 տարեկան)
Անուշ - դեկտեմբերի 24, 1980 (43 տարեկան)
Երևան, {{{2}}} Հայաստան
Ժանրերժողովրդական, պոպ, ռոք, ֆանկ
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան, պրոդյուսեր, պարող, գործարար
Գործունեություն2000–ներկա
 Inga and Anush Arshakyans Վիքիպահեստում

Ինգա և Անուշ Աշոտի Արշակյաններ, նաև ճանաչված որպես Արշակյան քույրեր, երկու հայ ժողովրդական երգչուհիներ և երգահաններ են, որոնք ներկայացրել են Հայաստանը Եվրատեսիլ 2009 թվականին Մոսկվայում «Նոր պար» երգով[1]։ Հայաստանի վաստակավոր արտիստներ (2014)[2][3]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշ Արշակյան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում։ 1994 թվականին հաղթել է Օմսկ քաղաքում տեղի ունեցած մրցույթին։ Այդ ժամանակվանից նա սկսում է հանդես գալ որպես հեղինակ և կոմպոզիտոր։ Նրա երգերը սկսում են ճանաչում ձեռք բերել։ Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Առնո Բաբաջանյանի անվան քոլեջ։ 1999 թվականին նա հանդես է գալիս իբրև գլխավոր երգիչ՝ հանդես գալով Հայաստանի ֆիլարմոնիկ անսամբլի հետ։ 2001-2005 թվականներին նա սովորում է Երևանի կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։

Ինգա Արշակյան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգան ծնվել է Երևանում 1982 թվականի մարտի 18-ին։ Նա նույնպես ավարտել է Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը և Բաբաջանյանի անվան քոլեջը։ Ուսման հետ նա համատեղ աշխատում էր Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլում։ 2000 թվականին Ինգան միացավ իր քրոջը, և նրանք սկսեցին հանդես գալ միասին։ 2002 թվականին Ինգան ավարտեց երաժշտական քոլեջը և ընդունվեց կոնսերվատորիա։

2015 թվականին Ինգա Արշակյանը՝ որպես Genealogy սուպերխմբի անդամ ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը անցկացվել է Վիեննայում, Ավստրիա[4]։

Դուետ Ինգա և Անուշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին քույրերը ընդունվեցին Հայաստանի Պետական Երգի Թատրոն։ Այնտեղ նրանք կատարում էին ինչպես ազգային, այնպես էլ Արթուր Գրիգորյանի և Անուշի գրած երգերը։ Իբրև թատրոնի գլխավոր երգիչներ՝ նրանք հանդես են եկել Հայաստանի բազում քաղաքներում։

2002 թվականին նրանք մեկնեցին ԱՄՆ հյուրախաղերի։ Այնտեղ նրանք հանդես եկան «Ալեքս» թատրոնում, այդ համերգից անմիջապես հետո նրանց առաջարկեցի նորից հանդես գալ այդ թատրոնում, սակայն այս անգամ միայնակ։ Հյուրախաղերը շարունակվեցին Թեհրանում։

Մարտին ԱՄՆ-ում տեղի է ունենում քույրերի մենահամերգը։ Այդ նույն ժամանակ լույս է տեսնում նրանց առաջին ալբոմը՝ «Մենք ենք այս սարերը»։ Ալբոմի շնորհանդեսից հետո նրանց առաջարկում են հանդես գալ Նյու Յորքում, Տորոնտոյում, Արգենտինայում և Փարիզում։

2003 թվականի մայիսին նրանց հրավիրում են Շառլ Ազնավուրի 79-ամյակին։ Դրանից հետո նրանք հանդես են գալիս Հայաստանում տեղի ունեցող համերգներին։ Թատրոնի հետ հերթական հյուրախաղերից հետո նրանք սկսում են իրենց սոլո կարիերան։

2004 թվականին «Թամզարա» երգի համար նկարահանվում է նրանց առաջին տեսահոլովակը։ 2004 թվականին Հոլլիվուդում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը նրանց դեբյուտային ալբոմն արժանանում է «Լավագույն կանացի փոփ-ռեթրո ալբոմ» անվանակարգին։ 2006 թվականին թողարկվում է «Թամզարա» ալբոմը։

2008 թվականից նրանք համագործակցում են «Շարմ» ընկերության հետ[5]։ 2011 թվականին լույս է տեսնում Արշակյան քույրերի "Ճանապարհ" համերգ-տեսաֆիլմը, որը նախորդ տարի կայացած նրանց մենահամերգն է՝ միքսված հյուրախաղերից և համերգներից հատվածների հետ։ Տեսաֆիլմը ներկայացվել է Armenia TV-ի եթերում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 - Հայաստանի հանրապետության նախագահի մրցանակ՝ հայ ժողովրդական երգի մշակման, ներկայացման և բարձր կատարողական ունակությունների դրսևորման համար։
  • 2005- Ազգային երաժշտական մրցանակաբաշխության Տիգրան Նաղդալյանի անվան Հատուկ մրցանակ «Թամզարա» երգի համար։
  • 2009 – «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրել են Հայաստանը «Ջան-ջան» երգով՝ հասնելով մրցույթի եզրափակիչ փուլին։
  • 2009 –Տարվա լավագույն դուետ, «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխություն։
  • 2009 – «Մենք ենք մեր սարերը» ձայնասկավառակ, Տարվա լավագույն ալբոմ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն։
  • 2010 – «Մենք ենք մեր սարերը» համերգային շրջագայություն, Տարվա լավագույն երաժշտական նախագիծ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն։
  • 2011 - «Իմ անունը Հայաստան է» տարվա ամենաոճային տեսահոլովակ. «Style Screen» ամենամյա մրցանակաբաշխություն։
  • 2014 - Հայաստանի վաստակավոր արտիստ[6][7]
  1. Ինգա և Անուշ Արշակյանները «Նոր Պար» երգով կներկայացնեն Հայաստանը «Եվրատեսիլ 2009»-ին Պանարմենիան, Փետրվարի 16, 2009
  2. ԱՆուշ Արշակյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին
  3. Ինգա Արշակյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին
  4. «Armenia: Watch the video of "Don't Deny"». ԵՀՄ. Վերցված է 2015 թ․ Մարտի 12-ին.
  5. Կենսագրություն, ։
  6. Ա. Ա. ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. Ի. Ա. ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգա և Անուշ Արշակյաններ» հոդվածին։