Թամզարա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թամզարա (այլ կիրառումներ)
Գյուղաքաղաք | |
---|---|
Թամզարա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Շապին Գարահիսար |
Գավառ | Շապին Գարահիսարի գավառ |
Այլ անվանումներ | Թամազրա, Թամարզա, Թամզար, Թեմզերի, Տամզարա |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Թամզարա (թուրք.՝ Tamzara), գյուղաքաղաք (ավան, գյուղ) պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում։ Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքից հյուսի, Կերասուն տանող ճանապարհին:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը տեղադրված էր քարաժայռի փեշերին և շրջապատված էր փարթամ պարտեզներով ու պուրակներով: Ուներ խմելու և ոռոգելու առատ ջուր: Թամզարայի միջով հոսում է Աիթմուղի գետի աջ վտակներից մեկը, որի հովիստը հարուստ էր անդաստաններով և հովիտներով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդության հայերի նախնիները Անիից XIX դարում գաղթած վերաբնակիչներ են: Թամզարան ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1915 թվականն ուներ 8000 հայ բնակիչ: Բնակիչները բարետես, նուրբ դիմագծերով, խաղաղ, համբերատար, բայց խիզախ մարդիկ էին:
Տնտոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները հմուտ արհեստավորներ էին: Հատկապես զբաղվում էին բրուտությամբ և ջուլհակությամբ: Մշակում էին Տրապիզոնի և Կերասունի շրջաններից բերած վուշը:
Բնակավայրն ուներ ալրաղաց գործարան: Թամզարայի շրջակայքում կային շատ ջրաղացներ:
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղաքաղաքի շրջակայքում կան արծաթի հանքավայրեր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թամզարան ուներ Ս. Աստվածածին (կառուցված 1210 թ.), Ս. Թագավոր (կառուցված 1210 թ.) և Ս. Խաչ (կառուցված 1252 թ.) եկեղեցիները: Գյուղի մոտակայքում գտնվում էին Ս. Գերոգ (Այոս-Խըտրելլեսի), Կողուց և Կարմրակ Ս. Նշան եկեղեցիները:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրում գործում էր Արամյան երկսեռ վարժարանը, որն ուներ մոտ 150 աշակերտ:
Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թամզարան հին ձեռագրերում հիշատակվել է որպես գրչության կենտրոն:
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ է ծնվել կրթական գործիչ Գ. Մալաթյանը (1860-1940)[1]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 405