Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
XX դարի սկզբին ուներ շուրջ 1200 հայ բնակիչ (150 տուն), որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Գևորգ) և վարժարան։ Աղավնիսի բնակիչների մեծ մասը զոհվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ Մեծ եղեռնի ժամանակ, իսկ աղետից փրկվածները տարագրվեցին օտար երկրներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 248)։