Jump to content

Աղրավիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Աղրավիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում։ Գտնվում էր Աշխարօվա դաշտում, Արաբկիր-Երզնկա-Տեվրիկ ճանապարհի վրա։

Աղրավիսի հայ բնակիչները տեղահանվեցին և թուրքերի կողմից զանգվածաբար ոչնչացվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 55 տուն հայ և 2 տուն թուրք բնակիչ։ 1915 թվականի նախօրեին ուներ շուրջ 1600 հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, այգեգործությունն ու արհեստներն էր։ Տարանցիկ առևտրական ճանապարհի վրա գտնվող գյուղի բնակիչները պահում էին նաև գիշերային պանդոկներ առևտրականների համար։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղրավիսն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Եկեղեցուն կից 1860-ական թվականներից սկսած գործում էր վարժարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 266